User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 41 հատից

Թեմա: Դիտարկում. արտամրցութային

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ Դավիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Հասցե
    Las Vegas, USA
    Գրառումներ
    1,482
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Base չի դառնում… հմտորեն գրած ա ու դա իրան դարձնում ա փակ շրջան… դու գիտես ինչին ես նայում, բայց լավ կլիներ նայեիր ոնց որ առաջին անգամ ես նայում… դու գիտես ինչին նայես ու որն ինչ ա նշանակում ու հեշտությամբ կերպարը սարքում ես ու առեղծվածային մոմենտը կորում ա…

    Մեֆ ախպեր, մի քիչ կոնկրետ ասա՝ ի՞նչ էիր ուզում տեսնել։ Փակ շրջան, բեյս, առեղծվածային մոմենտ։ Մանրամասնի, պլիզ։
    I don't like to commit myself about heaven and hell - you see, I have friends in both places.

    Mark Twain

  2. #2
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Դավիթ-ի խոսքերից Նայել գրառումը

    կոնկրետանամ Դավ ջան… unopiniated documentation... subjective selection, objective representation…

    Դարվինը, Լե Կոռբյուզեն արել են տենց բաներ…

    http://www.archpaper.com/uploads/ima...letters_03.jpg

    http://www.supercrits.com/6/cms/cont...Corb-cross.jpg

    Դարվինն օգտագործել ա տարբեր նկարիչների ու նոթեր ա վերցրել Field notes…

    այսինքն իրանք ընտրել են սաբջեկթը ու օբյեկտիվ արձանագրել են…

    կարծում եմ էսի շատ կարևոր պրոցես ա… էսի հիմքն ա

  3. #3
    Պատվավոր անդամ Դավիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Հասցե
    Las Vegas, USA
    Գրառումներ
    1,482
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը

    Մեֆ ջան, դա կոնկրետ չի, էլի։ Կոնկրետ, էո գործի պահով, ո՞րն ա փակ շրջանը, բեյսի բացակայությունը ու առեղծվածային մասը։
    I don't like to commit myself about heaven and hell - you see, I have friends in both places.

    Mark Twain

  4. #4
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Դավիթ-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեֆ ջան, դա կոնկրետ չի, էլի։ Կոնկրետ, էո գործի պահով, ո՞րն ա փակ շրջանը, բեյսի բացակայությունը ու առեղծվածային մասը։
    ավելի կոնկրետ ըլնեմ իմ ախպոր համար…

    Բյուրի մոտ արդեն գրելլ էի categorization-ի մասին… հիմա ստեղ նայենք…
    Մեկը՝ լրիվ ժուռնալի բլանդինկա, վրան մի թերություն չկա՝ դեմքից սկսած, հագուկապով վերջացրած:
    ըստ էության ինքը մեզ ասում ա "էսի էս տեսակի մարդ ա… վերջ" ու մենք պտի մտածենք էն ինչ որ ինքը մեզ ասում ա ու էդ մարդը մեյնստրիմ մարդ ա… մենք արդեն ընտրություն չունենք… մենք չենք կարա ինքնուրույն "categorize" անել… "this is it ախպեր ջան, էս մարդն էս ա ու դու էս պտի մտածես… ու էդ դաժե իմ կարծիքը չի, էդի տենց ա…"

    ստեղ ես հիշեցի Դյուշամի "ֆանտանը" (հայերեն ասած պուլպուլակը)… տեղադրում եմ նկարը… մարդը վերցրել ա յուրինալը ստորագրել ա, նույնիսկ իրա ստորագրությունը չի եղել ու դրել ա պատվանդանին… տո սկի պատվանդանին չի դրել… դրա օրիգինալը գոյություն չունի… լավ չշեղվեմ… էս յուրինալը, որևէ կարծիք կամ հետաքրքրություն չի առաջացնում եթե դրած ա զուգարանում ու սրանից 1000-ներով արտադրվում ա… բայց երբ որ "ընտրվում ա" էդ յուրինալը առանձնացվում ա ու դրվում ա ի ցույց, plumbing connection-ններն անջատվում ա, մեր վերաբերմունքը էդ յուրինալի նկատմամբ փոխվում ա… սկսում ենք նկատել, բայց նենց չէ ոնց որ առաջ… մեղմ ասած ամենասովորական, ստանդարտ բանը դարձնում ա յունիք… ու ըստ էության յունիք ա եթե իսկապես ուշադիր նայես… հետագայում էս գործը շատ մեծ ազդեցություն ունեցավ 20-րդ դարի արվեստի մեջ Ռաուշենբերգը անդրադարձել ա իրա գործերի մեջ դրան…

    հիմա ինչի եմ ասում փակ ա ու "առեղծվածայնությունը" (մի քիչ շատ եմ չափազանցրել) compromize ա եղած, որովհետև էդ մարդուն մենք արդեն գիտենք ու դա նույնիսկ իրա տեսանկյունը չի, այլ ընդունված տեսանկյուն ա, ստանդարտիզացված… նույնը էն բիմբոյի մասին… եթե էս կերպարներին տենց նայես, շատ բան չկա գրելու կամ մտածելու… սրանք fixed են… բայց խնդիրը fixed-ը քանդելն ա… մարդկությունը միշտ requestion and redefine ա անում ամեն ինչ ու առաջընթացը էդ ա լինում… իրա մոտ ստեղ կերպարը բերվել ա մեզ համար ճանաչելի դաշտ ու մենք էլ "ուրախ" ենք որ ճանաչել ենք… այ էս տեսանկյունից եթե նայես it's not a base, the circle is closed... everything is clear and ready…

    էս ասեցի մենակ էդ մասի համար… էն փոքրիկ տղան էլ ա տենց՝ թմբլիկը…

    …բայց էն զույգերինը դուրս եկավ… ուզում եմ սաղ կտորը դնեմ…

    Մի զույգ է նստում հենց իմ դիմաց: Երիտասարդ չեն, բայց դեռ չեն էլ ծերացել: Երկուսի ձեռքին էլ ամուսնական մատանի կա: Նույնից:
    -Լավ արեցինք, որ էն մեկը վերցրեցինք: Տեսար, ինչ արագ կողմնորոշվեցի, պահը բաց չթողեցի,- ասում է կինը աշխույժ ձայնով:
    Տղամարդը չի նայում վրան: Նստած է հանգիստ ու անվրդով:
    -Չե՞ս մրսում, լավ փչում է, կոճկվե՞ս մի հատ, հլը նայիր, լրիվ բարակ ես հագած, հիմա կմրսես ախր:
    Տղամարդը շարունակում է նայել ուրիշ ուղղությամբ՝ գլուխը կամաց տարուբերելով:
    -Ճի՞տ ես հիշում ժամը, բայց կարծեմ իննին ասեց, էսքան շուտ տեղ հասնենք, ինչ ենք անելու, մի հատ զանգենք, հը՞ն:
    Ձայն չկա, անդարդ հայացք:
    -Էս բրասլետը լրիվ փչացավ, մարդ չգիտի՝ ում վստահի, բա էդ գնով սենց ապրա՞նք են ծախում: Մի հատ ընկավ ձեռքիցս, տես ինչ եղավ: Հիմա սա տանեմ նորոգե՞մ, թե՞ նորը առնեմ: Չգիտեմ էլ: Հլը տես, շատ վատ չի բայց ոնց որ, հա՞:
    Առանց շտապելու նայում է կնոջ ձեռքին: Գլխով է անում
    …շատ live ա… բոլոր տողերը կարևոր են… substance կա մեջը, քաշ ունեն… կարող ա մի քիչ պատմվածքային ա գրած, բայց հեչ չի խանգարում…

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ivy (08.04.2015)

  6. #5
    Պատվավոր անդամ Դավիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Հասցե
    Las Vegas, USA
    Գրառումներ
    1,482
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    ավելի կոնկրետ ըլնեմ իմ ախպոր համար…

    Բյուրի մոտ արդեն գրելլ էի categorization-ի մասին… հիմա ստեղ նայենք…

    ըստ էության ինքը մեզ ասում ա "էսի էս տեսակի մարդ ա… վերջ" ու մենք պտի մտածենք էն ինչ որ ինքը մեզ ասում ա ու էդ մարդը մեյնստրիմ մարդ ա… մենք արդեն ընտրություն չունենք… մենք չենք կարա ինքնուրույն "categorize" անել… "this is it ախպեր ջան, էս մարդն էս ա ու դու էս պտի մտածես… ու էդ դաժե իմ կարծիքը չի, էդի տենց ա…"

    ստեղ ես հիշեցի Դյուշամի "ֆանտանը" (հայերեն ասած պուլպուլակը)… տեղադրում եմ նկարը… մարդը վերցրել ա յուրինալը ստորագրել ա, նույնիսկ իրա ստորագրությունը չի եղել ու դրել ա պատվանդանին… տո սկի պատվանդանին չի դրել… դրա օրիգինալը գոյություն չունի… լավ չշեղվեմ… էս յուրինալը, որևէ կարծիք կամ հետաքրքրություն չի առաջացնում եթե դրած ա զուգարանում ու սրանից 1000-ներով արտադրվում ա… բայց երբ որ "ընտրվում ա" էդ յուրինալը առանձնացվում ա ու դրվում ա ի ցույց, plumbing connection-ններն անջատվում ա, մեր վերաբերմունքը էդ յուրինալի նկատմամբ փոխվում ա… սկսում ենք նկատել, բայց նենց չէ ոնց որ առաջ… մեղմ ասած ամենասովորական, ստանդարտ բանը դարձնում ա յունիք… ու ըստ էության յունիք ա եթե իսկապես ուշադիր նայես… հետագայում էս գործը շատ մեծ ազդեցություն ունեցավ 20-րդ դարի արվեստի մեջ Ռաուշենբերգը անդրադարձել ա իրա գործերի մեջ դրան…

    հիմա ինչի եմ ասում փակ ա ու "առեղծվածայնությունը" (մի քիչ շատ եմ չափազանցրել) compromize ա եղած, որովհետև էդ մարդուն մենք արդեն գիտենք ու դա նույնիսկ իրա տեսանկյունը չի, այլ ընդունված տեսանկյուն ա, ստանդարտիզացված… նույնը էն բիմբոյի մասին… եթե էս կերպարներին տենց նայես, շատ բան չկա գրելու կամ մտածելու… սրանք fixed են… բայց խնդիրը fixed-ը քանդելն ա… մարդկությունը միշտ requestion and redefine ա անում ամեն ինչ ու առաջընթացը էդ ա լինում… իրա մոտ ստեղ կերպարը բերվել ա մեզ համար ճանաչելի դաշտ ու մենք էլ "ուրախ" ենք որ ճանաչել ենք… այ էս տեսանկյունից եթե նայես it's not a base, the circle is closed... everything is clear and ready…

    էս ասեցի մենակ էդ մասի համար… էն փոքրիկ տղան էլ ա տենց՝ թմբլիկը…

    …բայց էն զույգերինը դուրս եկավ… ուզում եմ սաղ կտորը դնեմ…

    …շատ live ա… բոլոր տողերը կարևոր են… substance կա մեջը, քաշ ունեն… կարող ա մի քիչ պատմվածքային ա գրած, բայց հեչ չի խանգարում…

    Մեֆ ջան, դու մոռանում ես մի մեծ բան, որ հեղինակի մոտ, այդ կերպարը էդպես ա տպավորվել։ Դու հիմա ուզում ես ավելին իմանալ բլոնդի մասինո ու չես բավարարվում հեղինակի տպավորությամբ։ Այսինքն ոչ թե չես բավարարվում նկարագրությամբ, այլ չես վստահում հեղինակին էս հարցում։ Գիտե՞ս, թե քանի մեծ գրողներ են բավարարվել հակիրճ նկարագրությամբ ինչ որ մի պերսոնաժի, քանի որ այդպես են տեսել տվյալ անձին։ Ամեն ինչ չարժի դնել միկրոսկոպի տակ, ինչ կարող ա վնասել պատմվածքին։
    I don't like to commit myself about heaven and hell - you see, I have friends in both places.

    Mark Twain

  7. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (08.04.2015), Sambitbaba (08.04.2015)

  8. #6
    Պատվավոր անդամ Դավիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Հասցե
    Las Vegas, USA
    Գրառումներ
    1,482
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեկը՝ լրիվ ժուռնալի բլանդինկա, վրան մի թերություն չկա՝ դեմքից սկսած, հագուկապով վերջացրած: Ընտիր շորեր, վզին էլ՝ թավ, էկզոտիկ շարֆ:

    Դու տպավորություն չկազմեցի՞ր բլոնդի մասին այս նկարագրությունից։
    Վերջին խմբագրող՝ Դավիթ: 08.04.2015, 09:17:
    I don't like to commit myself about heaven and hell - you see, I have friends in both places.

    Mark Twain

  9. #7
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նենց կուզեի իմանալ էն կիին ինչի էր լացում...
    Դրսում լաց լինող մարդիկ մի տեսակ ավելի խորն են ազդում վրաս: Մտածում եմ՝ ինչքան վատ պետք ա լինեն, որ օտարների մեջ նստած լաց լինեն: Ես օրինակ մեռնելու չափ վատ էլ լինեմ՝ դրսում չեմ լացի, կզսպեմ:
    Բայց հետո որ մտածում եմ՝ մարդիկ տարբեր են: Գուցե էդ կնոջ համար էլ հարազատի մոտ լացելն ա անտանելի:

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (08.04.2015), Sambitbaba (08.04.2015)

  11. #8
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Դավիթ-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեֆ ջան, դու մոռանում ես մի մեծ բան, որ հեղինակի մոտ, այդ կերպարը էդպես ա տպավորվել։ Դու հիմա ուզում ես ավելին իմանալ բլոնդի մասինո ու չես բավարարվում հեղինակի տպավորությամբ։ Այսինքն ոչ թե չես բավարարվում նկարագրությամբ, այլ չես վստահում հեղինակին էս հարցում։ Գիտե՞ս, թե քանի մեծ գրողներ են բավարարվել հակիրճ նկարագրությամբ ինչ որ մի պերսոնաժի, քանի որ այդպես են տեսել տվյալ անձին։ Ամեն ինչ չարժի դնել միկրոսկոպի տակ, ինչ կարող ա վնասել պատմվածքին։
    Դավ, բանն էլ հենց էն ա որ սա նկարագրություն չի… categorization ա… նկարագրության համար ստերեոտիպ ա օգտագործած, դրա համար ա կարճ… հակիրճ կարաս նկարագրես եթե կերպարին, կամ անձին լավ ճանաչում ես, էնքան լավ որ կարողանաս մի քանի մազոկով նկարագրես…այ էդ դեպքում մեծ գրողները կբավարարվեն… ստերեոտիպ օգտագործելը դիտարկման մեջ էս դեպքում սխալ եմ համարում ու ոչ թե իրան չեմ հավատում կամ վստահում այլ էն որ տենց կերպար իրականում գոյություն չունի… չկա տենց մարդ, անգամ էդ ժուռնալի բլադինկեքը չեն համապատասխանում էդ ստերեոտիպին, որովհետև էդ "դեմքի"՝ իմիջի հետևում էնքան բան կա որ ժուռնալից չի երևում… գրականությունը, արվեստը, ճարտարապետությունը, երաժշտությունը կոտրում ա կարծրատիպերը, ոչ թե վերահաստատում…

    Մեկը՝ լրիվ ժուռնալի բլանդինկա, վրան մի թերություն չկա՝ դեմքից սկսած, հագուկապով վերջացրած: Ընտիր շորեր, վզին էլ՝ թավ, էկզոտիկ շարֆ:

    Դու տպավորություն չկազմեցի՞ր բլոնդի մասին այս նկարագրությունից։
    ի՞նչ տպավորություն կազմեմ Դավ… գնամ ժուռնալը բացեմ տեսնեմ ինչ ձևի մարդիկ ե՞ն… էտի հավաքական, manufactured կերպար ա, անհատականություն չի,Դավ ջան… գրականության մեջ կա որ սովորական միջին վիճակագրական մարդու մասին են գրում, բայց մտնում են էդ մարդու մեջ ու հանում են էն ինչ ունիկալ ա անհատականության մեջ… "cat in the rain"… էս նույնը վերաբերվում ա բիմբոյին… նույն մոտեցումն ա… դիտարկման նպատակը ստերեոտիպից դուրս գալն ա, ոչ թե հակառակը…

    Այվ ջան, ստեղ խոսքը արդեն վաղուց քո գրածի մասին չի… ավելի գլոբալ մոտեցման մասին ենք խոսում… don't take it personally…

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Դիտարկում 6. Տեսնել-վերլուծել
    Հեղինակ՝ ivy, բաժին` Փուլային մրցույթներ
    Գրառումներ: 16
    Վերջինը: 26.04.2015, 10:24
  2. Դիտարկմանը նվիրված դիտարկում. արտամրցութային
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Փուլային մրցույթներ
    Գրառումներ: 22
    Վերջինը: 18.04.2015, 12:22
  3. Դիտարկում 3. Տեսնել-վերլուծել
    Հեղինակ՝ ivy, բաժին` Փուլային մրցույթներ
    Գրառումներ: 25
    Վերջինը: 14.04.2015, 19:48
  4. Դիտարկում 5. Տեսնել-վերլուծել
    Հեղինակ՝ ivy, բաժին` Փուլային մրցույթներ
    Գրառումներ: 28
    Վերջինը: 11.04.2015, 20:17
  5. Դիտարկում 4. Տեսնել-վերլուծել
    Հեղինակ՝ ivy, բաժին` Փուլային մրցույթներ
    Գրառումներ: 29
    Վերջինը: 07.04.2015, 23:03

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •