Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
Ինձ թվում ա՝ առաջինի տեմպն ավելի դանդաղ ա, հեղինակը հասցրել ա ավելի շատ դետալներ նկատել ու ֆիքսել, իսկ երկրորդում տեմպն արագ ա. երգերը փոխվում են, մարդիկ գնում-գալիս են, դժվարանում ա կոնկրետ բաներ նկատելը: Ոնց որ առաջինը միկրոսկոպով լինի, երկրորդը՝ խոշոր պլանով, որտեղ դետալներ չեն երևում:

Իսկ ինչ վերաբերում ա պատմության գծագրվելուն, ինձ թվում ա՝ ավելի ճիշտ ա, որ մենակ չոր դիտարկումներ լինեն, առանց ենթադրությունների: Էդ մնացած բաները երկրորդ փուլում պիտի նկատվեն:

Մեֆ, բայց ինձ թվում ա՝ դու դետալների հետևից շատ ես ընկնում: Շորեր-տարիք-բան, դրանք կարևոր չեն: Ավելի շուտ, կարևոր են, որ հեղինակն ինքն իմանա, բայց պարտադիր չի, որ տեքստ մտնեն:
դրա համար էլ օգտագործում եմ "ստիմյուլեյթ" բառը… այսինքն հիշողությունը ստիմյուլեյթ անել…

ուղղակի եթե տեքստի մեջ չկա, մենք ո՞նց իմանանք ինքը տեսել ա թե չէ ու ի՞նչ իմանանք հետագայում էդ կերպարնեմրն ինչքանով են դիտարկման արդյունք… ու հետո կարծում եմ որ քննարկման իմաստն էն ա որ իրան ֆիդբաք տանք… եթե ինքը չգրի ինչ ա տեսել, ֆիդբաք չենք կարա տանք, չէ՞… դիտարկման իմաստն էն ա որ ինչ որ տեսնում ա դնի թղթի վրա որ մենք էլ տեսնենք… եթե ինքն իրա համար ա անում՝ խնդիր չի կարա մի երկու բառով գրի, բայց ստեղ հենց իմաստն էն ա որ մենք էլ տեսնենք…