User Tag List

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 41 հատից

Թեմա: Դիտարկում. արտամրցութային

  1. #1
    .. ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    9,728
    Mentioned
    38 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Դիտարկում. արտամրցութային

    Ուղղակի դիտարկում

    Իմ կյանքի զգալի մասն անցնում է տրանսպորտում: Կանգառից կանգառ, դեմքերից դեմքեր: Հետաքրքիր են անծանթ մարդիկ, նայում եմ, մտածում:
    Ահա երեք կին մտան: Մեկը՝ լրիվ ժուռնալի բլանդինկա, վրան մի թերություն չկա՝ դեմքից սկսած, հագուկապով վերջացրած: Ընտիր շորեր, վզին էլ՝ թավ, էկզոտիկ շարֆ:
    -Լիներ մի էնպիսի տեղ, ուր մարդ ամեն անգամ նորից գնար,- ասում է նա իր հետ ներս մտած երկու կանանց,- բայց չէ, իմ սիրտը միշտ նոր բան է ուզում: Մի օր՝ Բանգկոկ, մի օր՝ Տոկիո, հետո էլ՝ Քեյփթաուն:
    Սևահերը, որ կարծես Ջուլիա Ռոբերտսը լինի՝ միայն հոլիվուդյան փայլը հանած ու մի երկու գլուխ կարճացած, լուռ լսում է ընկերուհուն՝ սիրուն ժպտալով: Հենց ժպիտով է նման, ինձ թվում է՝ ինքն էլ գիտի դրա մասին: Հագին համեստ սև վերարկու է, աչքերին՝ մեծ ակնոց:
    -Ի՞նչ արեցիք շաբաթ օրը,- հարցնում է ժուռնալի աղջիկը սևահերին:
    -Ստացվեց, երեխաներին թողեցինք մամայենց ու գնացինք թատրոն:
    -Ո՞նց էր ներկայացումը:
    -Հոյակա՜պ, էնպիսի հաճույք ստացանք...
    Ու սկսվում են բոլոր մանրամասները: Ով կմտածեր, որ էդ լուռ ժպտացող համեստիկն իրականում էսքան շատախոս է:
    Երրորդը ամբողջ ընթացքում փորձում է ինչ-որ կերպ ներս սողոսկել խոսակցության մեջ:
    -Դե հա... Մենք էլ... Լո՞ւրջ...
    Մեջքին մեծ ուսապարկ է, հագի՝ սպորտային ազատ հագուստ: Մազերը՝ կարճ կտրած, դեմքին՝ շպարի ոչ մի հետք, կարծում եմ՝ վերջին երեք տասնամյակում:
    Մտածում եմ՝ ինչն է էս երեք կանանց միավորում:
    Մեկ էլ սկսում են երեխաներից խոսել: Նույն մանկապարտեզն են գնում: Փաստորեն, էն բլանդինկան էլ է մամա: Փորձում եմ մեջը մամա տեսնել, էդքան էլ չի ստացվում: Բայց որ ասում են, կհավատամ:
    Մի թմբլիկ դպրոցական տղա կանգնած է կողքները ու բերանը բաց հետևում է նրանց զրույցին: Էնպիսի հիացմունք կա աչքերում: Ակամայից տրամադրությունս բարձրանում է:

    Հաջորդ պահին արդեն ուրիշ մարդիկ են շուրջս: Ջահել տղաներ են, ոտքերի մոտ՝ մի արկղ գարեջուր, կլինեն մի քսաներկու – քսաներեք տարեկան: Ներս է մտնում մի ուրիշ ջահել ու անմիջապես բարձր ողջունելով մոտենում նրանց: Հասկանում եմ, որ նույն համալսարանից են: Հիմա էլ պատահաբար հանդիպեցին: Նորեկը նստում է տղերքի մոտ, արագ մի գարեջուր վերցնում, սկսում խմել: Տղայական զրույց է սկսվում: Սենց բաներ հաճախ չեն ընկնում ականջովս: Ուշադիր լսում եմ: Աղջիկներից են խոսում ու ահագին վուլգար ձևով: Թե որ մեկին ինչ դիրքով ու որտեղ: Ու թքած, թե բոյֆրենդ ունեն: Հարիֆ տիպեր են. հենց դրանց աչքերի առաջ էլ կդոմփեն ընկերուհիներին: Ու էդ ամենը՝ հրաշագեղ բառապաշարով: Մի քանի կանգառ աքլորանալուց հետո նրանց միացած ջահելը վեր է կենում տեղից.
    -Դե ես գնացի, լավ եղեք, կտեսնվենք:
    Գրպանից մանրադրամ է հանում, դնում իր նստարանին ու հեռանում: Նայում եմ թողած փողին. գարեջրի վճարն էր:

