User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 16 հատից

Թեմա: Վրեժ՝ չկայացած սիրո և չիրականացած հույսերի համար…

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    45
    Գրառումներ
    3,756
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Վրեժ՝ չկայացած սիրո և չիրականացած հույսերի համար…

    Քիչ չեն դեպքերը, երբ նորաբուխ սերը լինում է անպատասխան, կամ հակառակը, և փոխադարձ լինելով հանդերձ, հանգամանքների բերումով սերը վերածվում է ատելության, որը "ձգտում է" վրեժի:
    Անձամբ ես հանդիպել եմ մարդկանց, ովքեր սիրելով, հետագայում խիստ ատում են հակառակ սեռը և իրենց սիրած էակի պատճառով փորձում վրեժխնդիր լինել հուսախաբ լինելու համար բոլորից: Չեմ սխալվի, եթե ասեմ, որ տղաները այդ վրեժը հիմնականում իրականացնում են ֆիզիկապես (ենթադրենք, հավատացնելով որ աղջիկը իրենց կյանքի միակ նպատակն է սեռական հարաբերություններ են ունենում ու անմիջապես լքում աղջկան): Աղջիկներն էլ, հակառակը, ամեն կերպ ջանում են հասնել տղաների սիրուն, ստիպում, որ տղան խենթի պես սիրի իրեն, և լքում նրան…
    Վրեժից ծնվում է ազարտային խաղ՝ հակառակ սեռի հանդեպ…

  2. #2
    ճստիկ-պստիկ մ Arisol-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.07.2006
    Հասցե
    Ճանապարհ դեպի…
    Տարիք
    36
    Գրառումներ
    874
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վրեժ՝ չկայացած սիրո և չիրականացած հույսերի համար…

    Մի ժամանակ իմ մտքով էլ ա նման բան անցել, բայց այժմ՝ հիշելով դա, զարմանում եմ ինքս ինձ վրա, քանի որ հիմա ես նման բան չէի անի, ավելին՝ չեմ հարգում նման մարդկանց, որտև չեմ հարգում ոչ մի տեսակի վրեժխնդիր լինելու միջոցները:

    Վրեժն ինքնին վատ բան ա ու դրանով միայն ինքդ քո քարմայի վրա ես ազդում, ուստի ինչու՞ աղտոտես քարմադ + փչացնես ինչ որ մեկի կյանքը, կոտրես նրան:

    Հա, հիմա էն մարդն ի՞նչ անի, որ չի սիրել քեզ էն ժամանակ կամ էլ կոտրել ա հույսերդ ու սիրտդ էլ հետը: Լավ բան չի արել, դե բայց մենք պատասխանատու ենք մեր արարքների համար, ամեն ինչ կատարվում ա պատճառահետևանքային կապով ու եթե մեր հետ նման կերպ են վարվել, ուրեմն նախկինում մենք էլ ենք նման բան արել (պարտադիր չի, որ էս կյանքում արած լինենք) ու այժմ պատասխան ենք տալիս դրա համար, իսկ տվյալ մարդն էլ ա իհարկե պատասխան տալու իր արածի համար, ուստի չկրկնապատկենք մեր քարմայի աղտոտվածությունը, որ հետո էդ մի բանի համար էլ պատասխան տանք:

    Սիրեք զմիմիանս: Իսկ եթե ձեզ ցավ են պատճառել, ապա մի գնացեք վրեժխնդրության, թողեք այդ գործը կյանքի դատաստանին :
    Моя религия очень проста, моя религия - доброта.
    (c)<<The Dalai Lama: Kindness, Clarity and Insight>>

    http://www.buddhism.am

  3. #3
    Մշտական անդամ TigranM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.07.2006
    Հասցե
    Yerevan
    Տարիք
    39
    Գրառումներ
    301
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վրեժ՝ չկայացած սիրո և չիրականացած հույսերի համար…

    Այո լինում են դեպքեր երբ սերը վերածվում է ատելության, բայց չեմ կարծում, որ դրա համար անհրաժեշտ է վրեժ լուծել, դա ոչմի լավ բան չի տա և փոխադարձ ատելությունը ավելի կխորանաը: Ամենա լավ զենքը դա առհամարանքն է, և եթե այդ անձնավորությունը զգա դա նա իրեն ավելի վատ կզգա քան, եթե նրա նկատմամբ վրեժ լուծելու նպատակով ինչ, որ քայլեր անելուց:
    Ինչ վերաբերվում է անպատասխան սիրուն, ապա եթե դու ամբողջ սրտով սիրում ես մեկին ապա դու ընդունակ չես լինի այդ մարդուն գիտակցաբար ցավ պատճառել, եթե նույնիսկ այդ սերը անպատասխան է: Եթե կա մեկը որին ամբողջ սրտով ատում ես, ապա սիրո մասին խոսք գնալ չի կարող: Եթե սիրում էս ուրեմն ձգտում ես, որ նա էլ քեզ սիրի, իսկ վրեժխնդրությունը դրան երբեք չի օգնի:
    Չեն սիրում նորից, սիրում են կրկին:
    http://www.mathnet.am/

  4. #4
    Պատվավոր անդամ Գոռ Ջան - Հայ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2006
    Տարիք
    38
    Գրառումներ
    614
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վրեժ՝ չկայացած սիրո և չիրականացած հույսերի համար…

    Նման դեպքերում վրեժը ուղղակի անկարողության դրսեվորումա:
    Մարդու զգացմունքների հետ խաղալը ազարտային սարքելը ուղղակի սրիկայությունա, իսկ անպատասխան զգացմունքի համար վրեժ լուծելը՝թուլամորթություն:
    Ոնց կարա նորմալ մարդը դիմացի նորմալ մարդուն փալասի տեղ օգտագործի ու դեն շպրտի
    Եթե քայլ անելուց առաջ մտածի, վրեժի ցանկություն չի առաջանա, ուղղակի էդ պահին մարդը արդեն տրվումա վայրի բնազդին, ինչը քաղաքակիրթ միջավայրում հանգեցնումա ինքնակործանման:
    Իմ կարծիքով վրեժի նման ցանկություն ունեցող մարդիկ ուղղակի չափից դուրս զգացմունքային ու խոցելի են,այսինքն չունեն հոգեկան հավասարակշռություն:
    Ջան մարդ ջան, ջան հոգի ջան, ջան սիրտ ջան, ջան ժպիտ ջան

  5. #5
    Ես և դու՝ մի ենք... ihusik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2007
    Հասցե
    Երկիր մոլորակ
    Տարիք
    51
    Գրառումներ
    781
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սիրտ Re. Վրեժ՝ չկայացած սիրո և չիրականացած հույսերի համար…

    Թեմայի վերնագրի հետ լիովին համամիտ եմ, որ դեռ չկայացած սիրո (դեռ իսկական Սեր չդարձած) և չիրականացած հույսերի համար թույլ մարդը կարող է վրեժխնդիր լինել հենց այդ էակից կամ մեկ ուրիշից, բայց համաձայն չեմ արդեն գրառման մեջ հնչեցրած կարծիքին, որ սերը վերածվում է ատելության, որը "ձգտում է" վրեժի: Եթե իսկական Սեր է, այլ ոչ թե կեղծ սեր, ապա ինչ էլ լինի այն Սերը չի կարող ատելության ու վրեժի վերածվի: Իմ խորին համոզմամբ իսկական Սերը անհնար է կորցնել ու առավել ևս որ այն բացասական զգացմունքների վերափոխվի, եթե իրոք իսկական Սեր եղել է: Բանն այն է, որ շատ ու շատ իսկական Սիրո հետ կապ չունեցող հարաբերություններ սխալմամբ համարվում են որպես այդպիսին ու սխալ եզրահանգումների հանգեցնում:
    Թե սիրում ենք՝ մեր սրտի բոլոր լարերո՜վ սիրենք... Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է... Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...

  6. #6
    Պատվավոր անդամ Array-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2007
    Տարիք
    35
    Գրառումներ
    605
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վրեժ՝ չկայացած սիրո և չիրականացած հույսերի համար…

    Գիտեք,այն մարդիկ,ովքեր կարող են վրեժխնդիր լինել իրենց սիրելի մարդկանցից,շատ վտանգավոր են:Վերևում ճիշտ նշվեց,որ դա թուլամորդության դրսևորում է,իսկ թուլամորդ մարդիկ,ովքեր չեն կարողանում իրենց վերահսկել,բացասական շատ բաների են ընդունակ:
    «Հեռո՛ւ ստութիւնից եւ լի նրանով,ինչ ընդդէմ է ստութեան»
    Մովսես Խորենացի

  7. #7
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    45
    Գրառումներ
    3,756
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վրեժ՝ չկայացած սիրո և չիրականացած հույսերի համար…

