… ճիշտն ասած նոր մտածում էի էդ "ֆոնային երաժշտւթյան" մասին ու մի բան հիշեցի… մի հատ պոլսեցի տղա կար ում միշտ ավտոբուսի մեջ հանդիպում էի ու երկար բարակ խոսում էինք… ինքն ու ես լրիվ տարբեր չափողականությունների մեջ էինք… ինքը պոլսում մեծացած ոսկերիչ էր՝ ավանդական, ես՝ հայաստան մեծացած ուսանող եղած տղա էի… լրիվ տարբեր… ու որ խոսում էի էս տղու հետ (շատ լավ տղա էր) ոչ մի ընդհանուր եզր չէի կարողանում գտնել… վերջը ճարահատյալ հարցրի "ի՞նչ երաժշտություն ես սիրում"… ասեց "տավեռնայի մյուզիք կսիրեմ…", ասում եմ "էդ ո՞րն ա…" ասում ա "ասանկ որ կերթաս տավեռնա օղի կխմես և մյուզիք կչալեն" … մտիս մեջ ասի " նու յոոոոոոոոբ տվօյու **** , նու տի դայոշ… տավեռյանի մյուզիք…"
հիմա ստեղ ա … ֆոնային երաժշտություն… մեկը նվագում ա, չէ՞ էդ երաժշտությունը, մեկը ընտրել ա, չէ՞… ասել ա "այ էս մեկը դնենք, էսի լավ ա… չէ, էն մեկը չէ… էս մեկը, էսի ավելի լավն ա…"
ասածս ինչ ա… եթե մի բան նշվում ա, պետք ա սպեցիֆիկ լինել էդ բանի նկատմամբ… ուշադիր լինել… ամեն դետալ իրա մեջ մեսեջ ու պատմություն ունի, մի հատ հատկություն ա պարունակում… մի հատ նկարագիր…
…pay attention please… մենք ամեն ինչին ձեր աչքերով ենք նայում, ձեր թոքերով շնչում, ձեր ականջներով լսում…
Մեֆ, հաճախ ֆոնային երաժշտությունն էնքան ցածր ա միացած լինում, որ չես էլ նկատում: Ես պատկերացնում եմ, որ հեղինակը հայկական փաբերից մեկն ա նկարագրում, բայց օրը ցերեկով: Իսկ էդ դեպքում իրոք երաժշտությունը ցածր ա, չպարտադրող, չես ֆիքսվում դրա վրա:
Ինչ վերաբերում ա սուրճին, աչքիս շատ ես հետ մնացել Հայաստանի կյանքից Հայկական փաբերում օրը ցերեկով մենակ լուծվող սուրճ են մատուցում, իսկ դրա հոտը չի տարածվում: Մաքսիմում ծխի հոտ կարար լիներ, բայց նորից. քանի դեռ օրը ցերեկ ա, պատկերացնում եմ՝ դեռ շատ մարդ չի գնացել, ուրեմն դեռ ծխերի ամպեր չեն կուտակվել:
Աթեիստ (10.04.2015)
Դե տես Բյուր ջան… ասում ես "հայկական փաբերից մեկն ա նկարագրում"… ես ո՞րտեղից պտի իմանամ հայկական փաբերը ոնց են լինում, ինչ կոֆե են խմում օրը ցերեկով ու էդ ինչ ցածր միացրած երաժշտություն ա… երաժշտությունը հո մենակ բարձր, ցածր կամ պարտադրող չի լինում… դուք գիտեք էդ ինչ ա հայկական փաբը, բայց ես չգիտեմ… ու եթե ես լինեի էդ փաբում երևի մտածեի էս ի՞նչ հաշիվ ա որ կոֆեի հոտ չի գալիս, էս ի՞նչ "զարմանալի" "էկզոտիկ" կոֆե են խմում, էս ի՞նչ երաժշտություն են լսում, էս ի՞նչ խաբար ա որ էս ժամին մարդ չկա որ սաղ նստած հեռախոս են փորփրում… խի՞ ա էս մարդը էս ժամին խմած… որովհետև ես էդ ամեն ինչը առաջին անգամ եմ տեսնում, բայց ձեր համար սովորական բան ա… ցածր երաժշտությունը կարա լինի Մայլս Դեվիսի սըրքլզ-ը, կարա լինի Քեննի Ջի, կարա լինի ջազ ֆյուժըն/սմութ ջազ… սրանք տարբեր բաներ են… համոզված եմ որ եթե էդ երաժշտությունը հանկարծ անջատեն ինքը մի անգամից կասի "հը՞… ի՞նչ ա եղել, փակում ե՞ք բարը"… իմ համար սրանք չափանիշներ են… կամ կոֆեն…
չնայած սովորական ա, այնուամենայնիվ ուշադրություն ա պահանջում… կարծում եմ պտի նկարագրվի ոնց որ առաջին անգամ ա տեսնվում… եթե ես ամեմրիկյան բարի մասին գրեմ ու գրեմ "տիպիկ ամերիկյան բար" մեկը կարա կինոների բարը պատկերացնի, մեկը կարա նյու յորքյան բար պատկերացնի եթե եղել ա, իսկ մեր հայրենասեր ազգակիցները լրիվ ուրիշ բան… էսի հլա պատմվածքը չի որ տենց ջեսչըրներ անես… էսի դիտարկում ա որտեղ էլեմենտներով կառուցում ես պատկեր, պերսոնաժ, օբյեկտիվորեն…
օրինակ ասում աեթե չի հետաքրքրում, չես գրում դրա մասին… կամ ո՞րտեղից գիտես որ անհետաքրքիր ա եթե չես ճանաչում. կարծում եմ որ դիտարկման մեջ կարծիք պարտադրելը տեղին չի, եթե նշաում ես ապա օբյեկտիվ պետք ա նկարագրես… ու եզրակացությունը թողնվի դիտարկումը կարդացողի վրա… ինչ ես մատուցում ու ինչ ա հասկացվում…Այն աղջիկը, ով արդեն երկրորդ բաժակ սուրճն է խմում, բայց հաշիվ չունի, ինձ ընդհանրապես չի տպավորում: Նույնիսկ համոզված եմ, որ հենց էստեղից դուրս եկա, կմոռանամ դեմքը:
մի հատ սենց օրինակ բերեմ… մի հատ պրոյեկտ ունեինք… սարերում էր… soils report-ն եկավ նստեցինք կարդացինք ու հասկացանք որ ըստ էդ պրոյեկտի բյուդջեն 2 անգամ շատանում ա… կլիենտը ինֆարկտ էր ստանալու… ողբերգություն էր, բայց էդ րեփորթն ընդամենն ասում ա թե հողն ինչից ա կազմված ու բեդռոքն ինչքան խորն ա… գիտական ուսումնասիրություն ա փաստերով ու դետալներով… հողից նմուծներ են վերցրել ու ուսումնամսիրության արդյունքները գրել են… օբյեկտիվ ուսումնասիրություն ա, բայց էմոցիոնալ վերիվայրումների ա բերում, մենակ կլիենտի մոտ չէ…
Մեֆ, ախր որտեղ ես «պարտադրած կարծիք» տեսնում։ Լրիվ չոր ու ցամաք դիտարկում էր. էս տեսա, էս եղավ։ Էլ ավելի օբյեկտիվ գրելու համար պիտի մարդկային ֆակտորը ընդհանրապես դուրս գա, ու դիտարկողը ռոբոտ լինի։
……ինձ ընդհանրապես չի տպավորում: Նույնիսկ համոզված եմ, որ հենց էստեղից դուրս եկա, կմոռանամ դեմքը:սրանք դիտարկողի անձնական կարծիքն ա, ընդ որում մենք իրան չենք ճանաչում… էն երաժշտությունը որ քեզ համար կարող ա ոչ մի բանի հետ չասոցիացվի իմ համար կարող ա շատ բաների հետ ասոցիացվի… կամ որ ասում ա հենց դուրս եկա, կմոռանամ… ինքը կարող ա մոռանա, բայց դու կարող ա չմոռանաս… տես քեզ Քարդաշյանը դուր ա գալիս, բայց շատ մարդկանց դուր չի գալիս… հենց եկավ Հայաստան եղեռնի հաշվով, դառավ հերոս՝ հանրապետականնեմրի համար, բայց դրանից առաջ էդ "արժեքնեմրի"դեմ իրանք վիզ դրած պայքարում են…չի պարտադրում որևէ զգացմունք կամ ասոցիացիա
Այվի ջան, իմ կարծիքով observant լինելը շատ մարդկային ա… ես կարծում եմ որ շատ դժվար ա չոր փաստը ներկայացնելը, բայց նենց ներկայացնես որ դրանից կարդացողն իրա կարծիքը կազմի, ոչ թե գրողի…
its a pure fact, but raises emotions... փաստերը նենց շարադրես որ մարդու մոտ կարծիք ստեղծվի… մենք կյանքում տենց ենք անում, չէ՞… ինչին որ նայում ենք չոր փաստ ա, բայց էդ փաստը մեր վրա էմոցիոնալ ազդեցություն ա ունենում… վարժություն ա, էլի…
Մեֆ, մի հատ բան ասեմ էլի: Ճիշտ ա՝ սրանք դեռ ավարտուն գործեր չեն, բայց ամեն դեպքում՝ գոյություն ունի թիրախային ընթերցող հասկացություն: Հեղինակի թիրախը, ոնց հասկանում եմ, Հայաստանի նիստուկացին քչից-շատից ծանոթ մեկն ա: Դրա համար ինքը կարում ա հանգիստ բաց թողնի էն մանրամասները, որոնք առանց էդ էլ ընթերցողին հայտնի են: Ու վստահ եմ՝ եթե էս տեքստերը մի հատ փախած եվրոպացի կարդար, լրիվ ուրիշ տեսակի հարցեր կտար, օրինակ՝ էդ ո՞նց ա, որ փաբն օրը ցերեկով բաց ա հերիք չի, դեռ էնտեղ մարդիկ սուրճ էլ են խմում: Ու հակառակը. կան մանրամասներ, որ եթե գրեր, հայ ընթերցողը կասեր՝ պարզ ա էդ սաղ, ինչու՞ ա գրում, կարո՞ղ ա մեզ ձեռ ա առնում: Օրինակ՝ կարար գրված լիներ, որ բարմենի մայրենի լեզուն հայերենն ա: Դանիական սեթինգում դա հետաքրքիր մանրամասն կլիներ, բայց հայկականում խնդալու ա դրա մասին հիշատակելը:
Դավիթ (10.04.2015)
սրա մասին էլի մտածեցի…
Տեքստում ոչ մի տեղ չի ասում որ սա հայկական փաբ ա, կամ հայաստանում ա, չէ՞… ուղղակի դու ենթադրում ես որ հայկական ա քանի որ շատ կոմպոնենտներ համապատասխանում են քո պատկերացմանը… բայց եթե նշվեր որ բարմենի մայրենի լեզուն հայերենն ա, էդ կնշանակեր որ փաբը հայաստանում չի, էդ կնշանակեր որ ինքը բարմենին ճանաչում ա… եթե գրեր որ բարմենը հայերենով դիմեց աշխատողին-էն սուրճ խմողին-ապա էլի կնշանակեր որ փաբը հայաստանում չի, կնշանակեր երևի որ ընդհանուր միջավայրը հայկական չի, բայց ինքն ու բարմենը գուցե հայ են… եթե բարը հայաստանում ա ու ինքը էլի նշաում ա որ հայերեն ա դիմում աշխատողին, կարա նշանակի որ էդ բարի միջավայրը հայկական չի, գուցե ինչ որ ռուսական բար հավաքատեղի ա, բայց քանի որ հայաստանում տենց բաներ չկան,էդ ժամանակ հարց կառաջանար թե ինչի ա նշել էդ դետալը…
սենց բար կարա լինի նախկին սովետական ցանկացած երկրում… թեկուզ ռուսաստանում…
Լրիվ հնարավոր ա որ Հայաստանի փաբ չլինի: Բայց իմ եղած փաբերը որ ժամին ասես կոֆեն ապարատով են սարքել, բառի մոտ ու ասենք ինչքան էլ մոշնի վինտիլյացիա եղնի, քթիդ տակ սարքած կոֆեի հոտը կզգաս: Նենց որ վստահում եմ էքսպերտներին, որ ասում են հայկական ա, ուրեմն տենց ա: Ի դեպ պետք ա որ ցուրտ լինի ներսում: Դոնդողանման առաստաղը լավն ա, սրա հետ հնդկական ելևեջներով մյուզիք կսազեր, ասենք՝ բուդդահ բար, կամ էլի ինչ որ չիլ աութ, Բոբ Մառլի :
Ինչ վերաբերվում ա տպավորելուն, հենց Քիմի օրինակի վրա էլ ասեմ: Քարդաշյանները քանի՞ քույր են, երե՞ք, չո՞րս, ինչի՞ ասենք Հավիկը կամ Շմայսը մյուս քույրերին հերոս չեն սարքում: Որովհետև մարդկանց մենակ Քիմն ա տպավորում, տպավորել ա, ու աստված գիդի դեռ ինչքան կտպավորի, մնացածների անուններն էլ կարան սկի չիմանան, օրինակ ես չգիտեմ: Եթե դիտարկողին չի տպավորել, լրիվ հավանական ա, որ մեծամասնությանն էլ չտպավորի, մեկ երկու բացառությունները հաշիվ չեն, էս դեպքում: Ու բացի, դա միակ նկարագրությունը չէր էդ աղջկա, չի տպավորել, բայց փորփրում ա, ման ա գալիս:
SWTS
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