    Մարդիկ գնում գալիս են, դեմքերը՝ փոխվում:
    Մի զույգ է նստում հենց իմ դիմաց: Երիտասարդ չեն, բայց դեռ չեն էլ ծերացել: Երկուսի ձեռքին էլ ամուսնական մատանի կա: Նույնից:
    -Լավ արեցինք, որ էն մեկը վերցրեցինք: Տեսար, ինչ արագ կողմնորոշվեցի, պահը բաց չթողեցի,- ասում է կինը աշխույժ ձայնով:
    Տղամարդը չի նայում վրան: Նստած է հանգիստ ու անվրդով:
    -Չե՞ս մրսում, լավ փչում է, կոճկվե՞ս մի հատ, հլը նայիր, լրիվ բարակ ես հագած, հիմա կմրսես ախր:
    Տղամարդը շարունակում է նայել ուրիշ ուղղությամբ՝ գլուխը կամաց տարուբերելով:
    -Ճի՞տ ես հիշում ժամը, բայց կարծեմ իննին ասեց, էսքան շուտ տեղ հասնենք, ինչ ենք անելու, մի հատ զանգենք, հը՞ն:
    Ձայն չկա, անդարդ հայացք:
    -Էս բրասլետը լրիվ փչացավ, մարդ չգիտի՝ ում վստահի, բա էդ գնով սենց ապրա՞նք են ծախում: Մի հատ ընկավ ձեռքիցս, տես ինչ եղավ: Հիմա սա տանեմ նորոգե՞մ, թե՞ նորը առնեմ: Չգիտեմ էլ: Հլը տես, շատ վատ չի բայց ոնց որ, հա՞:
    Առանց շտապելու նայում է կնոջ ձեռքին: Գլխով է անում:
    Պիտի գիծս փոխեմ: Վեր եմ կենում: Հետևից լսում եմ, որ կինը դեռ խոսում է:

    Տեղավորվում եմ նոր անկյունում: Երկու նստարան էն կողմ միջին տարիքի կին է լուռ արտասվում: Արցունքները հոսում են այտերով, աչքերը լղոզվել են լրիվ: Անձայն է արտասվում, բայց շատ դառը: Ու ոչ ոք չի նայում վրան: Հետևում եմ մի տասնհինգ րոպե, ուզում եմ գոնե մեկին գտնել, ով էդ կնոջը կնայի: Ոչ ոք: Ես զարմանում եմ էս մարդկանց վրա, որ ընդհանրապես չեն նայում իրար: Երևի դրա համար էլ էսքան երկարակյաց են: Շատ բան տեսնես, շուտ կծերանաս: Էդպես չէր ոնց որ թե էս ասացվածքը, բայց դե ոչինչ:
    Դուրս եմ գալիս, գնում գործի: Ուրիշ տեղ: Ուրիշ մարդկանց նայելու:

  2. Գրառմանը 16 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (31.03.2015), Enna Adoly (01.04.2015), GriFFin (01.04.2015), impression (09.04.2015), Lion (31.03.2015), LisBeth (05.04.2015), Lusina (15.04.2015), Mephistopheles (04.04.2015), Sambitbaba (31.03.2015), Smokie (02.04.2015), Tiger29 (31.03.2015), Աթեիստ (31.03.2015), Գալաթեա (08.04.2015), Դավիթ (04.04.2015), Շինարար (04.04.2015), Ռեյ սամա (04.04.2015)

  3. #2
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    8,403
    Mentioned
    15 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կյանքի պատկերներ - ոնց սիրում եմ ասել, էս պատմվածքը կյանքի արտահայտությունների մասին էր...

    Ապրես, լավն էր, սիրում եմ սենց բաներ կարդալ, կարծես անսկիզբ ու անվերջ, բայց... կյանքի մասին - երևի նրանից է, որ ինձ համար էլ... "Հետաքրքիր են անծանթ մարդիկ, նայում եմ, մտածում"...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  4. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (31.03.2015), ivy (08.04.2015), Sambitbaba (31.03.2015), Smokie (02.04.2015), Աթեիստ (31.03.2015)

  5. #3
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,085
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իսկ ինձ լրիվ հասկանալի է, թե ինչու՞ "արտամրցույթային":
    Որովհետև մրցույթայինը պետք է շարունակել: Իսկ սրա ի՞նչը շարունակես, - հարյուր տոկոսանոց ավարտուն պատմություն է: Այվ ջան, ապրես:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (08.04.2015), Աթեիստ (31.03.2015)

  7. #4
    .. ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    9,728
    Mentioned
    38 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հա, սա արդեն լրիվ պատմվածքային է, էլ ավել պատմվածք չես սարքի. դրա համար որոշեցի էսպես դնել

  8. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Enna Adoly (01.04.2015), Sambitbaba (31.03.2015), Աթեիստ (31.03.2015), Դավիթ (04.04.2015)

  9. #5
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,910
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    էս էլ վաղը կկարդամ, կգրեմ…

  10. #6
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,910
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուղղակի դիտարկում
    Այվ, լավն ա… մանրապատումական ա… առաջադրանքը ոնց որ մեկը մեկին արած ա… դու գիտես էդ ոնց ա արվում ու կարծես քեզ շատ comfortable ես զգում… ու հենց էդ էլ down side-ն ա…

    հիմա բացատրեմ…

    մի անգամ իմ հետ սենց բան եղավ… կարծոմ պատմել եմ… ինստիտուտում նկարչության դաս վերցրի որ հեշտ անցնեմ… զահլա չկար… առաջին դասին նատուռան եկավ նստեց, սկսեց pose-եր բռնել, ես էլ հավեսով նկարում եմ… մեկ էլ դասախոսս մոտեցավ թե "հասկանում եմ… էս երևում ա ու լավ հանգիստ ես զգում քեզ էս ֆորմատի մեջ… արել ես ժամանակին"… ճիշտն ասած ես ստեղ ինձ մի քիչ անհարմար զգացի… հա արել եմ ու ոնց որ դասն էլ հենց դրա համար եմ վերցրել… բայց հետո ասեց… "Մեֆ, հլա փորձի նկարել նենց ոնց որ առաջին անգամ ես նկարում, առաջին անգամ ես տեսնում էս նատուռային ու չգիտես մեջն ինչ կա" … էդ լրիվ ինձ փոխեց… դրեց մի տեսակ դիսկոնմֆորտի մեջ որը շատ հաճելի ու challenging էր… էդ դասից էդ սովորեցի…

    …տարիներ հետո Ֆրենկ Գերիի հարցազրույցնեի նայում իրա փարթներնեմրի հետ՝ ջահել էին… մեկ էլ Գերրին ասեց ցույց տալով փարթներն երից մեկին. "այ ինքը շատ "վտանգավոր" ա… ինչ գաղափար որ տալիս ես, վերցնում ա ու դրանից շենք ա սարքում ու էնքան հավատալու որ էլ չասած, սա շատ վտանգավոր ա"… առաջին հայացքից ասում ես "հա բա ինչ պտի աներ"… բայց երբ որ խորքն ես նայում լրիվ ուրիշբան ա ասում էս մարնդը… գաղափարն իրա թարմությունն ու նորարարությունը կորցնում ա երբ որ դրանից "շենք ես սարքում", այսինքն դու դրան բերում ես մի ֆորմայի մեջ որտեղ մարդիկ իրան հեշտությամբ ճանաչում են, հարց չի առաջանում, "հըմ… էս ի՞նչ ա… բա ինչի՞ սենց…" սպանում ես գաղափարն ու դարձնում սովորական շենք…

    …հիմա քոնինի մասին… դու գիտես նորնց գրել… տեխնոլոգիային տիրապետում ես, կարողանում ես գրական ներկայացնել անգամ ոչ գրական տեքստը, նույնիսկ համոզված եմ որ եթե մի հատ տեխնիկական տեքստ տան, շատ գեղարվեստորեն կգրես… այսինքն դու խնդիրը, գաղափարը բերում ես էն դաշտ որտեղ դու քեզ վստահ ես զգում, իսկ էդ դաշտը հեշտ ճանաչելի ա մարդկանց կողմից ու դառնում ա մեր իմացած նորմերով պատմվածքը…

    կարծում եմ որ պետք ա մի կողմ թողնել էդմոտեցումը, որովհետև ամեն անգամ նույն արդյունքն ա լինելու… կարծում եմ վատ չի լինի փորձես մոռանալ բոլոր գրական տեխնոլոգիական հնարքները ու գրես նենց ոնց որ առաջին անգամ ես գրում, այսինքն քեզնից առաջ պատմվածք չի եղել ու դու առաջին մարդն ես որ պտի գրի մի հատ տեքստ, որի անունը պայմանականորեն դնելու ենք պատմվածք…

    տես, քո տեքստը արդեն stand alone գործ ա… ինքը base չի դառնում… հմտորեն գրած ա ու դա իրան դարձնում ա փակ շրջան… դու գիտես ինչին ես նայում, բայց լավ կլիներ նայեիր ոնց որ առաջին անգամ ես նայում… դու գիտես ինչին նայես ու որն ինչ ա նշանակում ու հեշտությամբ կերպարը սարքում ես ու առեղծվածային մոմենտը կորում ա…

    Լուսոյի հետ որ քշում ենք ու շուրջներս ենք նայում, մեկ մեկ նայում ենք մի բանի որ չենք հասկանում ինչ ա, կամ սխալ ենք հասկանում ու զարմանում ենք թե էս ի՞նչ ա որ չենք տեսել էսքան գնացել եկել ենք… I like it so much… սովորաբար ինքն ա տեսնում ու որ ցույց ա տալիս ես էլ ընկնում դրա մեջ… ու հետաքրքիրն էն ա որ էդ իմիջներն ավելի հետաքրքիր են քան իրականությունը ու ահագին գաղափարներ ա տալիս… դրանք պարզապես մեր դիրոից ու լույսից են լինում, բայց դե, կարևոր չի, կարևորն էն ա որ դրանք էֆեկտիվ են լինում…

    շատ գրեցի…
    Վերջին խմբագրող՝ ivy: 04.04.2015, 10:07: Պատճառ: Մեջբերման կրճատում

  11. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (04.04.2015), ivy (04.04.2015), Smokie (07.04.2015), Աթեիստ (04.04.2015)

  12. #7
    .. ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    9,728
    Mentioned
    38 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեֆ, ես տենց եմ տեսնում ու տենց եմ գրում: Էդ իմ կոմֆորտ զոնան չի, էդ ես եմ: Ու լավ է, որ գրածներս ձեռագրով ճանաչելի են:
    Իսկ առաջադրանքին էդքան էլ համապատասխան չի. սա արդեն իսկ համարյա պատմվածք է, մենակ չոր դիտարկում չի: Դրա համար իմաստ չուներ մրցութային սարքել, քանի որ հաջորդ փուլ չկա սրան:
    Ուղղակի հավեսս եկավ, մտքումս հավաքեցի էդ օրվա տեսածներս, գրեցի ու դրեցի էս թեմայում: Հուսով եմ, մրցույթի մասնակիցները դեմ չեն:

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Դավիթ (04.04.2015)

  14. #8
    Պատվավոր անդամ Դավիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Հասցե
    Las Vegas, USA
    Գրառումներ
    1,479
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Base չի դառնում… հմտորեն գրած ա ու դա իրան դարձնում ա փակ շրջան… դու գիտես ինչին ես նայում, բայց լավ կլիներ նայեիր ոնց որ առաջին անգամ ես նայում… դու գիտես ինչին նայես ու որն ինչ ա նշանակում ու հեշտությամբ կերպարը սարքում ես ու առեղծվածային մոմենտը կորում ա…

    Մեֆ ախպեր, մի քիչ կոնկրետ ասա՝ ի՞նչ էիր ուզում տեսնել։ Փակ շրջան, բեյս, առեղծվածային մոմենտ։ Մանրամասնի, պլիզ։
    I don't like to commit myself about heaven and hell - you see, I have friends in both places.

    Mark Twain

  15. #9
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,910
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Դավիթ-ի խոսքերից Նայել գրառումը

    կոնկրետանամ Դավ ջան… unopiniated documentation... subjective selection, objective representation…

    Դարվինը, Լե Կոռբյուզեն արել են տենց բաներ…

    http://www.archpaper.com/uploads/ima...letters_03.jpg

    http://www.supercrits.com/6/cms/cont...Corb-cross.jpg

    Դարվինն օգտագործել ա տարբեր նկարիչների ու նոթեր ա վերցրել Field notes…

    այսինքն իրանք ընտրել են սաբջեկթը ու օբյեկտիվ արձանագրել են…

    կարծում եմ էսի շատ կարևոր պրոցես ա… էսի հիմքն ա

  16. #10
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,910
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեֆ, ես տենց եմ տեսնում ու տենց եմ գրում: Էդ իմ կոմֆորտ զոնան չի, էդ ես եմ: Ու լավ է, որ գրածներս ձեռագրով ճանաչելի են:
    Իսկ առաջադրանքին էդքան էլ համապատասխան չի. սա արդեն իսկ համարյա պատմվածք է, մենակ չոր դիտարկում չի: Դրա համար իմաստ չուներ մրցութային սարքել, քանի որ հաջորդ փուլ չկա սրան:
    Ուղղակի հավեսս եկավ, մտքումս հավաքեցի էդ օրվա տեսածներս, գրեցի ու դրեցի էս թեմայում: Հուսով եմ, մրցույթի մասնակիցները դեմ չեն:
    օքեյ Այվի ջան, բան չեմ ասում…

  17. #11
    Պատվավոր անդամ Դավիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Հասցե
    Las Vegas, USA
    Գրառումներ
    1,479
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    կոնկրետանամ Դավ ջան… unopiniated documentation... subjective selection, objective representation…

    Դարվինը, Լե Կոռբյուզեն արել են տենց բաներ…

    http://www.archpaper.com/uploads/ima...letters_03.jpg

    http://www.supercrits.com/6/cms/cont...Corb-cross.jpg

    Դարվինն օգտագործել ա տարբեր նկարիչների ու նոթեր ա վերցրել Field notes…

    այսինքն իրանք ընտրել են սաբջեկթը ու օբյեկտիվ արձանագրել են…

    կարծում եմ էսի շատ կարևոր պրոցես ա… էսի հիմքն ա
    Մեֆ ջան, դա կոնկրետ չի, էլի։ Կոնկրետ, էո գործի պահով, ո՞րն ա փակ շրջանը, բեյսի բացակայությունը ու առեղծվածային մասը։
    I don't like to commit myself about heaven and hell - you see, I have friends in both places.

    Mark Twain

  18. #12
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,910
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Դավիթ-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեֆ ջան, դա կոնկրետ չի, էլի։ Կոնկրետ, էո գործի պահով, ո՞րն ա փակ շրջանը, բեյսի բացակայությունը ու առեղծվածային մասը։
    ավելի կոնկրետ ըլնեմ իմ ախպոր համար…

    Բյուրի մոտ արդեն գրելլ էի categorization-ի մասին… հիմա ստեղ նայենք…
    Մեկը՝ լրիվ ժուռնալի բլանդինկա, վրան մի թերություն չկա՝ դեմքից սկսած, հագուկապով վերջացրած:
    ըստ էության ինքը մեզ ասում ա "էսի էս տեսակի մարդ ա… վերջ" ու մենք պտի մտածենք էն ինչ որ ինքը մեզ ասում ա ու էդ մարդը մեյնստրիմ մարդ ա… մենք արդեն ընտրություն չունենք… մենք չենք կարա ինքնուրույն "categorize" անել… "this is it ախպեր ջան, էս մարդն էս ա ու դու էս պտի մտածես… ու էդ դաժե իմ կարծիքը չի, էդի տենց ա…"

    ստեղ ես հիշեցի Դյուշամի "ֆանտանը" (հայերեն ասած պուլպուլակը)… տեղադրում եմ նկարը… մարդը վերցրել ա յուրինալը ստորագրել ա, նույնիսկ իրա ստորագրությունը չի եղել ու դրել ա պատվանդանին… տո սկի պատվանդանին չի դրել… դրա օրիգինալը գոյություն չունի… լավ չշեղվեմ… էս յուրինալը, որևէ կարծիք կամ հետաքրքրություն չի առաջացնում եթե դրած ա զուգարանում ու սրանից 1000-ներով արտադրվում ա… բայց երբ որ "ընտրվում ա" էդ յուրինալը առանձնացվում ա ու դրվում ա ի ցույց, plumbing connection-ններն անջատվում ա, մեր վերաբերմունքը էդ յուրինալի նկատմամբ փոխվում ա… սկսում ենք նկատել, բայց նենց չէ ոնց որ առաջ… մեղմ ասած ամենասովորական, ստանդարտ բանը դարձնում ա յունիք… ու ըստ էության յունիք ա եթե իսկապես ուշադիր նայես… հետագայում էս գործը շատ մեծ ազդեցություն ունեցավ 20-րդ դարի արվեստի մեջ Ռաուշենբերգը անդրադարձել ա իրա գործերի մեջ դրան…

    հիմա ինչի եմ ասում փակ ա ու "առեղծվածայնությունը" (մի քիչ շատ եմ չափազանցրել) compromize ա եղած, որովհետև էդ մարդուն մենք արդեն գիտենք ու դա նույնիսկ իրա տեսանկյունը չի, այլ ընդունված տեսանկյուն ա, ստանդարտիզացված… նույնը էն բիմբոյի մասին… եթե էս կերպարներին տենց նայես, շատ բան չկա գրելու կամ մտածելու… սրանք fixed են… բայց խնդիրը fixed-ը քանդելն ա… մարդկությունը միշտ requestion and redefine ա անում ամեն ինչ ու առաջընթացը էդ ա լինում… իրա մոտ ստեղ կերպարը բերվել ա մեզ համար ճանաչելի դաշտ ու մենք էլ "ուրախ" ենք որ ճանաչել ենք… այ էս տեսանկյունից եթե նայես it's not a base, the circle is closed... everything is clear and ready…

    էս ասեցի մենակ էդ մասի համար… էն փոքրիկ տղան էլ ա տենց՝ թմբլիկը…

    …բայց էն զույգերինը դուրս եկավ… ուզում եմ սաղ կտորը դնեմ…

    Մի զույգ է նստում հենց իմ դիմաց: Երիտասարդ չեն, բայց դեռ չեն էլ ծերացել: Երկուսի ձեռքին էլ ամուսնական մատանի կա: Նույնից:
    -Լավ արեցինք, որ էն մեկը վերցրեցինք: Տեսար, ինչ արագ կողմնորոշվեցի, պահը բաց չթողեցի,- ասում է կինը աշխույժ ձայնով:
    Տղամարդը չի նայում վրան: Նստած է հանգիստ ու անվրդով:
    -Չե՞ս մրսում, լավ փչում է, կոճկվե՞ս մի հատ, հլը նայիր, լրիվ բարակ ես հագած, հիմա կմրսես ախր:
    Տղամարդը շարունակում է նայել ուրիշ ուղղությամբ՝ գլուխը կամաց տարուբերելով:
    -Ճի՞տ ես հիշում ժամը, բայց կարծեմ իննին ասեց, էսքան շուտ տեղ հասնենք, ինչ ենք անելու, մի հատ զանգենք, հը՞ն:
    Ձայն չկա, անդարդ հայացք:
    -Էս բրասլետը լրիվ փչացավ, մարդ չգիտի՝ ում վստահի, բա էդ գնով սենց ապրա՞նք են ծախում: Մի հատ ընկավ ձեռքիցս, տես ինչ եղավ: Հիմա սա տանեմ նորոգե՞մ, թե՞ նորը առնեմ: Չգիտեմ էլ: Հլը տես, շատ վատ չի բայց ոնց որ, հա՞:
    Առանց շտապելու նայում է կնոջ ձեռքին: Գլխով է անում
    …շատ live ա… բոլոր տողերը կարևոր են… substance կա մեջը, քաշ ունեն… կարող ա մի քիչ պատմվածքային ա գրած, բայց հեչ չի խանգարում…

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ivy (08.04.2015)

  20. #13
    Պատվավոր անդամ Դավիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Հասցե
    Las Vegas, USA
    Գրառումներ
    1,479
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    ավելի կոնկրետ ըլնեմ իմ ախպոր համար…

    Բյուրի մոտ արդեն գրելլ էի categorization-ի մասին… հիմա ստեղ նայենք…

    ըստ էության ինքը մեզ ասում ա "էսի էս տեսակի մարդ ա… վերջ" ու մենք պտի մտածենք էն ինչ որ ինքը մեզ ասում ա ու էդ մարդը մեյնստրիմ մարդ ա… մենք արդեն ընտրություն չունենք… մենք չենք կարա ինքնուրույն "categorize" անել… "this is it ախպեր ջան, էս մարդն էս ա ու դու էս պտի մտածես… ու էդ դաժե իմ կարծիքը չի, էդի տենց ա…"

    ստեղ ես հիշեցի Դյուշամի "ֆանտանը" (հայերեն ասած պուլպուլակը)… տեղադրում եմ նկարը… մարդը վերցրել ա յուրինալը ստորագրել ա, նույնիսկ իրա ստորագրությունը չի եղել ու դրել ա պատվանդանին… տո սկի պատվանդանին չի դրել… դրա օրիգինալը գոյություն չունի… լավ չշեղվեմ… էս յուրինալը, որևէ կարծիք կամ հետաքրքրություն չի առաջացնում եթե դրած ա զուգարանում ու սրանից 1000-ներով արտադրվում ա… բայց երբ որ "ընտրվում ա" էդ յուրինալը առանձնացվում ա ու դրվում ա ի ցույց, plumbing connection-ններն անջատվում ա, մեր վերաբերմունքը էդ յուրինալի նկատմամբ փոխվում ա… սկսում ենք նկատել, բայց նենց չէ ոնց որ առաջ… մեղմ ասած ամենասովորական, ստանդարտ բանը դարձնում ա յունիք… ու ըստ էության յունիք ա եթե իսկապես ուշադիր նայես… հետագայում էս գործը շատ մեծ ազդեցություն ունեցավ 20-րդ դարի արվեստի մեջ Ռաուշենբերգը անդրադարձել ա իրա գործերի մեջ դրան…

    հիմա ինչի եմ ասում փակ ա ու "առեղծվածայնությունը" (մի քիչ շատ եմ չափազանցրել) compromize ա եղած, որովհետև էդ մարդուն մենք արդեն գիտենք ու դա նույնիսկ իրա տեսանկյունը չի, այլ ընդունված տեսանկյուն ա, ստանդարտիզացված… նույնը էն բիմբոյի մասին… եթե էս կերպարներին տենց նայես, շատ բան չկա գրելու կամ մտածելու… սրանք fixed են… բայց խնդիրը fixed-ը քանդելն ա… մարդկությունը միշտ requestion and redefine ա անում ամեն ինչ ու առաջընթացը էդ ա լինում… իրա մոտ ստեղ կերպարը բերվել ա մեզ համար ճանաչելի դաշտ ու մենք էլ "ուրախ" ենք որ ճանաչել ենք… այ էս տեսանկյունից եթե նայես it's not a base, the circle is closed... everything is clear and ready…

    էս ասեցի մենակ էդ մասի համար… էն փոքրիկ տղան էլ ա տենց՝ թմբլիկը…

    …բայց էն զույգերինը դուրս եկավ… ուզում եմ սաղ կտորը դնեմ…

    …շատ live ա… բոլոր տողերը կարևոր են… substance կա մեջը, քաշ ունեն… կարող ա մի քիչ պատմվածքային ա գրած, բայց հեչ չի խանգարում…

    Մեֆ ջան, դու մոռանում ես մի մեծ բան, որ հեղինակի մոտ, այդ կերպարը էդպես ա տպավորվել։ Դու հիմա ուզում ես ավելին իմանալ բլոնդի մասինո ու չես բավարարվում հեղինակի տպավորությամբ։ Այսինքն ոչ թե չես բավարարվում նկարագրությամբ, այլ չես վստահում հեղինակին էս հարցում։ Գիտե՞ս, թե քանի մեծ գրողներ են բավարարվել հակիրճ նկարագրությամբ ինչ որ մի պերսոնաժի, քանի որ այդպես են տեսել տվյալ անձին։ Ամեն ինչ չարժի դնել միկրոսկոպի տակ, ինչ կարող ա վնասել պատմվածքին։
    I don't like to commit myself about heaven and hell - you see, I have friends in both places.

    Mark Twain

  21. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (08.04.2015), Sambitbaba (08.04.2015)

  22. #14
    Պատվավոր անդամ Դավիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Հասցե
    Las Vegas, USA
    Գրառումներ
    1,479
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեկը՝ լրիվ ժուռնալի բլանդինկա, վրան մի թերություն չկա՝ դեմքից սկսած, հագուկապով վերջացրած: Ընտիր շորեր, վզին էլ՝ թավ, էկզոտիկ շարֆ:

    Դու տպավորություն չկազմեցի՞ր բլոնդի մասին այս նկարագրությունից։
    Վերջին խմբագրող՝ Դավիթ: 08.04.2015, 09:17:
    I don't like to commit myself about heaven and hell - you see, I have friends in both places.

    Mark Twain

  23. #15
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նենց կուզեի իմանալ էն կիին ինչի էր լացում...
    Դրսում լաց լինող մարդիկ մի տեսակ ավելի խորն են ազդում վրաս: Մտածում եմ՝ ինչքան վատ պետք ա լինեն, որ օտարների մեջ նստած լաց լինեն: Ես օրինակ մեռնելու չափ վատ էլ լինեմ՝ դրսում չեմ լացի, կզսպեմ:
    Բայց հետո որ մտածում եմ՝ մարդիկ տարբեր են: Գուցե էդ կնոջ համար էլ հարազատի մոտ լացելն ա անտանելի:

  24. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (08.04.2015), Sambitbaba (08.04.2015)

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Դիտարկում 6. Տեսնել-վերլուծել
    Հեղինակ՝ ivy, բաժին` Փուլային մրցույթներ
    Գրառումներ: 16
    Վերջինը: 26.04.2015, 10:24
  2. Դիտարկմանը նվիրված դիտարկում. արտամրցութային
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Փուլային մրցույթներ
    Գրառումներ: 22
    Վերջինը: 18.04.2015, 12:22
  3. Դիտարկում 3. Տեսնել-վերլուծել
    Հեղինակ՝ ivy, բաժին` Փուլային մրցույթներ
    Գրառումներ: 25
    Վերջինը: 14.04.2015, 19:48
  4. Դիտարկում 5. Տեսնել-վերլուծել
    Հեղինակ՝ ivy, բաժին` Փուլային մրցույթներ
    Գրառումներ: 28
    Վերջինը: 11.04.2015, 20:17
  5. Դիտարկում 4. Տեսնել-վերլուծել
    Հեղինակ՝ ivy, բաժին` Փուլային մրցույթներ
    Գրառումներ: 29
    Վերջինը: 07.04.2015, 23:03

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •