Liza_GriFFin-ի խոսքերից
Գիդեք ո՞նց ա: Մտնում եմ ակումբ ու զգում, որ գերակշիռ մասը հավանություն չի տալիս ոչ անմոռուկներին, ոչ էս միջոցառումներին, ոչ երգերին: Հա պարզ ա, որ կան մարդիկ ովքեր նորմալ են վերաբերվում կամ թքած ունեն, բայց ես մենակ տեսնում եմ էն մարդկանց ովքեր վատ են վերաբերվում, քննադատում են: Հետո մտնում եմ ֆեյսբուք, եթե ակումբցի ընկեր չէ՝ ուրեմն լավ է վերաբերվում: Բոլորը Եվրոտեսիլի կամ SLG-ի քցած երգը հավանել են ու կիսվել, իրանց պրոֆայները, զարդերը, բաժակները անմոռուկներով են ողողված: Մարդ կա առնում ա էդ անմոռուկով բաժակը ու ՖԲ տեղադրում նկարը բաժակի ու հպարտանում իր արարքով՝ <<իսկական հայ եմ>> ստատուս ստանալուվ: Հետո դուրս եմ գալիս փողոց՝ հարևանների պատուհաներին ու մեքենաներին տարբեր ձևի ու չափսի անմոռուկներ են, բոլորի մոտ կրծքանշաներ են անմոռուկներով, խանութների ու դպրողների վրա հիշում և պահանջում ա գրած և այլն: Էն որ մեծ մասի համար (ըստ իս) էս ամենը դուրեկան ա՝ ճիշտ ա, լավ ա, գեղեցիկ ա, նորմալ ա, հանճարեղ ա, տաղանդավոր ա: Այսինքն ստացվում ա, որ մեր ազգը արժանի ա էն ամենին ինչ հետը կատարվում ա: Ասենք, ո՞ր մի սթափ ուղեղով մարդը իրա տունը անմոռուկներով կզարդարի:
Կարո՞ղ ա իրականում էդքան վատ չի, բայց մեզ ա թվում, որ վատ ա: Ինձ հետաքրքիր ա արտասահմանցիները, որ էս <<պահանջները>> տեսնում են՝ ի՞նչ են ընկալում: Ես ոնց հասկացել եմ իրանց թվում ա, որ մենք ցեղասպանություն ենք տոնում:
Էջանիշներ