Բաց նամակ ՀՀ արվեստի գործիչներին, արտիստներին, ռեժիսորներին ու այն մարդկանց, ովքեր որևէ առնչություն ունեն արվեստի և մշակույթի զարգացման գործում։
Մասնավորապես իմ շատ սիրելի դերասան/ռեժիսոր և ուղղակի լավ մարդ Նարեկ Դուրյանին։
Հարգելի պարոն Դուրյան, երեկ պատիվ ունեի ներկա գտնվելու Դոն Ժուանները Մարսելում աննկարագրելի ներկայացմանը, բառերով նկարագրել կամ ուղղակի թղթին հանձնել այն հաճույքը, որ բեմից դուք բոլորդ տալիս եք մարդկանց՝ ուղղակի անհնար է։
Սակայն ամեն դրականի մեջ, անպայման լինում է բացասական մի բան, որ հայերեն ասած հարամ է անում ողջ տպավուրությունն ու դրականը։
Հիմա ավելի հանգամանալից փորձեմ նկարագրել թատրոն այցելող հասարակության կերպարը։
Ինչպես գիտենք, ժամանակին, դեռ Ադոլֆ Հիտլերի կառավարման տարիներին, գերմանական գնացքներից մարդկանց ընթացքի ժամանա բառի բուն իմաստով շպրտում էին՝ անվճար երթևեկելու համար։
Սա հանդիսացավ նախադրյալ, որ մարդիկ գիտակցեն ու ամենակարևորը վախենան իրենց արածների համար պատասխանատվությունից, ինչը կարող է լինել ողբերգական։
Նախապատմությունս անում եմ այն մարդկանց համար, ովքեր թատրոն են գալիս 19։00-ից հետո, ինչը տոմսի վրա նշված ներկայացման հստակ սկիզբն է և անարգանք՝ առաջին հերթին Ձեր՝ դերասաններիդ հանդեպ, իսկ հետո՝ մեր, դահլիճում գտնվող այն մարդկանց, ովքեր թողնելով ամեն բանը քրտնակոլոր հասել են ներկայացման, որ կարողանան վայելել այն։
Հարգելի պարոն Դուրյան, ես կարծում եմ, որ մեր ժողովրդի համար պետք է կիրառել Հիտլերյան սկզբունքը, բնականաբար ավելի մեղմ, այսինքն՝ ուղղակի 19։00-ին փակել թատրոնի դռները և ներկաների համար սկսել ներկայացումը։
Սակայն սրանով չի սահմանափակվում իրենց չորքոտանինեներից չտարբերողների նկատմամբ իմ վրդովմունքը և ոչ միայն վրդովմունքը, այլ՝ իմ, Ձեր և դահլիճում ներկա մյուսների նկատմամ անարգանքը, երբ անգամ սարկազմաային հայտարարությունը՝ «չմոռանաք ներկայացման վերջում միացնել Ձեր բջջային հեռախոսները», չի սթափեցնում նրանց նեղություն կրելու և գոնե անձայն ռեժիմ դնեու իրենց հեռախոսները։
Ելնելով վերոգրյալից կարծում եմ, որ մեր հասարակության՝ թատրոն այցելող մեծամասնությունը դեռ չի հասունացել արվեստի այդ տեսակը բավականաչափ ընկալելու և հստակ պատկերացնելու, թե ուր են գնում և ինչ պիտի ստանան այդտեղից։
Հարգելի պարոն Դուրյան, խնդրում եմ, այս խնդիրների վրա հանգամանալից ուշադրություն հրավիրել և անգամ խայտառկ կերպով դահլիճից դուրս հրավիրել բոլոր նրանց, ովքեր չեն հագում մեզ բոլորիս և դահլիճում լսվում է նրանց հեռախոսի ուղեղ սղոցող ձայնը։
Շնորհակալ եմ ուշադրության և ցանկացած անդրադարձի համար։
Քննարկե՞նք
Էջանիշներ