User Tag List

Էջ 1 4-ից 1234 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 47 հատից

Թեմա: Դիտարկում 2. Տեսնել-վերլուծել

  1. #1
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Դիտարկում 2. Տեսնել-վերլուծել

    Մի հատ էլ եկավ

    Դիտարկում 2.

    Մոլ, կիրակի, 16:30 - 16:55

    Մոլի առաջին հարկի միջանցքում իրարից հավասար հեռավորության վրա քառակուսիներ են շարված, որոնք նախատեսված են մարդկանց նստելու համար: Դիտարկողը նստած է այդպիսի քառակուսիներից մեկի մի կողմի վրա: Շատ բարձր հնչում է Լեոնարդ Կոհենի I'm Your Man-ը: Դիտարկողի կողքը նստած է սև մազերով, թուխ մաշկով ակնոցավոր միջին տարիքի մի տղամարդ ու քթի տակ ձայնակցում է Կոհենին: Նարնջագույն փուչիկը ձեռքին նրան մոտենում է մի գանգրահեր տղա ու գոռալով ինչ-որ բան ասում, որ լսվի: Տղամարդը երեխային նստեցնում է իր տեղում, ինքը պպզում ու տղայի կոշիկները հանում:

    Քառակուսու կողքը բեմ կա, որի վրա կանգնած դիջեյը խորացած իր գործն է անում: Ակնոցավոր տղամարդն ու երեխան գնում են: Կոհենն ավարտվում է, նոր երգ է սկսվում, առաջին տողը՝ "Seven in the Morning."

    Դիտարկողի ուղիղ դիմացը Ֆոտեքսն է՝ սուպերմարկետ: Այնտեղ զանազան տոպրակները ձեռքներին մարդիկ են դուրս գալիս: Սևամորթ մի փոքրիկ աղջիկ ու տղա: Աղջկա ձեռքին հոթ դոգ կա: Լպստում է կետչուպոտ մատները:

    Քառակուսու երկրորդ կողմին երկու կանայք են նստած, մեկը տարիքով շատ մեծ՝ մոխրագույն մազերով, մյուսը մեջքով է, չի երևում, գլխին՝ վարդագույն գլխարկ: Մի պահ ձեռքը հետ է տանում, երևում է՝ սպիտակ, թմբլիկ, երտասարդ, մատնեմատի եղունգը փոքր-ինչ մյուսներից երկար, մատին՝ ծաղկի տեսքով արծաթագույն մատանի:

    Հաջորդ երգը՝ Բրյուս Սփրինգսթինի Fire-ը: Քառակուսուց քիչ այն կողմ կանգնած է սևամորթ ընտանիք (երկու կին, սայլակով երեխա, մի տղամարդ), բացակա հայացքով շուրջն է նայում, հետո շարժվում են կոնկրետ ուղղությամբ:

    Դիջեյը ձեռքը տանում է ականջակալին:

    Քառակուսու երրորդ կողմում միջին տարիքի երկու կանայք են նստած: Մեկը կծում է սենդվիչը, մյուսն ինչ-որ բան է ասում: Կողքները նաև մի շիշ ջուր կա: Սենդվիչ ուտող կինը ձեռքերն է մաքրում անձեռոցիկով: Քիթը կարմրած է: Տեսավ, որ դիտարկողն իրեն է նայում, ժպտաց, հայացքը թեքեց ու սկսեց նայել անորոշ ուղղությամբ:

    Քառակուսու չորրորդ կողմում մի զույգ տեղավորվեց: Դիտարկողը նրանց մեջքով է նստած, չի տեսնում: Պերիֆերիկ տեսողությունը հուշում է, որ կինը շիկահեր է ու շշից ինչ-որ բան է խմում:

    Դիտարկողի հեռախոսը զանգեց: Պատասխանելու համար կանգնեց ու հեռացավ քառակուսուց, որ երաժշտությունը չխանգարի: Նկատեց, որ չորրորդ կողմում նստածները ոչ թե զույգ են, այլ կին ու երեխա:

    Դիտարկողը վերադարձավ իր տեղը: Նրա կողքին մի ասիացի նստեց ու սկսեց վարդագույն սմարթֆոնը փորփրել: Հագին սպիտակ բոթասներ են, ներբաններն անդուր նարնջագույն, վարդագույն ու կապույտ:

    Տոպրակները ձեռքներին մարդիկ արագ-արագ վազում են վերջին գնումների. մոլը հինգ րոպեից փակվում է:

    Ասիացին կանգնեց: Փոր ունի ու ոչ կիպ հագուստ՝ նարնջագույն լմփոշ սվիտր ու յոգայի տաբատ:

    Քառակուսու կենտրոնում կանաչ ծառ կա: Դիտարկողը տերևները շոշափեց: Արհեստական է:

    Կինն ու երեխան գնացին, մոխրագույն մազերով կինն ու հետի վարդագույն գլխարկավորը տեղափոխվեցին նրանց տեղը:

    Դիջեյը հայացքը բարձրացրեց, հեռվում ինչ-որ մեկին ժպտաց: Երկու աղջիկներ մոտեցան դիջեյին: Երաժշտությունը դադարեց: Դիջեյը մոտեցավ աղջիկներին, հերթով գրկեց նրանց, սկսեցին զրուցել: Բեմից սարքավորումները հավաքում են: Մոլը փակվում է:
    Վերջին խմբագրող՝ ivy: 31.03.2015, 00:43:

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    enna (02.04.2015), Աթեիստ (31.03.2015), Դավիթ (03.04.2015)

  3. #2
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս երկրորդում ոնց որ դիտարկողն էլ դիտարկվող լինի: Հավես ա

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (30.03.2015), Աթեիստ (31.03.2015), Դավիթ (03.04.2015)

  5. #3
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի հատ էլ եկավ

    Դիտարկում 2.

    Մոլ, կիրակի, 16:30 - 16:55

    Մոլի առաջին հարկի միջանցքում իրարից հավասար հեռավորության վրա քառակուսիներ են շարված, որոնք նախատեսված են մարդկանց նստելու համար: Դիտարկողը նստած է այդպիսի քառակուսիներից մեկի մի կողմի վրա: Շատ բարձր հնչում է Լեոնարդ Կոհենի I'm Your Man-ը: Դիտարկողի կողքը նստած է սև մազերով, թուխ մաշկով ակնոցավոր միջին տարիքի մի տղամարդ ու քթի տակ ձայնակցում է Կոհենին: Նարնջագույն փուչիկը ձեռքին նրան մոտենում է մի գանգրահեր տղա ու գոռալով ինչ-որ բան ասում, որ լսվի: Տղամարդը երեխային նստեցնում է իր տեղում, ինքը պպզում ու տղայի կոշիկները հանում:

    Քառակուսու կողքը բեմ կա, որի վրա կանգնած դիջեյը խորացած իր գործն է անում: Ակնոցավոր տղամարդն ու երեխան գնում են: Կոհենն ավարտվում է, նոր երգ է սկսվում, առաջին տողը՝ "Seven in the Morning."

    Դիտարկողի ուղիղ դիմացը Ֆոտեքսն է՝ սուպերմարկետ: Այնտեղ զանազան տոպրակները ձեռքներին մարդիկ են դուրս գալիս: Սևամորթ մի փոքրիկ աղջիկ ու տղա: Աղջկա ձեռքին հոթ դոգ կա: Լպստում է կետչուպոտ մատները:

    Քառակուսու երկրորդ կողմին երկու կանայք են նստած, մեկը տարիքով շատ մեծ՝ մոխրագույն մազերով, մյուսը մեջքով է, չի երևում, գլխին՝ վարդագույն գլխարկ: Մի պահ ձեռքը հետ է տանում, երևում է՝ սպիտակ, թմբլիկ, երտասարդ, մատնեմատի եղունգը փոքր-ինչ մյուսներից երկար, մատին՝ ծաղկի տեսքով արծաթագույն մատանի:

    Հաջորդ երգը՝ Բրյուս Սփրինգսթինի Fire-ը: Քառակուսուց քիչ այն կողմ կանգնած է սևամորթ ընտանիք (երկու կին, սայլակով երեխա, մի տղամարդ), բացակա հայացքով շուրջն է նայում, հետո շարժվում են կոնկրետ ուղղությամբ:

    Դիջեյը ձեռքը տանում է ականջակալին:

    Քառակուսու երրորդ կողմում միջին տարիքի երկու կանայք են նստած: Մեկը կծում է սենդվիչը, մյուսն ինչ-որ բան է ասում: Կողքները նաև մի շիշ ջուր կա: Սենդվիչ ուտող կինը ձեռքերն է մաքրում անձեռոցիկով: Քիթը կարմրած է: Տեսավ, որ դիտարկողն իրեն է նայում, ժպտաց, հայացքը թեքեց ու սկսեց նայել անորոշ ուղղությամբ:

    Քառակուսու չորրորդ կողմում մի զույգ տեղավորվեց: Դիտարկողը նրանց մեջքով է նստած, չի տեսնում: Պերիֆերիկ տեսողությունը հուշում է, որ կինը շիկահեր է ու շշից ինչ-որ բան է խմում:

    Դիտարկողի հեռախոսը զանգեց: Պատասխանելու համար կանգնեց ու հեռացավ քառակուսուց, որ երաժշտությունը չխանգարի: Նկատեց, որ չորրորդ կողմում նստածները ոչ թե զույգ են, այլ կին ու երեխա:

    Դիտարկողը վերադարձավ իր տեղը: Նրա կողքին մի ասիացի նստեց ու սկսեց վարդագույն սմարթֆոնը փորփրել: Հագին սպիտակ բոթասներ են, ներբաններն անդուր նարնջագույն, վարդագույն ու կապույտ:

    Տոպրակները ձեռքներին մարդիկ արագ-արագ վազում են վերջին գնումների. մոլը հինգ րոպեից փակվում է:

    Ասիացին կանգնեց: Փոր ունի ու ոչ կիպ հագուստ՝ նարնջագույն լմփոշ սվիտր ու յոգայի տաբատ:

    Քառակուսու կենտրոնում կանաչ ծառ կա: Դիտարկողը տերևները շոշափեց: Արհեստական է:

    Կինն ու երեխան գնացին, մոխրագույն մազերով կինն ու հետի վարդագույն գլխարկավորը տեղափոխվեցին նրանց տեղը:

    Դիջեյը հայացքը բարձրացրեց, հեռվում ինչ-որ մեկին ժպտաց: Երկու աղջիկներ մոտեցան դիջեյին: Երաժշտությունը դադարեց: Դիջեյը մոտեցավ աղջիկներին, հերթով գրկեց նրանց, սկսեցին զրուցել: Բեմից սարքավորումները հավաքում են: Մոլը փակվում է:
    դետալները մի քիչ քիչ են… միջավայրը կա, բայց էլի էդ ընդհանուրը գետնից պոկված ա… մենակ մոլը շատ բան չի ասում… օրինակ մոլ կա Գլենդելում, կա Ֆոքս Հիլզում, կա Բեվերլի Սենթըրում… սրանց հաճախորդները՝ սպառողները լրիվ տարբեր են ինաց էթնիկ, ֆինանսական ու դասակարգային կառուցվածքով… մի քանի տողով էդ հարցը կարա լուծվի ու մեջի մարդիկ արդեն լրացուցիչ նկարագիր կունենան…

    ասիացին տենց էլ չիմացանք տղա էր թե աղջիկ… տարիքը նույնպես… տարիքն ու սեռը որ նշվեր, հագուկապը կընգներ տեղն ու ավելի լավ կամբողջականանար… դիջեյը նույնը… մնացածներն էլ…

    մի խոսքով դետալները քիչ են ու ընդհանուրն էլ ավելի սպեցիֆիկանանալու տեղ ունի… ընդհանուր տեսողական էդ կեղևը պտի ճղվի ու մեջը մտնվի՞, մտցվի՞, ո՞րն ա ճիշտը… այսինքն արտաքին նկարագիրը պտի նենց տրվի որ կարողանանք մեջը մտնել…

    բաներ կան որ մենք մեր բագաժով կարանք լրացնենք, բայց բաներ կան որ պետք ա տրվեն մեզ որ դա լրացնենք…

    հարց ունեմ… էդ որ քեզ զանգեցին, ո՞վ է՞ր…

  6. #4
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    օրինակ սենց մի հատ բան ասեմ… ես որ տեսնում են մեկը մազերը տենց մանր-մանր հյուսել ա, միշտ մտածում եմ "արա… էս երևի ժամերով նստել ա, որ հատ հատ հյուսեն… էդքան ժամանակ ունի ու իրա էդ տեսքը երևի իրա համար շատ կարևոր ա ու ինքը կարծում ա որ շատ սիրուն ա տենց… " կամ որ լիքը նակոլկեք են ունենում… էդքան ժամ էդ դզզոցի տակ նստես ինչ ա թե մի հատ տեքստ պտի գրվի կամ մի հատ նկար նկարվի… էդ մարդը հետաքրքիր ա թե ո՞նց ա կայացրել էդ որոշումը, ասենք մտածել ա "այ էս տեքստը որ ջանիս էս մասում լինի ի՜նչ լավ կլինի… մարդիկ կտեսնեն ու կմտածեն բլա բլա… cool"… հետագայում էդ մարդկանց տեսել եմ… խոսել եմ հետները… հետաքրքիր ա…

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    boooooooom (30.03.2015)

  8. #5
    Պատվավոր անդամ
    LisBeth-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.11.2012
    Գրառումներ
    2,446
    Mentioned
    22 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    դետալները մի քիչ քիչ են… միջավայրը կա, բայց էլի էդ ընդհանուրը գետնից պոկված ա… մենակ մոլը շատ բան չի ասում… օրինակ մոլ կա Գլենդելում, կա Ֆոքս Հիլզում, կա Բեվերլի Սենթըրում… սրանց հաճախորդները՝ սպառողները լրիվ տարբեր են ինաց էթնիկ, ֆինանսական ու դասակարգային կառուցվածքով… մի քանի տողով էդ հարցը կարա լուծվի ու մեջի մարդիկ արդեն լրացուցիչ նկարագիր կունենան…

    ասիացին տենց էլ չիմացանք տղա էր թե աղջիկ… տարիքը նույնպես… տարիքն ու սեռը որ նշվեր, հագուկապը կընգներ տեղն ու ավելի լավ կամբողջականանար… դիջեյը նույնը… մնացածներն էլ…

    մի խոսքով դետալները քիչ են ու ընդհանուրն էլ ավելի սպեցիֆիկանանալու տեղ ունի… ընդհանուր տեսողական էդ կեղևը պտի ճղվի ու մեջը մտնվի՞, մտցվի՞, ո՞րն ա ճիշտը… այսինքն արտաքին նկարագիրը պտի նենց տրվի որ կարողանանք մեջը մտնել…

    բաներ կան որ մենք մեր բագաժով կարանք լրացնենք, բայց բաներ կան որ պետք ա տրվեն մեզ որ դա լրացնենք…

    հարց ունեմ… էդ որ քեզ զանգեցին, ո՞վ է՞ր…
    Պերսոնաժները շատ են, դետալները քիչ: խժբժ ա, մի տեսակ:
    Համ էլ դիտարկողը կարա՞ ընդգրկվի: Սենց երրորդ դեմքով դիտարկումները լրիվ դրան են տանում ոնց որ:
    SWTS

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    boooooooom (30.03.2015)

  10. #6
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես օրինակ կուզեի, որ դիտարկման մեջ արդեն իսկ պատմություն սկսվեր գծագրվել: Էն առաջինում էդպիսի տենդենց ոնց որ թե թույլ, բայց նշմարվում է: Երկրորդում դա չկա:
    Էս էլ է իհարկե տարբերակ՝ սենց ուղղակի նստել ու գրել էն, ինչ տեսնում ես: Բայց երևի ավելի հետաքրքիր կլիներ, որ մեջը թեմա լիներ, լավ նյութ, ինչ-որ աչքի ընկնող պերսոնաժներ, հարաբերություններ, ինտրիգ, մտածելու թեմա:

  11. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (30.03.2015), LisBeth (30.03.2015), Mephistopheles (30.03.2015), Դավիթ (03.04.2015)

  12. #7
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում LisBeth-ի խոսքերից Նայել գրառումը
    Պերսոնաժները շատ են, դետալները քիչ: խժբժ ա, մի տեսակ:
    Համ էլ դիտարկողը կարա՞ ընդգրկվի: Սենց երրորդ դեմքով դիտարկումները լրիվ դրան են տանում ոնց որ:
    դե մոլ ա…

    ես ճիշտ ասած հեչ կողմ չեմ մոլին, բայց դե սահմանափակում չկա… եթե մդիտարկողը կարանա ֆիքսվի մի քանի կերպարի վրա կամ գտնի հետաքրքիր մեկին ու ուսումնասիրի, էլի կլնի…

    ուղղակի մոլը մի քիչ շատ ընդհանուր ա… մարդիկ գալիս են հատուկ առևտրի ու բոլորի սեթինգնեմրը համարյա նույնն ա…

    չնայած բացառելը սխալ կլինի… հնարավոր ա շատ լավ ինվեստիգաշըն անել…

    բոլոր պերսոնաժները համարյա նույն չափի ու կատեգոիայի դետալներ ունեն… մոնոտոն ա ստացվել…

  13. #8
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սրա լավը երևի էն է, որ ազատությունը շատ է. վերջում ինչ պատմություն կուզես, կհունցես, բայց դե եսիմ, սենց հետաքրքրությունը քիչ է:

  14. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (30.03.2015), Mephistopheles (30.03.2015), Sambitbaba (31.03.2015)

  15. #9
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես օրինակ կուզեի, որ դիտարկման մեջ արդեն իսկ պատմություն սկսվեր գծագրվել: Էն առաջինում էդպիսի տենդենց ոնց որ թե թույլ, բայց նշմարվում է: Երկրորդում դա չկա:
    Էս էլ է իհարկե տարբերակ՝ սենց ուղղակի նստել ու գրել էն, ինչ տեսնում ես: Բայց երևի ավելի հետաքրքիր կլիներ, որ մեջը թեմա լիներ, լավ նյութ, ինչ-որ աչքի ընկնող պերսոնաժներ, հարաբերություններ, ինտրիգ, մտածելու թեմա:
    Այվ, կարա լինի… բայց էդ, իմ կարծիքով, "վտանգ" ունի իրա մեջ… կարա պտմությունը բերի մտցնի ինվեստիգեյշընի մեջ… միչդեռ պետք ա պատմությունը հանել ինվեստիգեյշընի միջից… այսինքն լինի աղբյուրը… պերսոնաժները քեզ ասեն թե ինչ պատմություն կարա լինի ոչ թե քո պերսոնաժներին համապատասխանացնես քո նախապես ընտրած պատմությանը…

    չնայած հասկանում եմ ինչ ես ասում… տեղում արդեն կարա պատմությունը դեվելօփ ըլնի… ու կա տենց բան, օրինակ առաջինը ունի, բայց չարժի էս էտապում դրա վրա ֆիքսվելը…

    պետք ա նյութ հավաքվի ու պարտադիր չի որ հենց էդ միջավայրի պատմություն լինի… ըստ էության դու կարաս վերջում ունենաս պերսոնաժներ որոնք ունեն որոշակի հատկություններ ընդունակություններ ու սահմաններ ու վերջում որոշես դրանց ինտերակտ անել ու տեսնել ինչ կստացվի… էտ էլ ա վարյանտ…

    յեսի՞մ…

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (30.03.2015), Sambitbaba (31.03.2015)

  17. #10
    Պատվավոր անդամ
    LisBeth-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.11.2012
    Գրառումներ
    2,446
    Mentioned
    22 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Սրա լավը երևի էն է, որ ազատությունը շատ է. վերջում ինչ պատմություն կուզես, կհունցես, բայց դե եսիմ, սենց հետաքրքրությունը քիչ է:
    Ես սենց եմ պատկերացնում, որ դիտարկումները մտնելու են պատմվածքի մեջ, կամ ասենք նույն բանը երկու անգամ չգրելու համար գոնե տվյալ տեսարանրերին հղում կլինի մի ձևի: Իսկ երկրորդից կարա ասենք պերսոնաժները տանի մենակ, հարաբերություն, իրադրություն չկա: Խոսակցություն չկա: Երեխան գոռաց, բայց ի՞նչ էր գոռում չկա էդ մասին: Պերիֆերիկ տեսողությո՞ւն: Հըմ: Դու դիարկող ես, գլուխդ էլ 180 աստիճան պտտվում ա, ինչի չշրջվել ու նայել:

    Մի խոսքով փորփրի դիտարկող ջան, վերհիշի ավելին:
    SWTS

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (31.03.2015)

  19. #11
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Սրա լավը երևի էն է, որ ազատությունը շատ է. վերջում ինչ պատմություն կուզես, կհունցես, բայց դե եսիմ, սենց հետաքրքրությունը քիչ է:
    ճիշտ ես ասում… շատ սպեցիֆիկ ա ու աշխատանք ա պահանջում… էն էլ երկու էտապով… մարդիկ ուզում են մի էտապով դնենք պատմվածքը ու քննարկենք, գուշակենք, վերջացնենք…

    մեղադրել չես կարա…

    let's give another day or two… եթե չաշխատեց, կարաք cancel անեք… մի երկու հոգով էս թեման չես կարա պահես…

  20. #12
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում LisBeth-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես սենց եմ պատկերացնում, որ դիտարկումները մտնելու են պատմվածքի մեջ, կամ ասենք նույն բանը երկու անգամ չգրելու համար գոնե տվյալ տեսարանրերին հղում կլինի մի ձևի: Իսկ երկրորդից կարա ասենք պերսոնաժները տանի մենակ, հարաբերություն, իրադրություն չկա: Խոսակցություն չկա: Երեխան գոռաց, բայց ի՞նչ էր գոռում չկա էդ մասին: Պերիֆերիկ տեսողությո՞ւն: Հըմ: Դու դիարկող ես, գլուխդ էլ 180 աստիճան պտտվում ա, ինչի չշրջվել ու նայել:

    Մի խոսքով փորփրի դիտարկող ջան, վերհիշի ավելին:
    Լիզ, կարաս հենց դրա դիտարկման վրա էլ գրես… ոչ ոք բան չի կարա ասի… էդ սահմանը չկա… բայց կարաս կերպարներդ էդտեղից վերցնես ու իրանցով, կամ իրանց մասին գրես…

  21. #13
    Պատվավոր անդամ
    LisBeth-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.11.2012
    Գրառումներ
    2,446
    Mentioned
    22 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    ճիշտ ես ասում… շատ սպեցիֆիկ ա ու աշխատանք ա պահանջում… էն էլ երկու էտապով… մարդիկ ուզում են մի էտապով դնենք պատմվածքը ու քննարկենք, գուշակենք, վերջացնենք…

    մեղադրել չես կարա…

    let's give another day or two… եթե չաշխատեց, կարաք cancel անեք… մի երկու հոգով էս թեման չես կարա պահես…
    Մեֆ հլը շաը ժամանակ կա, քենսլ անելու մասին մտածելու համար: Երկար պրոցես ա, վայրի ընտրություն, մարդկանց ընտրություն, կարան անհաջող դիտարկումներ լինեն, սպասենք:
    SWTS

  22. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (31.03.2015)

  23. #14
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում LisBeth-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեֆ հլը շաը ժամանակ կա, քենսլ անելու մասին մտածելու համար: Երկար պրոցես ա, վայրի ընտրություն, մարդկանց ընտրություն, կարան անհաջող դիտարկումներ լինեն, սպասենք:
    yeah, well… եկու գործ կա 2.5 քննարկող… roughly…

  24. #15
    Պատվավոր անդամ
    LisBeth-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.11.2012
    Գրառումներ
    2,446
    Mentioned
    22 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    Լիզ, կարաս հենց դրա դիտարկման վրա էլ գրես… ոչ ոք բան չի կարա ասի… էդ սահմանը չկա… բայց կարաս կերպարներդ էդտեղից վերցնես ու իրանցով, կամ իրանց մասին գրես…
    Հա, բայց կերպարները տանելու համար պետք ա դրանք մի քիչ ավելի հստակ գծագրվեն, ինչ որ բան իմանաս իրանց մասին... երկրորդում չկա, ասել քեզ բոլոր պերսոնաժները համարյա նույն չափի ու կատեգոիայի դետալներ ունեն... շատ լայն ա տարածքը, էլի մաքուր թերթից սկսելու նման կլինի, դիտարկման իմաստը դրա մեջ չի՞, որ կերպարիդ ճանաչես ու նոր իրան տանես որևէ իրադրության մեջ դնես, տեսնես ոնց ա ասենք տվյալ սեթինգում իրա պահվածքն ու փոխազդեցությունը, լոգիկա գտնես, որ օդից չվերցնես հետո...
    SWTS

  25. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Դավիթ (04.04.2015)

Էջ 1 4-ից 1234 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Դիտարկում 6. Տեսնել-վերլուծել
    Հեղինակ՝ ivy, բաժին` Փուլային մրցույթներ
    Գրառումներ: 16
    Վերջինը: 26.04.2015, 10:24
  2. Դիտարկում 3. Տեսնել-վերլուծել
    Հեղինակ՝ ivy, բաժին` Փուլային մրցույթներ
    Գրառումներ: 25
    Վերջինը: 14.04.2015, 19:48
  3. Դիտարկում 5. Տեսնել-վերլուծել
    Հեղինակ՝ ivy, բաժին` Փուլային մրցույթներ
    Գրառումներ: 28
    Վերջինը: 11.04.2015, 20:17
  4. Դիտարկում 4. Տեսնել-վերլուծել
    Հեղինակ՝ ivy, բաժին` Փուլային մրցույթներ
    Գրառումներ: 29
    Վերջինը: 07.04.2015, 23:03
  5. Դիտարկում 1. Տեսնել-վերլուծել
    Հեղինակ՝ ivy, բաժին` Փուլային մրցույթներ
    Գրառումներ: 47
    Վերջինը: 07.04.2015, 03:36

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •