Եթե ուզում եք, կարող եք ձեռի հետ արդեն սկսել գրել, բայց դե գրելու համար էլ առանձին ժամանակ է տրվելու, մի խառնվիր:
Ուղղակի դիտարկումներն ուղարկելու վերջին օրը ամսի 18-ն է, դրանից հետո էլ նոր դիտարկում չի ընդունվելու: Էդ նկատի ունեի:
Ուզում եմ հիշեցնել, որ դեռ մի շաբաթ ունեք՝ դիտարկումներ ուղարկելու համար։
Էսօր գնացել եմ համերգ դիտարկում անելու, ասեցի՝ ուղարկեմ, հետաքրքիր էր գնում: Բայց վերջն ահագին սյուռ բան ստացվեց: Աչքիս պատմվածք սարքեմ հատուկ հենց էս մրցույթին նվիրված: Շատ խոխմ էր:
ivy (14.04.2015), Mephistopheles (14.04.2015), Smokie (14.04.2015)
Դիտարկումները շա՜տ են տարբերվում պատմվածքներից, օրագրային գրառումներ են հիշեցնում, որոնց մասին գրելու, մեկնաբանելու բան ես առանձնապես չեմ ունենում: Դեռ քննարկումներն էլ չեմ հաջողացրել մինչև վերջ կարդալ, կոմպի մոտ էնքան էլ չեմ հաջողացնում լինել: Մի երկու դիտարկումների մասին կարող եմ հստակ կարծիքս գրել, էն էլ ասածս նորություն չի լինի:
Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:
Սերգեյ Ռախմանինով
Ուզում եմ հիշեցնել, որ դիտարկումներ կարող եք ուղարկել մինչև ամսի 18-ը, այսինքն՝ մինչև վաղը գիշեր 24:00:
Եթե մինչ այդ ժամկետը նոր դիտարկումներ չլինեն, ապա անմիջապես կանցնենք երկրորդ փուլին, քանի որ մինչ այս ունեցած վեց դիտարկումներն արդեն ահագին քննարկվել են:
Երկրորդ փուլին տրվելու է մի շաբաթ ժամանակ՝ դիտարկումների ու քննարկումների հիման վրա պատմվածք գրելու համար: Ովքեր արդեն գիտեն, թե ինչ են գրելու, կարող են ցանկության դեպքում արդեն իսկ գործի անցնել:
Իսկ եթե չհստակեցված հարցեր կան, դեռ ժամանակ ունեք ակտիվացնելու ձեր դիտարկման հետ կապված քննարկումները:
Ի դեպ, հարցեր կարող են տալ նաև հեղինակներն ընթերցողներին՝ նորից իմ միջնորդությամբ:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