Հայկօ-ի խոսքերից
Մեծ հաճույքով կառռդացի Ռռուտինը: Շեշտում եմ. մեծ հաճույքով: Չեմ հիշում՝ սենց փախած գործ երբ էի վերջին անգամ կարդացել Ակումբում (հիշել ու անպայման բացատրել, թե ինչ ա նշանակում «փախած»): Գիտեմ, որ տեսքիցս բացարձակապես չի երևում, բայց նենց ահագին տակն եմ մնացել: Հին ակումբական ավանդույթին հետևելով՝ հեղինակի ճակատը պաչելու ցանկություն եմ հայտնում՝ Կըռռ, Կառռ ու Մըռռ կերպարներով հայերեն գրականությունը հարստացնելու համար: Ուրիշ հին ակումբական ավանդույթին դավաճանելով՝ հրաժարվում եմ հեղինակին գուշակելուց, որովհետև արդեն գաղափար չունեմ՝ ով ով ա ու ով ինչ ա գրում:Ես պիես կարդալ չեմ սիրում: Բայց էս մեկը հավեսով կարդացի: Չհաշված երկար-բարակ ինտրոն: Ստեղ խաբեություն կա. պիես սովորաբար գրում են թատրոնում խաղացվելու համար, իսկ էս դեպքում խաղացվելու շանսերը ձգտում են զրոյի, իսկ կարդացվելու հավանականությունը շատ մեծ ա, ու հեղինակը տեղը տեղին օգտվել ա իր էդ իմացությունից ու ինտրոյում ու փակագծերում տեղավորել ա էն ամեն ինչը, ինչ կուզեր ասել ու ավելացնել հենց ընթերցողի (ոչ թե հանդիսատեսի) համար, բայց պիեսի ֆորմատը թույլ չէր տալիս: Ահագին լավ ա ստացվել, բան չունեմ ասելու, ես որ փակագծերի նշումներն ու ցուցումները հույժ հաճույքով եմ կարդացել. հաճախ դրանք ավելի լավն էին, քան երկխոսությունները: Բայց դրանք պիեսի մա՞ս են, թե՞ ինչ. չգիտեմ: Սկզբի տարածքի նկարագրությունը, ամեն դեպքում, անտեղի ձգձված էր. երկխոսություններն ու կարճ նախադասություններն ավելի լավ էին ստացվել:Ամենալավը հենց հիմքում ընկած միտքն էր. պիես գրել կենդանի՝ անասուն հերոսներով: Հա, վերադառնալով նախորդ «կարդացվող, ոչ թե խաղացվող» մտքիս, պիտի ասեմ, որ ինձ ահագին բացել էր, երբ պատկերացնում էի, թե ոնց պիտի խեղճ դերասանները բեմի վրա էս կողմ - էն կողմ թռչեն ու փետուրներ շաղ տան: «Ես ձեր մարդ ասողի» վրա վատացա: Բայց դե ընդհանուր պատումը թույլ էր, ագռավ էր, մարդուն փրկեց, հետո աղջկա հետ հուզաթաթախ նայեցին իրար, հետո պառավը բիձուն դավաճանության անլիմիտ լիցենզիա տվեց, պրծ: Շարադրանքը շատ հավես իսկական էր, հեղինակը կարողանում ա խոսակցություն գրել: Ես Մըռռի տեսանկյունն էլ կուզեի կարդալ. պահանջում եմ երկրորդ արար:
Էջանիշներ