User Tag List

Էջ 2 4-ից ԱռաջինԱռաջին 1234 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 47 հատից

Թեմա: Դիտարկում 2. Տեսնել-վերլուծել

  1. #16
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,910
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը

    Էս էլ է իհարկե տարբերակ՝ սենց ուղղակի նստել ու գրել էն, ինչ տեսնում ես: Բայց երևի ավելի հետաքրքիր կլիներ, որ մեջը թեմա լիներ, լավ նյութ, ինչ-որ աչքի ընկնող պերսոնաժներ, հարաբերություններ, ինտրիգ, մտածելու թեմա:
    լրիվ համաձայն եմ, դրա համար տեղի ընտրությունը, շրջանի ընտրությունը… մի խոսքով միջավայրի ընտրությունը… կարևոր ա… ամեն տեղ ստորի չկա… չնայած ամեն տեղ էլկարաս տեսնես… պույ, էս ինչ ասի՞…

  2. #17
    Պատվավոր անդամ LisBeth-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.11.2012
    Գրառումներ
    2,215
    Mentioned
    15 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    լրիվ համաձայն եմ, դրա համար տեղի ընտրությունը, շրջանի ընտրությունը… մի խոսքով միջավայրի ընտրությունը… կարևոր ա… ամեն տեղ ստորի չկա… չնայած ամեն տեղ էլկարաս տեսնես… պույ, էս ինչ ասի՞…
    լավ որ նայես կտեսնես, հեռախոսով բլբլալու փոխարեն
    LiBi

  3. #18
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,910
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում LisBeth-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա, բայց կերպարները տանելու համար պետք ա դրանք մի քիչ ավելի հստակ գծագրվեն, ինչ որ բան իմանաս իրանց մասին... երկրորդում չկա, ասել քեզ բոլոր պերսոնաժները համարյա նույն չափի ու կատեգոիայի դետալներ ունեն... շատ լայն ա տարածքը, էլի մաքուր թերթից սկսելու նման կլինի, դիտարկման իմաստը դրա մեջ չի՞, որ կերպարիդ ճանաչես ու նոր իրան տանես որևէ իրադրության մեջ դնես, տեսնես ոնց ա ասենք տվյալ սեթինգում իրա պահվածքն ու փոխազդեցությունը, լոգիկա գտնես, որ օդից չվերցնես հետո...
    դրա համար էլ ասում եմ դետալները կարևոր են…

    ես կարծում եմ որ ամեն ինչի մեջ մեսսեջ կա, ամեն ինչի հետևում կա պատմություն ու էդ պատմությունն ու մեսեջը ինչ որ ձևով երևում ա, այ էդ տեսնելն ա… հագած կապածը շատ բան ա ասում մարդու մասին, շարժուձևը, սանրվածքը… ինչ բառեր ա օգտագործում… ոնց ա ուտում, ինչ ա ուտում… everything counts…

    երկրորդը նայել ա, բայց չի տեսել, շատ… չնայած եթե իրա հիշողությունը ստիմյուլեյթ անի, կարա լրացնի…

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    boooooooom (30.03.2015)

  5. #19
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    32
    Գրառումներ
    23,858
    Բլոգի գրառումներ
    17
    Mentioned
    28 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինձ թվում ա՝ առաջինի տեմպն ավելի դանդաղ ա, հեղինակը հասցրել ա ավելի շատ դետալներ նկատել ու ֆիքսել, իսկ երկրորդում տեմպն արագ ա. երգերը փոխվում են, մարդիկ գնում-գալիս են, դժվարանում ա կոնկրետ բաներ նկատելը: Ոնց որ առաջինը միկրոսկոպով լինի, երկրորդը՝ խոշոր պլանով, որտեղ դետալներ չեն երևում:

    Իսկ ինչ վերաբերում ա պատմության գծագրվելուն, ինձ թվում ա՝ ավելի ճիշտ ա, որ մենակ չոր դիտարկումներ լինեն, առանց ենթադրությունների: Էդ մնացած բաները երկրորդ փուլում պիտի նկատվեն:

    Մեֆ, բայց ինձ թվում ա՝ դու դետալների հետևից շատ ես ընկնում: Շորեր-տարիք-բան, դրանք կարևոր չեն: Ավելի շուտ, կարևոր են, որ հեղինակն ինքն իմանա, բայց պարտադիր չի, որ տեքստ մտնեն:

