User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 41 հատից

Թեմա: Դիտարկում. արտամրցութային

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Դիտարկում. արտամրցութային

    Ուղղակի դիտարկում

    Իմ կյանքի զգալի մասն անցնում է տրանսպորտում: Կանգառից կանգառ, դեմքերից դեմքեր: Հետաքրքիր են անծանթ մարդիկ, նայում եմ, մտածում:
    Ահա երեք կին մտան: Մեկը՝ լրիվ ժուռնալի բլանդինկա, վրան մի թերություն չկա՝ դեմքից սկսած, հագուկապով վերջացրած: Ընտիր շորեր, վզին էլ՝ թավ, էկզոտիկ շարֆ:
    -Լիներ մի էնպիսի տեղ, ուր մարդ ամեն անգամ նորից գնար,- ասում է նա իր հետ ներս մտած երկու կանանց,- բայց չէ, իմ սիրտը միշտ նոր բան է ուզում: Մի օր՝ Բանգկոկ, մի օր՝ Տոկիո, հետո էլ՝ Քեյփթաուն:
    Սևահերը, որ կարծես Ջուլիա Ռոբերտսը լինի՝ միայն հոլիվուդյան փայլը հանած ու մի երկու գլուխ կարճացած, լուռ լսում է ընկերուհուն՝ սիրուն ժպտալով: Հենց ժպիտով է նման, ինձ թվում է՝ ինքն էլ գիտի դրա մասին: Հագին համեստ սև վերարկու է, աչքերին՝ մեծ ակնոց:
    -Ի՞նչ արեցիք շաբաթ օրը,- հարցնում է ժուռնալի աղջիկը սևահերին:
    -Ստացվեց, երեխաներին թողեցինք մամայենց ու գնացինք թատրոն:
    -Ո՞նց էր ներկայացումը:
    -Հոյակա՜պ, էնպիսի հաճույք ստացանք...
    Ու սկսվում են բոլոր մանրամասները: Ով կմտածեր, որ էդ լուռ ժպտացող համեստիկն իրականում էսքան շատախոս է:
    Երրորդը ամբողջ ընթացքում փորձում է ինչ-որ կերպ ներս սողոսկել խոսակցության մեջ:
    -Դե հա... Մենք էլ... Լո՞ւրջ...
    Մեջքին մեծ ուսապարկ է, հագի՝ սպորտային ազատ հագուստ: Մազերը՝ կարճ կտրած, դեմքին՝ շպարի ոչ մի հետք, կարծում եմ՝ վերջին երեք տասնամյակում:
    Մտածում եմ՝ ինչն է էս երեք կանանց միավորում:
    Մեկ էլ սկսում են երեխաներից խոսել: Նույն մանկապարտեզն են գնում: Փաստորեն, էն բլանդինկան էլ է մամա: Փորձում եմ մեջը մամա տեսնել, էդքան էլ չի ստացվում: Բայց որ ասում են, կհավատամ:
    Մի թմբլիկ դպրոցական տղա կանգնած է կողքները ու բերանը բաց հետևում է նրանց զրույցին: Էնպիսի հիացմունք կա աչքերում: Ակամայից տրամադրությունս բարձրանում է:

    Հաջորդ պահին արդեն ուրիշ մարդիկ են շուրջս: Ջահել տղաներ են, ոտքերի մոտ՝ մի արկղ գարեջուր, կլինեն մի քսաներկու – քսաներեք տարեկան: Ներս է մտնում մի ուրիշ ջահել ու անմիջապես բարձր ողջունելով մոտենում նրանց: Հասկանում եմ, որ նույն համալսարանից են: Հիմա էլ պատահաբար հանդիպեցին: Նորեկը նստում է տղերքի մոտ, արագ մի գարեջուր վերցնում, սկսում խմել: Տղայական զրույց է սկսվում: Սենց բաներ հաճախ չեն ընկնում ականջովս: Ուշադիր լսում եմ: Աղջիկներից են խոսում ու ահագին վուլգար ձևով: Թե որ մեկին ինչ դիրքով ու որտեղ: Ու թքած, թե բոյֆրենդ ունեն: Հարիֆ տիպեր են. հենց դրանց աչքերի առաջ էլ կդոմփեն ընկերուհիներին: Ու էդ ամենը՝ հրաշագեղ բառապաշարով: Մի քանի կանգառ աքլորանալուց հետո նրանց միացած ջահելը վեր է կենում տեղից.
    -Դե ես գնացի, լավ եղեք, կտեսնվենք:
    Գրպանից մանրադրամ է հանում, դնում իր նստարանին ու հեռանում: Նայում եմ թողած փողին. գարեջրի վճարն էր:

    Մարդիկ գնում գալիս են, դեմքերը՝ փոխվում:
    Մի զույգ է նստում հենց իմ դիմաց: Երիտասարդ չեն, բայց դեռ չեն էլ ծերացել: Երկուսի ձեռքին էլ ամուսնական մատանի կա: Նույնից:
    -Լավ արեցինք, որ էն մեկը վերցրեցինք: Տեսար, ինչ արագ կողմնորոշվեցի, պահը բաց չթողեցի,- ասում է կինը աշխույժ ձայնով:
    Տղամարդը չի նայում վրան: Նստած է հանգիստ ու անվրդով:
    -Չե՞ս մրսում, լավ փչում է, կոճկվե՞ս մի հատ, հլը նայիր, լրիվ բարակ ես հագած, հիմա կմրսես ախր:
    Տղամարդը շարունակում է նայել ուրիշ ուղղությամբ՝ գլուխը կամաց տարուբերելով:
    -Ճի՞տ ես հիշում ժամը, բայց կարծեմ իննին ասեց, էսքան շուտ տեղ հասնենք, ինչ ենք անելու, մի հատ զանգենք, հը՞ն:
    Ձայն չկա, անդարդ հայացք:
    -Էս բրասլետը լրիվ փչացավ, մարդ չգիտի՝ ում վստահի, բա էդ գնով սենց ապրա՞նք են ծախում: Մի հատ ընկավ ձեռքիցս, տես ինչ եղավ: Հիմա սա տանեմ նորոգե՞մ, թե՞ նորը առնեմ: Չգիտեմ էլ: Հլը տես, շատ վատ չի բայց ոնց որ, հա՞:
    Առանց շտապելու նայում է կնոջ ձեռքին: Գլխով է անում:
    Պիտի գիծս փոխեմ: Վեր եմ կենում: Հետևից լսում եմ, որ կինը դեռ խոսում է:

    Տեղավորվում եմ նոր անկյունում: Երկու նստարան էն կողմ միջին տարիքի կին է լուռ արտասվում: Արցունքները հոսում են այտերով, աչքերը լղոզվել են լրիվ: Անձայն է արտասվում, բայց շատ դառը: Ու ոչ ոք չի նայում վրան: Հետևում եմ մի տասնհինգ րոպե, ուզում եմ գոնե մեկին գտնել, ով էդ կնոջը կնայի: Ոչ ոք: Ես զարմանում եմ էս մարդկանց վրա, որ ընդհանրապես չեն նայում իրար: Երևի դրա համար էլ էսքան երկարակյաց են: Շատ բան տեսնես, շուտ կծերանաս: Էդպես չէր ոնց որ թե էս ասացվածքը, բայց դե ոչինչ:
    Դուրս եմ գալիս, գնում գործի: Ուրիշ տեղ: Ուրիշ մարդկանց նայելու:

  2. Գրառմանը 16 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (31.03.2015), enna (01.04.2015), GriFFin (01.04.2015), impression (09.04.2015), Lion (31.03.2015), LisBeth (05.04.2015), Lusina (15.04.2015), Mephistopheles (04.04.2015), Sambitbaba (31.03.2015), Smokie (02.04.2015), Tiger29 (31.03.2015), Աթեիստ (31.03.2015), Գալաթեա (08.04.2015), Դավիթ (04.04.2015), Շինարար (04.04.2015), Ռեյ սամա (04.04.2015)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Դիտարկում 6. Տեսնել-վերլուծել
    Հեղինակ՝ ivy, բաժին` Փուլային մրցույթներ
    Գրառումներ: 16
    Վերջինը: 26.04.2015, 10:24
  2. Դիտարկմանը նվիրված դիտարկում. արտամրցութային
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Փուլային մրցույթներ
    Գրառումներ: 22
    Վերջինը: 18.04.2015, 12:22
  3. Դիտարկում 3. Տեսնել-վերլուծել
    Հեղինակ՝ ivy, բաժին` Փուլային մրցույթներ
    Գրառումներ: 25
    Վերջինը: 14.04.2015, 19:48
  4. Դիտարկում 5. Տեսնել-վերլուծել
    Հեղինակ՝ ivy, բաժին` Փուլային մրցույթներ
    Գրառումներ: 28
    Վերջինը: 11.04.2015, 20:17
  5. Դիտարկում 4. Տեսնել-վերլուծել
    Հեղինակ՝ ivy, բաժին` Փուլային մրցույթներ
    Գրառումներ: 29
    Վերջինը: 07.04.2015, 23:03

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •