User Tag List

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12
Ցույց են տրվում 16 համարից մինչև 17 համարի արդյունքները՝ ընդհանուր 17 հատից

Թեմա: Դիտարկում 6. Տեսնել-վերլուծել

  1. #16
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Պատասխան՝ Գալաթեային.

    Էրոյի լրիվ անունը երբեք չի հնչել, իրեն բոլորս Էրո գիտենք, ինքը Էրո դեմք ա, ուրիշ դիմելաձև չեմ էլ պատկերացնում իրեն ասելու, բայց Էրիկ կլինի երևի:
    Գալաթեա՜, ես քո խաթր բանանով տորթ թխել էլ կսովորեմ: Լավ, չշեղվեմ, ուրեմն իմ սիրած կերպարներից. էն հարթակին նստած աղջկան երևի կհիշեք, ինքը իմ սիրած կերպարներից մեկն է, կերպար, որովհետև որպես մարդիկ ես իրենց չեմ ճանաչում, ես գիտեմ իրենց որպես իմ հերոսներ ու իրական կերպարներ: Առանձնապես աչքի չընկնող դեմք է, անունը Էլեն է, ուսանողականի վարորդի համար՝ Էլենչիկ: Էն դիմացի բարձր հարթակին ոչ մեկը չի նստում, որովհետև բոլորը գիտեն, որ Էլենի տեղն է, եթե ինքը եկած չեղավ, նոր համարձակվում են նստել: Մազերը միջին երկարության են, բայց երեկ կտրել էր ու բողոքում էր, որ ուղիղ չեն կտրել, ինքը սիրում է, որ միլիմետրի ճշգրտությամբ ուղիղ կտրված լինեն մազերը: Մուգ կարմիր ռետրո ոճի կոշիկներ է հագնում ու նույնիսկ ես, որ կոշիկներ տանել չեմ կարողանում, հավանում եմ: Ջինսերի տակերը միշտ երկու տակ ծալում է ու կարճացնում: Իրեն երբեք չեմ տեսել հեռախոսով, լուրջ կասկածներ ունեմ նույնիսկ, որ չունի ու նույնիսկ թքած էլ ունի, որովհետև երբեմն երբ իրեն նկարներ են ցույց տալիս կամ հեռախոսների մասին խոսում անտարբեր է դառնում ու գերադասում վարորդի հետ խոսել: Իր երաժշտական լինելն եմ սիրում, էնքան նուրբ ու քնքուշ ա վարվում իր գործիքի հետ, որ նախանձում էլ եմ էդ քանոնին Շատ երգեցիկ ու նուրբ դեմք է, անտանելի հաճելի ժպիտ ունի, բայց հաճախ չի ժպտում: Իր մեկ էլ մի քիչ բրուտալ դեմք լինելն եմ սիրում, մեկ-մեկ էնքան անտարբեր է, որ կարող է հարցը տալ ու պատասխանի կեսից արդեն չլսել, որովհետև պատասխանն արդեն ստացել է: Երբեք չի ուշանում, միշտ իր տեղում է, ինչքան էլ շուտ գնամ: Առանձնապես չի շպարվում, բայց զգացել եմ, որ սեր ունի նման թիթիզ բաների նկատմամբ: Չեմ սիրում, որովհետև էն օրը անմոռուկ էր բերել ու տղերքից մեկի հետ ճպցրին ուսանողականի ապակուն: Ավտոբուսի մեջ շատ հաճախ է որոշում իր մազերի ձևը փոխել ու ընթացքում «կապիկություններ» է անում ընկերուհիների համար, բայց էն երկուսն իրար հետ ավելի մոտ են, քան իր: Հա՜, մեկ էլ ձեռքի նոտաներն եմ սիրում, էն որ գրկած գալիս ա:
    Հիմա քույրերը. իրենց մասին գիտեմ, որ էդ կանգառում մենակ իրենք են իջնում ու բարձրանում, այսինքն՝ բոլորից շուտ իջնում են գնալիս ու բոլորից ուշ բարձրանում հետդարձին, երևի ինչ-որ քոլեջում են սովորում: Էդ հավատացյալի պահով մեզ բոլորիս ասում են տանը, որ քրիստոնյա ենք, բայց ոչ բոլորս ենք Հիսուսի նկարը դնում մեր հեռախոսների էկրանին. էս երևույթի մասին քանի օր ա մտածում եմ, ուղեղումս չի տեղավորվում: Ինձ թվում է իրենք անհատներ չեն ու էն զույգերից են, որ համարյա նույն մարդն են, գույնի տարբերությունն էնքան էլ տարբերություն չեմ դիտարկում, ինձ համար հենց սկզբից տարօրինակ էր, որ էդ տարիքում էլ կարելի ա էդքան կապված լինել իրար. օրինակ մի անգամ մի քիչ դատարկ էր ավտոբուսը, բայց իրենք գերադասեցին մի աղջկա կողքը երկուսով մի կերպ նստել, քան բաժանվել ու վերջում ազատ նստել, կամ միգուցե ամաչկոտ են, որովհետև իրենցից շնորհակալություն բառից բացի ուրիշ բան չեմ լսել: Իրար դեմքի էլ չեն նայում, համ ամբողջական են, համ էլ առանձին, ոնց որ իրարից տարբեր աշխարհներ ունենան, բայց միաժամանակ շատ կապված: Կարողա իրար հայացքներով էլ են հասկանում. ամենահավանական տարբերակն է ինձ համար: Երբեք ոչ մեկի հետ չեն խոսում, նույնիսկ եղել ա Եղոն հարց տա՝ չպատասխանեն, իրանց մասին բան իմանալը համարյա անհնար է, ինքս էլ շատ կուզեի
    Էս քանի օրը շատ ուշադիր եմ, որ տեսնեմ, թե ինչ երգեր են լսում, որովհետև միշտ ականջակալով են, բայց դեռ չեմ ֆիքսել:

    Մեջբերում Գալաթեա-ի խոսքերից Նայել գրառումը
    Վերջում մենակ մի աղջիկ կա, որ նստած է անկյունում ու ձևացնում է, թե հեռախոսով բան է գրում, բայց ականջի տակով լսում է տղաներին ու հետները ծիծաղում:
    Էս կարող ա՞ դու ես
    Հա, ես եմ, ոնց էլ իմացար է

    Պատասխան՝ Մեֆին.

    Առաջին հայացքից, հա, թվում ա, թե անկարևոր մի դետալ ա, բայց անձամբ ինձ համար էս մանրուքներ շատ կարևոր են ու շատ բան են ասում ու խոստովանում եմ, որ էդ դետալների տակ լիքը բաներ եմ պահել. օրինակ հենց էն, որ վերջում մենակ մի աղջիկ կա նստած, իսկ մնացածը 3-3 են նստել, մենակ թե տղաների հետ չնստեն. իմ համար էս մեր հայ աղջիկների մեծագույն խնդիրներից մեկն ա, կամ որ էն ռուսախոսները էնքան քթներտնկուս դեմքեր են, որ մենակ իրենք են երկուսով նստած(իրենք երբեք տեղ չեն տալիս) ու կանգնած մարդիկ կան: Սենց որ մտածում եմ, ամեն բառի տակ գլուխկոտրուկ եմ դրել ո՞նց եմ դուրս գալու էսքանի տակից

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գալաթեա (17.04.2015)

  3. #17
    Պատվավոր անդամ
    LisBeth-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.11.2012
    Գրառումներ
    2,446
    Mentioned
    22 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Քթներտնկուս :-)) հաստատ բժկականի երեխեքից ա հեղինակը: Շատ հաջող դիտարկում ա ու ի շնորհիվ Գալաթեայի լրիվ` տակով վրով քննված: Հուսով եմ շուտով կտեսնենք ոնց ա վարվել նյութի հետ:
    SWTS

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Դիտարկում 3. Տեսնել-վերլուծել
    Հեղինակ՝ ivy, բաժին` Փուլային մրցույթներ
    Գրառումներ: 25
    Վերջինը: 14.04.2015, 19:48
  2. Դիտարկում 5. Տեսնել-վերլուծել
    Հեղինակ՝ ivy, բաժին` Փուլային մրցույթներ
    Գրառումներ: 28
    Վերջինը: 11.04.2015, 20:17
  3. Դիտարկում 4. Տեսնել-վերլուծել
    Հեղինակ՝ ivy, բաժին` Փուլային մրցույթներ
    Գրառումներ: 29
    Վերջինը: 07.04.2015, 23:03
  4. Դիտարկում 2. Տեսնել-վերլուծել
    Հեղինակ՝ ivy, բաժին` Փուլային մրցույթներ
    Գրառումներ: 46
    Վերջինը: 07.04.2015, 21:40
  5. Դիտարկում 1. Տեսնել-վերլուծել
    Հեղինակ՝ ivy, բաժին` Փուլային մրցույթներ
    Գրառումներ: 47
    Վերջինը: 07.04.2015, 03:36

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •