StrangeLittleGirl-ի խոսքերից
Մեֆ, մինչև քսաներորդ դար գրականությունը հիմնված ա էղել զուտ վիզուալի վրա, հեղինակները միշտ հնարավորինս շատ ու դետալներով վիզուալ ինֆորմացիա են հասցրել: Իսկ քսաներորդ դարում ջոկել են, որ կարելի ա, ասենք, չասել, թե կերպարի մազերն ինչ գույնի են, բայց ասել, թե իրա վրայից ինչ հոտ ա գալիս, ու դրանից կերպարն ավելի կենդանի կլինի: Ինչ խոսք, վիզուալից չես փախնի, որտև ինֆորմացիայի մեծ մասը հենց էդպես ենք ստանում, բայց ինչքան մնացած զգայարաններն օգտագործվում են, էնքան լավ: Օրինակ էս մեկում մի հատ գրելը, որ ծառը շոշափելիս արհեստական ա ավելի շատ բան ա ասում, քան եթե նկարագրված լիներ տերև առ տերև:
Հա, համաձայն չեմ, որ պատմվածք չի, պիտի ինչքան հնարավոր ա շատ ինֆորմացիա բերես, լցնես: Էդ առումով կայֆ ա, որ դու կոնկրետ հարցեր ես բարձրացնում, կոնկրետ դետալների վրա ուշադրություն դարձնում: Կուզեի, որ մնացածներն էլ մոտավորապես տենց քննարկեին, ոչ թե «լավ ա, վատ ա» գնահատական տային: Իմ կարծիքով, ինֆորմացիան չի կարա լավ ու վատ լինի, կարա մաքսիմում ինչ-որ բաներ պակասեն, ու դա հնարավոր լինի պարզել հարցերի ձևով:
Էջանիշներ