Ինչ կա, էդ եմ ներկայացրել, Քիբորդ ջան, խնչելն էլ լավ հիշացրիր, էդ էլ պլյուս, նեղվեմ, չնեղվեմ, ինձ ով ա հարցնում, տրվել եմ րիլաքսի: Հայերն իրոք զուսպ ժողովուրդ են մեծ մասամբ, էդ փողոցում բան-ման գցելն էլ ընդհանուր մաքուր չի պահվում, օրվա ընթացքում չի մաքրվում, մաքուր պահվի, էստեղի պես կպակասի: Գուցե «ավելորդ» բառը գրածումս ավելորդ էր, բայց իրոք ներկայացնում եմ էն, ինչ կա, փողոցում հա, բան-ման քիչ են գցում, բայց փողոցն էլ օրվա ընթացքում անընդհատ մաքրվում ա, պլյուս ամեն հինգ մետրի վրա աղբարկղ կա՝ մեծ աղբարկղ, որ օրվա ընթացքում չհասցնի բերնեբերան լցվի: Մենք Հայաստանում չենք տեսել էդ իրավիճակում, եթե էդքան հաճախ մաքրվի, էլի էդքա՞ն բան-ման կգցեն, թե՞ չէ: Ամեն ինչում մեր ժողովրդին չմեղադրենք: Քո ծայրահեղականությունը ճի՞շտ ա. եթե մարդը վարվեցողության նորմ ա խախտում, կարելի՞ ա իր վերաբերմամբ կիրառել չորքոտանի տերմինը, էլ չասեմ՝ ինչքան անընդունելի ա նույնիսկ ահավոր զայրացած ժամանակ որևէ կերպ Հիտլերի որևէ քայլ դրական իմաստով վկայակոչելը: Ակումբում գրառում ունեմ մի հատ օրագրումս իմ ուշացած լինելու պատճառով ինձ խեթողների մասին, հեսա,
գտա, էլ ոնց կլինի, ուշացել եմ, չորքոտանի՞ դարձա, ոչ մի անարգանք էլ չկար. էդպես ստացվեց, մի քիչ ուշացա, ոչինչ:
Էջանիշներ