Շինարար-ի խոսքերից
Քվեարկել եմ էն պիեսների օգտին, որոնք կարդացել եմ մինչև վերջ, կարողացել եմ մինչև վերջ կարդալ: Երկրորդի արևմտահայերենը նման չէր էն արևմտահայերենին, որին ես քիչ թե շատ ծանոթ եմ մեր դասական գրականությունից, ինձ թվում ա՝ չարժե գրել մի լեզվով, որին չես տիրապետում, բայց գուցե արևմտահայերենը փոխվել ա հիմա, ուղղակի ես եմ մեղավոր, որ պատկերացումս ի վերջո մեծ մասամբ 19-րդ դարի գրականության վրա ա հիմնված: Երրորդի հենց առաջին պարբերության կենցաղայնությունը չթողեց առաջ գնալ՝ բարևել-չբարևել, լայեղ անել-չանել: Առաջինի մասին եք ասում, թե ընթեցելու համար ա գրված, ոչ թե բեմադրելու, իսկ թատրոնի բեմին ո՞նց պետք ա խեղճ բեմադրողը ցույց տա, որ պատուհանները նոր են լվացված, որ հանդիսասրահից տեսանելի լինի, չնայած բեմից բան չեմ հասկանում, գուցե հնարավոր ա:
Իսկ որ պիեսը նախ և առաջ ընթերցելու համար ա գրվում, եթե հեղինակը նախ և առաջ գրող ա, ինձ թվումա՝ լրիվ բնական ա: Գրողը, նորմալ գրողը սովորաբար չի կարողանում մնալ զուտ բեմադրողի համար նախատեսված ռեմարկների սահմաններում, ու դրանցում էլ հաճախ տուրք ա տալիս իր գեղարվեստական մտածողությանը, բա ուրիշ էլ ո՞նց: Գրողը առաջին հերթին գրում ա գեղարվեստական ստեղծագործություն, ո՞վ կբեմադրի, ո՞նց կբեմադրի, դա հարցի մյուս կողմն ա: Էս առումով առաջինի հեղինակը իհարկե արվեստագետ ա՝ արտիստ՝ հոգով: Էն որ գլխավոր կերպարները ագռավներ են, իհարկե մի բան արժե, ոչնչի մասի՞ն էր որ: Բա որ Մըռռից փրկեցի՞ն, քի՞չ բան էր, էսքան փոքր տարածության մեջ: Դե դուք ասեք՝ ագռավ, կռռան, զահլա տարան, իսկ իրանք Մըռռերից պաշտպանում են մարդկանց: Երբ ենք մենք մարդիկս վերջապես սովորելու հասկանալ իրանց: Չեմ սիրում, որ հաջող գործերի անունը դնում են ղըժժ ու անցնում առաջ: Գիտեմ՝ ՝սա հեղինակն էլ կգա, կասի՝ հա բա ղըժժում էի, ինչ էի անում: Չի կարելի, հեղինակ, համեստ պահիր քեզ, յանի ուզում ես ասես, որ չղըժժայիր Շեքսպիրին տալու էիր, անցնեի՞ր: Մի քիչ զուսպ եղեք, հա՞:
Վերջին տարբերակը. դե պիեսը սովորաբար բաժանվում ա գործողությունների, ոչ թե զրույցների: Ասել է թե՝ պետք ա գործողություն լինի, ոչ թե մենակ զրույց: Բայց Լեռ Կամսարը մի հավես զրույց ունի էդպես, ինքը պիես ա կոչում: Կոմունիստը ընտանիքով հաստատվել ա ոչ կոմունիստի հարևանությամբ, ու ոչ կոմունիստի տղան պատի վրայով թռնում ա ու ծանոթանում անաստվածի տղայի հետ, ամբողջ պիեսը էդ երկուսի զրույցն ա, երկու էջ երևի, պիես էլ ասում եմ, բայց մի շնչով կուլ ես տալիս: Վերադառնանք վերջին պիեսին, որը բնականաբար ոչ կապ չունի Կամսարի գրածի հետ սյուժեի ու ընդհանրապես ոճի առումով, ուղղակի հիշեցի: Շատ գրագետ էր գրված, ուղղակի զրուցում են ու չի ձանձրացնում, ընդ որում՝ էդ ամենը շատ ինչ-որ աղջկական ա, ինձ ոչ հարազատ ա, բայց ախր իրոք շատ լավ ա ուրեմն շարադրված, որ կարդացվում ա, ես չհասկացա ասելիքը, բայց համոզված եմ՝ հեղինակը ինչ-որ մեսիջ ներդրել ա, երևի կարա ավելի լայն կտորի մաս դառնա՝ ավելի ընկալելի: Բայց էս պահին ակումբում առաջին քայլերն են էս գրական ձևի մեջ ու իմ կարծիքով՝ ահագին հաջող առաջին քայլեր են, համենայն դեպս երկու գործի հեղինակ վստահաբար ցույց ա տվել, որ եթե պահանջարկ լինի ու ժամանակ աշխատելու, կարող են բավականին հաջող արտադրանք ստեղծել:
Շնորհակալ եմ հեղինակներին ու Այվիին:
Մեկ էլ քանի պիեսներից ենք խոսում, դրամատուրգիայում իմ ամենասիրած տեսարանը պատմեմ: Կամյուի մոտ ա: Կալիգուլայի շրջապատը բեմի վրա պլանավորում ա դավադրություն Կալիգուլայի դեմ: Կալիգուլան ներս ա մտնում, մոտենում դավադիրներին, ձեռքով աչքերը փակում ու դուրս գալիս բեմից: Ուղղակի էս էն մասին, որ գործողությունը զրույցից կարող ա ավելի շատ ասելիք ունենա:
Էջանիշներ