    Սիրելու դեպքում... եթե իրոք սիրում են, ապա ամեն կերպ ձգտում են իրենց սիրելիին տեսնել երջանիկ: Սակայն շատ քչերը կարող են սիրել առանց պահանջելու պատասխան զգացմունք: Մարդիկ ձգտում են նվաճել իրենց սերը ու երբեմն հենց դրա համար բազմաթիվ վատ արարքների են դիմում, նույնիսկ երբեմն անգիտակցաբար: Վրեժը շատ հաճախ կարող է ծնվել չհիմնավորված խանդից: "Խանդ"-ի հոգեբանությունն արդեն ինչ որ առումով քննարկվել է ֆորումում, սակայն պետք չէ տվյալ դեպքում շրջանցել նաև այն հանգամանքը, որ վրեժը շատ հաճախ դրսևորվում է հենց այդ դեպքում և որ խանդը շատ տխուր հետևանքներ կարող է ունենալ: Բոլորս էլ բազմիցս լսել ենք "սպանություն՝ խանդի հողի վրա" արտահայտությունը: Հետևաբար, պետք է նախ հավատալ սեփական ուժերի վրա ու հավատալ, իսկ սիրելուց էլ սիրել հոգով ու սրտով, ոչ թե լոկ ֆիզիկապես, ուղեղով ու մտքերով…

  8. #8
    Պատվավոր անդամ Goga-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.11.2006
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    38
    Գրառումներ
    661
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վրեժ՝ չկայացած սիրո և չիրականացած հույսերի համար…

    Մեջբերում ihusik-ի խոսքերից Նայել գրառումը
    Թեմայի վերնագրի հետ լիովին համամիտ եմ, որ դեռ չկայացած սիրո (դեռ իսկական Սեր չդարձած) և չիրականացած հույսերի համար թույլ մարդը կարող է վրեժխնդիր լինել հենց այդ էակից կամ մեկ ուրիշից, բայց համաձայն չեմ արդեն գրառման մեջ հնչեցրած կարծիքին, որ սերը վերածվում է ատելության, որը "ձգտում է" վրեժի: Եթե իսկական Սեր է, այլ ոչ թե կեղծ սեր, ապա ինչ էլ լինի այն Սերը չի կարող ատելության ու վրեժի վերածվի: Իմ խորին համոզմամբ իսկական Սերը անհնար է կորցնել ու առավել ևս որ այն բացասական զգացմունքների վերափոխվի, եթե իրոք իսկական Սեր եղել է: Բանն այն է, որ շատ ու շատ իսկական Սիրո հետ կապ չունեցող հարաբերություններ սխալմամբ համարվում են որպես այդպիսին ու սխալ եզրահանգումների հանգեցնում:
    Լիովին համամիտ եմ
    Մենք փոխանակվեցինք մեր ժպիտներով... մինչ նոր հանդիպում

  9. #9
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    45
    Գրառումներ
    3,756
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վրեժ՝ չկայացած սիրո և չիրականացած հույսերի համար…

    Սերն աստվածային պարգև է, քչերն են արժանի և ի հասու նման պարգևի… Ուստի նրանք, ովքեր կարողացել են սիրել (սերն անշահախնդիր է ու սիրելու համար պարտադիր չի փոխադարձություն պահանջել), պետք է պահպանեն, փայփայեն ու գուրգուրեն այդ պարգևը, ոչ թե փոխադարձության չարժանանալով ոտնատակ անեն ՍԵՐ-ը: Սերը հաճախ կենսական անհրաժեշտ պայմաններից մեկն է, սերը ոտնատակ անելը նման է թե ինքդ քո կյանքը ոտնատակ անես, չհարգես ինքդ քեզ և նաև դիմես ամենակամազուրկ քայլին՝ ինքնասպանության: Սիրող անձնավորությունը պետք է ուրախանա իր սիրելիի հաջողությամբ ու երջանկությամբ, ոչ թե ամեն կերպ ձգտի կասեցնել այդ ամենը և հակառակ ուղղվածություն տա այն երջանկությանը, որը կառուցվում է իրենից հեռու:
    Չէ որ բոլորս էլ սիրում ենք արևը, առանց նրա ջերմության չենք կարող, սակայն նա հեռվից է մեզ ջերմացնում…

  10. #10
    Պատվավոր անդամ Vive L'Armenie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2007
    Հասցե
    France/Armenia
    Գրառումներ
    908
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Զարմացած Re. Վրեժ՝ չկայացած սիրո և չիրականացած հույսերի համար…

    Չեմ հասկանում եթե սիրում ես մեկին, ինչպե՞ս կարող ես վրեժ լուծել հակառակը, ամեն ինչ անում ես, որ նա երջանիկ լինի, իհա՛րկե դա ցավ է պատճառում Քեզ..., բայց ի՞նչ արած...
    Կարոտը մարդկային ապրումներից ամենից անպտուղն է...

  11. #11
    ... Selene-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.11.2006
    Տարիք
    40
    Գրառումներ
    1,453
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վրեժ՝ չկայացած սիրո և չիրականացած հույսերի համար…

    Մեջբերում Cassiopeia-ի խոսքերից Նայել գրառումը
    Քիչ չեն դեպքերը, երբ նորաբուխ սերը լինում է անպատասխան, կամ հակառակը, և փոխադարձ լինելով հանդերձ, հանգամանքների բերումով սերը վերածվում է ատելության, որը "ձգտում է" վրեժի:
    Անձամբ ես հանդիպել եմ մարդկանց, ովքեր սիրելով, հետագայում խիստ ատում են հակառակ սեռը և իրենց սիրած էակի պատճառով փորձում վրեժխնդիր լինել հուսախաբ լինելու համար բոլորից: Չեմ սխալվի, եթե ասեմ, որ տղաները այդ վրեժը հիմնականում իրականացնում են ֆիզիկապես (ենթադրենք, հավատացնելով որ աղջիկը իրենց կյանքի միակ նպատակն է սեռական հարաբերություններ են ունենում ու անմիջապես լքում աղջկան): Աղջիկներն էլ, հակառակը, ամեն կերպ ջանում են հասնել տղաների սիրուն, ստիպում, որ տղան խենթի պես սիրի իրեն, և լքում նրան…
    Վրեժից ծնվում է ազարտային խաղ՝ հակառակ սեռի հանդեպ…
    Իրոք նման մարդիկ կան, ու դա շատ ցավալի է
    Չստացաված կամ միակողմանի սիրո համար կոտրել բազում սիրող սրտեր, շատ դաժան ու անգիտակից,անմիտ ու անհավասարակշիռ մարդու արարք կարող է լինել միայն
    Ինչպես կարելի է նման կերպ վրեժ լուծել, երբ դու ինքդ ես սեփական մաշկիդ վրա զգացել այդ ամենի պատճառած դառնությունն ու ցավը
    Ոչ մի կերպ չեմ կարող արդարացնել նման պահվածքը, լինի դա տղա թե աղջիկ
    Ինձ թվում է, ընդհակառակը, մի անգամ քաղելով սիրո դառը պտուղները, հաջորդ անգամ պետք է գոնե սեփական ուժերիդ ներածին չափով փորձես քաղցրացնել դրանք
    Իսկ եթե վրեժի ցանկություն կա ամեն դեպքում, ապա այդ վրեժը լուծիր՝ ուրիշ սիրո գրկում լինելով, սիրվիր ու սիրիր ավելի ուժեղ ու փոխադարձ, գուցե այդ պահին հասկանաս, որ կյանքում ավելի լավ բան չէր էլ կարող լինել, իսկ անցյալում եղած դառնությունն ուղղակի կօգնի քեզ ավելի բարձր գնահատել այն, ինչ ունես հիմա
    Չստացված սերն այդ ժամանակ համար կարող է լինել մի փոքրիկ փորձություն` իր հաճելի ու տհաճ ապրումներով, իսկ կյանքը շարունակվում է...
    Վերջին խմբագրող՝ Selene: 09.03.2007, 10:53:
    True wisdom comes to each of us when we realize how little we understand about life, ourselves, and the world around us
    Socrates

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Նավակը սիրո
    Հեղինակ՝ Apsara, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 37
    Վերջինը: 12.06.2012, 23:52
  2. Սիրո Խոստովանություն
    Հեղինակ՝ JAVA, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 253
    Վերջինը: 25.01.2011, 11:36
  3. Ապրել ուտելու համար, թե ուտել ապրելու համար
    Հեղինակ՝ Malu, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 28
    Վերջինը: 16.09.2010, 16:37
  4. Կյանքը շատ երկար է մի սիրո համար...
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 23
    Վերջինը: 04.06.2009, 07:16
  5. Սե՞ր... Հայաստանս ա իմ համար, ուրիշ սիրո չեմ հավատում:
    Հեղինակ՝ Մեղսավոր, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 1
    Վերջինը: 15.02.2009, 12:12

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •