Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
Գուցե, ես ամեն դեպքում պնդում եմ, որ եթե հեղինակը նախ և առաջ գրող ա, ուրեմն շատ հնարավոր ա, որ նախ և առաջ գրի ի նկատի ունենալով կարդալը, ինքը գրող ա, դերասան ու բեմադրող չի: Ուրիշ բան եթե ընդգծած չլինեի նախ և առաջ գրող լինելը, ընդ որում՝ նույնիսկ ընդգծել եմ, որ ինձ ա էդպես ընդամնեը թվում, դեռ մի բան էլ ինձ թվում ա, որ եթե էդպես ա անում, դալրիվ բնական ա, ինչը չի նշանակում, եթե էդպես չլինի, անբնական կլինի… Հաստա՞տ էդքան լավ եմ ձևակերպել միտքս, շատ դուրըս եկավ Ամեն դեպքում, ակումբի պիեսների առաջ էսօրվա դրությամբ այլ պահանջ դնելը, քան կարդալի լինելը, եսիմ, ինչքանո՞վ ա ճիշտ: Մի անգամ էլ եմ ասում, էն մոտեցումը, որ դու ունես, իրոք գոյություն ունի, օդից բաներ չես խոսում հո… Բայց էն ինչ ես եմ ասում, ես ասում եմ՝ էս մոտեցումն էլ գոյություն ունի, ընդամենը փաստ եմ արձանագրում, ու չեմ կարողանում հասկանալ, թե ոնց կարող ա իմ ասածը էդ դեպքում սխալ լինի, եթե ախր հաստատ գիտեմ, որ տենց բան կա: Բայց ընդհանուր մերսի քննարկման համար, հանաք հանաք ահագին խոսացինք:
Շին ջան, նայի… եթե "գրողը" պիես ա գրում, ապա 100% ուզում ա որ բեմադրվի ու դրա համար ա գրվում պիեսը… եթե գրողը գրում ա պիես, ինքն առաջին հերթին դա տանում ա թատրոն ոչ թե հրատարակչություն… պիեսի նպատակն ու նշանակությունը դա ա… ես մեղավոր չեմ… այո, կան պիեսներ որ շատ լավ կարդացվում են,բայց դա չի նշանակում որ գրվել ա կարդալու համար… գիտեմ շատ ես սիրում պիես կարդալ, լավ ա, բայց էս անգամ քո կարծիքը չի կարա ճիշտ լինի… կարա գոյություն ունենա, բայց ճիշտ չի…

եթե պիես գրես կարդալու համար ապա բեմականացնելը դժվար կլինի, պտի գա մեկը որ դրանից պիես սարքի… հենց քո ասած Լեռկամսարի պիեսը, էն երկու երեխաների… միգուցե շատ լավ գործ ա, բայց շատ հնարավոր ա որ անգամ պիեսի տեսքով գրված լինեու դեպքում "անբեմադրելի" լինի… կարա շատ լավ գեղարվեստական ստեղծագործություն լինի, բայց պիես չդառնա…

ասածս ինչ ա… եթե պիես են գրում, ապա բեմադրվելու համար են գրում, հակառակ դեպքում էդ ֆորմատն անիմաստ ա որդեգրելը…