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    insider (30.03.2015), Դավիթ (03.04.2015)

  7. #20
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,910
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինձ թվում ա՝ առաջինի տեմպն ավելի դանդաղ ա, հեղինակը հասցրել ա ավելի շատ դետալներ նկատել ու ֆիքսել, իսկ երկրորդում տեմպն արագ ա. երգերը փոխվում են, մարդիկ գնում-գալիս են, դժվարանում ա կոնկրետ բաներ նկատելը: Ոնց որ առաջինը միկրոսկոպով լինի, երկրորդը՝ խոշոր պլանով, որտեղ դետալներ չեն երևում:

    Իսկ ինչ վերաբերում ա պատմության գծագրվելուն, ինձ թվում ա՝ ավելի ճիշտ ա, որ մենակ չոր դիտարկումներ լինեն, առանց ենթադրությունների: Էդ մնացած բաները երկրորդ փուլում պիտի նկատվեն:

    Մեֆ, բայց ինձ թվում ա՝ դու դետալների հետևից շատ ես ընկնում: Շորեր-տարիք-բան, դրանք կարևոր չեն: Ավելի շուտ, կարևոր են, որ հեղինակն ինքն իմանա, բայց պարտադիր չի, որ տեքստ մտնեն:
    դրա համար էլ օգտագործում եմ "ստիմյուլեյթ" բառը… այսինքն հիշողությունը ստիմյուլեյթ անել…

    ուղղակի եթե տեքստի մեջ չկա, մենք ո՞նց իմանանք ինքը տեսել ա թե չէ ու ի՞նչ իմանանք հետագայում էդ կերպարնեմրն ինչքանով են դիտարկման արդյունք… ու հետո կարծում եմ որ քննարկման իմաստն էն ա որ իրան ֆիդբաք տանք… եթե ինքը չգրի ինչ ա տեսել, ֆիդբաք չենք կարա տանք, չէ՞… դիտարկման իմաստն էն ա որ ինչ որ տեսնում ա դնի թղթի վրա որ մենք էլ տեսնենք… եթե ինքն իրա համար ա անում՝ խնդիր չի կարա մի երկու բառով գրի, բայց ստեղ հենց իմաստն էն ա որ մենք էլ տեսնենք…

  8. #21
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    32
    Գրառումներ
    23,858
    Բլոգի գրառումներ
    17
    Mentioned
    28 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    դրա համար էլ օգտագործում եմ "ստիմյուլեյթ" բառը… այսինքն հիշողությունը ստիմյուլեյթ անել…

    ուղղակի եթե տեքստի մեջ չկա, մենք ո՞նց իմանանք ինքը տեսել ա թե չէ ու ի՞նչ իմանանք հետագայում էդ կերպարնեմրն ինչքանով են դիտարկման արդյունք… ու հետո կարծում եմ որ քննարկման իմաստն էն ա որ իրան ֆիդբաք տանք… եթե ինքը չգրի ինչ ա տեսել, ֆիդբաք չենք կարա տանք, չէ՞… դիտարկման իմաստն էն ա որ ինչ որ տեսնում ա դնի թղթի վրա որ մենք էլ տեսնենք… եթե ինքն իրա համար ա անում՝ խնդիր չի կարա մի երկու բառով գրի, բայց ստեղ հենց իմաստն էն ա որ մենք էլ տեսնենք…
    Հա, համաձայն եմ հիշողություն ստիմուլեյթ անելու հետ: Բայց էնտեղ բաներ կան, որ գուցե էական չե՞ն: Օրինակ էն առաջինում շատ էիր հագուստի վրա ֆիքսվել, բայց փաստորեն հեղինակն ինքն էլ չի ֆիքսել հասկանալի պատճառներով (չնայած որ խորանանք, կարար դուրս գար, գնար, նայեր ավտոյի հետևը), ու ոնց որ գրկախառնվող զույգի պատկերը բավական ամբողջական ա անկախ իրանց հագածից:

  9. #22
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,910
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա, համաձայն եմ հիշողություն ստիմուլեյթ անելու հետ: Բայց էնտեղ բաներ կան, որ գուցե էական չե՞ն: Օրինակ էն առաջինում շատ էիր հագուստի վրա ֆիքսվել, բայց փաստորեն հեղինակն ինքն էլ չի ֆիքսել հասկանալի պատճառներով (չնայած որ խորանանք, կարար դուրս գար, գնար, նայեր ավտոյի հետևը), ու ոնց որ գրկախառնվող զույգի պատկերը բավական ամբողջական ա անկախ իրանց հագածից:
    որտեղից գիտես որ էական չեն, Բյուր… եթե պատմվածք չկա ո՞նց իմանաս ինչն ա էական ու ինչը չէ… հետո դու ես ասում որ չոր փաստեր են պետք առանց պատմության… էդ դեպքում դետալներն էական են… էն դետալը որ էական չի, պտմվածքի մեջ արդեն չի մտնի… երբ մենք իմանանք կերպարին, ապա դետալը կարա չլինի… բացի դրանից իրանք հիմա դիտարկման ֆեյզի մեջ են ու կառուցում են իրանց պերսոնաժներին հիմնվելով տեսողականի և լսողականի վրա…

    ավելին, էս առաջադրանքի մեջ ոչ միայն էական ա իրանց համար ինֆո հավաքելը, այլ նաև էդ ինֆոն մեր հետ քոմյունիքեյթ անելը… իրանք պտի կարողանան նենց հավաքեն ինֆոն ու հանձնեն թղթին որ մենք առանց իրանց կարողանանք պատկերը, պերսոնաժները տեսնել…

    տես դու ասում ես "գրկախառնվող զույգերի պատկերը"… լավ օրինակ ա… դու արդեն պատմություն ես տեսնում էդտեղ… ճիշտ ա, բայց տղամարդը թուխ ա, տարիքով ավելի մեծ ա կնոջից ու կինը շեկ ա… օքեյ… շորերը կարա շատ բան ասի տղամարդու մասին… կարա կոստյում հագած լինի… կարա թիշըրթով լինի ու ջինսով… կարա սպարծիվկով լինի… բայց հագել ա կոժից կուրտկա… միգուցե էդ զույգի մեջ էթնիկ տարբերություն կա կամ գուցե չկա… գուցե էթնիկ հողի վրա պրոբլեմ ունեն… խնդիրը սպեցիֆիկացնելն ա ոչ թե open ended թողնելը… կարծում եմ որ ճշգրտությունը կարևոր ա ստեղ… բառերի ճշգրտությունն ու նկարագրի ճշգրտությունը…

    Ստեղ պետքա հիշեմ Այվիի ասածը որ մի մասնակցի դիտարկման վրա մեկ ուրիշը գրի… սա լավ բան կարա լինի որովհետև դու արդեն պետք ա լինես ավելի սպեցիֆիկ ու detail oriented… հակառակ դեպքում հաջորդ մասնակիցը ձեռնունայն ա մնում… բավարար չափով ինֆո չունի…

    էն ինչ որ իրանց հիշողության մեջ կա, շատ լավ ա, ես կուզենայի դրանք տեսնել թղթի վրա…

    …ես չգիտեմ իրանք ինչ գիտեն ու ինչ չգիտեն… ո՞նց քոմենթ անեմ…

  10. #23
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    32
    Գրառումներ
    23,858
    Բլոգի գրառումներ
    17
    Mentioned
    28 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    որտեղից գիտես որ էական չեն, Բյուր… եթե պատմվածք չկա ո՞նց իմանաս ինչն ա էական ու ինչը չէ… հետո դու ես ասում որ չոր փաստեր են պետք առանց պատմության… էդ դեպքում դետալներն էական են… էն դետալը որ էական չի, պտմվածքի մեջ արդեն չի մտնի… երբ մենք իմանանք կերպարին, ապա դետալը կարա չլինի… բացի դրանից իրանք հիմա դիտարկման ֆեյզի մեջ են ու կառուցում են իրանց պերսոնաժներին հիմնվելով տեսողականի և լսողականի վրա…

    ավելին, էս առաջադրանքի մեջ ոչ միայն էական ա իրանց համար ինֆո հավաքելը, այլ նաև էդ ինֆոն մեր հետ քոմյունիքեյթ անելը… իրանք պտի կարողանան նենց հավաքեն ինֆոն ու հանձնեն թղթին որ մենք առանց իրանց կարողանանք պատկերը, պերսոնաժները տեսնել…

