User Tag List

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 36 հատից

Թեմա: Տեքստային հաղորդակցման ծրագրեր

  1. #1
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    45
    Գրառումներ
    8,703
    Mentioned
    49 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Տեքստային հաղորդակցման ծրագրեր

    Շատ ակումբցիներ երևի ոչ էլ տեսել են mIRC ու ICQ, բայց ինտերնետային շփումը ժամանակին կատարվում էր միայն այդ ծրագրերով։


    Ու մինչև հիմա էլ շատերը կարոտում են դրանց, որովհետև դրանք ունեին մի ՄԵԾ առավելություն, զուրկ էին ձայն ու պատկեր հաղորդելու հնարավորությունից։
    Էսօր, Skype-ի, Viber-ի, Whatsapp-ի ու, կներեք արտահայտությանս, Zangi-ի դարում մարդիկ գրելու փոխարեն իրար զանգում են ։

    Ես որպես հին մարդ նախըտրում եմ տեքստային տարբերակը, որն ունի մի քանի առավելություն։
    1. Միաժամանակ լիքը մարդու հետ շփվելու հնարավորություն
    2. Տռուսիկով կոմպի դեմը նստած, մարդու հետ հանգիստ շփվելու հնարավորություն
    3. Նախկին խոսակցությունների դիտում
    4. monospace տառատեսակների դեպքում լիքը հետաքրքիր ANSI նկարներով կայֆեր (nostalgie):

    Ասածս ինչ ա։ Էսօր ամենատարածված մեսսենջերները անասուն ծրագրավորման վառ դրսևորում են։ Ոչ մի բան չեն անում, բայց ուտում են կոմպի սաղ ռեսուրսները։

    Ես գտել եմ իմ ուզածը, բայց դեռ էնքան քիչ ա տարածված, որ զոռով եմ մարդկանց համոզում, ինսթալլ անեն։
    Ծրագիրը կոչվում ա 4talk:

    Ինֆորմացիոն պառանոիկները արդեն կարան չկարդան, որտև ծրագիրը ռուսական ա։

    Ծրագրի առավելությունները
    1. ամպային տեխնոլոգիաներ. ամբողջ հաղորդակցությունը պահվում ա սերվերների վրա, քանի սարքի վրա ուզում ես դիր, բոլորի վրա տեսնում ես նույն բանը։ Կարող ես բոլոր սարքերիդ վրայից ծրագրերը ջնջել, 0-ից ինսթալլ անել ու լոգինից հետո լրիվ հետ ստանալ։
    2. խմբային շփում. սա շատերն ունեն, բայց ոչ բոլորը:
    3. Հաղորդագրության ջնջում. ցանկացած պահին սխալմամբ ուղարկված հաղորդագրությունը կարելի է ջնջել, նույնիսկ խմբակային շփման ժամանակ հաղորդագրությունը ջնջվում է բոլորի մոտ։
    4. Ֆայլերի ու այլ մետա տվյալների (սմայլիկներ, կոորդինատներ) ուղարկում, թույլ է տրվում ուղարկել մինչև 2Գբ չափ ունեցող ֆայլեր։ Բացի այդ կարելի է ուղարկել նաև մի քանի րոպեանոց ձայնային հաղորդագրություն։ Այլ ամբողջ ինֆորմացիան ուղարկվում է սերվեր ու ստացողը ցանկացած պահի կարող է դրանք քաշել։
    5. Ծրագիրը շատ թեթև է աշխատում, ինչպես Windows-ի, այնպես էլ անդրոիդի տակ։ Հենց էս պահին իմ մոտ Windows-ի տակ օգտագործում է մոտ 15Մբ։ Համեմատության համար կարող եք նայել ասենք Skype-ի զբաղեցրած հիշողությունը, նույնիսկ առանց լոգին լինելու։
    6. Անվտանգություն. ենթադրենք ես ծրագիրն օգտագործում եմ համ տանը, համ հեռախոսում, ու հանկարծ գործի տեղում ստանում եմ գաղտնի հաղորդագրություն ասենք Նատաշայից։ Որպեսզի դա Վերան չկարդա, էս ծրագրի մեջ տեսնում եմ, թե էլ ինչ սարքերի վրա եմ լոգին եղած, ու հրամայում եմ տան կոմպի վրա դուրս գալ ծրագրից ։

    Ծրագիրը դեռ նոր է, հնարավոր է ինչ որ բաներ էլի ավելանան, բայց էս պահին եղածն արդեն հերիք է, որ ուրիշ մեսսենջերների վրա չուզենամ նայել։

    Հ.Գ.
    Տեսականորեն ՖԲ-ի մեսսենջերն էլ վատը չէր, մինչև էն պահը, երբ դրա բացելու համար ստիպված եմ միացնել քրոմիումի վրա սարքած որևէ բռուզեր։ Իսկ դա նշանակում է մի քանի հարյուր մեգաբայթ հիշողության կորուստ։

    Առաջարկում եմ բոլորին քաշել, օգտվել, թեմայում էլ կիսվել տպավորություններով ու առաջարկել այլ հարմար մեսսենջերներ։

    4talk-ը հասանելի է Windows-ի, Mac-ի, անդրոիդի ու IOS-ի համար, ինչպես նաև կա web տարբերակ։

    Հ.Հ.Գ.
    Ավելի մանրամասն ծրագրի մասին արդեն գրել է Էքսլերը
    http://www.exler.ru/expromt/03-06-2014.htm - 4talk - принципиально новый облачный мессенджер
    http://www.exler.ru/expromt/17-06-2014.htm - Облачный мессенджер 4talk - клиент под Android и его возможности
    http://www.exler.ru/expromt/08-07-2014.htm - Облачный мессенджер 4talk - клиент под Windows
    http://www.exler.ru/expromt/13-08-2014.htm - Облачный мессенджер 4talk - клиент под Mac (OS X)
    http://www.exler.ru/expromt/04-02-2015.htm - Облачный мессенджер 4talk - новые возможности, новая платформа OMMG 2.0
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  2. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (17.03.2015), Cassiopeia (17.03.2015), insider (17.03.2015), Lusina (18.03.2015), Universe (17.03.2015), _Հրաչ_ (18.03.2015), Լեո (17.03.2015), Մուշու (30.08.2017)

  3. #2
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    45
    Գրառումներ
    8,703
    Mentioned
    49 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մի երկու քար էլ սկայպի բոստանը։Վերջերս սկայպը սկսել ա հաղորդագրություններից ջնջել որոշակի հղումներ։Ընդ որում ուղարկողին թվում ա, թե իրա ուղարկածը տեղ ա հասել, իսկ ստացողի մոտ գրվում ա, որ հաղորդագրությունը ջնջվել ա։Սկսվել էր սաղ www.dx.com-ից (ընդ որում առանց www նորմալ գնում ա), հիմա արդեն մարդիկ ցուցակ են կազմում էն հղումների, որոնք չեն գնում։Էս պահի ցուցակhttp://www.aviasales.ru/www.kinopois...i.net/cian.ru/
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  4. #3
    Պատվավոր անդամ _Հրաչ_-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2007
    Հասցե
    Վանաձոր
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,047
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լավ ծրագիր ա, շատ հարմար ա ու արագ ա աշխատում: Միակ ու մեծ թերությունը կայանում ա նրանում, որ շատ քիչ օգտվողներ ունի:

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (20.03.2015)

  6. #4
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    45
    Գրառումներ
    8,703
    Mentioned
    49 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Էլի եկա ։)
    4talk-ը լիքը առավելություններով հանդերձ իմ հեռախոսի վրա մի մեծ թերություն ուներ։
    Հաղորդագրություն գալուց տեղյակ չէր պահում, չնայած Notification-ները միացրած էին։

    Արդեն ամսից ավել ա, անցել եմ ուրիշ ծրագրի՝ telegram.org։



    Հաղորդագրությունները շատ արագ հասցնում ա, նորմալ տեղեկացնում ա, աշխատում ա համարյա ցանկացած ՕՀ-ի տակ, նույնիսկ ունի բռուզերի միջից աշխատող վեբ տարբերակ։

    Մի բանում զիջում ա 4talk-ին։ Հաղորդագրությունը ջնջելուց ստացող կողմից չի ջնջվում (էս մասին իրանց արդեն տեղյակ պահել եմ)։
    Կոմպի տարբերակն էլ շատ թեթև ա աշխատում, հաճախակի թարմացումներ ա ուզում, ենթադրում եմ, որ լավ ինտենսիվ աշխատում են վրեն։

    Էս մեկը ոնց որ թե համ էլ լավ տարածված ա, ահագին մարդ կա կոնկտակտ լիստումս։

    Փորձեք, տարածեք, կիսվեք տպավորություններով։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  7. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    John (03.07.2015), _Հրաչ_ (04.07.2015)

  8. #5
    ^ ^ Արամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    4,981
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բյուրին խոսք եմ տվել Telegram-ի մասին գրեմ։
    Telegram is a cloud-based mobile and desktop messaging app with a focus on security and speed. Source

    Մինչև Telegram-ի գալը, կաին մի քանի ահավոր տարածված մեսինջեռներ` WhatsApp-ը, Viber-ը, FB Messenger-ը և այլն։ Ու թվարկված ոչ մի մեսինջեռները ոչ մի նորմալ privacy-ի մակարդակ չէին ապահովում։ Բայց ինչպես գիտենք, խոմ մեսինջեռնեը մենակ տկլոր նկարներ ու գիֆեր ուղարկելու համար չի, ու են մարդիկ ովքեր իսկապես կարևոր ինֆորմացիա էին փոխանակում մեսինջեռի միջոցով, օգտվում էին օրինակ XMPP Portocol (նախկին Jabber) -ի հիման վրա սարքած մեսինջեռներով, որոնք end-to-end encryption էին ապահովում։

    Կարճ ասած end-to-end encryption-ը նշանակում ա, որ բացի չաթի մասնակիցներից ուրիշ ոչ մեկ տեխնիկաան հնարավորություն չուներ տեսնելու թե ինչ ա կատարվում չաթում, այդ թվում նաև էդ մեսինջեռների տերերը։ Ու խոսքը ոչ միայն մեսինջեռի տերերի մասին ա, այլև նաև ցանկացած "COOL" անունոնվ գործակալության։

    Ու telegram-ը հենց ըտեղ խփեց։ Ինքը իրան ներկայացնում ա, որպես Secure Messenger ( որը նենց չի որ ամբողջությամբ համապատսախանում ա իրականությանը , բայց դա էդքան էլ կարևոր չի): Իրականում Telegram-ը ամբողջությամբ նույն WatsApp-ի copy-ն ա, ուրիշ ոչ մի բան (crypthographic marketing bullshit-ը հանած։ Բայց իրանք ճիշտ ձև գտան position լինելու ու էդ աշխատեց։ Ու հա նաև Telegram-ում գովազդ չկա ու չի էլ լինելու։ (Telegram is free forever. No ads. No subscription fees.) Source Այսինքն փաստացի նույն ֆունկցիոնալով ծրագիրը, արդեն շուկան գրավածի հետ կարողացավ մրցակցի։
    Վերջին խմբագրող՝ Արամ: 29.08.2017, 16:17:

  9. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    John (29.08.2017), Progart (29.08.2017), Աթեիստ (29.08.2017)

  10. #6
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    45
    Գրառումներ
    8,703
    Mentioned
    49 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Էլի եկա ։)
    4talk-ը լիքը առավելություններով հանդերձ իմ հեռախոսի վրա մի մեծ թերություն ուներ։
    Հաղորդագրություն գալուց տեղյակ չէր պահում, չնայած Notification-ները միացրած էին։

    Արդեն ամսից ավել ա, անցել եմ ուրիշ ծրագրի՝ telegram.org։

    Հաղորդագրությունները շատ արագ հասցնում ա, նորմալ տեղեկացնում ա, աշխատում ա համարյա ցանկացած ՕՀ-ի տակ, նույնիսկ ունի բռուզերի միջից աշխատող վեբ տարբերակ։

    Մի բանում զիջում ա 4talk-ին։ Հաղորդագրությունը ջնջելուց ստացող կողմից չի ջնջվում (էս մասին իրանց արդեն տեղյակ պահել եմ)։
    Կոմպի տարբերակն էլ շատ թեթև ա աշխատում, հաճախակի թարմացումներ ա ուզում, ենթադրում եմ, որ լավ ինտենսիվ աշխատում են վրեն։

    Էս մեկը ոնց որ թե համ էլ լավ տարածված ա, ահագին մարդ կա կոնկտակտ լիստումս։

    Փորձեք, տարածեք, կիսվեք տպավորություններով։
    էս բոլդ արած մասը կարամ հանեմ, որտև արդեն վաղուց թույլ ա տալիս 2 օրվա ընթացքում խմբագրել կամ ջնջել (այդ թվում նաև մյուս կողմում) հաղորդագրությունդ։
    Մի քանի ամիս առաջ ավելացրեցին ձայնային զանգերի հնարավորություն, ու կարամ փաստեր, որ վայբերից հաստատ ավելի որակով ա։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    GriFFin (29.08.2017)

  12. #7
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Բյուրին խոսք եմ տվել Telegram-ի մասին գրեմ։
    Telegram is a cloud-based mobile and desktop messaging app with a focus on security and speed. Source

    Մինչև Telegram-ի գալը, կաին մի քանի ահավոր տարածված մեսինջեռներ` WhatsApp-ը, Viber-ը, FB Messenger-ը և այլն։ Ու թվարկված ոչ մի մեսինջեռները ոչ մի նորմալ privacy-ի մակարդակ չէին ապահովում։ Բայց ինչպես գիտենք, խոմ մեսինջեռնեը մենակ տկլոր նկարներ ու գիֆեր ուղարկելու համար չի, ու են մարդիկ ովքեր իսկապես կարևոր ինֆորմացիա էին փոխանակում մեսինջեռի միջոցով, օգտվում էին օրինակ XMPP Portocol (նախկին Jabber) -ի հիման վրա սարքած մեսինջեռներով, որոնք end-to-end encryption էին ապահովում։

    Կարճ ասած end-to-end encryption-ը նշանակում ա, որ բացի չաթի մասնակիցներից ուրիշ ոչ մեկ տեխնիկաան հնարավորություն չուներ տեսնելու թե ինչ ա կատարվում չաթում, այդ թվում նաև էդ մեսինջեռների տերերը։ Ու խոսքը ոչ միայն մեսինջեռի տերերի մասին ա, այլև նաև ցանկացած "COOL" անունոնվ գործակալության։

    Ու telegram-ը հենց ըտեղ խփեց։ Ինքը իրան ներկայացնում ա, որպես Secure Messenger ( որը նենց չի որ ամբողջությամբ համապատսախանում ա իրականությանը , բայց դա էդքան էլ կարևոր չի): Իրականում Telegram-ը ամբողջությամբ նույն WatsApp-ի copy-ն ա, ուրիշ ոչ մի բան (crypthographic marketing bullshit-ը հանած։ Բայց իրանք ճիշտ ձև գտան position լինելու ու էդ աշխատեց։ Ու հա նաև Telegram-ում գովազդ չկա ու չի էլ լինելու։ (Telegram is free forever. No ads. No subscription fees.) Source Այսինքն փաստացի նույն ֆունկցիոնալով ծրագիրը, արդեն շուկան գրավածի հետ կարողացավ մրցակցի։
    Օքեյ, առավելությունը նշեցիր։ Հիմա ասենք թե ես հասարակ օգտագործող եմ, անվտանգության հարցն ինձ չի հետաքրքրում։ Նշեմ մի քանի պրոբլեմ։ Նախ, WhatsApp-ը ոչ մի ռեկլամ չունի, ոչ էլ ֆբ-ի մեսենջերը, հետևաբար դա առանձնապես առավելություն չի։ Հետո, տելեգրամի մյուս պրոբլեմներից մեկը լոգին լինելու կարգի պրիմիտիվ մի բան ա։ Ես երեք օր շարունակ չէի կարում մտնել, որտև էդ փորձնական զանգից հետո սեղմվելիք սլաքը նենց էր տեղակայված, որ չէի նկատում։ Ու ասենք կարայի ուղղակի ջնջեի տելեգրամը։ Հետո, չգիտեմ՝ շուկան ոնց ա գրավել, բայց փաստը մնում ա փաստ, որ մի հարյուրավոր կոնտակտներից մենակ երեքն էնտեղ կա, որոնցից մեկի հետ ուրիշ պլատֆորմում եմ շփվում, մյուսի հետ չեմ շփվում, երրորդի հետ էլ WhatsApp-ում էի շփվում, տեսավ կամ տելեգրամում, ասեց՝ արի ստեղ շփվենք։ Այսինքն, հիմա ինձ հարց եմ տալիս՝ արժե՞ մի հոգու հետ շփվելու համար ունենալ լրացուցիչ ափ։ Ու դրան էլ ավելացնենք, որ ֆեյսբուքի ընկերներիս հետ հանգիստ շփվում եմ մեսենջերով, հաստատ չեմ դնի, հատ-հատ սաղին կանչեմ տելեգրամ։ Չգիտեմ, գուցե անվտանգության առումով ունի լիքը առավելություններ, բայց ֆունկցիոնալության առումով բավական թույլ ա։

  13. #8
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը

    Էս մեկը ոնց որ թե համ էլ լավ տարածված ա, ահագին մարդ կա կոնկտակտ լիստումս։
    Հետաքրքիր ա, սա երևի աշխարհագրությունով ա պայմանավորված, որտև ստեղ հեչ տարածված չի։ Ստեղ Whatsapp-ն էլ տարածված չի։

  14. #9
    Պատվավոր անդամ Freeman-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.05.2010
    Գրառումներ
    4,142
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Օքեյ, առավելությունը նշեցիր։ Հիմա ասենք թե ես հասարակ օգտագործող եմ, անվտանգության հարցն ինձ չի հետաքրքրում։ Նշեմ մի քանի պրոբլեմ։ Նախ, WhatsApp-ը ոչ մի ռեկլամ չունի, ոչ էլ ֆբ-ի մեսենջերը, հետևաբար դա առանձնապես առավելություն չի։ Հետո, տելեգրամի մյուս պրոբլեմներից մեկը լոգին լինելու կարգի պրիմիտիվ մի բան ա։ Ես երեք օր շարունակ չէի կարում մտնել, որտև էդ փորձնական զանգից հետո սեղմվելիք սլաքը նենց էր տեղակայված, որ չէի նկատում։ Ու ասենք կարայի ուղղակի ջնջեի տելեգրամը։ Հետո, չգիտեմ՝ շուկան ոնց ա գրավել, բայց փաստը մնում ա փաստ, որ մի հարյուրավոր կոնտակտներից մենակ երեքն էնտեղ կա, որոնցից մեկի հետ ուրիշ պլատֆորմում եմ շփվում, մյուսի հետ չեմ շփվում, երրորդի հետ էլ WhatsApp-ում էի շփվում, տեսավ կամ տելեգրամում, ասեց՝ արի ստեղ շփվենք։ Այսինքն, հիմա ինձ հարց եմ տալիս՝ արժե՞ մի հոգու հետ շփվելու համար ունենալ լրացուցիչ ափ։ Ու դրան էլ ավելացնենք, որ ֆեյսբուքի ընկերներիս հետ հանգիստ շփվում եմ մեսենջերով, հաստատ չեմ դնի, հատ-հատ սաղին կանչեմ տելեգրամ։ Չգիտեմ, գուցե անվտանգության առումով ունի լիքը առավելություններ, բայց ֆունկցիոնալության առումով բավական թույլ ա։
    Ֆունկցոնարության առումով թո՞ւյլ) նու կարաս նամակ գրես, գիֆ ուղարկես, ստիկեր ավելացնես (էն որ լիքը տեղերում ստիկերներ կան, որ քաշելն էլ ա փողով ), տոռենտ փնտրես ու երգ քաշես): Ի՞նչ ֆունկցիա ա պետք եղել, որ չես գտել:
    Նու բացի վիդեոզանգից որը կլինի ու ո նց փորձը ցույց ա տալիս, մնացածից ավելի որակով կլինի

  15. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (30.08.2017), Արամ (30.08.2017)

  16. #10
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,573
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Շատ ակումբցիներ երևի ոչ էլ տեսել են mIRC ու ICQ, բայց ինտերնետային շփումը ժամանակին կատարվում էր միայն այդ ծրագրերով։


    Ու մինչև հիմա էլ շատերը կարոտում են դրանց, որովհետև դրանք ունեին մի ՄԵԾ առավելություն, զուրկ էին ձայն ու պատկեր հաղորդելու հնարավորությունից։
    Էսօր, Skype-ի, Viber-ի, Whatsapp-ի ու, կներեք արտահայտությանս, Zangi-ի դարում մարդիկ գրելու փոխարեն իրար զանգում են ։

    Ես որպես հին մարդ նախըտրում եմ տեքստային տարբերակը, որն ունի մի քանի առավելություն։
    1. Միաժամանակ լիքը մարդու հետ շփվելու հնարավորություն
    2. Տռուսիկով կոմպի դեմը նստած, մարդու հետ հանգիստ շփվելու հնարավորություն
    3. Նախկին խոսակցությունների դիտում
    4. monospace տառատեսակների դեպքում լիքը հետաքրքիր ANSI նկարներով կայֆեր (nostalgie):
    Ինձ թվում է հակառակը, զանգողներն են հին մարդիկ: Չհաշված այն դեպքը, երբ երկար խոսակցություն է սպասվում (ասենք, աշխատանքային) ու ձայնով դա շատ ավելի արագ տեղի կունենա, քան գրավոր:
    Ընկերներիս հետ հազարից մեկ եմ զանգվում, եթե շատ շտապ է, ու հաղորդագրությանը պատասխան չեմ ստանում:
    ՖԲ մեսսենջերը ինձ նորմալ է թվում, քանի որ ծանոթներիցս շատերը արդեն կան ՖԲ-ում: Միակ բանը, որ ինձ դուր չի գալիս, "seen"-ն է: Իմ կարծիքով դա արդեն անձնական տարածքի ներխուժում է. տեղեկացնել զրուցակցին, որ ես իր գրածը կարդացել եմ:

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    StrangeLittleGirl (30.08.2017)

  18. #11
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Freeman-ի խոսքերից Նայել գրառումը
    Ֆունկցոնարության առումով թո՞ւյլ) նու կարաս նամակ գրես, գիֆ ուղարկես, ստիկեր ավելացնես (էն որ լիքը տեղերում ստիկերներ կան, որ քաշելն էլ ա փողով ), տոռենտ փնտրես ու երգ քաշես): Ի՞նչ ֆունկցիա ա պետք եղել, որ չես գտել:
    Նու բացի վիդեոզանգից որը կլինի ու ո նց փորձը ցույց ա տալիս, մնացածից ավելի որակով կլինի
    Կոնտակտների մասն ա խնդիրը։ Ֆեյսբուքի կոնտակտներիդ օրինակ չես կարա բերես։ Իհարկե հասկանում եմ ինչու ա տենց, բայց դե դա պատճառ ա դառնում, որ մեսենջերից օգտվեմ։

  19. #12
    Պատվավոր անդամ Freeman-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.05.2010
    Գրառումներ
    4,142
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Կոնտակտների մասն ա խնդիրը։ Ֆեյսբուքի կոնտակտներիդ օրինակ չես կարա բերես։ Իհարկե հասկանում եմ ինչու ա տենց, բայց դե դա պատճառ ա դառնում, որ մեսենջերից օգտվեմ։
    Բայց կոնկրետ ֆբ-ի մեսենջերի հետույքային աշխատանքը բոլոր պլատֆորմների վրա հերիք ա, որ իրան անխնա ջնջես ու վայելես էդ ջնջելու պրոցեսը :դ
    Էս պահին միակ խնդիրն էն ա, որ լիքը մարդիկ չկան տելեգրամում, բայց անհամեմատելի լավն ա ինքը հենց մեսենջերի համեմատ, սկսած ռեսուրս չուտելուց վերջացրած էնքան տարրական բաները որն ա օրինակ ինտերֆեյսի հասկանալի լինելն ու նորմալ փնտրելու ֆունկցիան:

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Rammstein (01.09.2017)

  21. #13
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Freeman-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց կոնկրետ ֆբ-ի մեսենջերի հետույքային աշխատանքը բոլոր պլատֆորմների վրա հերիք ա, որ իրան անխնա ջնջես ու վայելես էդ ջնջելու պրոցեսը :դ
    Էս պահին միակ խնդիրն էն ա, որ լիքը մարդիկ չկան տելեգրամում, բայց անհամեմատելի լավն ա ինքը հենց մեսենջերի համեմատ, սկսած ռեսուրս չուտելուց վերջացրած էնքան տարրական բաները որն ա օրինակ ինտերֆեյսի հասկանալի լինելն ու նորմալ փնտրելու ֆունկցիան:
    Ինտերֆեյսի հասկանալիության վրա էլ եմ խիստ կասկածում Ասում եմ՝ երեք օր տևեց, մինչև կարացա մտնել։ Ասենք իրա ավելի լավ լինելու իմաստը ո՞րն ա, որ չես կարա օգտագործես, որտև կոնտակտներդ մեջը չեն։

  22. #14
    Պատվավոր անդամ Freeman-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.05.2010
    Գրառումներ
    4,142
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինտերֆեյսի հասկանալիության վրա էլ եմ խիստ կասկածում Ասում եմ՝ երեք օր տևեց, մինչև կարացա մտնել։ Ասենք իրա ավելի լավ լինելու իմաստը ո՞րն ա, որ չես կարա օգտագործես, որտև կոնտակտներդ մեջը չեն։
    Էն որ, կոնտակտներդ մեջն են :դ ես ում համոզել եմ էդտեղ գրանցվի, հիմա շնորհակալ են դրա համար ու իրանք են մարդկանց կանչում: Եթե ում հետ շատ ես շփվում, էդ ցույց տաս, մտնի, հաստատ կզգաս առավելությունը:
    Էն սկզբից ես իրանով մենակ փոքր ախպորս հետ էի շփվում դրանով, իսկ հիմա գրեթե ով պետք ա՝ կա:
    Ի՞նչն ես երեք օր ման եկել:

  23. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (30.08.2017), Արամ (30.08.2017)

  24. #15
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    45
    Գրառումներ
    8,703
    Mentioned
    49 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Բյուր, ինքը նաև պրոկրաստինացիայի դեպքում շատ հարմար ա։ ՖԲ-ի մեսսենջերի դեպքում դու պտի բռաուզերդ բաց պահես, ու հա շեղվել։
    Իսկ էս դեպքում ծրագիրը (ընտիր ծրագիր ա ի դեպ) գցում ես մոտդ, ու բռաուզերդ կարաս չբացես։

    Իմ համար շատ կարևոր էր էդ ծրագրի գոյությունը։ Ժամանակին ՖԲ-ն էլ ուներ ծրագիր, Gtalk-ն էլ, բայց հենց դրանք փակվան, սկսեցի նորմալ բան ման գալ ու էս պահին սրանից հարմար բան դեռ չեմ գտել։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հեռախոսների ծրագրեր
    Հեղինակ՝ ggalstian, բաժին` Համակարգչային ծրագրեր
    Գրառումներ: 30
    Վերջինը: 19.08.2010, 21:05
  2. Անվճար ծրագրեր
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Համակարգչային ծրագրեր
    Գրառումներ: 6
    Վերջինը: 19.04.2010, 14:33
  3. Տափակ ծրագրեր
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 60
    Վերջինը: 23.11.2009, 18:31
  4. Նոր Ծրագրեր (հայերեն)
    Հեղինակ՝ isoedo, բաժին` Համակարգչային ծրագրեր
    Գրառումներ: 30
    Վերջինը: 25.11.2008, 21:41
  5. Էլ. Վաճառքի ծրագրեր
    Հեղինակ՝ ցեղակրոն, բաժին` Ծրագրավորում
    Գրառումներ: 0
    Վերջինը: 15.07.2008, 20:13

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •