Ուզում եմ խոսել մի նկարչի մասին,որին վերջերս եմ բացահայտել՝Լեոնիդ Բարանով: Իր նկարներում մանկան անմիջականություն ու լույս կա:Չեմ կարող ասել,թե Բարանովն իմ ամենասիրած նկարիչն է,բայց իրեն գտնելը իմ պուճուր ու սիրուն ուրախություններից էր: Նա կարծես շարունակում է ռուսական գյուղանկարչական արվեստը՝պահպանելով ռուսական կյանքի երանգներն ու գույները:Հատկապես հետաքրքիր են նրա՝ սպիտակի,երկնագույնի և հողի ու փայտի գույների համադրությունները… Առաջարկում եմ անցնել http://leonidbaranov.com/ հղումով ու ծանոթանալ աշխատանքներին:
Էջանիշներ