Մեֆ, սաղ ճիշտ ես, քննարկելու բան կա, բայց էդ երևույթները կան, գոյություն ունեն, ուզես, թե չուզես, ընդունելի լինի քեզ համար, թե չէ: Իսկ ինձ դուր ա գալիս կարդալու համար նախատեսված դրամատուրգիան, գուցե դու դեմ ես դրան, բայց վա՞տ ա, որ կա էնպիսի ընթերցանության համար նախատեսված նյութ, որը կարող ա ապահովել իմ ժամանցը. ինչո՞վ ա վատ: Արվեստը տարբեր ձև ա լինում, ինչքան բազմազան, էնքան լավ, էնքան ամենքս կգտնենք մերը: Ու էլի չհասկացա, թե իմ որ ասածի հետ համաձայն չե՞ս. պնդում ես, որ նման բան չկա՞: Գուցե պնդո՞ւմ ես, որ դա այլևս թատրոն չի կարա կոչվի: Գուցե, քննարկելու թեմա ա: Մեկ էլ մի բան ասեմ՝ համաձայն չեմ-ով ընդհանրապես գրական կամ մշակութային թեմաներով քննարկումները սկսելը էնքան էլ ճիշտ չի, որովհետև ես հո հիմարություններ չեմ դուրս տվել ի վերջո, էս դեպքում քննարկումը գուցե կարելի ա զարգացնել, իմ ասածնեը զարգացնել կամ ուղղությունը փոխել, բայց ինչի՞ն չես համաձայն, երբ ես ասում եմ էն, ինչը կա՝ անկախ իմ ուզել-չուզելուն
Էջանիշներ