User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 26 հատից

Թեմա: Դիտարկում 3. Տեսնել-վերլուծել

  1. #1
    .. ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    9,747
    Mentioned
    38 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Դիտարկում 3. Տեսնել-վերլուծել

    Սա էլ՝ երրորդը:

    Դիտարկում 3.

    Ջիմ

    Չորրորդ հարկ: Միջանցք: Դահլիճի դուռը փակ է. ներսում դաս է: Աստիճանները դեռ դատարկ են. հաջորդ դասին դեռ կես ժամ կա: Միջանցքում վեց փակ դարակներ են՝ երեքը վերևում, երեքը՝ ներքևում: Վերին երեքը և ստորին մեկը կողպված են տարբեր տեսակի կողպեքներով: Պատի տակ նստարան է, վրան՝ Ֆիթնես Վորլդի ամսագիր, տակը՝ մի զույգ սպորտային կոշիկներ:

    Դահլիճի դռան մոտ մեծ աղբաման կա, վերևը՝ լավ մարզված, յուղած փայլուն մաշկով աղջկա ու տղայի նկարով պոստեր: Նրանց ձախ կողմում կանաչ և սպիտակ տառերով տեքստ է գրված (ալարում եմ ուղեղիս զոռ տալ, որ հասկանամ՝ ինչ է), տակը ավելի խոշոր. «Կարդալ ավելին այսինչ-այնինչ կայքում»:

    Ներքևի կիսահարկում մեծ պատուհան կա, որը նայում է նեղլիկ փողոցին ու դիմացի շենքին: Թեև արդեն բավական մութ է, պատուհաններից քչերում է լույս վառվում: Դրանցից մեկում սպիտակ կլոր ջահեր են վառվում: Մի տղամարդ անցավ: Մորուքով էր ու շորտերով, ուրիշ բան չնկատվեց:

    Կիսահարկում սպիտակ միոտանի սեղան կա, կողքը՝ երկու աթոռ, մեկը՝ թափանցիկ, մյուսը՝ կանաչ:

    Չորրորդ հարկից կիսահարկ իջնող պատին մանուշակագույն գրաֆիտի է: Լավ չի հասկացվում՝ ինչ պատկեր է, բայց ոնց որ խնձորներ են:

    Շենքի ներքևի հարկերից տղամարդկային երկխոսություն լսվեց ու մարեց: Լսվում է նաև աերոբիկայի արագ տեմպով երաժշտությունն ու ֆիթնես մեքենաների աղմուկը:

    Ժամանեց դասի առաջին մասնակիցը: Զարմանալիորեն տղա (անունը դնենք առաջին տղա): Հագին սև երկար սպորտային տաբատ է, որը գրկում է ոտքերը, վրայից՝ շատ կարճ մուգ կապույտ շորտեր: Մոխրագույն բրդե գուլպաներով է, սպիտակ մայկայով: Շիկահեր է, բայց մորուքը մուգ է: Երիտասարդ է՝ քսաննանց: Նստեց երկար նստարանին, վերցրեց ամսագիրը, սկսեց թերթել:

    Երկրորդ մասնակիցը նույնպես տղա է: Ոտքից գլուխ սև է հագել, կանգնեց կիսահարկում, սկսեց ժիմ անել:

    Երրորդն աղջիկ է՝ շագանակագույն մազերով, երկար հյուսով: Տասնվեց-տասնյոթ տարեկան կլինի: Մոխրագույն հագուստով է, դեմքը կարմրած է: Կանգնեց դարակների մոտ, կռացավ ու գլխով կպավ ոտքերին: Երկու տղաները գնացին: Սև հագածը վերադարձավ, նստեց կանաչ աթոռին, ոտքերը չռեց, ձեռքերը խաչեց: Հանդուգն հայացքով նայում է առաստաղին:

    Աղջիկը նստեղ, մի ոտքը ծալեց, դրեց նստարանին, ոտնաթաթը՝ մյուս ոտքի ազդրին, իսկ մյուս ոտքը մնաց գետնին: Ջրի շիշ ունի: Կում արեց: Վերցրեց ամսագիրը, սկսեց թերթել, կանգ առավ մի էջի վրա:

    Սև հագած տղան պատուհանից դուրս է նայում, մատներով տմբտմբացնում ջրի իր շշին:

    Ներքևից նորից տղամարդու ձայն է լսվում:

    Մի աղջիկ եկավ: Ճանաչում եմ: Քաշվանք: Մեզ հետ է աշխատում: Անունը չեմ հիշում, բայց կարծեմ ռոբոտիկայով էր զբաղվում: Մի ամերիկուհու գիտեմ՝ Քեյթը, ոնց որ դրա նմանակը լինի: Բրդե սվիտր է հագել: Բարևեց, նստեց մի երկու աստիճան ներքև, սկսեց հեռախոսը փորփրել:

    Մարդկանց հոսքն արագացավ: Հերթով գալիս են, հարմարվում երկար նստարանին կամ աստիճաններին:

    Առաջին տղան վերադարձավ, նստեց հատակին՝ ծալապատիկ: Հայացքը գցեց բլոկնոտին:

    Դեպի վերևի կիսահարկ տանող աստիճաններին՝ ամենավերևում, մի կին ու տղամարդ են նստած: Տղամարդը մկանուտ է ու ոտաբոբիկ, կինը սպորտային կոշիկներով է: Զրուցում են, բայց ձայնը չի հասնում:

    Առաջին տղան նայում է ուղիղ իր դիմաց, քթի տակ ժպտում:

    Վերելակի դուռը բացվում է (փաստորեն, դահլիճի դռան ուղիղ դիմաց վերելակ կա): Սև հագած կոս արած բլանդինկա դուրս եկավ, կանգնեց վերելակի մոտ, ոտքերը խաչեց, նայեց ինձ ու ժպտաց:

    Աստիճաններին էլ տեղ չկա: Նոր եկածները կանգնում են: Շատերը սև հագած կոս արած բլանդինկաներ են: Ոմանք գորգիկներով են, ոմանք՝ նաև շշերով: Բայց բոլորի ձեռքին սպիտակ թղթիկներ կան. դասի տոմսն է:

    Ինձ ամենամոտ նստած աղջիկը հեռախոսն է փորփրում: Էկրանը ճաքած է: Դասի տոմսը ծալել ու բռնել է ձախ ձեռքում: Քթին պիրսինգ ունի: Մազերը շագանակագույն են, պոչիկով է: Վերևից սև է հագել, ներքևից՝ կանաչ նախշերով յոգայի տաբատ ու սպորտային կոշիկներ, որոնք սև են, կապերը՝ վարդագույն: Հեռախոսով ինչ-որ քվեարկության արդյունքներ է ստուգում:

    Եկավ սև խուճուճ մազերով, ակնոցավոր, համեմատաբար ինտելեկտուալ տեսքով մի կին: Ձեռքին կանաչ գորգիկ է, դասի տոմսն ամրացված է գորգիկի ռեզինին: Հանեց կուրտկան, հանեց սվիտրը: Սև գուլպաներն անփութորեն ծալված են դեպի ներքև:

    Դահլիճի դուռը բացվեց: Բոլորը հերթ կանգնեցին, որ մտնեն:

  2. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Enna Adoly (01.04.2015), Mephistopheles (01.04.2015), Sambitbaba (31.03.2015), Smokie (07.04.2015), Աթեիստ (31.03.2015), Դավիթ (04.04.2015)

  3. #2
    .. ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    9,747
    Mentioned
    38 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բան չկա՞ ասելու:

  4. #3
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    41
    Գրառումներ
    7,872
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Միջավայրի նկարագրությունը շատ էր, մարդկանց քիչ: Կծիկի ծերը չի երևում:
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Smokie (07.04.2015)

  6. #4
    Պատվավոր անդամ boooooooom-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,653
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Թող ների ինձ դիտարկողը, բայց անհետաքրքիր էր։ Ավելորդ նախադասություններ նկատեցի (օր.՝ տղա և աղջիկ պլակատի մասը)։ Կուզենայի մի քիչ կարճ ու "բան ասող" լիներ։ Ինձ առաջինը դուր եկավ։
    Կարճ
    Կոնկրետ

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Smokie (07.04.2015)

  8. #5
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,910
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    մի քիչ ռենտգենային պետք ա նայել… նենց որ փորձես մարդու մեջը մտնես ու հասկանաս թե ինչից ա սարքած էդ մարդը… դետալը որ դրվում ա, պետք ա մի բան բացահայտի… մի բանի պտի ծառայի… Բումի հետ համաձայն եմ որ ավելորդ բաներ կան, բայց նաև հասկանում եմ որ դրանք կարան լինեն… լրիվ համաձայն եմ որ ինչ կա չկա դնես թղթի վրա…

    ես կվերցնեի մի քանի կերպար ու կֆիքսվեի դրանց դրա… կփորձեի ավելի խորը մտնել ու հասկանալ թե ինչ ձևի մարդիկ են, ինչ կյանքով են ապրում ու ինչ ա իրանց լիմիտնեմրը… ինչ ա իրանց վերաբերմունքը շրջապատին ու միգուցե ինչքանով են "լուրջ" տրամադրված է դասին որին իրանք պտի մասնակցեն…

    որակներ եմ ուզում… որակների բացահայտում… ինչով են իրանք իրարից տարբեր կամ նման ու մոտավորապես ինչ վերաբերմունք ունեն իրար նկատմամբ երբ որ բոլորը նույն space-ում են…

    հասկանում եմ որ դժվար բաներ են, բայց իրանց տված clue-երից պետք ա փորձել հասկանալ թե իրանք "ինչից են սարքած"

    մի քիչ պետք ա գործողությունների արձանագրությունից ավելի էն կողմ գնալ…

  9. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (03.04.2015), Sambitbaba (03.04.2015), Smokie (07.04.2015)

  10. #6
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    32
    Գրառումներ
    23,858
    Բլոգի գրառումներ
    17
    Mentioned
    28 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    մի քիչ ռենտգենային պետք ա նայել… նենց որ փորձես մարդու մեջը մտնես ու հասկանաս թե ինչից ա սարքած էդ մարդը… դետալը որ դրվում ա, պետք ա մի բան բացահայտի… մի բանի պտի ծառայի… Բումի հետ համաձայն եմ որ ավելորդ բաներ կան, բայց նաև հասկանում եմ որ դրանք կարան լինեն… լրիվ համաձայն եմ որ ինչ կա չկա դնես թղթի վրա…

    ես կվերցնեի մի քանի կերպար ու կֆիքսվեի դրանց դրա… կփորձեի ավելի խորը մտնել ու հասկանալ թե ինչ ձևի մարդիկ են, ինչ կյանքով են ապրում ու ինչ ա իրանց լիմիտնեմրը… ինչ ա իրանց վերաբերմունքը շրջապատին ու միգուցե ինչքանով են "լուրջ" տրամադրված է դասին որին իրանք պտի մասնակցեն…

    որակներ եմ ուզում… որակների բացահայտում… ինչով են իրանք իրարից տարբեր կամ նման ու մոտավորապես ինչ վերաբերմունք ունեն իրար նկատմամբ երբ որ բոլորը նույն space-ում են…

    հասկանում եմ որ դժվար բաներ են, բայց իրանց տված clue-երից պետք ա փորձել հասկանալ թե իրանք "ինչից են սարքած"

    մի քիչ պետք ա գործողությունների արձանագրությունից ավելի էն կողմ գնալ…
    Մեֆ, դա արդեն երկրորդ փուլն ա: Ինչով ա ապրում, ինչ տիպի մարդ ա և այլն, դա դիտարկում չի, դա քո սուբյեկտիվ ընկալումն ա, արդեն դառնում ա կերպար ստեղծել, ինչը պետք ա անել պատմվածք գրելիս:

  11. #7
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,091
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեֆ, դա արդեն երկրորդ փուլն ա: Ինչով ա ապրում, ինչ տիպի մարդ ա և այլն, դա դիտարկում չի, դա քո սուբյեկտիվ ընկալումն ա, արդեն դառնում ա կերպար ստեղծել, ինչը պետք ա անել պատմվածք գրելիս:
    Չէ, Բյուր ջան, ինձ թվում է, քո ասածով շատ է մանրանում, ու երեք փուլով ավարտելն անհնար կլինի: Քո ասածն ավելի շուտ երեևի մոտիվացիա կարելի է անվանել, երբ կամաց-կամաց սկսում է բացահայտվել այն, կամ գոնե նախապատրաստական աշխատանք է տարվում նրա, ինչը պետք է բացահայտվի, - արդեն երրորդ փուլում:
    Իսկ Մեֆը, կարծում եմ, առաջին փուլում ուզում է տեսնել ինչ-որ բաներ, նույնիսկ անհասկանալի առայժմ, որոնց պատճառը քիչ թե շատ հասկանալի կդառնա հետագայում: Իսկ առանց դրանց իրոք որ "գործողությունների արձանագրություն" է դառնում ընդամենը...
    Կարող է, ասենք,այդ սպասման ընթացքում դու` Ամելի Նոթոմբի նոր գիրքն ես լսում, ես` դասերս եմ սերտում, ջիմից հետո դասի եմ գնալու, երրորդը` պատրաստվում է ջիմի մարզիչին սեր բացատրել, չորրորդի ատամն է ցավում և այլն և այլն: Բայց պետք է, որ ամեն մեկն ինչ-որ կյանքով ապրի, նրանց կյանքը ջիմի ժամանակ չէ, որ պետք է սկսվի, սա է կարևորը:

    Հիշեցի Էտտորի Սքոլայի "Պարահանդես" և Ֆելինիի "Նվագախմբի փորձը" ֆիլմերը... Ինչու":
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  12. #8
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    32
    Գրառումներ
    23,858
    Բլոգի գրառումներ
    17
    Mentioned
    28 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը

    Սամ, երբ մեկն իսկապես նստում ա դիտարկելու, ինքը չգիտի՝ ինչ ա սպասվելու, չգիտի՝ ով ա կողքով անցնելու, ով ա գալու-գնալու, անկյունի պահարանի կողպեքների քանակը պետք գալու ա, թե չէ, դրա համար ամոբղջ ինֆորմացիան լցնում ա թղթին: Կա՛մ ես եմ էս փուլը սխալ պատկերացնում, կա՛մ քննարկողները սխալ սպասելիքներ ունեն:

    Նայի, ես կարամ օրերով ման գամ փողոցներով, տարբեր տեղեր գնամ, հենց հետաքրքիր բան նկատեմ, գրեմ, բերեմ էս փուլ: Բայց դա առաջադրանքին կհակասի, որովհետև իմ հասկանալով՝ դիտարկվող միջավայր դիտարկողը մտնում ա նայիվ կերպով, առանց իմանալու, թե ինչ կերպարների ա տեսնելու, ու իրա նպատակն էդ պահին լինում ա մենակ հնարավորինս շատ ինֆորմացիա հավաքելը: Թե ինչով ա էդ մարդը զբաղվում, ինչ ա մտածում, դա հնարավոր ա անել երկու ձևով. կա՛մ պիտի էդ պահին չգրես, սկսես մտածել, հետո գնաս տուն, գրես, հետն էլ ավելացնես, թե ինչ ա մտածում (էս դեպքում ինֆորմացիոն անցքեր կունենաս, որոնք հետո ստիպված ես լինելու լցնել քո երևակայությամբ), կա՛մ ամեն ինչ ֆիքսել հենց էդ պահին առանց երկար-բարակ մտածելու, հետո արդեն սկսել կառուցել, թե որի մտքով ինչ կարար անցներ:

  13. #9

    Բյուր ջան, մտածել առայժմ պետք չի, պետք է ուղղակի լայն բացած աչքերով նայել ամեն մեկին:

    Կոնկրետ այս դեպքում` բոլորը սպասում են: Եվ հեղինակն այստեղ նույնիսկ ասածիս դիպել է թեթև, սպասողներից յուրաքանչյուրին, արտաքին տեսքը նկարագրելուց բացի, տալով ինչ-որ գործողություն: Նրանցից յուրաքանչյուրն արդեն իսկ ինչ-որ բան անում է, ու դա է հենց ասածս: Այսինքն, կարելի է փորձել գուշակել, թե ամնեն կոնկրետ սպասող ինչ է հետո անելու: Բայց այնքան աննշան են այդ "դիպումները", որ այդ աննշանության մեջ լրիվ միօրնակ են դառնում ու դադարում են ընկալվել որպես գործողություն, այսինքն, ավելի շուտ, ոնց որ սպասողների արտաքին նկարագրությունների պես մի բան դառնան: Հենց այնպես, ապակե հայացքով անցնում ես դրանց վրայով ու վերջ: Հետո` ջիմի ժամանակ կամ հետո, եթե մի բան տեղի էլ ունենա, արդեն չես էլ հիշի, որ մինչև ջիմ մտնելը, դրա նախադրյալն արդեն կար:

    Կախված այն բանից, թե որքան ուշադիր է դիտարկողը, կարելի է տեռակտ էլ կանխել...
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  14. #10
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    32
    Գրառումներ
    23,858
    Բլոգի գրառումներ
    17
    Mentioned
    28 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
    Բյուր ջան, մտածել առայժմ պետք չի, պետք է ուղղակի լայն բացած աչքերով նայել ամեն մեկին:

    Կոնկրետ այս դեպքում` բոլորը սպասում են: Եվ հեղինակն այստեղ նույնիսկ ասածիս դիպել է թեթև, սպասողներից յուրաքանչյուրին, արտաքին տեսքը նկարագրելուց բացի, տալով ինչ-որ գործողություն: Նրանցից յուրաքանչյուրն արդեն իսկ ինչ-որ բան անում է, ու դա է հենց ասածս: Այսինքն, կարելի է փորձել գուշակել, թե ամնեն կոնկրետ սպասող ինչ է հետո անելու: Բայց այնքան աննշան են այդ "դիպումները", որ այդ աննշանության մեջ լրիվ միօրնակ են դառնում ու դադարում են ընկալվել որպես գործողություն, այսինքն, ավելի շուտ, ոնց որ սպասողների արտաքին նկարագրությունների պես մի բան դառնան: Հենց այնպես, ապակե հայացքով անցնում ես դրանց վրայով ու վերջ: Հետո` ջիմի ժամանակ կամ հետո, եթե մի բան տեղի էլ ունենա, արդեն չես էլ հիշի, որ մինչև ջիմ մտնելը, դրա նախադրյալն արդեն կար:

    Կախված այն բանից, թե որքան ուշադիր է դիտարկողը, կարելի է տեռակտ էլ կանխել...
    Սամ, սպասելուց «հետոն» արդեն պատմվածք ա, արդեն դիտարկվող տարածությունից ու ժամանակից դուրս ա: Ու պատմվածքը գուշակություն չի, երևակայություն ա: Թե ինչ ա լինելու էդ մարդկանց պարապմունքից հետո կամ ինչ ա էղել պարապմունքից առաջ, ոչ թե գուշակել ա պետք, այլ երևակայել: Ու գրողի գործը տեռակտ կանխելը չի, այլ գրելը:

  15. #11
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,091
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Սամ, սպասելուց «հետոն» արդեն պատմվածք ա, արդեն դիտարկվող տարածությունից ու ժամանակից դուրս ա: Ու պատմվածքը գուշակություն չի, երևակայություն ա: Թե ինչ ա լինելու էդ մարդկանց պարապմունքից հետո կամ ինչ ա էղել պարապմունքից առաջ, ոչ թե գուշակել ա պետք, այլ երևակայել: Ու գրողի գործը տեռակտ կանխելը չի, այլ գրելը:
    Դե, ինքդ էլ պատասխանեցիր, Բյուր ջան... Տես, որ երևակայությունից առաջ դեռ լիքը բան կա անելու:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  16. #12
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    32
    Գրառումներ
    23,858
    Բլոգի գրառումներ
    17
    Mentioned
    28 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե, ինքդ էլ պատասխանեցիր, Բյուր ջան... Տես, որ երևակայությունից առաջ դեռ լիքը բան կա անելու:
    Սամ, սա առաջին՝ փաստեր արձանագրելու փուլն ա: Իմ հասկանալով, ավել բան պետք չի անել: Եթե ավել բան անում ես, դուրս ես գալիս դիտարկման տիրույթից, մտնում ստեղծագործական տիրույթ: Եթե պետք ա ավել բան անել անել, ասեք՝ ինչ: Մեռա էս հարցը տալով:

  17. #13
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,910
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեֆ, դա արդեն երկրորդ փուլն ա: Ինչով ա ապրում, ինչ տիպի մարդ ա և այլն, դա դիտարկում չի, դա քո սուբյեկտիվ ընկալումն ա, արդեն դառնում ա կերպար ստեղծել, ինչը պետք ա անել պատմվածք գրելիս:
    սրա հետ չեմ կարա միանշանակ համաձայնվեմ… ոչ էլ կարամ միանշանակ ժխտեմ…

    երկրորդ փուլում թերևս գրողն արդեն պետք ա ունենա կերպարը ուղղակի պետք ա սյուժեին կամ պատմվածքին ջամփստարտ տա… կերպալրին արդեն պտի ճանաչի որ կարողանա սահմաններն իմանալ ու հասկանալ կերպարն ինչի ա ընդունակ…

    իրականում կերպարի կառուցումն ու պատմվածքի ստեղծումը համընթաց ա լինում, բայց ստեղ մենք հերձում ենք էդ պրոցեսը պատմվածքի անատոմիան հասկանալու համար…

    իմ կարծիքով էս փուլի վերջում ինքը գոնե կերպարներ ու մթնոլորտ պետք ա ունենա… դիտարկման եզրակացություն… գոնե…

  18. #14
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,910
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ստեղ փաստորեն 5 կերպարի վրա ես "կենտրոնացել"… երկու տղա ու երեք աղջիկ, բայց պտի ասեմ որ ամբողջական պատկերացում չեմ կազմում նրանց մասին… կարաս կամ դետալներ ավելացնես, կամ էլ համեմատականներ ու զուգահեռներ անցկացնել… ինչով են նման կամ տարբեր…

    էս պայմաններում իմ համար իրանք իրարից շատ չեն տարբերվում…

    օրինակ գրել ես…
    Մի աղջիկ եկավ: Ճանաչում եմ: Քաշվանք
    … ինչի՞ քաշվար… էս կերպարը իմ համար մնաց նույնը ինչ որ մնացածներն են… անգույն… գույն տուր մի քիչ…

  19. #15
    Պատվավոր անդամ Դավիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Հասցե
    Las Vegas, USA
    Գրառումներ
    1,479
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մանր-մունր նկարագրությունները մի կողմ, հետաքրքիր գործ կարող ա դառնալ։ Տարբեր կերպարներ կան, ամեն ինչը կենտրոնացված ա դահլիճի վրա՝ կենտրոնական մի տեղ, որը այսպես ասած ողնաշար կտա պատմվածքին։ Բոլորը մի տեսակ անհոգ են, բայց միևնույն ժամանակ լարվածություն կա։ Նեղլիկ մութ փողոցը, մորուքով ու շորտերով տղամարդը, տղաների ցածր ձայնով խոսակցությունը, «քաշվանք»-ը։
    Վերջին խմբագրող՝ Դավիթ: 04.04.2015, 02:23:
    I don't like to commit myself about heaven and hell - you see, I have friends in both places.

    Mark Twain

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Դիտարկում 6. Տեսնել-վերլուծել
    Հեղինակ՝ ivy, բաժին` Փուլային մրցույթներ
    Գրառումներ: 16
    Վերջինը: 26.04.2015, 10:24
  2. Դիտարկում 5. Տեսնել-վերլուծել
    Հեղինակ՝ ivy, բաժին` Փուլային մրցույթներ
    Գրառումներ: 28
    Վերջինը: 11.04.2015, 20:17
  3. Դիտարկում 4. Տեսնել-վերլուծել
    Հեղինակ՝ ivy, բաժին` Փուլային մրցույթներ
    Գրառումներ: 29
    Վերջինը: 07.04.2015, 23:03
  4. Դիտարկում 2. Տեսնել-վերլուծել
    Հեղինակ՝ ivy, բաժին` Փուլային մրցույթներ
    Գրառումներ: 46
    Վերջինը: 07.04.2015, 21:40
  5. Դիտարկում 1. Տեսնել-վերլուծել
    Հեղինակ՝ ivy, բաժին` Փուլային մրցույթներ
    Գրառումներ: 47
    Վերջինը: 07.04.2015, 03:36

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •