«100 բարձ ապրելու համար».
Նախագծի հեղինակ Արփինե Պողոսյանը, շնորհակալություն հայտնելով ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին աջակցության համար՝ նշեց, որ Մեծ Եղեռնը խլեց լուսավոր մտքի տեր բազմաթիվ հայ մտավորականների կյանք: Այսօր՝ 100-րդ տարելիցին, թափուր մնացած նրանց բարձերին՝ ի հիշատակ մեր մտքի նվիրյալների, ասեղնագործել ենք դեպի լույս ու հաղթանակ տանող նրանց մտքերը, որոնց շնորհիվ հայ ժողովուրդն ապրեց և դեռ պիտի շատանա»: Ծրագրի հեղինակները բարձերը նվիրեցին Սփյուռքի նախարարությանը:
Այնուհետև հյուրերին ողջունեց Հրանուշ Հակոբյանը: Նախարարը մասնավորապես նշեց. «Հասարակական ցանկացած նախաձեռնություն, որ արվում է Հայ Դատի լուծման համար, գովելի է: Հատկանշական է, որ, հատկապես Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ յուրաքանչյուր հայ, աշխարհի տարբեր ծայրերից փորձում է ինչ-որ բան անել՝ իր ավանդը բերելով Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործին: Այս բարձերը կփոխանցվեն սփյուռքի մեր հայրենակիցներին և կունենան իրենց հասցեատերը»:
http://armtimes.com/hy/read/62772
Էջանիշներ