Մեֆին եմ մեջբերում, բայց կոնկրետ քեզ պատասխանելու համար, Արէա ջան: Որովհետև ես էլ` հենց Շագալին էի ուզում հիշեցնել քեզ: Մեֆ ջան մերսի:
Քո ասածով որ նայենք, կարելի է ասել, որ ավելի շատ, քան Շագալն է բերել մանկությունից, ուղղակի անհնար է բերել... Բայց ամիսներով կարելի է նայել Շագալի նկարներին ու հոգնածության նշույլ անգամ չապրել, - ասա՞, Մեֆ: Որովհետև նրա ամեն մի նկարը մի նոր աշխարհ է, եթե նույնիսկ միշտ միևնույն կովն է օդում թռնողը:
Իսկ այս Բարանովը, թող ների ինձ մեր Սովորականը, - իր սիմպատիչնի պառավից ու բիձուկից (լրջորեն` սիմպատիչնի) մուլտիպլիկացիա է սարքել: Նկատի ունեմ այն, որ այնպիսի տպավորություն է, թե նա պատրաստվում է մուլտֆիլմ նկարել, իսկ հիմա զբաղված է իր իսկ նկարը կրկնօրինակելով: Ճիշտ, ինչպես մուլտֆիլմ են նկարում:
Սա է ասածս մանկականից դուրս չգալը: Ոնց որ ասում են, ոնց որ մի բանի վրա լռված լինի:
Սա էլ հենց հոգնեցնողն է և անհետաքրքրություն սերմանողը:
Թե չէ առանձին վերցրած, համարյա ամեն նկարն էլ վատը չի, ասենք` կամուրջ կապած բիձեն, կամ ֆիննական սահնակ քշող պառավն ու բիձեն ու լիքը ուրիշ բաներ... բայց ոչ մի դեպքում ա լյա Շագալ երկնքում սավառնող բիձեքը, - դա հեչ բանի պետք չէր: Ըստ իս, իհարկե:
Սովորական ջան, ներող...
Էջանիշներ