Էստեղ էլ ա տենց, չլացես էլ, հայացքդ մի քիչ մոլորված թվա, հաստատ մարդիկ կմոտենան, կհարցնեն, թե ինչով կարող են օգնել: Դե մեծ մասամբ, իսկ նույն Հայաստանում՝ գուցե և ոչ ոք ոչ էլ մոտենա, ոչ միշտ էլի, բայց չեմ բացառում, որ այո, հենց Հայաստանում քար անտարբերության մատնվի: Չնայած տրանսպորտում՝ դժվար, ճիշտ ես ասւմ, կհարցնեն: Էդ չնայելը ուղղակի թվում ա, թե չեն նայում, բա ո՞նց ա լինում, որ նկատում են: Ու չգիտեմ, ես էս պահին Շոտլանդիայի համար ընդհանրական բնութագիր չեմ կարող դնել, ինքս ահագին սառը չասեմ, ինքնամփոփ մարդ եմ՝ ջերմ հայերի համեմատությամբ, ու էստեղ հարևաններս էնքան ջերմ են, որ իրար տուն գնալ-գալ, իրար հետ թեյ խմել, գարեջուր խմելու գնալ և այլն, սովորական ա դարձել, ու հաշվի առնելով, որ ես մեկ-մեկ էլ խուսափում եմ, էդ ամենը կարող էր ավելի հաճախ լինել, մի բան, որ նույնիսկ Հայաստանի հարևաններիս հետ չէի անում էդքան հաճախ: Մարդը արձակուրդ ա գնում, ասում ա՝ սենյակումդ առանձին հեռուսացույց չունես, ուզո՞ւմ ես՝ տամ, բանացրու մինչև գալս:
Էստեղ բամբասկոտ մարդկանց էլ եմ հանդիպել, մեկը նույնիսկ տնկիցս ա, իմ երբևէ տեսած ամենաբամբասկոտ մարդն ա, ջահել աղջկան ընդհանրապես չի սազում, ինձ թվում ա ինչ-որ տեղ ֆեյսբուքներում աչքիս ինձնից էլ բամբասելիս կլինի, որովհետև զգում եմ, որ ինչ-որ դոսյե ա հավաքում, շատ բաներ ա տարօրինակ համարում՝ ինչ եմ ուտում, երբ եմ ուտում, ոնց եմ սարքում
Օֆիսի ժողովուրդը Եվրոպայի տարբեր երկրներից են, ու ոչ մեկով չես կարող ընդհանրական պատկերացում կազմել իր երկրացու մասին, որովհետև օրինակ ինչքան իտալացու եմ էստեղ ծանոթացել՝ ցածրախոս, չափազանց բարեկիրթ ու քաղցրահնչուն ձայն ունեն՝ մի բան որ սկզբունքորեն հակառակն ա իմ պատկերացրած ղարաչուխալի իտալացու կերպարից: Միակ տպավորությունս էն ա, որ բոլոր ազգերն էլ ինչ-որ մեծ մասամբ շատ լավն են՝ հայերի նման, շատ դրական, լուսավոր, վերջը՝ մարդիկ իրար նման են: Պատահում ա՝ նոր մարդու ենք ծանոթանում ինչ-որ միջոցառման ժամանակ, ու էդ մարդու հետ ամենաերկարը ես եմ զրուցած լինում, բայց ասենք որևէ եվրոպացի, հետո ասում ա, որ էս ինչի ընկերն էր կամ խոսքի օրինակ հորեղբոր աղջիկը, որ իմ՝ արևելքցուս մտքով չէր անցել հարցնել, ու ինձ համար դա վատ վարվեցողության դրսևորում ա էդ հարցաքննությունը, իսկ իրանց մոտ շփումը հաճախ դրանից ա սկսվում:
Դրա համար էդքան ճիշտ չի ընդհանրականցնել էստեղ Եվրոպայում, եվրոպացիք տարբեր են, ֆրանսիացիք են նույնիսկ տարբեր նույն Ֆրանսիայում, մենք հայերս ենք տարբեր՝ մայրաքաղաքում ու գավառներում, մարզկենտրոններում ու գյուղերում, նույն շենքում նույն տանը երկու եղբայրներով կամ երկու քույրերով:
Էդ անձնական տարածք ասածն էլ տենց էլ ես չկարողացա ընկալել թե ինչ ա:
Բայց կոնկրետ որ Այվին ա ասում՝ երկար տարիներ էդտեղ ապրած լինելով, եսիմ, մի տեսակ համ արդեն կասկածելու տեղ չկա, բայց ասել ասողը հեչ ուղեղիս մեջ չի տեղավորվում:
Հ. Գ. Էս ինչ խառն ու անկապ ու թեմայից դուրս ստացվեց գրառումս, բայց դե վաղուց էստեղերից չէի պատմել, օրագրումս էլ վախում եմ տո էլ գրառում անեմ
Էջանիշներ