Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
Մեկն արդեն եկավ
Սպասում եմ ակտիվ քննարկումների ու վերլուծությունների:

Դիտարկում 1.

Սրճարանում

Բարձր նստատեղը նայում է դեպի փողոց: Դիմացի մոլն արդեն փակվել է, ու մարդկանց հոսքը միակողմանի է: Մայթին հեծանիվների կայանատեղի է, կողքը՝ ավտոբուսի կանգառ: Կանգառում մարդ չկա, միայն մի սև կոտրված հովանոց է ընկած:

Սեղանին նախորդ հաճախորդներից մնացած խմորեղենի կտորներ են ու լատեի դատարկ բաժակներ: Խմորեղեններից մեկը շոկոլադով է, մյուսը՝ վարդագույն. երևի ինչ-որ հատապտուղ է: Սրահից թարմ խմորեղենների ու սուրճի հոտ է գալիս. տեղում են թխում ու պատրաստում:

Երկար սեղանի մյուս ծայրին ակնոցներով, սև երկար մազերով, չթրաշված մի տղամարդ է ուտում: Արագ-արագ սենդվիչ է ուտում ու հյութ խմում: Ծամում է ճպճպացնելով:

Սրճարանի մնացած մասը չեմ տեսնում. դեմքով դեպի պատուհանն եմ: Զանազան խոսակցություններ ու մանկական ձայներ են հասնում ականջիս: Երաժշտություն է միացած, բայց շատ ցածր է, գրեթե անհնար է որսալ, թե ինչ երգ է:

Սուրճս անսպասելիորն համեղ է: Հետաքրքիր թթվայնություն ունի: Բաժակի վրա գրված է՝ coffee collective: Ասում են՝ քաղաքի լավագույնն է:

Փողոցում մեքենա կանգնեց: Վարորդի դուռը բաց է: Դռան մոտ կանգնած մի կին ու տղամարդ երկար գրկախառնվում են, իրար նայում, նորից գրկախառնվում, նորից իրար նայում: Ի վերջո նստում են մեքենան՝ տղամարդը վարորդի տեղում, կինը, որը տղամարդուց շատ ավելի երիտասարդ է, հետևում: Մեքենայի մեջ նաև երրորդ անձ կա. վարորդի կողքի նստատեղին դեռահաս տղա է: Տղամարդը գրպանից անձեռոցիկ է հանում, աչքերը սրբում: Կապում է ամրագոտին, ու մեքենան շարժվում է:
Ուշ ժամ է: Միակողմանի մարդկանց հոսքը մոլի աշխատողներն են, որոնք աշխատանքից դուրս են եկել և քանի որ ուշ ժամ է ավտոբուսներ չկան, մի մասը սովորականի պես կգնա հեծանիվով, իսկ մոտ ապրողները ոտքով էլ կհասնեն:
Հակասություն 1` եթե ուշ ժամ է, սրահում պետք է որ երեխա չլինի: Հակասություն 2` Եթե ասում են, որ սուրճը քաղաքի լավագույնն է, ապա նրա համեղ լինելը չպիտի անսպասելի լինի (իսկ միգուցե համտեսելուց հետո է իմացել, որ քաղաքի լավագույնն է):
Սեղանի մյուս ծայրին նստած երիտասարդը ամբողջ օրը աշխատել է և անգամ ընդմիջման դուրս չի եկել, ինչի պատճառով էլ խեղտում է ուտելիքը, չի համբերել հասնել տուն, իսկ միգուցե տանը մենակ է ապրում և իր համար ոչ ոք չի պատրաստում այնտեղ: Հնարավոր է մասնագիտությամբ ոսկերիչ լինի իսկ պայուսակում թանկարժեք իրեր կան, որին աչքի տակով հետևում է և պահում է իրեն մոտիկ: Մատների թխությունը և զարդ չկրելը նույնպես դրա մասին են վկայում (ինչպես նաև չփչփացնելով ուտելը. 8-րդ դասարանից հայրը տեղավորել է աշխատանքի մի վարպետի մոտ)
Մոտակայքում երկաթգծի կայարան կա: Հայրը հարևան քաղաքից դիմավորում է Աղջկան, առաջին կնոջից, որին երկար ժամանակ չէր տեսել: Մեքենայում նստած է խորթ տղան` երկրորդ կնոջ տղան, որը տանել չի կարողանում նոր հայրիկին, ինչպես նաև նրա հետ կապված ամեն ինչը: Իսկ տղային մայրն է ուղարկել, որպեսզի հետևի հոր ծախսերին...