    տես դու ասում ես "գրկախառնվող զույգերի պատկերը"… լավ օրինակ ա… դու արդեն պատմություն ես տեսնում էդտեղ… ճիշտ ա, բայց տղամարդը թուխ ա, տարիքով ավելի մեծ ա կնոջից ու կինը շեկ ա… օքեյ… շորերը կարա շատ բան ասի տղամարդու մասին… կարա կոստյում հագած լինի… կարա թիշըրթով լինի ու ջինսով… կարա սպարծիվկով լինի… բայց հագել ա կոժից կուրտկա… միգուցե էդ զույգի մեջ էթնիկ տարբերություն կա կամ գուցե չկա… գուցե էթնիկ հողի վրա պրոբլեմ ունեն… խնդիրը սպեցիֆիկացնելն ա ոչ թե open ended թողնելը… կարծում եմ որ ճշգրտությունը կարևոր ա ստեղ… բառերի ճշգրտությունն ու նկարագրի ճշգրտությունը…

    Ստեղ պետքա հիշեմ Այվիի ասածը որ մի մասնակցի դիտարկման վրա մեկ ուրիշը գրի… սա լավ բան կարա լինի որովհետև դու արդեն պետք ա լինես ավելի սպեցիֆիկ ու detail oriented… հակառակ դեպքում հաջորդ մասնակիցը ձեռնունայն ա մնում… բավարար չափով ինֆո չունի…

    էն ինչ որ իրանց հիշողության մեջ կա, շատ լավ ա, ես կուզենայի դրանք տեսնել թղթի վրա…

    …ես չգիտեմ իրանք ինչ գիտեն ու ինչ չգիտեն… ո՞նց քոմենթ անեմ…
    Մեֆ, դու շատ ես վիզուալի վրա շեշտը դնում: Հասկանալի ա, ճարտարապետ ես, բայց գրականության մեջ մենակ վիզուալի վրա ֆիքսվելը տասնիններորդ դար ա:

    Իհարկե հագուստն առանձնացնում ա մարդուն, կերպար ա սարքում, բայց եթե հեղինակը չի ֆիքսել, ուրեմն առանձնապես հետաքրքիր բան չկա հագուստի մեջ կամ բան չի ասում: Կամ էլ կարող ա ուշադրություն չի դարձրել, քո հարցերն օգնում են, որ ուշադրություն դարձնի: Կամ էլ կարող ա չի նկատել, հազար ու մի բան կա: Ամեն դեպքում, կարծում եմ՝ վիզուալի վրա շատ ես ֆիքսվում: Օրինակ առաջին դիտարկման դեպքում ինձ հետաքրքիր ա՝ դրսում ինչ եղանակ էր: Հավանաբար քամի էր, եթե ջարդած հովանոց կար:

    Կոժից կուրտկան կաֆեի ներսի մարդը չէ՞ր:

  11. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (31.03.2015), Շինարար (31.03.2015)

  12. #24
    Պատվավոր անդամ
    Շինարար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,425
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեֆ, դու շատ ես վիզուալի վրա շեշտը դնում: Հասկանալի ա, ճարտարապետ ես, բայց գրականության մեջ մենակ վիզուալի վրա ֆիքսվելը տասնիններորդ դար ա:

    Իհարկե հագուստն առանձնացնում ա մարդուն, կերպար ա սարքում, բայց եթե հեղինակը չի ֆիքսել, ուրեմն առանձնապես հետաքրքիր բան չկա հագուստի մեջ կամ բան չի ասում: Կամ էլ կարող ա ուշադրություն չի դարձրել, քո հարցերն օգնում են, որ ուշադրություն դարձնի: Կամ էլ կարող ա չի նկատել, հազար ու մի բան կա: Ամեն դեպքում, կարծում եմ՝ վիզուալի վրա շատ ես ֆիքսվում: Օրինակ առաջին դիտարկման դեպքում ինձ հետաքրքիր ա՝ դրսում ինչ եղանակ էր: Հավանաբար քամի էր, եթե ջարդած հովանոց կար:

    Կոժից կուրտկան կաֆեի ներսի մարդը չէ՞ր:
    Բյուր, լրիվ ճիշտ ես, ասենք՝ հաստատ չեմ հիշում Գոդոյում ոնց էր, բայց ոնց որ նույնիսկ տարիքները, արտաքինները որևէ կերպ հետաքրքիր չեն, Կերպարանափոխությունում՝ մինչև ուտիճ դառնալը, և այլն: Բայց քննարկման իմաստն էն չի՞, որ ամենքդ ձեր հետաքրքրող պահն ասեք, հետո հեղինակը որոշի՝ ինչ ա իրան պետք, ինչ չի պետք:

    Անհնարին բան ասեմ՝, բայց հեղինակին բացահայտելու առումով ավելի հետաքրքիր կլիներ, որ դիտարկողը չիմանար, որ ինքը դիտարկում ա, հետո գար, ասենք՝ նույն տեղից նույն խումբը գար, ու ամենքը իր տեսածը նկարագրեր Բայց դե դա գրական խաղ չէր լինի, այլ ասենք հոգեբանության ոլորտի ինչ-որ գիտափորձ

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (31.03.2015)

  14. #25
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    32
    Գրառումներ
    23,858
    Բլոգի գրառումներ
    17
    Mentioned
    28 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Բյուր, լրիվ ճիշտ ես, ասենք՝ հաստատ չեմ հիշում Գոդոյում ոնց էր, բայց ոնց որ նույնիսկ տարիքները, արտաքինները որևէ կերպ հետաքրքիր չեն, Կերպարանափոխությունում՝ մինչև ուտիճ դառնալը, և այլն: Բայց քննարկման իմաստն էն չի՞, որ ամենքդ ձեր հետաքրքրող պահն ասեք, հետո հեղինակը որոշի՝ ինչ ա իրան պետք, ինչ չի պետք:

    Անհնարին բան ասեմ՝, բայց հեղինակին բացահայտելու առումով ավելի հետաքրքիր կլիներ, որ դիտարկողը չիմանար, որ ինքը դիտարկում ա, հետո գար, ասենք՝ նույն տեղից նույն խումբը գար, ու ամենքը իր տեսածը նկարագրեր Բայց դե դա գրական խաղ չէր լինի, այլ ասենք հոգեբանության ոլորտի ինչ-որ գիտափորձ
    Հա, էդ էլ ես ճիշտ: Ուղղակի ոնց հասկանում եմ, Մեֆից բացի ոչ ոք չի խորանում դետալների մեջ, իսկ Մեֆը վիզուալիստ ա, դրա համար իրա սաղ հարցերը, գտած բացերը վիզուալ ինֆորմացիային են վերաբերում: Չէ, մի րոպե, Լիզբեթը ոնց որ մի տեղ խոսակցության մասին հարց տվեց: Բայց մենակ էդ:

  15. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (31.03.2015), Շինարար (31.03.2015)

  16. #26
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,091
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես օրինակ կուզեի, որ դիտարկման մեջ արդեն իսկ պատմություն սկսվեր գծագրվել: Էն առաջինում էդպիսի տենդենց ոնց որ թե թույլ, բայց նշմարվում է: Երկրորդում դա չկա:
    Էս էլ է իհարկե տարբերակ՝ սենց ուղղակի նստել ու գրել էն, ինչ տեսնում ես: Բայց երևի ավելի հետաքրքիր կլիներ, որ մեջը թեմա լիներ, լավ նյութ, ինչ-որ աչքի ընկնող պերսոնաժներ, հարաբերություններ, ինտրիգ, մտածելու թեմա:
    Ես էլ այս երկրորդից առանձնապես հաճույք չստացա: Այդ առումով առաջինն, ինձ թվում է ավելի հաջող է ստացվել: Այստեղ ավելի շուտ չոր փաստերի նկարագրություն է, ընդ որում, հեղինակն ասես թե ոչ թե ինքը գնացել-նստել-դիտարկել է, ինչը, կարծես թե, առաջադրանքի հիմնական պայմանն էր, այլ տանը նստել-հնարել է մի չոր իրավիճակ, որպեսզի բավարարի Մեֆի դրած խնդրին (Մեֆ ջան, դու այստեղ կապ չունես): Մի տեսակ շատ է չոր, շենքի արմատուրայի պես, չնայած, չեմ կարծում, Մեֆը գրած լինի...

    Հա, շատ հնարավոր է, որ պրոֆեսիոնալ գրականությունը հենց այսպես է ստեղծվում, չգիտեմ: Բայց ինչպես էլ ստեղծվի, այն ստեղծվում է ոչ թե ընթերցողների ներկայությամբ: Մենք այստեղ, ինձ թվում է, պետք է հաշվի առնենք այդ հանգամանքը: Թե չէ գիտե՞ք, թե ինչի է նման... Գնացել ես համերգ, նստած ես դահլիճում, սպասում ես համերգի սկզբին: Երաժիշտներն էլ հերթով դուրս են գալիս բեմ ու սկսում են լարել իրենց գործիքները: Հինգ րոպե լարում են: Դու սպասում ես: Տաս րոպե: Քսան րոպե: Դու սպասում ես, սպասում ես... Իսկ նրանք լարում են, կես ժամ, մի ժամ... Վերջիվերջո օրկեստրն սկսում է նվագել մի հոյակապ սիմֆոնիա: Ցավալին այն է, որ դու, հոգնելով սպասելուց, արդեն վաղուց, քո տանը, հեռուստացույցի առջև նստած, թեյ ես խմում...

    Հ.Գ. Ես առայժմ չեմ հանդիպել որևէ մոլ, որ ժամը հինգին փակվի...
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (31.03.2015)

  18. #27
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    41
    Գրառումներ
    7,872
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
    Հ.Գ. Ես առայժմ չեմ հանդիպել որևէ մոլ, որ ժամը հինգին փակվի...
    Ես ժամին ուշադրություն չէի դարձրել, երևի հենց դրա վրա էլ կարելի ա պատմություն կառուցել, թե խի ա մոլը էդ ժամին փակվում։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (31.03.2015)

  20. #28
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    32
    Գրառումներ
    23,858
    Բլոգի գրառումներ
    17
    Mentioned
    28 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես ժամին ուշադրություն չէի դարձրել, երևի հենց դրա վրա էլ կարելի ա պատմություն կառուցել, թե խի ա մոլը էդ ժամին փակվում։
    Ախր որ ասում եմ՝ ԱՄՆ-ն ու Հայաստանն իրար ահավոր նման են, չեք հավատում Մենակ էդ արյունարբու կապիտալիստական երկրներում ա, որ մոլերը գիշեր-ցերեկ բաց են: Եվրոպա տեղ նորմալ երևույթ ա, որ սաղ խանութները վեցից հետո փակվեն:

  21. #29
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    41
    Գրառումներ
    7,872
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Բայց ո՞ւր ա դրա տրամաբանությունը. փակվել էն ժամին, երբ մարդիկ նոր գործը պրծել են, կարան գնան խանութում ֆռֆռան։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  22. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    boooooooom (31.03.2015)

  23. #30
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    32
    Գրառումներ
    23,858
    Բլոգի գրառումներ
    17
    Mentioned
    28 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց ո՞ւր ա դրա տրամաբանությունը. փակվել էն ժամին, երբ մարդիկ նոր գործը պրծել են, կարան գնան խանութում ֆռֆռան։
    Տրամաբանությունն էն ա, որ խանութի աշխատողներն էլ են էդ ժամին գործը պրծնում Բայց դե տենց ա, ուզես, թե չուզես:

Էջ 2 4-ից ԱռաջինԱռաջին 1234 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Դիտարկում 6. Տեսնել-վերլուծել
    Հեղինակ՝ ivy, բաժին` Փուլային մրցույթներ
    Գրառումներ: 16
    Վերջինը: 26.04.2015, 10:24
  2. Դիտարկում 3. Տեսնել-վերլուծել
    Հեղինակ՝ ivy, բաժին` Փուլային մրցույթներ
    Գրառումներ: 25
    Վերջինը: 14.04.2015, 19:48
  3. Դիտարկում 5. Տեսնել-վերլուծել
    Հեղինակ՝ ivy, բաժին` Փուլային մրցույթներ
    Գրառումներ: 28
    Վերջինը: 11.04.2015, 20:17
  4. Դիտարկում 4. Տեսնել-վերլուծել
    Հեղինակ՝ ivy, բաժին` Փուլային մրցույթներ
    Գրառումներ: 29
    Վերջինը: 07.04.2015, 23:03
  5. Դիտարկում 1. Տեսնել-վերլուծել
    Հեղինակ՝ ivy, բաժին` Փուլային մրցույթներ
    Գրառումներ: 47
    Վերջինը: 07.04.2015, 03:36

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •