User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 11 համարի արդյունքները՝ ընդհանուր 11 հատից

Թեմա: Լեոնիդ Բարանով

  1. #1
    Սկսնակ անդամ սովորական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.11.2014
    Գրառումներ
    14
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ժպիտ Լեոնիդ Բարանով

    Ուզում եմ խոսել մի նկարչի մասին,որին վերջերս եմ բացահայտել՝Լեոնիդ Բարանով: Իր նկարներում մանկան անմիջականություն ու լույս կա:Չեմ կարող ասել,թե Բարանովն իմ ամենասիրած նկարիչն է,բայց իրեն գտնելը իմ պուճուր ու սիրուն ուրախություններից էր: Նա կարծես շարունակում է ռուսական գյուղանկարչական արվեստը՝պահպանելով ռուսական կյանքի երանգներն ու գույները:Հատկապես հետաքրքիր են նրա՝ սպիտակի,երկնագույնի և հողի ու փայտի գույների համադրությունները… Առաջարկում եմ անցնել http://leonidbaranov.com/ հղումով ու ծանոթանալ աշխատանքներին:

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (26.03.2015), Արէա (26.03.2015)

  3. #2
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում սովորական-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուզում եմ խոսել մի նկարչի մասին,որին վերջերս եմ բացահայտել՝Լեոնիդ Բարանով: Իր նկարներում մանկան անմիջականություն ու լույս կա:Չեմ կարող ասել,թե Բարանովն իմ ամենասիրած նկարիչն է,բայց իրեն գտնելը իմ պուճուր ու սիրուն ուրախություններից էր: Նա կարծես շարունակում է ռուսական գյուղանկարչական արվեստը՝պահպանելով ռուսական կյանքի երանգներն ու գույները:Հատկապես հետաքրքիր են նրա՝ սպիտակի,երկնագույնի և հողի ու փայտի գույների համադրությունները… Առաջարկում եմ անցնել http://leonidbaranov.com/ հղումով ու ծանոթանալ աշխատանքներին:
    Չգիտեմ, ոնց որ անընդհատ նույն նկարը նայես...
    Հոգնեցնում է մի քիչ: Ժամանակը չի՞ փորձել մեծանալ...
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mephistopheles (27.03.2015), Ուլուանա (27.03.2015)

  5. #3
    Սկսնակ անդամ սովորական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.11.2014
    Գրառումներ
    14
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եսիմ,Մաթևոսյանն ասում ամեզ հետ մնում է այն,ինչ բերում ենք մանկությունից..ի դեպ,էստեղ եթե մանուկներ լինեին,գուցե էդքան չհավանեի,բայց ծերերի պատկերները,որ ուզում են վերադառնալ մանկություն,մի տեսակ համ լուսավոր ա,համ տխուր:Չգիտեմ
    Հ.գ Կհուշե"ք՝ոնց են շնորհակալություն հայտնում գրառմանը կամ,ֆեյսբուքերեն ասած,լայքում:

  6. #4
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,711
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սամ ջան հո պարտադիր չի որ բոլորը «մեծական» նկարներ նկարեն։ Չակերտների մեջ եմ գրել, որովհետև կարծում եմ բավականին հասուն մարդու նկարներ են։ Բայց անկախ դրանից, թեկուզ մանկական, հեքիաթային նկարներ լինեին, ինչի՞ պիտի հուշենք հեղինակին, թե մեծանալու ժամանակն է )

    Ինձ շատ դուր եկան նկարները։

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (27.03.2015)

  8. #5
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հաշվի առնելով, որ վերջերս Ռուսաստանից ու ռուսականի հետ կապված համարյա ամեն ինչից սկսել եմ խորը զզվանք զգալ, էս բաբկա-ձեդկաների նկարներից ուղղակի վատացա: Պրիմիտիվացրած ու ռոմանտիզացված ռուսական գլուբինկա՝ սովետի թնդագույն հոտով ու էնպիսի միջավայրով, որտեղի ամառվա ցեխի ու ձմեռվա սառնամանիքի մասին մտածելիս մաշկս սկսում ա քոր գալ: Կներեք, նեղ անձնական խնդիրներ են, գիտեմ, որ Մալևիչն ու Բուլգակովն էլ են ռուսներ:
    DIXI
    carpe noctem

  9. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mephistopheles (27.03.2015), Լեո (27.03.2015)

  10. #6
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շագալը լավն ա… ոնց որ ուզեցել ա տենց բաներ անի, բայց ահավոր անորակ…

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (27.03.2015)

  12. #7
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    Շագալը լավն ա… ոնց որ ուզեցել ա տենց բաներ անի, բայց ահավոր անորակ…
    Մեֆին եմ մեջբերում, բայց կոնկրետ քեզ պատասխանելու համար, Արէա ջան: Որովհետև ես էլ` հենց Շագալին էի ուզում հիշեցնել քեզ: Մեֆ ջան մերսի:

