Rammstein (22.03.2015), Sambitbaba (22.03.2015), Աթեիստ (22.03.2015), Շինարար (22.03.2015)
Սա հիմա հեռախոսից օգտվելու կուլտուրայի թեմա ա, թե թատրոն այցելելու:
Ուշացածներին կարելի ա ներել, քանի որ կարող ա իրանք էլ կարողա գործից հետո, քրտնփչած իրանց գցում են ալտերնատիվ իրականություն: Ամենազզվելին երբ սկսում են նկարել բեմը վսպիշկով, հետն էլ չխկ հա չխկ Ընդհանրապես էդ նկարելու մոլուցքը, կուլտուրայի մակարդակին չի էլ հասնում, հասարակ մտածողության բացակայության մասին ա վկայում: Թեկուզ փողոցում մեկը ասենք ընկնում ա, կամ դժբախտ պատահար ա, կամ ինչ որ մեկը իրան աննորմալ ա դրսևորում՝ առաջի գործողությունը հեռախոսը հանելն ա: Հա հասկացանք, ինֆորմացիա և այլն, բայց իրավիճակը մի հատ գնահատեք նոր էլի:
SWTS
Sambitbaba (29.04.2015)
Sambitbaba (29.04.2015), Արշակ (23.03.2015)
կակռազ աչքերս փակ եմ նայում Շին ջան, պռոստը էդ չի օգնում, որ հեռախոսի զանգերը չլսեմ ։ՃՃՃ
Իսկ եթե լուրջ, հա Շին ջան, դուրդ չեկավ դուրս արի, նորմալ ա, բայց ասենք էն մարդիկ ում դուրը չի գալիս հաստատ էն տոկոսը չեն կազում, ովքեր ուշացան են ներս գալիս կամ դուսը գյալաջի են անում նոր են ներս գալիս կամ նրանց ում հեռախոսը զանգում ա։
Արտ ջան, օրինակներդ լավն են, բայց ծայրահեղ, ամեն դեպքում իմ ասածների մեջ էլ ծայրահեղ բաներ կան ու իմ գրած բառը, որի շուրջ դու արդեն մի քանի գրառում ես անում, հենց էն վրդովմունքից ա, որ մի քանի օրա ինձ անհանգստացնում ա ու ես արտահայտվում եմ։
Բայց քանի դու իվանդանոցի մասին օրինակ բերեցիր, ես էլ ասեմ։ Ես առհասարակ հեռախոսս չեմ անջատում, որտև ասածիդ պես երեխա ունեմ, տուն տեղ ունեմ ու ամեն վայրկյան կարողա մի բան պատահի, որ պիտի վազեմ, դրա համար, ինչպես նշել էի, իմ հեռախոսը միշտ անձայն ռեժիմի վրա ա դրած համարյա, իսկ աշխատանքային հեռախոսի ձայնը միացրածա, բայց այն համարյա միշտ մեքենայում ա։
Հիմա քո օրինակի պահով ասեմ, ինչքան էլ ռեժիսորը կամ գլխավոր դերակատարը ինձ խնդիր ներկա լինել, եթե հիվանդ մարդ ունենամ էն աստիճան, որից լուր ունենալը իմ համար էդքան կարըոր ա, ոչ մի պարագայում չեմ գնա նրկայացման, այլ հիվանդանոցի հայաթում սիգարետի պաչկա կդատարկեմ, էդ առանց կասկածելու, իսկ էն, որ տնեցիքի հետ ա կապված, որ կարողա խնդիր լինի, դա արդեն համարյա ֆորս մաժոր ա, ընդ որում, զանգերին չեմ պատասխանում, այլ էն մարդկանց, ում զանգը ամեն րոպեյի կարևոր ա զգուշացնում եմ, որ թատրոն եմ մտնում ու խդրում եմ անհրաժեշտության դեպքում ՍՄՍ անել, էդ մարդկանց շարքում են՝ քուրս, մայրս, աղջիկս/ներս, փոքրը հլը ՍՄՍ չի կարում գրի, կինս, եթե թատրոնում եմ սիրածիս հետ ու սիրածս, եթե թատրոնում եմ կնոջս հետ, մնացածը մի կերպ կտանեն իմ երկու ժամվա բացակայությունը։
Ասածս ինչ ա, ամեն դեպքում, ամեն բանի հակառակը կարելի ա գտնել, բայց տրամաբանություն կա, տվյալ բանի արժևորում կա, նպատակ կա ու սենց շարունակ Արտ ջան
Վերջին խմբագրող՝ keyboard: 23.03.2015, 12:34:
Հով ջան, օրինակս որ զարգացնեմ, կհասնեմ էն վիճակին, որ կդիտարկենք դեպք, երբ դու ասենք 5 ամիս շարունակ հիվանդանոցի հայաթը սիգարետի պաչկա դատարկելուց չես լինի, թատրոն էլ կարող ա էդ ընթացքում գնաս, կինո էլ, համերգ էլ, փաբ էլ, բայց ամեն վայրկյան պետք ա հասանելի լինես: Նենց որ անիմաստ զբաղմունք ա օրինակիս վրա քո էս զարգացում տալը, ընդամենը ուզում եմ ցույց տալ, որ կարող են դեպքեր լինել, երբ դու ինքդ խախտես քո իսկ սահմանած վարվեցողության կանոնը: Ու հա, օրինակներս անշուշտ ծայրահեղ էին: Բանավեճերի մեջ օգտագործվող պարզ հնարք է ծայրահեղ օրինակ բերելով ցույց տալ, որ կա էդպիսի բաների հնարավորություն:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Հա Արտ ջան, լրիվ ճիշտ ես, ուղղակի էլի եմ ասում, ՍՄՍ կա, անձայն ռեժիմ կա, բացառություններ կան, դրանք ես հասկանում ու ընդունում եմ, բայց իմ ասածը համատարած, մտածելակերպին ու քթածակին ա վերաբերվում, ոչ մեկս չեն կարող կանխատեսել, թե մեր թատրոնում եղած ժամանակ ինչ կլինի, բայց դրանով հանդերձ կողքիններին անհարմարություն պատճառելն էլ չի արդարացվում իմ կարծիքով չէ՞ Արտ։
Հով ջան, իսկ ես գրել եմ, որ նորմա՞լ ա, որ մարդիկ ձենը միացրած են թողնում: Չեմ գրել տենց բան, եղբայր: Հակառակը, համաձայնվել եմ հետդ:
Ուղղակի թեման արդեն վերնագրից շեղվել ա, ու հավանաբար արժի ընդհանուր թեմա սարքել (ի դեպ նման առաջարկ կա ոչ իմ կողմից): Ու ես մի քիչ ծավալվել էի, ուզելով ասել, որ մենակ թատրոնը չի, որտեղ պետք ա հետևել վարվեցողության կանոններին:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Ես արդեն տենց դեպքերում մարդկանց չեմ մեղադրում, այլ կազմակերպիչին։
Համերգի կեսից մա՞րդ ա մտնում ու խանգարում։ Կազմակերպիչն ա մեղավոր, որ դռները չի փակում։ Թատրունում զանգե՞ր են հնչում, էլի կազմակերպիչն ա մեղավոր, որ գլուշիլկա չի դնում։
Կինոյում խոզանո՞ց են սարքում, մեղավոր ա կազմակերպիչը, որ կինոյում սնունդ ա ծախում։
Ընդ որում, իրանք էլ գիտեն էդքան բանը, բայց իրանք էլ գցում բռնում են, են որ սննդի վաճառքը ավելի շատ եկամուտ ա բերում, քան խոզանոցի պատճառով փախած հաճախորդները։
Որ գլուշիլկա դնելուց էնքան մարդ կարող ա չգա, որ ավելի լավ ա ներսում հեռախոսով խոսան, քան վաբշե չգան։
Նույն տրամաբանությամբ թաթուլազգիները հայտվեցին հեռուստատեսության էկրաններին։ Ավելի լավ ա աղբ հնչի, բայց լիքը մարդ նայի, քան որակ տան, բայց փող չգա։
Ու քանի որ իրանք դա անում են փողի համար, մեզանից էլ հասնում ա հնարավորինս պակասեցնել իրանց փողը։ Կինո՞, արդեն 3D-ն էլ տանը կնայեմ։ Թատրո՞ն, ԱԺ նիստեր կնայեմ, անվճար։ Կեղտոտ տրանսպո՞րտ, հաջորդին կսպասեմ, կամ մի մաքուր տաքսի կնստեմ։ Հեռուստատեսություն կես ժամանոց գովազդով ու թաթուլո՞վ, յութուբի ջանը սաղ ըլնի։
artak.am De gustibus et coloribus non est disputandum.
Ես էլ եմ բողոքում ու պահանջում !! Ուզում եմ գնամ թատրոն ու վայելեմ ներկայացում , բայց ստացվում ա գնում եմ թատրոն և լսում եմ անդադար խոսացող հանդիսատեսի ձայնը և ծիծաղը երբ մյուզիքլի ժամանակ դերասանները երգում են (ես տենց էլ չհասկացա իրանք տոմս առնելուց չեն մտածում , որ մյուզիքլի ժամանակ երգելու են ու որ դա ներկայացման մի մասն ա ) լսում եմ ներկայացումը հարամող հեռախոսազանգերը ... Ուզում եմ , որ ներկայացմանը չգան սկսվելուց 30-40 րոպե հետո և խանգարեն բոլորին , ուզում եմ տոմսավաճառները տոմսերը վաճառեն մեկական ( դե եթե մենակ նստեն չեն խոսի և չեն խանգարի ) , ուզում եմ ներկայացման ավարտից 5 րոպե առաջ պատրաստ չկանգնեն առաջինը դուրս գալու համար : Երևի ուզածներիս ցանկում ամենաշատը ուզում եմ , որ տոմսը գնելուց գոնե ներկայացման անունը հարցնեն ու փորձեն ճիշտ հիշել ( հա ոնց որ անտրամաբանական ա երևում գրածս , բայց իմ գնացած բոլոր ներկայացումների ժամանա եղել են մարդիկ որոնք չեն իմացել ներկայացման անվանումը ) : Զգում եմ որ շատ բան եմ ուզում , գիտեմ որ ուզելը փողով չի , բայց բավարարվեմ այսքանով և հուսամ որ մի օր ամեն ինչ իդեալական կլինի ...
boooooooom (29.04.2015)
Էդ հեռախոսազանգերին Վարդան Պետրոսյանն էր լավ անում։ Դադարեցնում էր ներկայացումը ու ասում «հլը լսենք տեսնենք ինչ ա ասում» «չխանգարենք մարդը կարևոր զանգ ունի երևի» «այ մարդ մի հատ սուս մնացեք, տեսնենք ինչ ա խոսում» և այլն։ Էդ ընթացքում էլ լույսը գցում էին էդ մարդու վրա։ Դրանից հետո բոլորը շատ արագ իրենց հեռախոսի ձայնը կտրում էին ու էլ մինչև ներկայացման վերջ զանգ չէր գալիս
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