User Tag List

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12
Ցույց են տրվում 16 համարից մինչև 26 համարի արդյունքները՝ ընդհանուր 26 հատից

Թեմա: Դիտարկում 3. Տեսնել-վերլուծել

  1. #16
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    ստեղ փաստորեն 5 կերպարի վրա ես "կենտրոնացել"… երկու տղա ու երեք աղջիկ, բայց պտի ասեմ որ ամբողջական պատկերացում չեմ կազմում նրանց մասին… կարաս կամ դետալներ ավելացնես, կամ էլ համեմատականներ ու զուգահեռներ անցկացնել… ինչով են նման կամ տարբեր…

    էս պայմաններում իմ համար իրանք իրարից շատ չեն տարբերվում…
    Հենց էդ ա, որ ամբողջ իմաստն էն ա, որ շատերն իրարից չեն տարբերվում: Մի քիչ տարբերվողներին եմ փորձել նկարագրել: Իսկ ի՞նչ դետալներ են պակասում:

    օրինակ գրել ես…… ինչի՞ քաշվար… էս կերպարը իմ համար մնաց նույնը ինչ որ մնացածներն են… անգույն… գույն տուր մի քիչ…
    Էս կերպարի վրա շատ չեմ կենտրոնացել, որտև գիտեմ ով ա, ինչ ա, հետո որ պետք լինի պատմվածքի համար, կարամ կենտրոնանամ իրա վրա: Իսկ «քաշվանքը» շատ պարզ պատճառ ա. ջիմում պարապմունքից առաջ մարդիկ հավաքված են էնտեղ, սպասում են դասին, ոմանք նախավարժանք են անում, ոմանք հեռախոս փորփրում, իսկ մի ախմախ պատի նստած ի՞նչ ա անում: Գրում ա: Եթե անծանոթ միջավայր ա, ոչինչ, ինչ ուզում են, թող մտածեն: Բայց մեկ էլ ծանոթ մարդ ա հայտնվում, ու վսյո, հեսա գործիդ տեղը սաղին խաբար ա տալու, թե ինչքան տարօրինակ ես դու:

  2. #17
    Պատվավոր անդամ Դավիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Հասցե
    Las Vegas, USA
    Գրառումներ
    1,482
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Հենց էդ ա, որ ամբողջ իմաստն էն ա, որ շատերն իրարից չեն տարբերվում: Մի քիչ տարբերվողներին եմ փորձել նկարագրել: Իսկ ի՞նչ դետալներ են պակասում:


    Էս կերպարի վրա շատ չեմ կենտրոնացել, որտև գիտեմ ով ա, ինչ ա, հետո որ պետք լինի պատմվածքի համար, կարամ կենտրոնանամ իրա վրա: Իսկ «քաշվանքը» շատ պարզ պատճառ ա. ջիմում պարապմունքից առաջ մարդիկ հավաքված են էնտեղ, սպասում են դասին, ոմանք նախավարժանք են անում, ոմանք հեռախոս փորփրում, իսկ մի ախմախ պատի նստած ի՞նչ ա անում: Գրում ա: Եթե անծանոթ միջավայր ա, ոչինչ, ինչ ուզում են, թող մտածեն: Բայց մեկ էլ ծանոթ մարդ ա հայտնվում, ու վսյո, հեսա գործիդ տեղը սաղին խաբար ա տալու, թե ինչքան տարօրինակ ես դու:
    Բյուր, սա դու ես գրե՞լ։ Բա ասում եք, թե հեղինակները գաղտնի՞ են։
    Վերջին խմբագրող՝ Դավիթ: 04.04.2015, 03:55:
    I don't like to commit myself about heaven and hell - you see, I have friends in both places.

    Mark Twain

  3. #18
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Հենց էդ ա, որ ամբողջ իմաստն էն ա, որ շատերն իրարից չեն տարբերվում: Մի քիչ տարբերվողներին եմ փորձել նկարագրել: Իսկ ի՞նչ դետալներ են պակասում:
    օրինակ էս հատվածը վրա մի մոմենտ կենտրոնանանք…

    ժամանեց դասի առաջին մասնակիցը: Զարմանալիորեն տղա (անունը դնենք առաջին տղա): Հագին սև երկար սպորտային տաբատ է, որը գրկում է ոտքերը, վրայից՝ շատ կարճ մուգ կապույտ շորտեր: Մոխրագույն բրդե գուլպաներով է, սպիտակ մայկայով: Շիկահեր է, բայց մորուքը մուգ է: Երիտասարդ է՝ քսաննանց: Նստեց երկար նստարանին, վերցրեց ամսագիրը, սկսեց թերթել:

    Երկրորդ մասնակիցը նույնպես տղա է: Ոտքից գլուխ սև է հագել, կանգնեց կիսահարկում, սկսեց ժիմ անել:
    երկու տղա կա ջիմի մասնակից… մեկը ժիմ ա անում, մեկը ժուռնալ ա նայում… ակնհայտորեն սրանք լրիվ տարբեր մոտեցումներ ու սպասելիքներ ունեն… նաև արդյունքների հարցմում… կուզենայի կենտրոնայիր էն դետալների վրա որոնք էս երկուսին առանձնացնում են… միգուցե շարժուձևի, հայացքի (մեկի մոտ նշել էիր ու շատ դուրս եկավ դա), նույնիսկ հագած շորի ֆիրման էս դեպքում կարա նշանակություն տա… օրինակ մեկը կարա իրա հին 100 տարվա ջիմի շորերը հագնի, որը կարա խոսա էն մասին որ ինքը տանրիներ ա ջիմ հաճախում ու "վետերան" ա… մեկը կարա ամենաթանկ ու նորն առնի… մեկն առողջության համար ա գալիս մեկը տեսքի… ինչ ձայն ունեն ու ինչ բառերեն օգտագործում…

    օրինակ սպիտակ մայկայով ու բրդե գուլպաներովը ոնց որ գործից հասկանում ա… բրդե գուլպաները խոսում են էն մասին որ կարևոր ա համարում մկանները տաք պահելը, ավելի ճկուն են մնում ու հեշտ են ստռեչ արվում… գուցեև պարող ա ուղղակի գալիս ա ջիմ իրան ֆորմի մեջ պահելու համար…

    մյույսի մասին շատ բան չի լինում ասել որտև "Ոտքից գլուխ սև է հագել"-ը շատ բան չի ասում… բայց որ ժիմ ա անում հաստատ մկանների վրա ա աշխատում ու ժիմը էն ստռեչը չի որ սովորաբար յոգայից աչաջ են անում, unless նպատակդ մկաններդ գեղեցկացնելն ա, ոչ թե ֆունկմցիան… կարող ա սխալվում եմ… ու շատ հավանական ա որ սխալվում եմ…

    եզրակացությունը կարաս չգրես, բայց էս դետալնեմրը որոնք ինչ որ բան են uncover անում պտի աշխատես տեսնել ու դնել թղթի վրա…

    ասենք սենց նայի… դու ինչո՞վ ես մարդկանց մասին կարծիք կազմում եթե չես ճանաչում բայց հանդիպում ես… մի հատ կարծիք պտի ունենաս, չէ՞…

    էս հենց ընենց եմ ասում… էս իմ անձնական մոտեցումն ա…



    Էս կերպարի վրա շատ չեմ կենտրոնացել, որտև գիտեմ ով ա, ինչ ա, հետո որ պետք լինի պատմվածքի համար, կարամ կենտրոնանամ իրա վրա: Իսկ «քաշվանքը» շատ պարզ պատճառ ա. ջիմում պարապմունքից առաջ մարդիկ հավաքված են էնտեղ, սպասում են դասին, ոմանք նախավարժանք են անում, ոմանք հեռախոս փորփրում, իսկ մի ախմախ պատի նստած ի՞նչ ա անում: Գրում ա: Եթե անծանոթ միջավայր ա, ոչինչ, ինչ ուզում են, թող մտածեն: Բայց մեկ էլ ծանոթ մարդ ա հայտնվում, ու վսյո, հեսա գործիդ տեղը սաղին խաբար ա տալու, թե ինչքան տարօրինակ ես դու:
    դե տես, դու հիմա նամյոկ ես անում մի հատ կերպալրի մասին որին գիտես, բայց մեզ մութ ես պահում… ու ասում ես որ պետք լինի կկենտրոնանամ… դու գիտես մի ահագին բան որ մենք չգիտենք ու չես ասում… բայց հետո մեջիկլի հայտնվելու ա … well, կարող ա հայտնվի…

    էս վերջին գրածդ շատ ավելի էական դետալներ մեջտեղ բերեց… շատ բաների մասին ու շատ ավելի մեծ տարածք ու ինֆորմացիա cover արեց…

    again… քեզնից ա կախված թե էս ուսումնասիրությունը որ կողմ կտանես որպես նյութ… բայց էն մնացածների մամսին ավելի շատ բան պետք ա հիշես… մեզ էլ որ ասես վատ չի լինի… էս workshop-ի նպատակն էլ հենց էդ ա…

    present your research and "sell" it to us…

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    boooooooom (04.04.2015)

  5. #19
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Դավիթ-ի խոսքերից Նայել գրառումը
    Բյուր, սա դու ես գրե՞լ։ Բա ասում եք, թե հեղինակները գաղտնի՞ են։
    Հա, Դավ: Դե զահլես գնաց արդեն, փակ անունների պատճառով քննարկումը չի ստացվում: Իսկ սենց արխային տեղը տեղին կքննարկենք:

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Դավիթ (04.04.2015)

  7. #20
    Պատվավոր անդամ
    LisBeth-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.11.2012
    Գրառումներ
    2,446
    Mentioned
    22 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Փաստորեն էդքան էլ փակ չի Դավիթ լույս քո տեսնողաց, կարոտել էի:

    Տարբերակի մասին. շատերը ասում են միջավայրի նկարագրությունները շատ են, շատ չեն ժողովուրդ՝ այլ բան եթե դրանք դժվար ա կարդացվում, բայց դա էլ փաստագրման մասն ա կազմում և հետո այս կամ այն ձևով կարա ազդի կերպարների վրա, օրինակ գրաֆիտին կամ աղբամանի վերևի պոստերը, սրանք կարան աննշան դետալներ լինեն, կարան և ինչ որ մի ձև ազդեն մարդկանց վրա, պոստերը հենց նենց չեն կպցնում պատերին, նույնն էլ գրաֆիտին: Եսիմ ես գտնում եմ որ այս փուլի համար լրիվ սահմանների մեջ ա:

    Իսկ կերպարներից առանձնացնեմ փիրսինգով աղջկան, հետաքրքրեց: Բյուր իրանց մասին ավելացնելու բան ունե՞ս: Ասենք մաշկը ինչպիսին էր, շարժուձևը, միմիկա: մի քիչ մակերեսայինց ա ինֆորմացիան: Թե տենց չես խորացել:
    SWTS

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mephistopheles (05.04.2015), Դավիթ (06.04.2015)

  9. #21
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    օրինակ էս հատվածը վրա մի մոմենտ կենտրոնանանք…



    երկու տղա կա ջիմի մասնակից… մեկը ժիմ ա անում, մեկը ժուռնալ ա նայում… ակնհայտորեն սրանք լրիվ տարբեր մոտեցումներ ու սպասելիքներ ունեն… նաև արդյունքների հարցմում… կուզենայի կենտրոնայիր էն դետալների վրա որոնք էս երկուսին առանձնացնում են… միգուցե շարժուձևի, հայացքի (մեկի մոտ նշել էիր ու շատ դուրս եկավ դա), նույնիսկ հագած շորի ֆիրման էս դեպքում կարա նշանակություն տա… օրինակ մեկը կարա իրա հին 100 տարվա ջիմի շորերը հագնի, որը կարա խոսա էն մասին որ ինքը տանրիներ ա ջիմ հաճախում ու "վետերան" ա… մեկը կարա ամենաթանկ ու նորն առնի… մեկն առողջության համար ա գալիս մեկը տեսքի… ինչ ձայն ունեն ու ինչ բառերեն օգտագործում…
    Մեֆ, հագած շորերը հենց մենակ գույներով ու առանց մանրամասնելու նշելը հատուկ եմ արել, որ իրանք ով էլ լինեն, ջիմում մի տեսակ հավասարվում են, սաղ նույնն են դառնում, ինչ-որ չափով կորում ա իրանց ինքնությունը: Էդ շորերը ֆիրմա չունեն, գույն չունեն: Անդեմ, անգույն բան են, որոնք բոլորին նույնն են սարքում ջիմում: Մենակ շատ յուրահատուկ դետալներն եմ կարողացել ֆիքսել, հենց օրինակ բրդից գուլպաները:
    Բառեր ու ձայն չկա. բոլորը լուռ են: Եթե լիներ էլ, դժվար հասկանայի:

    մյույսի մասին շատ բան չի լինում ասել որտև "Ոտքից գլուխ սև է հագել"-ը շատ բան չի ասում… բայց որ ժիմ ա անում հաստատ մկանների վրա ա աշխատում ու ժիմը էն ստռեչը չի որ սովորաբար յոգայից աչաջ են անում, unless նպատակդ մկաններդ գեղեցկացնելն ա, ոչ թե ֆունկմցիան… կարող ա սխալվում եմ… ու շատ հավանական ա որ սխալվում եմ…
    Իսկ գուցե իրա՞ն էր ցույց տալիս: Ի վերջո, դասից առաջ միջանցքում ժիմ անելը մի տեսակ տարօրինակ ա, կարա մտնի, ժեշտերի սենյակում անի: Ոտքից գլուխ սև հագնելն էլ էլի էն մասին ա, որ իրա շորերն իրան անդեմ են սարքում:

    ասենք սենց նայի… դու ինչո՞վ ես մարդկանց մասին կարծիք կազմում եթե չես ճանաչում բայց հանդիպում ես… մի հատ կարծիք պտի ունենաս, չէ՞…

    էս հենց ընենց եմ ասում… էս իմ անձնական մոտեցումն ա…
    Ջիմում էդ իմ սիրած զբաղմունքն ա. նայում եմ մարդկանց ու մտածում՝ էս մարդու հետ սուրճ կխմեի՞, թե՞ չէ: Ու սովորաբար բոլորի դեպքում պատասխանը բացասական ա լինում, որտև նորից եմ ասում՝ էդ շորերի մեջ իրանք էնքան անդեմ են դառնում, էնքան միանման, որ հետաքրքիր անհատականություն չես տեսնում. սաղ միջին վիճակագրական դեմքեր են: Ու միակ կերպարը, որն ինձ մոտ կոնկրետ հետաքրքրություն առաջացրեց, էդ վերջին էկած կինն ա, որտև հա՛մ իրա հագածն էր տարբեր, հա՛մ շարժուձևը, հա՛մ մազերի գույնն ու ձևը:




    դե տես, դու հիմա նամյոկ ես անում մի հատ կերպալրի մասին որին գիտես, բայց մեզ մութ ես պահում… ու ասում ես որ պետք լինի կկենտրոնանամ… դու գիտես մի ահագին բան որ մենք չգիտենք ու չես ասում… բայց հետո մեջիկլի հայտնվելու ա … well, կարող ա հայտնվի…

    էս վերջին գրածդ շատ ավելի էական դետալներ մեջտեղ բերեց… շատ բաների մասին ու շատ ավելի մեծ տարածք ու ինֆորմացիա cover արեց…
    Չգիտեմ, էլի ամեն դեպքում մտածում եմ՝ էդ կերպարին չընդգրկեմ ամբողջ պատմության մեջ: Իհարկե, գրական կերպար ստեղծելու համար ինքն իդեալական դեպք ա. բավականաչափ լավ չեմ ճանաչում, որ իրա մասին գրելիս անհարմար զգամ, բայց ոչ էլ լրիվ անծանոթ ա, որ դնեմ, սաղ հորինեմ: Բայց ամեն դեպքում սաղ հարցն էն ա, որ եթե էդ աղջկան չիմանայի, հաստատ տեքստի մեջ ինքը չէր մտնի:

    again… քեզնից ա կախված թե էս ուսումնասիրությունը որ կողմ կտանես որպես նյութ… բայց էն մնացածների մամսին ավելի շատ բան պետք ա հիշես… մեզ էլ որ ասես վատ չի լինի… էս workshop-ի նպատակն էլ հենց էդ ա…

    present your research and "sell" it to us…
    Արխային, ահագին բան հիշում եմ, բայց չգիտեմ՝ ինչքանով են հիշարժան: Ինձ ամենաշատը դիմացի պատուհանի տղան էր հետաքրքրում, էն էլ մենակ մի անգամ անցավ: Թե չէ հաստատ իրա վրա էի խորանալու:
    Վերջին խմբագրող՝ StrangeLittleGirl: 07.04.2015, 17:08:

  10. #22
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեֆ, հագած շորերը հենց մենակ գույներով ու առանց մանրամասնելու նշելը հատուկ եմ արել, որ իրանք ով էլ լինեն, ջիմում մի տեսակ հավասարվում են, սաղ նույնն են դառնում, ինչ-որ չափով կորում ա իրանց ինքնությունը: Էդ շորերը ֆիրմա չունեն, գույն չունեն: Անդեմ, անգույն բան են, որոնք բոլորին նույնն են սարքում ջիմում: Մենակ շատ յուրահատուկ դետալներն եմ կարողացել ֆիքսել, հենց օրինակ բրդից գուլպաները:
    Բառեր ու ձայն չկա. բոլորը լուռ են: Եթե լիներ էլ, դժվար հասկանայի:


    Իսկ գուցե իրա՞ն էր ցույց տալիս: Ի վերջո, դասից առաջ միջանցքում ժիմ անելը մի տեսակ տարօրինակ ա, կարա մտնի, ժեշտերի սենյակում անի: Ոտքից գլուխ սև հագնելն էլ էլի էն մասին ա, որ իրա շորերն իրան անդեմ են սարքում:


    Ջիմում էդ իմ սիրած զբաղմունքն ա. նայում եմ մարդկանց ու մտածում՝ էս մարդու հետ սուրճ կխմեի՞, թե՞ չէ: Ու սովորաբար բոլորի դեպքում պատասխանը բացասական ա լինում, որտև նորից եմ ասում՝ էդ շորերի մեջ իրանք էնքան անդեմ են դառնում, էնքան միանման, որ հետաքրքիր անհատականություն չես տեսնում. սաղ միջին վիճակագրական դեմքեր են: Ու միակ կերպարը, որն ինձ մոտ կոնկրետ հետաքրքրություն առաջացրեց, էդ վերջին էկած կինն ա, որտև հա՛մ իրա հագածն էր տարբեր, հա՛մ շարժուձևը, հա՛մ մազերի գույնն ու ձևը:





    Չգիտեմ, էլի ամեն դեպքում մտածում եմ՝ էդ կերպարին չընդգրկեմ ամբողջ պատմության մեջ: Իհարկե, գրական կերպար ստեղծելու համար ինքն իդեալական դեպք ա. բավականաչափ լավ չեմ ճանաչում, որ իրա մասին գրելիս անհարմար զգամ, բայց ոչ էլ լրիվ անծանոթ ա, որ դնեմ, սաղ հորինեմ: Բայց ամեն դեպքում սաղ հարցն էն ա, որ եթե էդ աղջկան չիմանայի, հաստատ տեքստի մեջ ինքը չէր մտնի:


    Արխային, ահագին բան հիշում եմ, բայց չգիտեմ՝ ինչքանով են հիշարժան: Ինձ ամենաշատը դիմացի պատուհանի տղան էր հետաքրքրում, էն էլ մենակ մի անգամ անցավ: Թե չէ հաստատ իրա վրա էի խորանալու:
    Բյուր, մի բան եմ նկատելու դա մենակ գրողներին չի վերաբերվում… վերաբերվում ա նաև քննարկողներին…

    մենք նկարագրությունը երբեմն, ես կասեի շատ հաճախ նույնացնում ենք categorization-ի հետ… սա նուրբ մոմենտ ա ու շատ գայթակղիչ… դա հնարավորություն ա տալիս շատ կարճ, արագ ու էֆեկտիվ նկարագրել մարդուն կամ սիտւացիան օգտագրծելով գրողի ու կարդացողի իմացությունը… սա գուցե լավ բան ա պատմվածք գրելու ժամանակ, քանի որ տեղ ա խնայում ու պատկերը շատ արագ ու կարճ ամբողջականացնում ա … short term էսի շատ էֆեկտիվ ա, բայց in a long run, էս հեչ էֆեկտիվ չի… խնդիրը ոչ թե մարդկանց categorize անելն ա, այլ էդ կատեգորիայից դուրս հանելը… ոչ թե ցույց տալը թե իրանք ին տիպի մարդիկ են, որ "խմբին" են պատկանում, այլ ինչով են տարբեր, յունիք … որովհետև հաստատ էդ մարդիկ յունիք են անգամ քո ասած բոլորը հավասարվելու դեպքում…

    մի տեսակ չեմ հավատում որ մարդիկ նույնն են ջիմում… եղելեմ (մարզանքի համար չէ) ու հետաքրքիր ա նայել թե էդ մարդիկ ոնց են պարապում, ինչ են հագնում ինչ են իրար հետ խոսում, մարմնի շեյփերը…գլխներին ինչ են կապում… ոնց են հոգնում… շատ հետաքրքիր ա ու ես կասեի վելի յունիք ու նկարագրող քան ջիմից դուրս… որոշ մարդիկ գոհ չեն իրենց տեսքից, մարմնից ու մնացած բաներից ու ինչ որ ակնկալիքներով գալիս են ջիմ… գուցե իրանք էդ մոմենտին իրանց զգում են էն մարդը որին ուզումեն հասնել… ով գիտի…

    ավելի կարճ եթե ասեմ, ես դուրս կգայի արդեն ձևավորված կատեգորիաների դաշտից, դուրս կգայի հասարակության մեջ արդեն ընդունված կարծիքներից ու կփորձեի նայել լրիվ օբյեկտիվ… անկամ ամենաստանդարտ կերպարին նայել նենց ոնց որ առաջին անգամ եմ տեսնում…

    մի տեսակ դժվարանում եմ պատկերացնել թե էդ ոնց ա լինում որ նույն շորերը հագնում են ու նույնն են դառնում…

    սրա մասին հետո ուրիշտեղ ել կգրեմ…

  11. #23
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    Բյուր, մի բան եմ նկատելու դա մենակ գրողներին չի վերաբերվում… վերաբերվում ա նաև քննարկողներին…

    մենք նկարագրությունը երբեմն, ես կասեի շատ հաճախ նույնացնում ենք categorization-ի հետ… սա նուրբ մոմենտ ա ու շատ գայթակղիչ… դա հնարավորություն ա տալիս շատ կարճ, արագ ու էֆեկտիվ նկարագրել մարդուն կամ սիտւացիան օգտագրծելով գրողի ու կարդացողի իմացությունը… սա գուցե լավ բան ա պատմվածք գրելու ժամանակ, քանի որ տեղ ա խնայում ու պատկերը շատ արագ ու կարճ ամբողջականացնում ա … short term էսի շատ էֆեկտիվ ա, բայց in a long run, էս հեչ էֆեկտիվ չի… խնդիրը ոչ թե մարդկանց categorize անելն ա, այլ էդ կատեգորիայից դուրս հանելը… ոչ թե ցույց տալը թե իրանք ին տիպի մարդիկ են, որ "խմբին" են պատկանում, այլ ինչով են տարբեր, յունիք … որովհետև հաստատ էդ մարդիկ յունիք են անգամ քո ասած բոլորը հավասարվելու դեպքում…

    մի տեսակ չեմ հավատում որ մարդիկ նույնն են ջիմում… եղելեմ (մարզանքի համար չէ) ու հետաքրքիր ա նայել թե էդ մարդիկ ոնց են պարապում, ինչ են հագնում ինչ են իրար հետ խոսում, մարմնի շեյփերը…գլխներին ինչ են կապում… ոնց են հոգնում… շատ հետաքրքիր ա ու ես կասեի վելի յունիք ու նկարագրող քան ջիմից դուրս… որոշ մարդիկ գոհ չեն իրենց տեսքից, մարմնից ու մնացած բաներից ու ինչ որ ակնկալիքներով գալիս են ջիմ… գուցե իրանք էդ մոմենտին իրանց զգում են էն մարդը որին ուզումեն հասնել… ով գիտի…

    ավելի կարճ եթե ասեմ, ես դուրս կգայի արդեն ձևավորված կատեգորիաների դաշտից, դուրս կգայի հասարակության մեջ արդեն ընդունված կարծիքներից ու կփորձեի նայել լրիվ օբյեկտիվ… անկամ ամենաստանդարտ կերպարին նայել նենց ոնց որ առաջին անգամ եմ տեսնում…

    մի տեսակ դժվարանում եմ պատկերացնել թե էդ ոնց ա լինում որ նույն շորերը հագնում են ու նույնն են դառնում…

    սրա մասին հետո ուրիշտեղ ել կգրեմ…
    Մեֆ, դիտարկելիս իմ նպատակն էլ էր մարդկանց առանձնացնելն ու իրանց յուրահատկությունները նկարագրելը: Ուղղակի սկզբում, երբ մարդ չկար, ով հայտնվում էր, իրան նկարագրում էի: Իսկ երբ լցվեց տարածքը, սկսեցի կենտրոնանալ հետաքրքիր դեմքերի վրա:
    Ստեղ մի քիչ մշակութային հարց էլ կա: Էս մշակույթի մեջ մարդիկ փորձում են իրարից չտարբերվել, ու որոշ միջավայրերում իրանք իրոք նույն քոփի-փեյսթն են: Դրանցից մեկը ջիմն ա: Ջիմ գնալու նպատակն էլ սաղի մոտ նույնն ա՝ փոքրուց դաստիարակված, որ պետք ա առողջ ապրեն: Հենց էդ նույն նպատակով էլ լանչին մի տոպրակ գազար են ուտում համբուրգերի փոխարեն: Ու եթե էս մարդկանց անուններ տաս, իրանք լինելու են Յենս, Հանս, Քրիստիան, Լինե, Միե և այլն, իրանց ազգանունները՝ Անդերսեն, Քրիստիանսեն, Հանսեն, Յենսեն և այլն: Ահավոր միատարր են ստեղ մարդիկ, ու էդ միատարրությունն աչք ա ծակում հատկապես ջիմում: Էդ միատարրությունն էլ ընդգրկել եմ իմ դիտարկման մեջ որպես ֆոն տարբերվողներին նկարագրելու համար:

  12. #24
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շատ հավես զրույց ա, մարդ չգիտի էլ ոնց ընդհատի

  13. #25
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեֆ, դիտարկելիս իմ նպատակն էլ էր մարդկանց առանձնացնելն ու իրանց յուրահատկությունները նկարագրելը: Ուղղակի սկզբում, երբ մարդ չկար, ով հայտնվում էր, իրան նկարագրում էի: Իսկ երբ լցվեց տարածքը, սկսեցի կենտրոնանալ հետաքրքիր դեմքերի վրա:
    Ստեղ մի քիչ մշակութային հարց էլ կա: Էս մշակույթի մեջ մարդիկ փորձում են իրարից չտարբերվել, ու որոշ միջավայրերում իրանք իրոք նույն քոփի-փեյսթն են: Դրանցից մեկը ջիմն ա: Ջիմ գնալու նպատակն էլ սաղի մոտ նույնն ա՝ փոքրուց դաստիարակված, որ պետք ա առողջ ապրեն: Հենց էդ նույն նպատակով էլ լանչին մի տոպրակ գազար են ուտում համբուրգերի փոխարեն: Ու եթե էս մարդկանց անուններ տաս, իրանք լինելու են Յենս, Հանս, Քրիստիան, Լինե, Միե և այլն, իրանց ազգանունները՝ Անդերսեն, Քրիստիանսեն, Հանսեն, Յենսեն և այլն: Ահավոր միատարր են ստեղ մարդիկ, ու էդ միատարրությունն աչք ա ծակում հատկապես ջիմում: Էդ միատարրությունն էլ ընդգրկել եմ իմ դիտարկման մեջ որպես ֆոն տարբերվողներին նկարագրելու համար:
    իրանք փորձում են չտարբերվել, բայց դու հո կարա՞ս տարբերես… ու իրանք տարբեր են…

    ստեղ կարա երևի գնա մի ուրիշ ուղղությամբ… ասենք սպոթլայթի տակ դնես "անհետաքրքիր" մարդուն… ասենք էն կարմիր մորուքովին… կամ էդ երկու տղերքին իրար նկատմամբ… կամ ասենք սենց նայի… իրանք էնքանով են հտաքրքիր ինչքանով որ դու ես իրանցով հետաքրքրված… չեմ ասում զոռովից անես…

  14. #26
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իրոք թվում էր, որ միջավայրը շա՜տ ավելի ա նկարագրված քան կերպարները՝ տեղ-տեղ էլ ոնց որ անիմաստ լիներ: Ընդհանուր դիտարկումից շատ քիչ բան հասկացա, ոնց որ էն ամենը ինչ դու էիր տեսել Ջիմում շատ խորն էիր «թաքցրել», կամ հաջողացրել էիր էնպիսի բաների վրա կենտրոնանալ՝ ինչը բոլորը չի, որ կնկատեին կարդալուց: (Նույնն էլ ես իմ «Սարի մարգում»-ում էի արել, ինքս էլ չզգալով դա):

    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա, Դավ: Դե զահլես գնաց արդեն, փակ անունների պատճառով քննարկումը չի ստացվում: Իսկ սենց արխային տեղը տեղին կքննարկենք:
    Էս դիտարկումը մյուսներից քիչ ա քննարկվել:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Դիտարկում 6. Տեսնել-վերլուծել
    Հեղինակ՝ ivy, բաժին` Փուլային մրցույթներ
    Գրառումներ: 16
    Վերջինը: 26.04.2015, 10:24
  2. Դիտարկում 5. Տեսնել-վերլուծել
    Հեղինակ՝ ivy, բաժին` Փուլային մրցույթներ
    Գրառումներ: 28
    Վերջինը: 11.04.2015, 20:17
  3. Դիտարկում 4. Տեսնել-վերլուծել
    Հեղինակ՝ ivy, բաժին` Փուլային մրցույթներ
    Գրառումներ: 29
    Վերջինը: 07.04.2015, 23:03
  4. Դիտարկում 2. Տեսնել-վերլուծել
    Հեղինակ՝ ivy, բաժին` Փուլային մրցույթներ
    Գրառումներ: 46
    Վերջինը: 07.04.2015, 21:40
  5. Դիտարկում 1. Տեսնել-վերլուծել
    Հեղինակ՝ ivy, բաժին` Փուլային մրցույթներ
    Գրառումներ: 47
    Վերջինը: 07.04.2015, 03:36

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •