Ես էլ եմ բողոքում ու պահանջում !! Ուզում եմ գնամ թատրոն ու վայելեմ ներկայացում , բայց ստացվում ա գնում եմ թատրոն և լսում եմ անդադար խոսացող հանդիսատեսի ձայնը և ծիծաղը երբ մյուզիքլի ժամանակ դերասանները երգում են (ես տենց էլ չհասկացա իրանք տոմս առնելուց չեն մտածում , որ մյուզիքլի ժամանակ երգելու են ու որ դա ներկայացման մի մասն ա ) լսում եմ ներկայացումը հարամող հեռախոսազանգերը ...

Ուզում եմ , որ ներկայացմանը չգան սկսվելուց 30-40 րոպե հետո և խանգարեն բոլորին , ուզում եմ տոմսավաճառները տոմսերը վաճառեն մեկական ( դե եթե մենակ նստեն չեն խոսի և չեն խանգարի ) , ուզում եմ ներկայացման ավարտից 5 րոպե առաջ պատրաստ չկանգնեն առաջինը դուրս գալու համար : Երևի ուզածներիս ցանկում ամենաշատը ուզում եմ , որ տոմսը գնելուց գոնե ներկայացման անունը հարցնեն ու փորձեն ճիշտ հիշել ( հա ոնց որ անտրամաբանական ա երևում գրածս , բայց իմ գնացած բոլոր ներկայացումների ժամանա եղել են մարդիկ որոնք չեն իմացել ներկայացման անվանումը ) : Զգում եմ որ շատ բան եմ ուզում , գիտեմ որ ուզելը փողով չի , բայց բավարարվեմ այսքանով և հուսամ որ մի օր ամեն ինչ իդեալական կլինի ...
Էջանիշներ