    Քո ասածով որ նայենք, կարելի է ասել, որ ավելի շատ, քան Շագալն է բերել մանկությունից, ուղղակի անհնար է բերել... Բայց ամիսներով կարելի է նայել Շագալի նկարներին ու հոգնածության նշույլ անգամ չապրել, - ասա՞, Մեֆ: Որովհետև նրա ամեն մի նկարը մի նոր աշխարհ է, եթե նույնիսկ միշտ միևնույն կովն է օդում թռնողը:
    Իսկ այս Բարանովը, թող ների ինձ մեր Սովորականը, - իր սիմպատիչնի պառավից ու բիձուկից (լրջորեն` սիմպատիչնի) մուլտիպլիկացիա է սարքել: Նկատի ունեմ այն, որ այնպիսի տպավորություն է, թե նա պատրաստվում է մուլտֆիլմ նկարել, իսկ հիմա զբաղված է իր իսկ նկարը կրկնօրինակելով: Ճիշտ, ինչպես մուլտֆիլմ են նկարում:

    Սա է ասածս մանկականից դուրս չգալը: Ոնց որ ասում են, ոնց որ մի բանի վրա լռված լինի:
    Սա էլ հենց հոգնեցնողն է և անհետաքրքրություն սերմանողը:
    Թե չէ առանձին վերցրած, համարյա ամեն նկարն էլ վատը չի, ասենք` կամուրջ կապած բիձեն, կամ ֆիննական սահնակ քշող պառավն ու բիձեն ու լիքը ուրիշ բաներ... բայց ոչ մի դեպքում ա լյա Շագալ երկնքում սավառնող բիձեքը, - դա հեչ բանի պետք չէր: Ըստ իս, իհարկե:

    Սովորական ջան, ներող...
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  13. #8
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,711
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը

    Է հա, ես էլ նայելուց մտածում էի, որ գեղեցիկ մուլտֆիլմ կստացվեր էս նկարների հիման վրա։ Շագալի նկարներից չէր ստացվի։ Իրավունք չունի՞ էս ոճը գոյություն ունենալու, ինչի չունի որ, որովհետև Շագալը ավելի լավ նկարիչ ա, ու ավելի լավ ա թռչող մարդիկ նկարե՞լ։

  14. #9
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արէա-ի խոսքերից Նայել գրառումը
    Է հա, ես էլ նայելուց մտածում էի, որ գեղեցիկ մուլտֆիլմ կստացվեր էս նկարների հիման վրա։ Շագալի նկարներից չէր ստացվի։ Իրավունք չունի՞ էս ոճը գոյություն ունենալու, ինչի չունի որ, որովհետև Շագալը ավելի լավ նկարիչ ա, ու ավելի լավ ա թռչող մարդիկ նկարե՞լ։
    Դու ինչ-որ կպած ուզում ես ինձ չհասկանալ, Արէա ջան...
    Ո՞նց քեզ բացատրեմ ասածս, չգիտեմ...
    Տես, էդ պառավի ու բիձու դեմքերն այնքան ձանձրալի մշտականություն ունեն, որ ոնց որ այդ ընկերը սոց. ռեալիզմի նկարիչ լինի: Ինչու՞: Ասեմ: Որովհետև այդպես ձանձրալիորեն կրկնվող ես ընդամենը երկու կերպար գիտեմ. Վլադիմիր Իլյիչ և Նադեժդա Կոնստանտինովնա: Այդ նրանց նկարներն էին, որ, այսպես ասած, քափի փեյսթ էին արվում տարբեր ֆոների վրա, - նկարը նույնը, իսկ ֆոները` տարբեր:
    Այդ նկարիչը, հավանաբար, կարոտել է սովդեպական ժամանակները:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  15. #10
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,711
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իսկ ինձ էս նկարները հիշեցրեց, մի քիչ ավելի պրոֆեսիոնալ տեխնիկայով http://www.liveinternet.ru/tags/%C0%...6%E5%F0%E8%F5/ Ի՞նչ կա որ։ Դե հա էլի Շագալ չի, բայց դե։

    Չգիտեմ, երևի ձեզ էս ռուսական կոլորիտն ա վանում, ոնց Հայկօն նշեց։ Ես էլ առանձնապես հիացած չեմ ռուսական պրոլով, բայց էս նկարները նայելուց հեչ չէի մտածում թե իրականում ռուսական գյուղերում մարդիկ ոնց են ապրում։ Նկարներ են զվարճալի տրամադրությամբ հիմնականում, ի՞նչ Շագալ, ի՞նչ Իլյիչ, ի՞նչ Պուտին, ի՞նչ ռուսական ճանապարհներ, տնաշեններ
    Վերջին խմբագրող՝ Արէա: 27.03.2015, 10:20:

  16. #11
    Սկսնակ անդամ սովորական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.11.2014
    Գրառումներ
    14
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ապրեք,ժողովուրդ ջան,հետաքրքիր քննարկում էր:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Լեոնիդ Ազգալդյանի հիշատակին նվիրված միջոցառում
    Հեղինակ՝ Tig, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 2
    Վերջինը: 01.07.2012, 10:21
  2. Լեոնիդ Ենգիբարյան- հավերժ հայտնի և հավերժ անհայտ
    Հեղինակ՝ Koroleva, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 24
    Վերջինը: 30.06.2011, 20:50
  3. Լեոնիդ Ֆիլատով “Про Федота-стрельца” թարգմանություն
    Հեղինակ՝ Արմինե, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 22
    Վերջինը: 24.02.2009, 22:42

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •