Էս դիտարկումներն՝ իրենց բնույթով ու վերցրած ռակուրսով, լավ կախված են դիտարկողի անձից: Կոնկրետ ինչն ընկավ աչքով, ինչը բաց մնաց, չնկատվեց: Կարող է պատւհանից ուրիշ բաներ էլ էր հնարավոր տեսնել, բայց իր հայացքը հենց դրա վրա ընկավ: Ինչքան էլ փորձենք օբյեկտիվ նայել պատկերին, միևնույն է էդ ամենը անցել է դիտարկողի պրիզմայով:
Ու ինձ էդ պահն ահագին հետաքրքիր է, թե կոնկրետ ով ինչ է «տեսնում»:




Մեջբերել
Բլոկնոտներս բացես, ամբողջը նշումներ են ինչ-որ պահի տեսածի, զգացածի, նկատածի մասին, որոնք հետո պատմվածքներում են հայտնվում:

Էջանիշներ