Ռուֆուս-ի խոսքերից
Ինչ լավ ա, հազիվ հարմար առիթ եղավ էդ Գուգլի դուդլի մասին մի երկու բան ասեմ: Թե չէ, քանի ամիս ա մեջս լցվել էր, չէի կարողանում արտահայտվել:
Նախ doodle-ը անգլերենից թարգմանած նշանակում է խզբզոց, այսինքն ազգովի խնդրում ենք, որ Գուգլը ապրիլի 24-ին ցեղասպանությանը նվիրված խզբզոց դնի սայթում:
Ու երկրորդ, մինչև հիմա բոլոր դուդլները ուրախ, պոզիտիվ են եղել, ասենք ինչ-որ հայտնի մարդու ծնունդ, հայտնագործություն, նորարություն, երկրի անկախություն (հիմնականում մենակ էդ երկրում կարան տեսնել), երաժիշտ, գրող, ֆիլմ, մուլտիկ, ապրիլի 1, եսիմ-ինչ մասնագիտության օր, ու դուդլները շատ կրեատիվ ու սիրուն բաներ են, սիրուն նկար, անիմացիա, վիդեո, խաղ, ինտերակտիվ ինչ-որ բան, որ առավոտ շուտ մարդն արթնանա, մտնի գուգլ, դա տեսնի ու ամբողջ օրը պոզիտիվի մեջ անցնի: Գուգլը ոչ հոլոքոստին նվիրված դուդլ է ունեցել, ոչ Ռուանդայի ցեղասպանությանը, ոչ էլ Կամբոջայինը, ոչ էլ ընդհանրապես տխուր առիթներով ասենք տեռոռիստական հարձակում, տարերային աղետներ, պատերազմ և այլն:
Ապրիլի 24-ին ցեղասպանությանը նվիրված դուդլը նույնն ա, ինչ Կոմիտասի երգերից մեկով Եվրատեսիլին հանդես գալը:
Ես Գուգլի տեղը լինեի, էդ դուդլը ապրիլի 24-ին անպայման կդնեի, բայց մենակ google.am-ի համար, որ ազգովի էդ օրը մտնեինք Գուգլ ու հասկանայինք, թե ինչ ցեղասպանված ու տառապած ազգ ենք: Լացելու ա իրոք:
Էջանիշներ