Ես հոգնել եմ էս սխալ/անհասկանալի/աղճատված ազգի գաղափարներից: Հիմա էլ ՖԲի մեկ այլ հոսք ա տարածվել: Հիմա մարդիկ կպնում են ՍՕԱԴի համերգին գնացողներին ու ասում, որ էդպես չեն սքում ու հիշատակում զոհերին: Ես ուղղակի չգիդեմ ի՞նչ ասեմ: Ձեռ են առնու՞մ, դեբի՞լ են, գժվե՞լ են: Լավ, ինչո՞վ են մտածում էս մարդիկ: Սենց դեպի ու՞ր: Մարդկանց տգիտության ու էշ-էշ խոսալու սովորությունը սահման չունի: Քանյա Վեստով ու Քիմի ո*ը մտելով իրանց անմոռուկներով՝ ուրախացան: Գաղափար, որը ինչքան ուժ ունի սխալ էր: Բայց, համերգը, որը համաշխարհային ռոք խումբ ա ներկայացրել, էս տուպոյ ազգը համարում ա վատը: Եղբայր, խի՞: Ես ինչ SOADի մասին գիդեմ, երևի արդեն 10 տարուց ավել, էդ մարդիկ պայքարում են ցեղասպանության ճանաչման համար, իսկ էս տուպոյ ազգը ի՞նչ ա անում՝ քննադատում ա: Չգիդեմ, արդեն կոկորդիս ա հասել էս ամենը, էս սեռի-գորշ ազգը, որը պատրաստ ա հալածի ամեն ինչ ինչը մի քիչ տարբերվում ա, մի քիչ գույն ունի: Ես վերջնականապես համոզվեցի, որ ուզում եմ գնամ էս երկրից ոչ թե իշխանության, ոչ թե երկրի ցածր տնտեսական մակարդակի, այլ էս ազգի պատճառով: Ազգ, որը չի ուզում առաջ գնա, զարգանա, որը երբեք չի հասկանա թե ի՞նչ ա ազատությունը: Կարող ա ես եմ սխալ աշխարհում ապրու՞մ:
Հ.Գ. Կներեք, որ ստեղ գրեցի: Ինձ հիմա մարդիկ են պետք, որոնք կամ հակառակում կհամոզեն ինձ, կամ կասեն, որ ես սխալ չեմ ընկալում ու իրոք ամեն ինչ սենց ահավոր ա:
Էջանիշներ