User Tag List

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12
Ցույց են տրվում 16 համարից մինչև 29 համարի արդյունքները՝ ընդհանուր 29 հատից

Թեմա: Դիտարկում 5. Տեսնել-վերլուծել

  1. #16
    .. ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    9,745
    Mentioned
    38 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հեղինակի պատասխանը.

    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    – հոտ կա՞ր… կոֆեի… դուրեկան է՞ր…
    – ինչ երաժշտություն էր բեքգռաունդում…
    – խոսք խորաթա չկա՞…
    Երաժշտությունը ֆոնային, չպարտադրող էր, ոնց որ գրված է, առանց խոսքերի, սուրճի կամ որևէ այլ հոտ չկար, քանի որ օդափոխությունը գործում էր, մարդիկ չէին խոսում, քանի որ անծանոթ էին իրար ու բոլորը մենակ էին:

  2. #17
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,910
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը

    Լավ կլիներ որ իմանայինք ում երաժշտությունն էր… տարբեր տեղեր տարբեր ֆոնային երաժշտություն են օգտագործում… դա խոսում ա բար հաճախողների որակի մասին… բայց որ չես հիշում՝ օքեյ…

    They must be having an awesome HVAC system որ կոֆեի հոտը չի տարածվում…

  3. #18
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,910
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    … ճիշտն ասած նոր մտածում էի էդ "ֆոնային երաժշտւթյան" մասին ու մի բան հիշեցի… մի հատ պոլսեցի տղա կար ում միշտ ավտոբուսի մեջ հանդիպում էի ու երկար բարակ խոսում էինք… ինքն ու ես լրիվ տարբեր չափողականությունների մեջ էինք… ինքը պոլսում մեծացած ոսկերիչ էր՝ ավանդական, ես՝ հայաստան մեծացած ուսանող եղած տղա էի… լրիվ տարբեր… ու որ խոսում էի էս տղու հետ (շատ լավ տղա էր) ոչ մի ընդհանուր եզր չէի կարողանում գտնել… վերջը ճարահատյալ հարցրի "ի՞նչ երաժշտություն ես սիրում"… ասեց "տավեռնայի մյուզիք կսիրեմ…", ասում եմ "էդ ո՞րն ա…" ասում ա "ասանկ որ կերթաս տավեռնա օղի կխմես և մյուզիք կչալեն" … մտիս մեջ ասի " նու յոոոոոոոոբ տվօյու **** , նու տի դայոշ… տավեռյանի մյուզիք…"

    հիմա ստեղ ա … ֆոնային երաժշտություն… մեկը նվագում ա, չէ՞ էդ երաժշտությունը, մեկը ընտրել ա, չէ՞… ասել ա "այ էս մեկը դնենք, էսի լավ ա… չէ, էն մեկը չէ… էս մեկը, էսի ավելի լավն ա…"

    ասածս ինչ ա… եթե մի բան նշվում ա, պետք ա սպեցիֆիկ լինել էդ բանի նկատմամբ… ուշադիր լինել… ամեն դետալ իրա մեջ մեսեջ ու պատմություն ունի, մի հատ հատկություն ա պարունակում… մի հատ նկարագիր…

    …pay attention please… մենք ամեն ինչին ձեր աչքերով ենք նայում, ձեր թոքերով շնչում, ձեր ականջներով լսում…

  4. #19
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    32
    Գրառումներ
    23,858
    Բլոգի գրառումներ
    17
    Mentioned
    28 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    Լավ կլիներ որ իմանայինք ում երաժշտությունն էր… տարբեր տեղեր տարբեր ֆոնային երաժշտություն են օգտագործում… դա խոսում ա բար հաճախողների որակի մասին… բայց որ չես հիշում՝ օքեյ…

    They must be having an awesome HVAC system որ կոֆեի հոտը չի տարածվում…
    Մեֆ, հաճախ ֆոնային երաժշտությունն էնքան ցածր ա միացած լինում, որ չես էլ նկատում: Ես պատկերացնում եմ, որ հեղինակը հայկական փաբերից մեկն ա նկարագրում, բայց օրը ցերեկով: Իսկ էդ դեպքում իրոք երաժշտությունը ցածր ա, չպարտադրող, չես ֆիքսվում դրա վրա:

    Ինչ վերաբերում ա սուրճին, աչքիս շատ ես հետ մնացել Հայաստանի կյանքից Հայկական փաբերում օրը ցերեկով մենակ լուծվող սուրճ են մատուցում, իսկ դրա հոտը չի տարածվում: Մաքսիմում ծխի հոտ կարար լիներ, բայց նորից. քանի դեռ օրը ցերեկ ա, պատկերացնում եմ՝ դեռ շատ մարդ չի գնացել, ուրեմն դեռ ծխերի ամպեր չեն կուտակվել:

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (10.04.2015)

  6. #20
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,910
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեֆ, հաճախ ֆոնային երաժշտությունն էնքան ցածր ա միացած լինում, որ չես էլ նկատում: Ես պատկերացնում եմ, որ հեղինակը հայկական փաբերից մեկն ա նկարագրում, բայց օրը ցերեկով: Իսկ էդ դեպքում իրոք երաժշտությունը ցածր ա, չպարտադրող, չես ֆիքսվում դրա վրա:

    Ինչ վերաբերում ա սուրճին, աչքիս շատ ես հետ մնացել Հայաստանի կյանքից Հայկական փաբերում օրը ցերեկով մենակ լուծվող սուրճ են մատուցում, իսկ դրա հոտը չի տարածվում: Մաքսիմում ծխի հոտ կարար լիներ, բայց նորից. քանի դեռ օրը ցերեկ ա, պատկերացնում եմ՝ դեռ շատ մարդ չի գնացել, ուրեմն դեռ ծխերի ամպեր չեն կուտակվել:
    Դե տես Բյուր ջան… ասում ես "հայկական փաբերից մեկն ա նկարագրում"… ես ո՞րտեղից պտի իմանամ հայկական փաբերը ոնց են լինում, ինչ կոֆե են խմում օրը ցերեկով ու էդ ինչ ցածր միացրած երաժշտություն ա… երաժշտությունը հո մենակ բարձր, ցածր կամ պարտադրող չի լինում… դուք գիտեք էդ ինչ ա հայկական փաբը, բայց ես չգիտեմ… ու եթե ես լինեի էդ փաբում երևի մտածեի էս ի՞նչ հաշիվ ա որ կոֆեի հոտ չի գալիս, էս ի՞նչ "զարմանալի" "էկզոտիկ" կոֆե են խմում, էս ի՞նչ երաժշտություն են լսում, էս ի՞նչ խաբար ա որ էս ժամին մարդ չկա որ սաղ նստած հեռախոս են փորփրում… խի՞ ա էս մարդը էս ժամին խմած… որովհետև ես էդ ամեն ինչը առաջին անգամ եմ տեսնում, բայց ձեր համար սովորական բան ա… ցածր երաժշտությունը կարա լինի Մայլս Դեվիսի սըրքլզ-ը, կարա լինի Քեննի Ջի, կարա լինի ջազ ֆյուժըն/սմութ ջազ… սրանք տարբեր բաներ են… համոզված եմ որ եթե էդ երաժշտությունը հանկարծ անջատեն ինքը մի անգամից կասի "հը՞… ի՞նչ ա եղել, փակում ե՞ք բարը"… իմ համար սրանք չափանիշներ են… կամ կոֆեն…

    չնայած սովորական ա, այնուամենայնիվ ուշադրություն ա պահանջում… կարծում եմ պտի նկարագրվի ոնց որ առաջին անգամ ա տեսնվում… եթե ես ամեմրիկյան բարի մասին գրեմ ու գրեմ "տիպիկ ամերիկյան բար" մեկը կարա կինոների բարը պատկերացնի, մեկը կարա նյու յորքյան բար պատկերացնի եթե եղել ա, իսկ մեր հայրենասեր ազգակիցները լրիվ ուրիշ բան… էսի հլա պատմվածքը չի որ տենց ջեսչըրներ անես… էսի դիտարկում ա որտեղ էլեմենտներով կառուցում ես պատկեր, պերսոնաժ, օբյեկտիվորեն…

    օրինակ ասում ա
    Այն աղջիկը, ով արդեն երկրորդ բաժակ սուրճն է խմում, բայց հաշիվ չունի, ինձ ընդհանրապես չի տպավորում: Նույնիսկ համոզված եմ, որ հենց էստեղից դուրս եկա, կմոռանամ դեմքը:
    եթե չի հետաքրքրում, չես գրում դրա մասին… կամ ո՞րտեղից գիտես որ անհետաքրքիր ա եթե չես ճանաչում. կարծում եմ որ դիտարկման մեջ կարծիք պարտադրելը տեղին չի, եթե նշաում ես ապա օբյեկտիվ պետք ա նկարագրես… ու եզրակացությունը թողնվի դիտարկումը կարդացողի վրա… ինչ ես մատուցում ու ինչ ա հասկացվում…

    մի հատ սենց օրինակ բերեմ… մի հատ պրոյեկտ ունեինք… սարերում էր… soils report-ն եկավ նստեցինք կարդացինք ու հասկացանք որ ըստ էդ պրոյեկտի բյուդջեն 2 անգամ շատանում ա… կլիենտը ինֆարկտ էր ստանալու… ողբերգություն էր, բայց էդ րեփորթն ընդամենն ասում ա թե հողն ինչից ա կազմված ու բեդռոքն ինչքան խորն ա… գիտական ուսումնասիրություն ա փաստերով ու դետալներով… հողից նմուծներ են վերցրել ու ուսումնամսիրության արդյունքները գրել են… օբյեկտիվ ուսումնասիրություն ա, բայց էմոցիոնալ վերիվայրումների ա բերում, մենակ կլիենտի մոտ չէ…

  7. #21
    .. ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    9,745
    Mentioned
    38 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեֆ, ախր որտեղ ես «պարտադրած կարծիք» տեսնում։ Լրիվ չոր ու ցամաք դիտարկում էր. էս տեսա, էս եղավ։ Էլ ավելի օբյեկտիվ գրելու համար պիտի մարդկային ֆակտորը ընդհանրապես դուրս գա, ու դիտարկողը ռոբոտ լինի։

  8. #22
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,910
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեֆ, ախր որտեղ ես «պարտադրած կարծիք» տեսնում։ Լրիվ չոր ու ցամաք դիտարկում էր. էս տեսա, էս եղավ։ Էլ ավելի օբյեկտիվ գրելու համար պիտի մարդկային ֆակտորը ընդհանրապես դուրս գա, ու դիտարկողը ռոբոտ լինի։
    ինձ ընդհանրապես չի տպավորում: Նույնիսկ համոզված եմ, որ հենց էստեղից դուրս եկա, կմոռանամ դեմքը:
    չի պարտադրում որևէ զգացմունք կամ ասոցիացիա
    սրանք դիտարկողի անձնական կարծիքն ա, ընդ որում մենք իրան չենք ճանաչում… էն երաժշտությունը որ քեզ համար կարող ա ոչ մի բանի հետ չասոցիացվի իմ համար կարող ա շատ բաների հետ ասոցիացվի… կամ որ ասում ա հենց դուրս եկա, կմոռանամ… ինքը կարող ա մոռանա, բայց դու կարող ա չմոռանաս… տես քեզ Քարդաշյանը դուր ա գալիս, բայց շատ մարդկանց դուր չի գալիս… հենց եկավ Հայաստան եղեռնի հաշվով, դառավ հերոս՝ հանրապետականնեմրի համար, բայց դրանից առաջ էդ "արժեքնեմրի"դեմ իրանք վիզ դրած պայքարում են…

    Այվի ջան, իմ կարծիքով observant լինելը շատ մարդկային ա… ես կարծում եմ որ շատ դժվար ա չոր փաստը ներկայացնելը, բայց նենց ներկայացնես որ դրանից կարդացողն իրա կարծիքը կազմի, ոչ թե գրողի…

    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը

    հարգելի ընգերներ, կնկտիք ու ախպրտինք…

    ուզում եմ էս գործի մասին մի երկու բան գրել… ուրեմ էս քանդակը–հա քանդակ ա մի զարմացեք–քանդակել ա մի քանդակագործ ու տեղադրել ա Փասադենայի հրապարակում… առաջին հայացքից "հա, ինչ…"

    կոնտեքստից դուրս էս քանդակը զուտ հետաքրքիր կառույց ա, բայց իրականում ոնց ա սա կառուցված ու ինչի հետևանք ա… Լոս Անջելեսի ստանդարտները պահաջում են որ ցանկացած կառույց թույլատվությամբ կառուցվի…

    …բայց…

    ստանդարտներ ունեն նաև կետեր որտեղ ասվում ա որ կարելի որոշ բաներ կառուցել առանց թույլատվության… ու էս մարդը վերցրել ա, էս սաղ ստանդարտներն ուսումնասիրել ա ու էդ կետերը միավորելով ստացել ա 4 հարկանի (10 մետր) 3 մետրը 3-ի կառույց կարելի ա կառուցել, որը լրիվ բավարար ա մի հատ բնակելի առանձնատան համար…

    արվեստագետը հատել ա քանդակագործության ու ճարտարապետության սահմանը… ո՞վ ա ասում հնարավոր չի…
    its a pure fact, but raises emotions... փաստերը նենց շարադրես որ մարդու մոտ կարծիք ստեղծվի… մենք կյանքում տենց ենք անում, չէ՞… ինչին որ նայում ենք չոր փաստ ա, բայց էդ փաստը մեր վրա էմոցիոնալ ազդեցություն ա ունենում… վարժություն ա, էլի…

  9. #23
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    32
    Գրառումներ
    23,858
    Բլոգի գրառումներ
    17
    Mentioned
    28 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեֆ, մի հատ բան ասեմ էլի: Ճիշտ ա՝ սրանք դեռ ավարտուն գործեր չեն, բայց ամեն դեպքում՝ գոյություն ունի թիրախային ընթերցող հասկացություն: Հեղինակի թիրախը, ոնց հասկանում եմ, Հայաստանի նիստուկացին քչից-շատից ծանոթ մեկն ա: Դրա համար ինքը կարում ա հանգիստ բաց թողնի էն մանրամասները, որոնք առանց էդ էլ ընթերցողին հայտնի են: Ու վստահ եմ՝ եթե էս տեքստերը մի հատ փախած եվրոպացի կարդար, լրիվ ուրիշ տեսակի հարցեր կտար, օրինակ՝ էդ ո՞նց ա, որ փաբն օրը ցերեկով բաց ա հերիք չի, դեռ էնտեղ մարդիկ սուրճ էլ են խմում: Ու հակառակը. կան մանրամասներ, որ եթե գրեր, հայ ընթերցողը կասեր՝ պարզ ա էդ սաղ, ինչու՞ ա գրում, կարո՞ղ ա մեզ ձեռ ա առնում: Օրինակ՝ կարար գրված լիներ, որ բարմենի մայրենի լեզուն հայերենն ա: Դանիական սեթինգում դա հետաքրքիր մանրամասն կլիներ, բայց հայկականում խնդալու ա դրա մասին հիշատակելը:

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (10.04.2015), Tiger29 (10.04.2015)

  11. #24
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,910
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեֆ, մի հատ բան ասեմ էլի: Ճիշտ ա՝ սրանք դեռ ավարտուն գործեր չեն, բայց ամեն դեպքում՝ գոյություն ունի թիրախային ընթերցող հասկացություն: Հեղինակի թիրախը, ոնց հասկանում եմ, Հայաստանի նիստուկացին քչից-շատից ծանոթ մեկն ա: Դրա համար ինքը կարում ա հանգիստ բաց թողնի էն մանրամասները, որոնք առանց էդ էլ ընթերցողին հայտնի են: Ու վստահ եմ՝ եթե էս տեքստերը մի հատ փախած եվրոպացի կարդար, լրիվ ուրիշ տեսակի հարցեր կտար, օրինակ՝ էդ ո՞նց ա, որ փաբն օրը ցերեկով բաց ա հերիք չի, դեռ էնտեղ մարդիկ սուրճ էլ են խմում: Ու հակառակը. կան մանրամասներ, որ եթե գրեր, հայ ընթերցողը կասեր՝ պարզ ա էդ սաղ, ինչու՞ ա գրում, կարո՞ղ ա մեզ ձեռ ա առնում: Օրինակ՝ կարար գրված լիներ, որ բարմենի մայրենի լեզուն հայերենն ա: Դանիական սեթինգում դա հետաքրքիր մանրամասն կլիներ, բայց հայկականում խնդալու ա դրա մասին հիշատակելը:
    դե դրա համար էլ ասում էի որ պետբք ա նշվի թե որ երկրում ա… էս գրառման համար չեմ ասել… ընդհանուր առմամբ էի ասում… որ երկիյրը չի նշվում, սաղ իրար ա խառնվում… պատուհան որ չկա, էդ էլ ա տարօրինակ… հաստատ ամեմրիկայում չի…

  12. #25
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    32
    Գրառումներ
    23,858
    Բլոգի գրառումներ
    17
    Mentioned
    28 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    դե դրա համար էլ ասում էի որ պետբք ա նշվի թե որ երկրում ա… էս գրառման համար չեմ ասել… ընդհանուր առմամբ էի ասում… որ երկիյրը չի նշվում, սաղ իրար ա խառնվում… պատուհան որ չկա, էդ էլ ա տարօրինակ… հաստատ ամեմրիկայում չի…
    Հա, ուղղակի փակ մրցույթում երկիր նշելն ավտոմատ ինքնաբացահայտում ա Գոնե իմ դեպքում:

  13. #26
    Պատվավոր անդամ Դավիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Հասցե
    Las Vegas, USA
    Գրառումներ
    1,479
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը

    սրանք դիտարկողի անձնական կարծիքն ա, ընդ որում մենք իրան չենք ճանաչում… էն երաժշտությունը որ քեզ համար կարող ա ոչ մի բանի հետ չասոցիացվի իմ համար կարող ա շատ բաների հետ ասոցիացվի… կամ որ ասում ա հենց դուրս եկա, կմոռանամ… ինքը կարող ա մոռանա, բայց դու կարող ա չմոռանաս… տես քեզ Քարդաշյանը դուր ա գալիս, բայց շատ մարդկանց դուր չի գալիս… հենց եկավ Հայաստան եղեռնի հաշվով, դառավ հերոս՝ հանրապետականնեմրի համար, բայց դրանից առաջ էդ "արժեքնեմրի"դեմ իրանք վիզ դրած պայքարում են…

    Այվի ջան, իմ կարծիքով observant լինելը շատ մարդկային ա… ես կարծում եմ որ շատ դժվար ա չոր փաստը ներկայացնելը, բայց նենց ներկայացնես որ դրանից կարդացողն իրա կարծիքը կազմի, ոչ թե գրողի…

    its a pure fact, but raises emotions... փաստերը նենց շարադրես որ մարդու մոտ կարծիք ստեղծվի… մենք կյանքում տենց ենք անում, չէ՞… ինչին որ նայում ենք չոր փաստ ա, բայց էդ փաստը մեր վրա էմոցիոնալ ազդեցություն ա ունենում… վարժություն ա, էլի…
    It's an ugly ass creature. Հեչ չի համապատասխանում ընդհանուր ֆոնին։
    I don't like to commit myself about heaven and hell - you see, I have friends in both places.

    Mark Twain

  14. #27
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,910
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Դավիթ-ի խոսքերից Նայել գրառումը
    It's an ugly ass creature. Հեչ չի համապատասխանում ընդհանուր ֆոնին։
    էֆրլյան Աշտարակն էլ, Դավ… էսի քանֆակ էր, հանել տարել են… ժամանակավոր էր…

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Դավիթ (10.04.2015)

  16. #28
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,910
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    … … Ու հակառակը. կան մանրամասներ, որ եթե գրեր, հայ ընթերցողը կասեր՝ պարզ ա էդ սաղ, ինչու՞ ա գրում, կարո՞ղ ա մեզ ձեռ ա առնում: Օրինակ՝ կարար գրված լիներ, որ բարմենի մայրենի լեզուն հայերենն ա: Դանիական սեթինգում դա հետաքրքիր մանրամասն կլիներ, բայց հայկականում խնդալու ա դրա մասին հիշատակելը:
    սրա մասին էլի մտածեցի…

    Տեքստում ոչ մի տեղ չի ասում որ սա հայկական փաբ ա, կամ հայաստանում ա, չէ՞… ուղղակի դու ենթադրում ես որ հայկական ա քանի որ շատ կոմպոնենտներ համապատասխանում են քո պատկերացմանը… բայց եթե նշվեր որ բարմենի մայրենի լեզուն հայերենն ա, էդ կնշանակեր որ փաբը հայաստանում չի, էդ կնշանակեր որ ինքը բարմենին ճանաչում ա… եթե գրեր որ բարմենը հայերենով դիմեց աշխատողին-էն սուրճ խմողին-ապա էլի կնշանակեր որ փաբը հայաստանում չի, կնշանակեր երևի որ ընդհանուր միջավայրը հայկական չի, բայց ինքն ու բարմենը գուցե հայ են… եթե բարը հայաստանում ա ու ինքը էլի նշաում ա որ հայերեն ա դիմում աշխատողին, կարա նշանակի որ էդ բարի միջավայրը հայկական չի, գուցե ինչ որ ռուսական բար հավաքատեղի ա, բայց քանի որ հայաստանում տենց բաներ չկան,էդ ժամանակ հարց կառաջանար թե ինչի ա նշել էդ դետալը…

    սենց բար կարա լինի նախկին սովետական ցանկացած երկրում… թեկուզ ռուսաստանում…

  17. #29
    Պատվավոր անդամ LisBeth-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.11.2012
    Գրառումներ
    2,211
    Mentioned
    15 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լրիվ հնարավոր ա որ Հայաստանի փաբ չլինի: Բայց իմ եղած փաբերը որ ժամին ասես կոֆեն ապարատով են սարքել, բառի մոտ ու ասենք ինչքան էլ մոշնի վինտիլյացիա եղնի, քթիդ տակ սարքած կոֆեի հոտը կզգաս: Նենց որ վստահում եմ էքսպերտներին, որ ասում են հայկական ա, ուրեմն տենց ա: Ի դեպ պետք ա որ ցուրտ լինի ներսում: Դոնդողանման առաստաղը լավն ա, սրա հետ հնդկական ելևեջներով մյուզիք կսազեր, ասենք՝ բուդդահ բար, կամ էլի ինչ որ չիլ աութ, Բոբ Մառլի :

    Ինչ վերաբերվում ա տպավորելուն, հենց Քիմի օրինակի վրա էլ ասեմ: Քարդաշյանները քանի՞ քույր են, երե՞ք, չո՞րս, ինչի՞ ասենք Հավիկը կամ Շմայսը մյուս քույրերին հերոս չեն սարքում: Որովհետև մարդկանց մենակ Քիմն ա տպավորում, տպավորել ա, ու աստված գիդի դեռ ինչքան կտպավորի, մնացածների անուններն էլ կարան սկի չիմանան, օրինակ ես չգիտեմ: Եթե դիտարկողին չի տպավորել, լրիվ հավանական ա, որ մեծամասնությանն էլ չտպավորի, մեկ երկու բացառությունները հաշիվ չեն, էս դեպքում: Ու բացի, դա միակ նկարագրությունը չէր էդ աղջկա, չի տպավորել, բայց փորփրում ա, ման ա գալիս:
    LiBi

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Դիտարկում 6. Տեսնել-վերլուծել
    Հեղինակ՝ ivy, բաժին` Փուլային մրցույթներ
    Գրառումներ: 16
    Վերջինը: 26.04.2015, 10:24
  2. Դիտարկում 3. Տեսնել-վերլուծել
    Հեղինակ՝ ivy, բաժին` Փուլային մրցույթներ
    Գրառումներ: 25
    Վերջինը: 14.04.2015, 19:48
  3. Դիտարկում 4. Տեսնել-վերլուծել
    Հեղինակ՝ ivy, բաժին` Փուլային մրցույթներ
    Գրառումներ: 29
    Վերջինը: 07.04.2015, 23:03
  4. Դիտարկում 2. Տեսնել-վերլուծել
    Հեղինակ՝ ivy, բաժին` Փուլային մրցույթներ
    Գրառումներ: 46
    Վերջինը: 07.04.2015, 21:40
  5. Դիտարկում 1. Տեսնել-վերլուծել
    Հեղինակ՝ ivy, բաժին` Փուլային մրցույթներ
    Գրառումներ: 47
    Վերջինը: 07.04.2015, 03:36

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •