User Tag List

Էջ 3 4-ից ԱռաջինԱռաջին 1234 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 31 համարից մինչև 45 համարի արդյունքները՝ ընդհանուր 56 հատից

Թեմա: Թատրոն այցելելու կուլտուրան

  1. #31
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    38
    Գրառումներ
    11,891
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    18 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Ան ջան, վերևում Քիբորդին արդեն պատասխանեցի, ծայրահեղության մեջ ընկնելու բան չկա, պատմում եմ էնպես, ոնց կա, դա ես չեմ անում, դա իրանք են անում, եթե ծայրահեղության հարց կա, բրիտանացի գիտնա... բրիտանացիներն են, ես զուսպ եմ հաստատ, երևի ավելորդ բառը ուղղակի պետք չէր: Իրոք էս մարդիկ շատ ազատ են իրանց զգում, Ռամշի ձևակերպումը լավն էր՝ անում են էն, ինչը արգելված չի: Ուղղակի Բյուրի գրառումին ի պատասխան ուզում էի ցույց տամ, որ էնպես չի, որ հայերը վիրունի են, եվրոպաներում էլ մի այլ կարգի զսպվածություն ա տիրում, ու ոչինչ չեմ չափազանցրել, որոշ բաների մասով էլ լռել եմ դեռ մի բան էլ:

    Մի քիչ չեմ հասկանում՝ ինչում եմ ծայրահեղության գիրկը ընկել, որ վա՞տ չեմ վերաբերվում, որ մարդիկ իրանց ազատ են զգում: Կներեք, իրոք վատ չեմ վերաբերվում, ես էդպես չեմ կարող անել, որովհետև ես ուրիշ միջավայրից եմ եկել, բայց իրանց կերպը ընդունելի եմ համարում: Երևի նկատի ունես՝ ծայրահեղ հանդուրժո՞ղ եմ
    Դե, առաջին գրառմանդ մեջ մի շարք երևույթներ էիր նշել ու ընդհանուր կարծես թե ներկայացրել էիր որպես դրական, ես էլ դրանցից որոշների դրական լինելուն համաձայն չեղա, օրինակ՝ կերածի մնացորդները տեղում թողնել–գնալը, որի մասին նշեցի ու ծավալվեցի, կամ, ասենք, հայհոյելով բարձր խոսելը, որին չանդրադարձա։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  2. #32
    Պատվավոր անդամ
    Շինարար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,425
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե, առաջին գրառմանդ մեջ մի շարք երևույթներ էիր նշել ու ընդհանուր կարծես թե ներկայացրել էիր որպես դրական, ես էլ դրանցից որոշների դրական լինելուն համաձայն չեղա, օրինակ՝ կերածի մնացորդները տեղում թողնել–գնալը, որի մասին նշեցի ու ծավալվեցի, կամ, ասենք, հայհոյելով բարձր խոսելը, որին չանդրադարձա։
    Լավ, կռիվ չանենք Բայց գրառման մեջ ես հստակ արտահայտել էի իմ ոչ այնքան հիացական վերաբերմունքը. գրել էի, որ լավ կլիներ՝ էդ ամենը չլիներ, բայց հեռախոսի ձայնը փոխարենը բարձր միացնեին, ուղղակի արանքում չեք նկատել, ու էդ ավելորդ բառը սաղ համը հանեց, բայց ավելորդը մեր հայերի երբեմն իրոք ավելորդ զսպվածությանն ա վերաբերվում, ինչը իրոք գոյություն ունի Չհասկացված լինելը իմ խաչն ա, քարշ եմ տալիս, արագ-արագ խոսալուց ա սաղ

    Բայց շատ եմ սիրում քո ոգևորությունը գրառումներում, որ ամերիկաներից ես պատմում, ուզում էի վարկանիշ տամ, էն էլ՝ ինչպես միշտ համակարգը չի թողնում


    Էդ հայհոյելը ընդհանրապես. Հայաստանում բազարի բուն ա, ախպեր ընկերուհուս հետ եմ գնում, քֆո՞ւր եք տալիս, իսկ էստեղ կակռազ ընկերուհին ա հայհոյում

  3. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (22.03.2015), Աթեիստ (22.03.2015), Ուլուանա (22.03.2015)

  4. #33
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    38
    Գրառումներ
    11,891
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    18 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Լավ, կռիվ չանենք Բայց գրառման մեջ ես հստակ արտահայտել էի իմ ոչ այնքան հիացական վերաբերմունքը. գրել էի, որ լավ կլիներ՝ էդ ամենը չլիներ, բայց հեռախոսի ձայնը փոխարենը բարձր միացնեին, ուղղակի արանքում չեք նկատել, ու էդ ավելորդ բառը սաղ համը հանեց, բայց ավելորդը մեր հայերի երբեմն իրոք ավելորդ զսպվածությանն ա վերաբերվում, ինչը իրոք գոյություն ունի Չհասկացված լինելը իմ խաչն ա, քարշ եմ տալիս, արագ-արագ խոսալուց ա սաղ

    Բայց շատ եմ սիրում քո ոգևորությունը գրառումներում, որ ամերիկաներից ես պատմում, ուզում էի վարկանիշ տամ, էն էլ՝ ինչպես միշտ համակարգը չի թողնում


    Էդ հայհոյելը ընդհանրապես. Հայաստանում բազարի բուն ա, ախպեր ընկերուհուս հետ եմ գնում, քֆո՞ւր եք տալիս, իսկ էստեղ կակռազ ընկերուհին ա հայհոյում
    Կռիվ չենք անում, այ մարդ. մեզնից ի՞նչ կռիվ անող, հանգիստ քննարկում ենք ։ Ի դեպ, վարկանիշի առումով փոխադարձ ա. էս մի ամիս կլինի՝ չի թողնում ։

    Ի դեպ, քֆուրի հետ կապված։ Հայերեն հայհոյանքն ու անգլերենը լրջորեն տարբերվում են իրարից։ Ասում են՝ ինչքան հին ա ժողովուրդը, էնքան մեծ ա տվյալ լեզվով հնչող հայհոյանքի ուժը։ Ասենք, անգլերենի f տառով սկսվող ամենատարածված ու գործածական հայհոյական բառը ոչ մի կերպ չես համեմատի հայերենի համապատասխան բառի հետ (տես՝ անգլերենինը գոնե առաջին տառը գրեցի, իսկ հայերենինն իսկի առաջին տառը գրելս էլ չի գալիս )։ Հենց իրենք՝ օգտագործողներն էլ այլ կերպ են ընկալում անգլերեն հայհոյական բառ, շատ ավելի թեթև, սովորական։ Նաև հաճախակի գործածման հետևանքով ա երևի ուժը կորցնում։ Իսկ հայերեն հայհոյանքներն ահավոր կոպիտ ու գռեհիկ են հնչում, որովհետև ոչ մի իրան հարգող տղամարդ (էլ չեմ ասում՝ կին) իրեն թույլ չի տա հասարակական վայրում հայհոյել, կանանց ու երեխաների մոտ՝ առավել ևս։

    Հ.Գ. Էս թեմայում ինչ գրում եմ, անընդհատ վախենում եմ թեմայից դուրս լինելուց... Վերնագիրը շատ ավելի նեղ ա, էլի։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  5. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (22.03.2015), Աթեիստ (22.03.2015), Շինարար (22.03.2015)

  6. #34
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    32
    Գրառումներ
    23,857
    Բլոգի գրառումներ
    17
    Mentioned
    28 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Բյուր, չգիտեմ, կարող ա ես էլ էն, ինչը դու ես էս տեսել, տեսնեմ, հավանեմ, ինձ կոմֆորտ զգամ, բայց հիմա որ գրածդ կարդում եմ, խնդալս գալիս ա ճիշտն ասած:

    Մնում ա, որ հասարակական վայրերում մատների ծայրերի վրա քայլենք, խոսենք շշուկով՝ միայն խիստ անհրաժեշտության դեպքում, երեխային հասարակական վայր տանենք միայն քնած: Ըստ իս էս ամենում ուղղակի չափի զգացումն ա պետք պահել: Ասենք մարշրուտկայում շատ բարձր հեռախոսով խոսելը, էն էլ երկար ու կենցաղային հարցերով, ինձ էլ ա նյարդայնացնում: Կողքինների վրա թքած ունենալը ինձ էլ դուր չի գալիս: Ինքս աշխատում եմ նման դեպքերում նույն հեռախոսազանգերին շատ արագ պատասխանել (որ զանգը շատ չհնչի) ու խոսել հնարավորինս հակիրճ, հնարավորինս կամաց ձայնով, հնարավորինս ինֆորմատիվ: Բայց ասենք պահանջելը, որ կողքինիս հեռախոսը չզնգա, իմ համար աբսուրդային միտք ա, ու հաստատ իր հեռախոսի զնգալուց իրան անհարգալից չեմ համարի, ուրիշ հարց, որ կարող ա նենց անճաշակ երաժշտություն դրած լինի զանգին, որ մտքումս խնդամ իրա ճաշակի վրա:
    Արտ, ես ամեն անգամ Հայաստանում վեր եմ թռնում ցանկացած հեռախոսի զանգից: Դե էլ չեմ ասում, որ Հայաստանում հեռախոսի դերը չափազանցված ա: Հեչ պարտադիր չի ամեն վայրկյան կարողանալ զանգերին պատասխանել: Ահավոր տհաճ ա, երբ նախ ինչ-որ մեկի հեռախոսը բարձր ձենով զանգում ա, երկրորդ պատասխանում ա քո ներկայությամբ: Բայց նաև տհաճ ա էն, որ երբ չես պատասխանում զանգին մի անգամ, մի յոթ անգամ վրա-վրա զանգում են:
    Ինչ վերաբերում ա Շինի ասածին, ապա էդ բոլորն էլ են տհաճ, համաձայն եմ: Մեզ մոտ նման բաներ չկան կամ գոնե նմանատիպ բաներ լինում են մենակ ուրբաթ-շաբաթ գիշերներին, ժամը հազարին:

  7. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (22.03.2015), Շինարար (22.03.2015)

  8. #35
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,752
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչ կա, էդ եմ ներկայացրել, Քիբորդ ջան, խնչելն էլ լավ հիշացրիր, էդ էլ պլյուս, նեղվեմ, չնեղվեմ, ինձ ով ա հարցնում, տրվել եմ րիլաքսի: Հայերն իրոք զուսպ ժողովուրդ են մեծ մասամբ, էդ փողոցում բան-ման գցելն էլ ընդհանուր մաքուր չի պահվում, օրվա ընթացքում չի մաքրվում, մաքուր պահվի, էստեղի պես կպակասի: Գուցե «ավելորդ» բառը գրածումս ավելորդ էր, բայց իրոք ներկայացնում եմ էն, ինչ կա, փողոցում հա, բան-ման քիչ են գցում, բայց փողոցն էլ օրվա ընթացքում անընդհատ մաքրվում ա, պլյուս ամեն հինգ մետրի վրա աղբարկղ կա՝ մեծ աղբարկղ, որ օրվա ընթացքում չհասցնի բերնեբերան լցվի: Մենք Հայաստանում չենք տեսել էդ իրավիճակում, եթե էդքան հաճախ մաքրվի, էլի էդքա՞ն բան-ման կգցեն, թե՞ չէ: Ամեն ինչում մեր ժողովրդին չմեղադրենք: Քո ծայրահեղականությունը ճի՞շտ ա. եթե մարդը վարվեցողության նորմ ա խախտում, կարելի՞ ա իր վերաբերմամբ կիրառել չորքոտանի տերմինը, էլ չասեմ՝ ինչքան անընդունելի ա նույնիսկ ահավոր զայրացած ժամանակ որևէ կերպ Հիտլերի որևէ քայլ դրական իմաստով վկայակոչելը: Ակումբում գրառում ունեմ մի հատ օրագրումս իմ ուշացած լինելու պատճառով ինձ խեթողների մասին, հեսա, գտա, էլ ոնց կլինի, ուշացել եմ, չորքոտանի՞ դարձա, ոչ մի անարգանք էլ չկար. էդպես ստացվեց, մի քիչ ուշացա, ոչինչ:
    Շին ջան, իմ ասածը ծայրահեղություն չի, ասել քեզ ինչ կա էն եմ ասում, եթե մարդը եկել ա թատրոնի դռան դեմը կանգնել ու գյալաջի ա անում, բայց արդեն ժամը 7-ն ա ու ինքը ներս չի մտնում՝ հա ինքը չորքոտանի անասուն ա, եթե մարդուն համ պաստառներով, համ հայտարարությամբ զգուշացնում են, որ հեռախոսը պետք ա անջատել կամ գոնե անձայն վիճակի բերել ու դրանից հետո դահլիճում անդադար լսվում են զանգերի ձայներ, ապա հա էդ մարդիկ անասուն են, չորքոտանի, կով, տխմար, եզ ու ինչքան սենց համապատասխան բառ գիտես դրանից են:
    Շին ջան, ես ասեմ չասեմ, դա ակնհայտա, մինչև մարդուն չես ստորացնում կամ քիթ մռթին տալիս, շատ հազվագյուդ դեպքերում ա մարդը սթափվում ու գիտակցում, որ սխալ ա անում:
    Կարաս ինձ բացատրես կամ ասես, ոնց անվանեմ էն մարդուն, ով կողքս կանգնած երեխու ձեռքը բռնածա ու լուսացույցը կարմիր ա հետիոտնի համար, ես իմ երեխուն բացատրում եմ, որ կարմիրի տակով անցնել չի կարելի, ինքը դա լսում ա ու իրա երեխու ձեռից քաշելով ասում ա՝ քանի ավտո չկա արի անցնենք, բա դա անասուն չի՞, բա ադա չորքոտանի չի՞…
    Եղբայր, եթե դու ուշացել ես թատրոնից, չգիտեմ հարգելի պատճառով ու այնուամենայնիվ ուզում ես ներս մտնել, թող առանձին տեղ լինի կամ դռնից մտնի ներս ու կանգնի մնիչև անտրակտ կամ չգիտեմ մինչև մի ընդմիջում, որ իմ դիմացով չանցնես ու ինձ խանգարես: Ես սխալ ու վատ բան չեմ պահանջում ապեր ու էդ կանանց որ քեզ թարս են նայել ես հասկանում եմ հա թող ծայրահեղ լինի՝ ուշացել ես, մի մտնի ներս, այ քեզ բան:
    Ես ոչ մի կերպ չեմ ասում՝ ես բացարձակ ճիշտ եմ, դու՝ սխալ, ես ընդամենը ասում եմ, որ ավտոբուսում շիշ թողելու քո խեթ չնայելը, էդ երևույթը չի սիրունացնում, թատրոնից կամ համերգից սիստեմատիկ ուշանալը արդեն ոչ թե պատահաբար ա այլ կենսակերպ ու սենց շարունակ:

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ասենք հասարակական վայրում սենց բան կարդալն էլ հաճելի բաներից չի: Ասածս էն ա, որ ուրիշի՝ մարշրուտկում զանգի ձենը չանջատած հեռախոսը հաստատ մի հարյուր գլուխ ավելի նորմալ ա, Հով ջան
    Աշկերդ փակ կարդա ջիգյարս

  9. #36
    Պատվավոր անդամ
    Շինարար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,425
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում keyboard-ի խոսքերից Նայել գրառումը

    Աշկերդ փակ կարդա ջիգյարս
    Բա դու խի՞ չես աչքերդ փակ ներկայացում նայում:


    Ասելս էն ա՝ թող արգելեն ուշ մտնելը, ես էլ ուշ չմտնեմ, քանի արգելված չի, ինձ թույլ են տվել ուշ մտնել, ուրեմն դու կամ էդ երկու կանայք հետս գործ չունեք, թող ներկայացումից հետո գնան ղեկավարությանը բողոքեն, բայց ինձ մի անհանգստացրեք կամ չորքոտանի անվանեք:


    Լավ, ուշ մտնելը արգելեցեք, բայց որ ինձ դուր չեկավ, կեիսց դուրս եկա, դա՞ էլ եք արգելելու:


    Մարդ էլ կա ասում ա՝ անընդհատ կեսերից ծափահարությունները ինձ դուր չեն գալիս:

  10. #37
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    24,919
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    63 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում keyboard-ի խոսքերից Նայել գրառումը
    Աշկերդ փակ կարդա ջիգյարս
    Հով ջան, անպայման, բայց միայն էն դեպքում, երբ համոզվեմ, որ ականջներիդ մեջ ձայնամեկուսացնող խցաններ խրած ես թատրոն գնում, որ կողքիդ նստածի հեռախոսազանգը չլսես:


    Հիմա կատակը կատակով, մի քիչ ծավալվեմ, որ ոչ թեմայից դուրս ընկալվեմ, ոչ էլ անձնական դիտողություն անողի դերում:

    Ոնց արդեն գրել եմ էս թեմայում, համարում եմ, որ խնդիրը ընդամենը չափը չանցնելն ա, չափի զգացումն ունենալն ա:

    Օրինակ 1. Տեսականորեն կարող ա դեպք լինի, որ ես ինքս, որ դեռ թատրոնի, կինոյի, համերգասրահի շենք չմտած արդեն անջատում եմ հեռախոսս ամբողջովին կամ անջատում զանգի ձայնը, էնպիսի դեպք լինի, որ չանջատեմ: Խոսքը պատահական անուշադրության, վրիպելու մասին չի, որն ի դեպ ոմանց մոտ լինում ա: Քիչ մը անհավանական օրինակ շարադրեմ. ներկայացման ռեժիսորը աղաչել ա, պաղատել ա, ընկել ա ոտներս, որ անպայման գնամ իր պրեմիերային ու ստիպված համաձայնել եմ, բայց հիվանդ, ծանր վիճակում մարդ ունեմ հիվանդանոցում, որից ամեն վայրկյան կարող ա լուր գա: Եթե նման սիտուացիա լինի, թքած կունենամ, որ կողքինիս մի ակնթարթ խանգարել եմ: Մի ակնթարթ, որտև հաստատ ես վայրկենական ձենը կանջատեի, դահլիճից դուրս կգայի, հետ կզանգեի: Բայց նաև վստահ եմ, որ դահլիճում մարդ կլիներ, ով ինձ չորքոտանի կհամարեր:

    Օրինակ 2. Նույն էս ակումբում ես եղել է, որ հայհոյական կամ ոչ նորմատիվ բառ, արտահայտություն եմ գրել: Վստահ եմ, որ իմ էդ գրածը կարդացողները առաջինը ոչ թե շեշտվել են ակումբի կանոնադրության վրա, այլ հասկացել են, թե որքան «համբերության բաժակը լցված» վիճակ ա, ու իրանք էլ են տեղին համարել դա: Բայց չեմ մտնի ու ինձ նման արտահայտություններ թույլ տամ թեմայում, որը նվիրված ա էթիկայի քննարկմանը, որում շատ հանգիստ, բարեհամբույր, նորմալ բանավեճ է ընթանում:




    Տենց միջոցառումների ժամանակ իսկապես ահավոր տհաճ ա հեռախոսազանգ լսելը, քեզ ակամ շեղում ա: Բայց ասենք իմ համար դա շատ ավելի մեղմ բան ա, քան կինոթատրոններում կինո նայելուց ադիբուդիի խշխշոցն ու խրթխրթոց լսելը, որն արդեն իսկ խիստ տարածված բան ա սաղ աշխարհում ու խրախուսվում ա հենց կինոթատրոնների կողմից: Ինձ որ մնար, ավելի լավ էր 20 հոգու հեռախոսին զանգ գար, քան էդ անտեր ադիբուդին էդտեղ ուտեին:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (22.03.2015)

  12. #38
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    34
    Գրառումներ
    3,049
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ընդհանրապես հասարակական վայրերում պետք ա հեռախոսի ձենն անջատել, վիբրացիայի վրա դնել: կամ գոնե շատ ցածր պահել: Վերջին անգամ հեռախոսի զանգի ձայն Երևանում եմ լսել:
    Ես էլ մեր մոտ (Շվեդիա) չեմ հիշում որ տրանսպորտում զանգի ձեն լսած լինեմ, բայց պատճառն էն ա, որ մարդիկ տրանսպորտում միշտ ականջակալերով երաժշտություն են լսում։ Թե չէ չեմ կարծում թե որևէ մեկը տրանսպորտ մտնելուց վիբրացիայի վրա ա դնում ձենը։
    ՈՒ շատ հաճախ երկար բարակ գյալաջի են անում հեռախոսով։ Սովորաբար շատ ցածր ձայնով ու հազվադեպ բարձր խոսացողներին էլ թարս–թարս են նայում։ Բայց էդ ամենը չի վերաբերվում ուրբաթ–շաբաթ երեկոներին․ էդ ժամանակ բոլորն իրանց պարտքն են համարում ինչքան հնարավոր ա բարձր խոսել ու հռհռալ‎։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Chuk (22.03.2015)

  14. #39
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    32
    Գրառումներ
    23,857
    Բլոգի գրառումներ
    17
    Mentioned
    28 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արշակ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես էլ մեր մոտ (Շվեդիա) չեմ հիշում որ տրանսպորտում զանգի ձեն լսած լինեմ, բայց պատճառն էն ա, որ մարդիկ տրանսպորտում միշտ ականջակալերով երաժշտություն են լսում։ Թե չէ չեմ կարծում թե որևէ մեկը տրանսպորտ մտնելուց վիբրացիայի վրա ա դնում ձենը։
    ՈՒ շատ հաճախ երկար բարակ գյալաջի են անում հեռախոսով։ Սովորաբար շատ ցածր ձայնով ու հազվադեպ բարձր խոսացողներին էլ թարս–թարս են նայում։ Բայց էդ ամենը չի վերաբերվում ուրբաթ–շաբաթ երեկոներին․ էդ ժամանակ բոլորն իրանց պարտքն են համարում ինչքան հնարավոր ա բարձր խոսել ու հռհռալ‎։
    Արշակ, մենակ տրանսպորտը չի: Չգիտեմ՝ Շվեդիայում ոնց ա, բայց Դանիայում մարդկանց հեռախոսների զանգը միացած ա լինում մենակ երբ տանն են լինում, մնացած բոլոր տեղերում վիբրացիայի վրա ա: Դրա համար կյանքում հեռախոսի զանգ չես լսում:

  15. #40
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    24,919
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    63 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Արշակ, մենակ տրանսպորտը չի: Չգիտեմ՝ Շվեդիայում ոնց ա, բայց Դանիայում մարդկանց հեռախոսների զանգը միացած ա լինում մենակ երբ տանն են լինում, մնացած բոլոր տեղերում վիբրացիայի վրա ա: Դրա համար կյանքում հեռախոսի զանգ չես լսում:
    Գրպանու՞մ են պահում, որ վիբրացիայից զանգը զգան, թե՞ պայուսակներում, ու թքած ունեն, իրենց զանգու՞մ են, թե՞ ոչ:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (22.03.2015)

  17. #41
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    32
    Գրառումներ
    23,857
    Բլոգի գրառումներ
    17
    Mentioned
    28 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Գրպանու՞մ են պահում, որ վիբրացիայից զանգը զգան, թե՞ պայուսակներում, ու թքած ունեն, իրենց զանգու՞մ են, թե՞ ոչ:
    Երկուսն էլ տարբերակ են: Ստեղ մեծ թեմա չի զանգին անմիջապես պատասխանելը, եթե հատուկ զանգի չեն սպասում:

  18. #42
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    24,919
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    63 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Երկուսն էլ տարբերակ են: Ստեղ մեծ թեմա չի զանգին անմիջապես պատասխանելը, եթե հատուկ զանգի չեն սպասում:
    Առաջինի դեպքում մի քիչ թեմայից շեղվեմ ու քեզ հարց տամ: Վիբրացիայով գրպանում դնելը վնաս չի՞: Ես մի շրջան կար, որ հեռախոսս միշտ վիբրացիայի վրա էի պահում, հետո մկաններս էին, թե ինչերն էին, չգիտեմ, արդեն առանց հեռախոսի զնգալու կամ հեռախոսը գրպանումս լինելու էին վիբրացիայի տակտկով թռթռում: Ահագին ժամանակ անցավ, մինչև վերականգնվեց


    Երկրորդի դեպքում ուղղակի ապշում եմ, թե ինչներին ա պետք բջջային հեռախոսը: Քաղաքայինով ու փողոցներում տեղադրված հեռախոսներով յոլա գնացեք, էլի:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (22.03.2015)

  20. #43
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    34
    Գրառումներ
    3,049
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Արշակ, մենակ տրանսպորտը չի: Չգիտեմ՝ Շվեդիայում ոնց ա, բայց Դանիայում մարդկանց հեռախոսների զանգը միացած ա լինում մենակ երբ տանն են լինում, մնացած բոլոր տեղերում վիբրացիայի վրա ա: Դրա համար կյանքում հեռախոսի զանգ չես լսում:
    Տարօրինակ ա։ Իմաստը ո՞րն ա։ Համենայն դեպս մեր մոտ գործի տեղը հաճախ եմ տարբեր հեռախոսների զանգեր լսում։ ՈՒ ինձ որևէ կերպ չի խանգարում ուրիշների զանգերը։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  21. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (22.03.2015), Rammstein (22.03.2015), Աթեիստ (22.03.2015), Շինարար (22.03.2015)

  22. #44
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    32
    Գրառումներ
    23,857
    Բլոգի գրառումներ
    17
    Mentioned
    28 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Առաջինի դեպքում մի քիչ թեմայից շեղվեմ ու քեզ հարց տամ: Վիբրացիայով գրպանում դնելը վնաս չի՞: Ես մի շրջան կար, որ հեռախոսս միշտ վիբրացիայի վրա էի պահում, հետո մկաններս էին, թե ինչերն էին, չգիտեմ, արդեն առանց հեռախոսի զնգալու կամ հեռախոսը գրպանումս լինելու էին վիբրացիայի տակտկով թռթռում: Ահագին ժամանակ անցավ, մինչև վերականգնվեց


    Երկրորդի դեպքում ուղղակի ապշում եմ, թե ինչներին ա պետք բջջային հեռախոսը: Քաղաքայինով ու փողոցներում տեղադրված հեռախոսներով յոլա գնացեք, էլի:
    Հա, գրպանում դնելը վտանգավոր ա: Մեկը ես վերարկուիս գրպանում եմ դնում ու սովորաբար ականջակալներով եմ: Իսկ գործի տեղն էլ սեղանին եմ դնում: Բայց ընդհանուր առմամբ ստեղ մարդիկ շատ կախված չեն զանգերից, ինչքան Հայաստանում: Ես որ գալիս եմ Հայաստան, շնչահեղձ եմ լինում զանգերի քանակից: Էստեղ եթե հարցը սմս-ով կամ մեյլով լուծվող ա, տենց էլ անում են:

  23. #45
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    32
    Գրառումներ
    23,857
    Բլոգի գրառումներ
    17
    Mentioned
    28 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արշակ-ի խոսքերից Նայել գրառումը
    Տարօրինակ ա։ Իմաստը ո՞րն ա։ Համենայն դեպս մեր մոտ գործի տեղը հաճախ եմ տարբեր հեռախոսների զանգեր լսում։ ՈՒ ինձ որևէ կերպ չի խանգարում ուրիշների զանգերը։
    Կյանքում գործիս տեղը զանգի ձայն չեմ լսել: Միակ տեղը, որտեղ մի քանի անգամ զանգ կարող ա լսած լինեմ, աղմկոտ փաբերն են ուրբաթ իրիկունները:

Էջ 3 4-ից ԱռաջինԱռաջին 1234 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Թատրոն չգնա՞նք
    Հեղինակ՝ Dr. M, բաժին` Թատրոն
    Գրառումներ: 70
    Վերջինը: 07.06.2015, 17:15
  2. Հայ աղջիկների հագնվելու կուլտուրան
    Հեղինակ՝ igrok, բաժին` Էթիկա
    Գրառումներ: 192
    Վերջինը: 11.05.2015, 16:44
  3. Գրառումներ: 22
    Վերջինը: 08.03.2009, 20:07
  4. Կինո -> թատրոն
    Հեղինակ՝ Heqim, բաժին` Թատրոն
    Գրառումներ: 6
    Վերջինը: 09.07.2008, 20:49
  5. BDSM - ի կուլտուրան...
    Հեղինակ՝ Panuka, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 10
    Վերջինը: 10.09.2007, 14:20

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •