StrangeLittleGirl-ի խոսքերից
Մեֆ, հագած շորերը հենց մենակ գույներով ու առանց մանրամասնելու նշելը հատուկ եմ արել, որ իրանք ով էլ լինեն, ջիմում մի տեսակ հավասարվում են, սաղ նույնն են դառնում, ինչ-որ չափով կորում ա իրանց ինքնությունը: Էդ շորերը ֆիրմա չունեն, գույն չունեն: Անդեմ, անգույն բան են, որոնք բոլորին նույնն են սարքում ջիմում: Մենակ շատ յուրահատուկ դետալներն եմ կարողացել ֆիքսել, հենց օրինակ բրդից գուլպաները:
Բառեր ու ձայն չկա. բոլորը լուռ են: Եթե լիներ էլ, դժվար հասկանայի:
Իսկ գուցե իրա՞ն էր ցույց տալիս: Ի վերջո, դասից առաջ միջանցքում ժիմ անելը մի տեսակ տարօրինակ ա, կարա մտնի, ժեշտերի սենյակում անի: Ոտքից գլուխ սև հագնելն էլ էլի էն մասին ա, որ իրա շորերն իրան անդեմ են սարքում:
Ջիմում էդ իմ սիրած զբաղմունքն ա. նայում եմ մարդկանց ու մտածում՝ էս մարդու հետ սուրճ կխմեի՞, թե՞ չէ: Ու սովորաբար բոլորի դեպքում պատասխանը բացասական ա լինում, որտև նորից եմ ասում՝ էդ շորերի մեջ իրանք էնքան անդեմ են դառնում, էնքան միանման, որ հետաքրքիր անհատականություն չես տեսնում. սաղ միջին վիճակագրական դեմքեր են: Ու միակ կերպարը, որն ինձ մոտ կոնկրետ հետաքրքրություն առաջացրեց, էդ վերջին էկած կինն ա, որտև հա՛մ իրա հագածն էր տարբեր, հա՛մ շարժուձևը, հա՛մ մազերի գույնն ու ձևը:
Չգիտեմ, էլի ամեն դեպքում մտածում եմ՝ էդ կերպարին չընդգրկեմ ամբողջ պատմության մեջ: Իհարկե, գրական կերպար ստեղծելու համար ինքն իդեալական դեպք ա. բավականաչափ լավ չեմ ճանաչում, որ իրա մասին գրելիս անհարմար զգամ, բայց ոչ էլ լրիվ անծանոթ ա, որ դնեմ, սաղ հորինեմ: Բայց ամեն դեպքում սաղ հարցն էն ա, որ եթե էդ աղջկան չիմանայի, հաստատ տեքստի մեջ ինքը չէր մտնի:
Արխային, ահագին բան հիշում եմ, բայց չգիտեմ՝ ինչքանով են հիշարժան: Ինձ ամենաշատը դիմացի պատուհանի տղան էր հետաքրքրում, էն էլ մենակ մի անգամ անցավ: Թե չէ հաստատ իրա վրա էի խորանալու:
Էջանիշներ