User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 29 հատից

Թեմա: Դիտարկում 5. Տեսնել-վերլուծել

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,065
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Դիտարկում 5. Տեսնել-վերլուծել

    Նոր դիտարկում ունենք
    Հետաքրքիր է՝ ինչ կասեք։

    Դիտարկում 5.

    Այսօր այստեղ մարդաշատ չէ: Բացի ինձանից, ևս երկուսն են, մեկը, ըստ երևույթին, աշխատողներից մեկն է, քանի որ արդեն երկրորդ բաժակ սուրճն է խմում, իսկ հաշիվները պահող մոնիտորին միայն իմ հաշիվն եմ տեսնում կարմիր bar-2 անունով, մեկ էլ ուղիղ իմ հետևում գտնվող մեկինը, ով ցերեկվանից որոշել է հարբել, ու արդեն երեք բաժակ վիսկի է ներս արել, հիմա էլ մեկնվել է ցածրիկ բարձերին ու փորձում է չքնել: Այս սրահը հետաքրքիր է նրանով, որ ժամանակն ասես կանգ առած լինի: Կարծում եմ՝ լուսավորությունից է այդպես թվում: Պատուհաններ չկան, դրսի աշխարհի հետ ոչ մի կապ չունենք, անգամ չգիտենք ինչ եղանակ է: Առաստաղը ցածր է, ու եթե նստած ես բարի մոտ, բարձր աթոռի վրա, ապա կարող ես այդ աթոռի ոտնակին կանգնելով դիպչել առաստաղին, ինչն էլ արեցի, ու պարզվեց, որ այն ինչ-որ դոնդողանման նյութից է, ու արդեն մի քանի րոպե է՝ առաստաղն ալիքներ է տալիս: Շշերը հետաքրքիր հերթականությամբ են դասավորված, իմ կարծիքով՝ մի քիչ տրամաբանությունից դուրս են, բայց երևի էդպես ավելի հարմար է բարմենին, ով այս պահին, ինչպես նաև մի քիչ առաջ, հեռախոսն է քչփորում: Երաժշտությունը ցածր է ու ֆոնային, չի պարտադրում որևէ զգացմունք կամ ասոցիացիա:
    Այն աղջիկը, ով արդեն երկրորդ բաժակ սուրճն է խմում, բայց հաշիվ չունի, ինձ ընդհանրապես չի տպավորում: Նույնիսկ համոզված եմ, որ հենց էստեղից դուրս եկա, կմոռանամ դեմքը: Հագին սև ու սպիտակ զոլավոր զգեստ է, որն ընդգծում է փարթամ մարմինը: Կուրծքն ուր որ է՝ դուրս կընկնի: Ձախ դաստակին ինչ-որ զարդ կա, որն անտանելի զնգոց է հանում ամեն մի աննշան շարժումից: Նստած է ոտքը ոտքին գցած, բարձր ոտքի կրունկը դուրս է հանել կոշիկից, ու կոշիկը ճոճում է ոտնաթաթով: Ամբողջ ուշադրությունը հեռախոսի էկրանին է:
    Բարմենը կլինի մոտ քսանհինգ-քսանվեց տարեկան: Ճակատին ինչ-որ գործած կտոր կա, որով հետ է տանում գանգուր մազերը: Դեմքը սափրված չէ: Հոնքերը հաստ են, քիթը՝ մսոտ, բայց սիրուն, շուրթերը լիքն են, կարծում եմ՝ եթե ժպտա, կպարզեմ երկու բան, որ սիրուն ժպիտ ունի ու լավ ատամնաշար: Հագին սև կարճաթև մայկա է, վրայից՝ անթև ջինսե ժիլետ: Մատներին մատանիներ ունի: Պատվեր կատարելիս արագ ու կոկիկ է աշխատում: Հիմա հեռախոսով ինչ-որ մեկին գրում է՝ ընթացքում քթի տակ ծուռ ժպտալով:
    Իմ հետևում ցածրիկ բարձերին մեկնվածը արդեն պառկել է , նայում է առաստաղին: Հագին կարմիր կեդեր են, ջինսե շալվար ու սպիտակ կարճաթև մայկա: Երևի մի քսանհինգ տարեկան կլինի: Մազերը գանգուր են, մինչև ուսերը: Շպարված չէ: Հեռախոսը դրված է սեղանին: Վերջին վիսկիի բաժակի մեջ արդեն հեղուկ չկա, մի կտոր սառույց է մնացել:

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (09.04.2015), Mephistopheles (09.04.2015), Sambitbaba (10.04.2015), Դավիթ (09.04.2015)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Դիտարկում 6. Տեսնել-վերլուծել
    Հեղինակ՝ ivy, բաժին` Փուլային մրցույթներ
    Գրառումներ: 16
    Վերջինը: 26.04.2015, 10:24
  2. Դիտարկում 3. Տեսնել-վերլուծել
    Հեղինակ՝ ivy, բաժին` Փուլային մրցույթներ
    Գրառումներ: 25
    Վերջինը: 14.04.2015, 19:48
  3. Դիտարկում 4. Տեսնել-վերլուծել
    Հեղինակ՝ ivy, բաժին` Փուլային մրցույթներ
    Գրառումներ: 29
    Վերջինը: 07.04.2015, 23:03
  4. Դիտարկում 2. Տեսնել-վերլուծել
    Հեղինակ՝ ivy, բաժին` Փուլային մրցույթներ
    Գրառումներ: 46
    Վերջինը: 07.04.2015, 21:40
  5. Դիտարկում 1. Տեսնել-վերլուծել
    Հեղինակ՝ ivy, բաժին` Փուլային մրցույթներ
    Գրառումներ: 47
    Վերջինը: 07.04.2015, 03:36

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •