Հետաքրքիրն ա կակաչի լոգոտիպը: Չէի տեսել: Տոնական չի: Տոնական չի չնայած իրա վառ գույնին: Տոնական չի իրա գծագրության շնորհիվ: Տոնական չի, որտև ընտրված ա ծաղիկ, որը ոչ միայն Հայաստանում ա ընդունված հիշատակի արարողություններին օգտագործել:
Իսկ անմոռուկը վառվռուն ա, տոնական տրամադրությամբ, ու ծաղկի պատկեր ա, որը երբևէ ընդունված չի եղել տխուր դեպքերի համար կիրառել: Ինքն իրանով տոնական, հավես բան ա:
Անձամբ ես կարծում եմ, որ անհնար էր, որ էս սիմվոլը «տոնական տրամադրություն» չստեղծեր:
Սրան երևի նաև էն գումարենք, որ բրիտանացիները հարգում են զոհերի հիշատակը, իսկ մենք՝ հայերս, ապրում ենք ցեղասպանությամբ: Մենք բարդույթավորված ենք:
Էջանիշներ