Երրորդը
-Ախր նենց սիրուն ա չես պատկերացնի:
-Պատկերացնում եմ, ինձ նարնջի հյութ ասա բերեն էլի:
-Համ էլ խելացի ա, ես տենց աղջիկ հլը չէի տեսել, ոտքերս թուլանում են, վատանում եմ տեսնելուց:
-Կամ էլ կանաչ թեյ:
-Էն օրը եկավ, ահագին խոսացել ենք, բայց ասեցի Սիսթեմի համերգին իրար հետ գնանք, ասեց, որ չի գալու, զզվում ա Սիսթեմից:
-Աչքիս ես թխվածք էլ եմ ուտելու:
-Հա՛, հեսա մի բան կմտածենք, նստել եմ ականջին, ուզում եմ համոզեմ, որ էդ խումբը լավն ա, ձեռս հնար լիներ վաղն էլ կամուսնանայի էս աղջկա հետ:
-Վայ, մոռացել էի, որ ստեղի թխվածքները համով չեն:
-Հլը պատկերացրու ինձ ու իրան, ինչ սիրուն զույգ կլինենք, մինչև ականջներս սիրահարվել եմ, հա վայ, մոռացել էի, ի՞նչ էիր ուզում:
-Հեչ, ես գնամ ինձ վերցնեմ իմ ուզածները, չեմ մոռանա մեռնել ճանապարհին, էդ քո Սիսթեմն էլ զիբիլ ա:
i wanted to destroy something beautiful
Alphaone (25.03.2015)
Alphaone (25.03.2015)
Չնայած վերջերս շատ պասիվ եմ, բայց էս առաջադրանքներին լուռ հետևում եմ հավեսով։ Գաղափարը շատ եմ հավանում։ Մինչև հիմա տրված կոնկրետ առաջադրանքներներն էլ շատ լավն են՝ համ հետաքրքիր, համ օգտակար։ Ապրես, Բյուր։
Նույնիսկ իմ՝ տարիներով լեթարգիայի մեջ ընկած մուսան էսօր կենդանության նշաններ ցույց տվեց, ասեցի՝ ես էլ իմ համեստ մասնակցությունն ունենամ ուշացումով.
* * *
– Էս բրինձն ինչ անհամ է...
– Դու էլ կետչուպը շատ արա։
– Գիտես, որ զզվում եմ կետչուպից. բոլոր ուտելիքները նույն համի է սարքում։
– Բայց համով է։
– Բայց ես ուտելիքների իսկական համն եմ ուզում զգալ, ոչ թե կետչուպի։
– Չափից դուրս շատ բան ես պահանջում բրնձից։ Բնականից անհամ բան է, ի՞նչ էիր ուզում։
– Հա, սխալ ընտրություն արեցի։ Էն լոբովը պիտի վերցնեի...
– Լոբովն էլ դուրդ չէր գա։
– Ինչի՞։
– Դե, դրա համեմունքներն էնքան շատ են անում, որ լոբու իսկական համը հենց սկզբից արդեն չէիր զգա։ Կարևորը դա է, չէ՞։
– ...
.....
– Վե՞րջ, էլ չե՞ս ուտում։
– Չէ, կետչուպի շատությունից սիրտս խառնում ա արդեն...
– Մի քիչ քիչ լցրած լինեիր կետչուպը, գոնե ես կուտեի։ Մեր հաշիվը բերեք, հա՞։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Ան, էս որոշեցիր Կլօրի բաց թողած տողերը լրացնե՞լ![]()
Օգտակար առաջադրանքներ են…
Ի դեպ, էս առաջադրանքը Հեմինգուեյը նենց լավ ա կատարել իր "Hills Like White Elephants" պատմվածքով։ Ճիշտ ա, էնտեղ խոսակցությունն ամբողջությամբ ուտելիքի մասին չի, բայց ընդհանուր առմամբ համապատասխանում ա առաջադրանքին։ Ով չի կարդացել, անպայման կարդացեք, լավն ա։ Էստեղ կարող եք կարդալ։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
ivy (25.03.2015), Sambitbaba (26.03.2015)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