User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 29 հատից

Թեմա: Դիտարկում 5. Տեսնել-վերլուծել

  1. #1
    .. ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    9,730
    Mentioned
    38 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Դիտարկում 5. Տեսնել-վերլուծել

    Նոր դիտարկում ունենք
    Հետաքրքիր է՝ ինչ կասեք։

    Դիտարկում 5.

    Այսօր այստեղ մարդաշատ չէ: Բացի ինձանից, ևս երկուսն են, մեկը, ըստ երևույթին, աշխատողներից մեկն է, քանի որ արդեն երկրորդ բաժակ սուրճն է խմում, իսկ հաշիվները պահող մոնիտորին միայն իմ հաշիվն եմ տեսնում կարմիր bar-2 անունով, մեկ էլ ուղիղ իմ հետևում գտնվող մեկինը, ով ցերեկվանից որոշել է հարբել, ու արդեն երեք բաժակ վիսկի է ներս արել, հիմա էլ մեկնվել է ցածրիկ բարձերին ու փորձում է չքնել: Այս սրահը հետաքրքիր է նրանով, որ ժամանակն ասես կանգ առած լինի: Կարծում եմ՝ լուսավորությունից է այդպես թվում: Պատուհաններ չկան, դրսի աշխարհի հետ ոչ մի կապ չունենք, անգամ չգիտենք ինչ եղանակ է: Առաստաղը ցածր է, ու եթե նստած ես բարի մոտ, բարձր աթոռի վրա, ապա կարող ես այդ աթոռի ոտնակին կանգնելով դիպչել առաստաղին, ինչն էլ արեցի, ու պարզվեց, որ այն ինչ-որ դոնդողանման նյութից է, ու արդեն մի քանի րոպե է՝ առաստաղն ալիքներ է տալիս: Շշերը հետաքրքիր հերթականությամբ են դասավորված, իմ կարծիքով՝ մի քիչ տրամաբանությունից դուրս են, բայց երևի էդպես ավելի հարմար է բարմենին, ով այս պահին, ինչպես նաև մի քիչ առաջ, հեռախոսն է քչփորում: Երաժշտությունը ցածր է ու ֆոնային, չի պարտադրում որևէ զգացմունք կամ ասոցիացիա:
    Այն աղջիկը, ով արդեն երկրորդ բաժակ սուրճն է խմում, բայց հաշիվ չունի, ինձ ընդհանրապես չի տպավորում: Նույնիսկ համոզված եմ, որ հենց էստեղից դուրս եկա, կմոռանամ դեմքը: Հագին սև ու սպիտակ զոլավոր զգեստ է, որն ընդգծում է փարթամ մարմինը: Կուրծքն ուր որ է՝ դուրս կընկնի: Ձախ դաստակին ինչ-որ զարդ կա, որն անտանելի զնգոց է հանում ամեն մի աննշան շարժումից: Նստած է ոտքը ոտքին գցած, բարձր ոտքի կրունկը դուրս է հանել կոշիկից, ու կոշիկը ճոճում է ոտնաթաթով: Ամբողջ ուշադրությունը հեռախոսի էկրանին է:
    Բարմենը կլինի մոտ քսանհինգ-քսանվեց տարեկան: Ճակատին ինչ-որ գործած կտոր կա, որով հետ է տանում գանգուր մազերը: Դեմքը սափրված չէ: Հոնքերը հաստ են, քիթը՝ մսոտ, բայց սիրուն, շուրթերը լիքն են, կարծում եմ՝ եթե ժպտա, կպարզեմ երկու բան, որ սիրուն ժպիտ ունի ու լավ ատամնաշար: Հագին սև կարճաթև մայկա է, վրայից՝ անթև ջինսե ժիլետ: Մատներին մատանիներ ունի: Պատվեր կատարելիս արագ ու կոկիկ է աշխատում: Հիմա հեռախոսով ինչ-որ մեկին գրում է՝ ընթացքում քթի տակ ծուռ ժպտալով:
    Իմ հետևում ցածրիկ բարձերին մեկնվածը արդեն պառկել է , նայում է առաստաղին: Հագին կարմիր կեդեր են, ջինսե շալվար ու սպիտակ կարճաթև մայկա: Երևի մի քսանհինգ տարեկան կլինի: Մազերը գանգուր են, մինչև ուսերը: Շպարված չէ: Հեռախոսը դրված է սեղանին: Վերջին վիսկիի բաժակի մեջ արդեն հեղուկ չկա, մի կտոր սառույց է մնացել:

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (09.04.2015), Mephistopheles (09.04.2015), Sambitbaba (10.04.2015), Դավիթ (09.04.2015)

  3. #2
    Պատվավոր անդամ Դավիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Հասցե
    Las Vegas, USA
    Գրառումներ
    1,479
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վերջինի մասին շատ չգրվեց։ Այնպիսի տպավորություն էր, որ հեղինակը շտապում էր վերջացնել իր առաջադրանքը։ Ինտերիերը բավականին լավ էր նկարագրված՝ տիպիկ երևանյան նկուղային տեղ։ Բարմենի դետալներն էլ էին լավ նկարագրված, ինչպես նաև ոչ պրոֆեսիոնալ մոտեցումը իր գործին՝ հեռախոսով զբաղվելը։
    իմ համար, վերջում նկարագրված երիտասարդը հետաքրքիր պերսոնաժ կարող է լինել։
    I don't like to commit myself about heaven and hell - you see, I have friends in both places.

    Mark Twain

  4. #3
    Պատվավոր անդամ Դավիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Հասցե
    Las Vegas, USA
    Գրառումներ
    1,479
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վիսկի խմող, չշպարված։ Էս պահը լավ էր։)
    I don't like to commit myself about heaven and hell - you see, I have friends in both places.

    Mark Twain

  5. #4
    Պատվավոր անդամ Դավիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Հասցե
    Las Vegas, USA
    Գրառումներ
    1,479
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հա, մեկ էլ ասեմ, որ Տաիշա Աբելարը մի հատ միջուկային զենք ա գցել Ինքնագրի վրա
    Վերջին խմբագրող՝ Դավիթ: 09.04.2015, 05:52:
    I don't like to commit myself about heaven and hell - you see, I have friends in both places.

    Mark Twain

  6. #5
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,910
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    – հոտ կա՞ր… կոֆեի… դուրեկան է՞ր…
    – ինչ երաժշտություն էր բեքգռաունդում…
    – խոսք խորաթա չկա՞…

  7. #6
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,910
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Դավիթ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա, մեկ էլ ասեմ, որ Տաիշա Աբելարը մի հատ միջուկային զենք ա գցել Ինքնագրի վրա
    …էդ ո՞վ ա ու ինչի վրա ա բոմբ գցել…

  8. #7
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,910
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    բարմենը աղջկան նկատում ա՞ թե չէ… էն որ հա կոֆե ա խմում…

  9. #8
    Պատվավոր անդամ Դավիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Հասցե
    Las Vegas, USA
    Գրառումներ
    1,479
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    …էդ ո՞վ ա ու ինչի վրա ա բոմբ գցել…
    Այ եթե Բիթլերի ու Ջոպլինի նկարները չափավոր տարածեիր ֆեյսում, տեղ կմնար նաև ուրիշ բաների։)
    I don't like to commit myself about heaven and hell - you see, I have friends in both places.

    Mark Twain

  10. #9
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,910
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Դավիթ-ի խոսքերից Նայել գրառումը
    Այ եթե Բիթլերի ու Ջոպլինի նկարները չափավոր տարածեիր ֆեյսում, տեղ կմնար նաև ուրիշ բաների։)
    Ախր լավն են…

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Դավիթ (09.04.2015)

  12. #10
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,910
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կրդացի նոր մի քիչ… ու ոնց ա բոմբ գցե՞լ… ինքնագրի վրա…

  13. #11
    Պատվավոր անդամ Դավիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Հասցե
    Las Vegas, USA
    Գրառումներ
    1,479
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    Կրդացի նոր մի քիչ… ու ոնց ա բոմբ գցե՞լ… ինքնագրի վրա…
    Հա, հեչ, ոչ մի արտասովոր բան։
    I don't like to commit myself about heaven and hell - you see, I have friends in both places.

    Mark Twain

  14. #12
    .. ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    9,730
    Mentioned
    38 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Օֆֆտոպը դադարեցնում ենք, անցնում դիտարկմանը

  15. #13
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    32
    Գրառումներ
    23,858
    Բլոգի գրառումներ
    17
    Mentioned
    28 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ոնց որ գիտեմ էս մեկն ով ա գրել
    Սեթինգը շատ լավ ա նկարագրած: Դաշտ ա ստեղծում իրադարձությունների զարգանալուն ու ինչ-որ լարվածություն, սպասում առաջացնում:
    Էդ չտպավորող աղջիկն էլ կակռազ ամենատպավորվող կերպարն էր: Պատմվածքում կսպասեի էս կերպարների փոխհարաբերություններին, ոնց են իրար նկատմամբ տրամադրված, կխոսեն, չեն խոսի, էդպես էլ մարդ ա իր կյանքով է շարունակում, թե ինչ-որ տեղ հատվում են իրանց կյանքերը:

    Մեջբերում Դավիթ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա, մեկ էլ ասեմ, որ Տաիշա Աբելարը մի հատ միջուկային զենք ա գցել Ինքնագրի վրա
    Ի՞նչ բոմբ

  16. #14
    Պատվավոր անդամ Դավիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Հասցե
    Las Vegas, USA
    Գրառումներ
    1,479
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ոնց որ գիտեմ էս մեկն ով ա գրել
    Սեթինգը շատ լավ ա նկարագրած: Դաշտ ա ստեղծում իրադարձությունների զարգանալուն ու ինչ-որ լարվածություն, սպասում առաջացնում:
    Էդ չտպավորող աղջիկն էլ կակռազ ամենատպավորվող կերպարն էր: Պատմվածքում կսպասեի էս կերպարների փոխհարաբերություններին, ոնց են իրար նկատմամբ տրամադրված, կխոսեն, չեն խոսի, էդպես էլ մարդ ա իր կյանքով է շարունակում, թե ինչ-որ տեղ հատվում են իրանց կյանքերը:


    Ի՞նչ բոմբ
    Բանից պարզվեց, որ հին բան ա։ Նո մոռ օֆթոպ։
    I don't like to commit myself about heaven and hell - you see, I have friends in both places.

    Mark Twain

  17. #15
    .. ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    9,730
    Mentioned
    38 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Պիտի խոստովանեմ, որ առաջին անգամ եմ հանդիպում «X-ն ինձ չի տպավորում» արտահայտությանը; Ես միայն «տպավորիչ/տպավորվող չի» կամ «տպավորություն չի գործում» ձևն էի ճանաչում:
    Եթե նույն նշանակությունն ունի, հետաքրքիր է, որ այնուամենայնիվ ահագին բան է գրված էդ «չտպավորող» աղջկա մասին:
    Վերջին խմբագրող՝ ivy: 09.04.2015, 20:44:

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (10.04.2015)

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Դիտարկում 6. Տեսնել-վերլուծել
    Հեղինակ՝ ivy, բաժին` Փուլային մրցույթներ
    Գրառումներ: 16
    Վերջինը: 26.04.2015, 10:24
  2. Դիտարկում 3. Տեսնել-վերլուծել
    Հեղինակ՝ ivy, բաժին` Փուլային մրցույթներ
    Գրառումներ: 25
    Վերջինը: 14.04.2015, 19:48
  3. Դիտարկում 4. Տեսնել-վերլուծել
    Հեղինակ՝ ivy, բաժին` Փուլային մրցույթներ
    Գրառումներ: 29
    Վերջինը: 07.04.2015, 23:03
  4. Դիտարկում 2. Տեսնել-վերլուծել
    Հեղինակ՝ ivy, բաժին` Փուլային մրցույթներ
    Գրառումներ: 46
    Վերջինը: 07.04.2015, 21:40
  5. Դիտարկում 1. Տեսնել-վերլուծել
    Հեղինակ՝ ivy, բաժին` Փուլային մրցույթներ
    Գրառումներ: 47
    Վերջինը: 07.04.2015, 03:36

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •