User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 10 հատից

Թեմա: Տենդ

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ
    LisBeth-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.11.2012
    Գրառումներ
    2,446
    Mentioned
    22 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Տենդ

    Տենդ

    Առաջին մաս:

    Ուլյան բոյֆրենդին հանրակացարան է բերել:
    - Կարաս մնաս, նայես, մենք դեմ չենք, չէ՞ Դիմ - առաջարկում է Ռիմային:
    - Չէ, Փաբլիք կիջնեմ: Հետո կոնֆերանսի եմ, ուշ կգամ:

    Բառմենը լցնում է արաղն ու լիկյորները:
    - Վառե՞մ:
    - Չէ, լիմոն բեր:

    Կես ժամ լսարանի դռան հետ կռիվ տալուց հետո, մենեջերը մանր քայլերով մոտենում է՝ ազդրեր գրկող շրջազգեստը չպատռելու համար, բացում դուռը:
    - Մի տեղ գրեք, որ էս անտերը դեպի ներս ա բացվում, - նյարդային նետում է Ռիման:
    Չսպասելով պատասխանի, մտնում է, զբաղեցնում միակ ազատ նստարանը: Սկսում է զննել մասնակիցներին: Հայացքը պահում է թխլիկ կնոջ վրա, որն իր քաշին անհամապատասխան շապիկ է հագել, էլաստանի 70 տոկոս պարունակությամբ՝ ամեն ծալքի տակ խնամքով մտնում ու դուրս է գալիս: Ծանածաղ մազերը բիգուձիներով փարթամացնելուց գլուխը եղածից երեք անգամ մեծ է երևում և խանգարում է տեսնել էկրանի սլայդը: Պրոֆեսորը, որ այդպիսին լինելու համար շատ երիտասարդ է թվում, տրորում է ճակատի վրայի փոսը: Անբնական անկյան տակ վեր ձգված ունքը դեմքին անտեղի գոռոզություն է հաղորդում: Բռունցքը բերանին է դնում, հազում նայում է աուդիտորիային: Ռիման մի քանի վայրկայան բռնում է նրա խիստ հայացքը, սարսռում: Թուլացած կիսապառկում է անհարմար աթոռին: Այդ դիրքից պրոֆեսորի ուսն ու կապույտ կաստյումից մի թեթև բարձր սպիտակ, իդեալական անկյան տակ հարդուկած օձիքն են երևում:
    - Շնորհակալություն ինձ պատվելու համար, հարգելի կոլեգաներ: Մեր կազմակերպիչները հրավիրում են ձեզ ֆուրշետի, Լիլյան ձեզ կուղեկցի սրահ, - անջատում է պրոյեկտորը:
    Դռան մոտ խցանում է առաջանում, բոլորը իրար հրմշտելով շտապում են լավ տեղեր զբաղեցնել սեղանին մոտիկ: Երբ դահլիճը դատարկվում է, պրոֆեսորը մոտենում է նրան: Նա դանդաղ բարձրանում է, հավաքում ուժերն ու նայում է պրոֆեսորի աչքերի մեջ: Քրտնած դեմքը փայլում է արհեստական լույսից.
    - Խմա՞ծ ես:
    - Չէ, կարամ հո անեմ:
    - Ձեռ ես առնո՞ւմ:
    - Փչացած հոտառությանդ համար էլ ես եմ մեղավո՞ր:
    - Փաբլիքում շոտեր էիր կոնծում, դրանց ապակե ֆեյսինգը քեզ չի՞ խանգարում:
    - Շոտեր չէին: Հետևո՞ւմ ես Ընկեր Անտոնիչ:
    Պրոֆեսորը իջացնում է կոստյումի թևքերը, ուղղում փաղկապն ու քայլում է դեպի դուռը.
    - Միևնույն է... ինձ համար, քո հետ կապված ամեն ինչ:

    Փաբլիքը ոչ այնքան վաղուց է բացվել: Սիմբիոտիկ վայր՝ ռեստո-փաբա-քլաբ, կարոկե սրահով ու ընդարձակ դենսֆլորով: Ադմինին մուտքի համար վճարելուց հետո, ձախի վրայի հանդերձարանում հանձնում է հագուստն: Նախասրահի վերջում կանգնած պահակը ստուգում է վճարման կտրոնը:
    - Կանոններին ծանո՞թ եք:
    Մշտական հաճախորդները գլխով անում անցնում են: Ովքեր կանգնում են, հարուցում են վերջիններիս քմծիծաղը, իբր՝ էս ո՞վ ա էս ճգնավորը:
    - Ծխարանը վերևում է, բառի հաշիվը տեղում եք փակում: Եթե շատ հաճախորդ կա, կարող են նույն սեղանին տեղավորել՝ ձեր համաձայնությամբ, - տեղեկացնում է պահակը:
    Ռիման տեղավորվում է բառի մոտ: Երկար, սև մազերը նետում է մեջքին, ձգում է զգեստի փեշը ու սպասում: Դրսում մութ է արդեն, ցուցափեղկերի նման թափանցիկ ապակիները սկսում են քրտնել ալկոհոլային գոլորշուց: Ցմփոր տղան մոտենում է բառին, երաժշտությունից բարձր գոռալով, փորձում է բառմենին հիշացնել, թե ով է ինքը: Բառմենը սիրալիր ժպտում է ու կրկնակի չիվաս է լցնում՝ սառույցով, կարճ մազերով աղջկա համար: Աղջիկը մի կում է անում, հասկանում է, որ 12 տարվա հնեցմանը լուծած էթանոլից միայն գույնով է տարբերվում ու առանց հավելումների խմելն անհնար է: Կոլա է պատվիրում: Ցմփորը մոտենում է նրան.
    - Կարելի ա հյուրասիրել:
    - Չէ, ես ունեմ խմիչք, մերսի:
    Շեկլիկ երիտասարդը մոտենում է ցմփրին, մի կողմ տանում ու գոռում.
    - Քարշ տուր դրան մեր մոտ:
    Ցմփորը հետ է գալիս.
    - "Ես խմիչք ունեմ"-ը նշանակում է յա՞ն տուր:
    Աղջիկը գլխով է անում:
    Տաքացած ամբոխը լցվում է դենսֆլոր: Ռիման երեք հատ լոնգ իրար հետևից մի շնչի խմում է ու սկսում պարել: Կրակահեր մի աղջիկ մարմնագույն շալվարով ձգած կոնքերը գալարում է ինքնամոռաց: Նրա շուրջը տղաներից պարս է գոյանում: Ամենահամարձակը մտնում է նրա քրտնքից գայացած աուրան, պարում է դեմքը մազերին պարբերաբար հպելով: Աղջկան կարծես հետաքրքիր չի, նա տարված է համընդհանուր ուշադրությամբ:
    Ռիման վերցնում է պայուսակը, բարձրանում ծխարան: Բալկոնին հենված է կարճ մազերով աղջիկը, նայում է պարողներին: Պահակը գրկում է նրա մեջքը, ինչ-որ բան է ասում ու հեռանում:
    - Ո՞վ է քեզ դուր գալիս, ընտրիր որին կուզես, - պահակի տեղը զբաղեցնում է Ռիման:
    Կարճ մազերովը ձեռքը դնում է Ռիմայի փափուկ սպիտակ թևին, սեղմում:
    - Չգիտեմ, դու ընտրիր:
    - Ինձ համար միևնույն է, կարևորը քեզ դուր գա:
    Նրանք երկար նայում են իրար: Պահակը վերադառնում է, Ռիման քաշվում է մի կողմ:
    - Ի՞նչ էր ասում, - հարցնում է պահակը, - երեքովի առաջա՞րկ: Սովորական բան ա, զույգեր էլ կան, որ երրորդին են կպցնում:
    Կարճ մազերովը չի պատասխանում: Ռիման թեքվում է ձախ, ծանոթ դեմք է տեսնում: Ձեռքով կանչում է տղային ու ընկերոջը: Տղան փաթաթվում է նրան, բարձրացնում, Ռիման ոտքերով գրկում է տղայի կոնքը:
    Պահակը կարճ մազերովի ուսին հպվելով ցույց է տալիս նրանց.
    - Ինքը երեքով կունենա, բայց երկուսը տղա կլինեն:
    Ռիման սպասում է պատասխանի, բայց ծխարանի դուռը փակվում է և նա ոչինչ չի հասցնում լսել:

    Հեռախոսը ձեռքին, բացում է դուռը, կրակոցի ձայնը միանգամից խլացնում է: Ռիման մթության մեջ նշմարում է ոստիկանի թիկունքից վազող, բեղավոր տղային: Ոստիկանը չի հասցնում օդից իջացնել տաբելայինը, տղան գտոտկատեղից խփելով ցած է գցում նրան, ատրճանակը հրում է մի կողմ ու շրջելով ապշահար ոստիկանին բռուցքով իջնում է այտոսկրին: Մյուս ոստիկանը փորձում է վրա հասնել, բայց ձեռքերը վերև բարձրացրած տղաները հրում են նրան: Հավասարակշռությունը չպահելով, ոստիկանը ընկնում է Ռիմայի վրա, որ չհասկանալով, թե ինչ է կատարվում կանգնել է դռների մոտ: Ռիման ծանության տակ մեջքով ջարդում է դռան ապակին ու ընկնում Փաբլիքի միջանցք: Գլխով հարվածում է կոտրած ապակու կտորներին:
    - Նկարում եմ, նկարում եմ, - գոռում է ինչ-որ մեկը:
    Ռիման մի կերպ կանգնում է, նայում շուրջը: Տղաները երկու խմբի բաժանված ոտքերով հարվածներ են տեղում ոստիկանների վրա: Մեկը քաշում է Ռիմայի թևից, նետում տաքսու մեջ.
    - Հասցեն կասես:
    Շրխկացնում է դուռը: Կարճ մազերով աղջիկն է:
    - Վլա~դ: Վլա~դ, հերիք, վերջ, վերջ, գնանք ստեղից:
    Ռիման ծոծրակին տաք հոսք է զգում:
    - Հանրակացարա՞ն:
    - Չէ, Ինիցատիվ 42:


    Մութ բնակարանի դուռը բացվում է, ներս են մտնում երկու ստվեր: Լսվում է չփչփոց, փոքր ստվերը առնձնանում է, սահում է ներքև, դեպի մեծ ստվերի պարանոցը:
    - Ավելի ներքև, - լսվում է տղամարդու ձայնը:
    Ձեռքը դնում է փոքր ստվերի ուսին ու սեղմում, մինչև ծնկի գա: Չփչփոցը ուժեղանում է:
    - Կամաց, չուփաչուփս չես ուտում:
    Չփչփոցը դանդաղում է:
    - Ըմ.... ահ........ ....աաախ, ասի կամաց, բլ... ապուշ քած: Ռադ եղի, ձեզնից 15 տոկոսը մենակ նորմալ մ**** անել գիտի, մնացածներդ ձեր ծնոտներով ոչնչացնում եք էդ կոնցեպցիան:
    - Ինչ խոզ ես բայց դու, - լսվում է Ռիմայի ցածր ձայնը:
    Տղամարդու ստվերը մի կողմ է հրում կնոջը, շտապ կոճկում շալվարը ու վառում է լույսը: Բազմոցին պառկած Ռիմայի գլխի տակի բարձը արյան մեջ կորած է: Միխայիլ Անտոնիչը մոտենում է նրան: Ճակատի բացակայող ոսկորի տեղը փքված զարկերակի նման թրթռում է:
    - Ինչ զզվելի է:
    - Ի՞նչ ես անում էստեղ, ի՞նչ ա պատահել, օհ, օ~հ, գրողը տանի: Էս ի՞նչ ա:
    - Քունս չէր տանում, եկա: Պայուսակում հաբեր ունեմ, տուր խմեմ, - համարյա խզված ձայնով ասում է Ռիման:
    Պատերը սևանում են, առաստաղը բետոնե ծանր սավանի նման իջնում է նրա կրծքին:
    Վերջին խմբագրող՝ LisBeth: 06.04.2015, 21:24:
    SWTS

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    GriFFin (08.04.2015), ivy (06.04.2015), My World My Space (23.04.2015), Դավիթ (08.04.2015), Յոհաննես (06.04.2015)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •