Շատ ակումբցիներ երևի ոչ էլ տեսել են mIRC ու ICQ, բայց ինտերնետային շփումը ժամանակին կատարվում էր միայն այդ ծրագրերով։
Ու մինչև հիմա էլ շատերը կարոտում են դրանց, որովհետև դրանք ունեին մի ՄԵԾ առավելություն, զուրկ էին ձայն ու պատկեր հաղորդելու հնարավորությունից։
Էսօր, Skype-ի, Viber-ի, Whatsapp-ի ու, կներեք արտահայտությանս, Zangi-ի դարում մարդիկ գրելու փոխարեն իրար զանգում են ։
Ես որպես հին մարդ նախըտրում եմ տեքստային տարբերակը, որն ունի մի քանի առավելություն։
1. Միաժամանակ լիքը մարդու հետ շփվելու հնարավորություն
2. Տռուսիկով կոմպի դեմը նստած, մարդու հետ հանգիստ շփվելու հնարավորություն
3. Նախկին խոսակցությունների դիտում
4. monospace տառատեսակների դեպքում լիքը հետաքրքիր ANSI նկարներով կայֆեր (nostalgie):
Ասածս ինչ ա։ Էսօր ամենատարածված մեսսենջերները անասուն ծրագրավորման վառ դրսևորում են։ Ոչ մի բան չեն անում, բայց ուտում են կոմպի սաղ ռեսուրսները։
Ես գտել եմ իմ ուզածը, բայց դեռ էնքան քիչ ա տարածված, որ զոռով եմ մարդկանց համոզում, ինսթալլ անեն։
Ծրագիրը կոչվում ա 4talk:
Ինֆորմացիոն պառանոիկները արդեն կարան չկարդան, որտև ծրագիրը ռուսական ա։
Ծրագրի առավելությունները
1. ամպային տեխնոլոգիաներ. ամբողջ հաղորդակցությունը պահվում ա սերվերների վրա, քանի սարքի վրա ուզում ես դիր, բոլորի վրա տեսնում ես նույն բանը։ Կարող ես բոլոր սարքերիդ վրայից ծրագրերը ջնջել, 0-ից ինսթալլ անել ու լոգինից հետո լրիվ հետ ստանալ։
2. խմբային շփում. սա շատերն ունեն, բայց ոչ բոլորը:
3. Հաղորդագրության ջնջում. ցանկացած պահին սխալմամբ ուղարկված հաղորդագրությունը կարելի է ջնջել, նույնիսկ խմբակային շփման ժամանակ հաղորդագրությունը ջնջվում է բոլորի մոտ։
4. Ֆայլերի ու այլ մետա տվյալների (սմայլիկներ, կոորդինատներ) ուղարկում, թույլ է տրվում ուղարկել մինչև 2Գբ չափ ունեցող ֆայլեր։ Բացի այդ կարելի է ուղարկել նաև մի քանի րոպեանոց ձայնային հաղորդագրություն։ Այլ ամբողջ ինֆորմացիան ուղարկվում է սերվեր ու ստացողը ցանկացած պահի կարող է դրանք քաշել։
5. Ծրագիրը շատ թեթև է աշխատում, ինչպես Windows-ի, այնպես էլ անդրոիդի տակ։ Հենց էս պահին իմ մոտ Windows-ի տակ օգտագործում է մոտ 15Մբ։ Համեմատության համար կարող եք նայել ասենք Skype-ի զբաղեցրած հիշողությունը, նույնիսկ առանց լոգին լինելու։
6. Անվտանգություն. ենթադրենք ես ծրագիրն օգտագործում եմ համ տանը, համ հեռախոսում, ու հանկարծ գործի տեղում ստանում եմ գաղտնի հաղորդագրություն ասենք Նատաշայից։ Որպեսզի դա Վերան չկարդա, էս ծրագրի մեջ տեսնում եմ, թե էլ ինչ սարքերի վրա եմ լոգին եղած, ու հրամայում եմ տան կոմպի վրա դուրս գալ ծրագրից ։
Ծրագիրը դեռ նոր է, հնարավոր է ինչ որ բաներ էլի ավելանան, բայց էս պահին եղածն արդեն հերիք է, որ ուրիշ մեսսենջերների վրա չուզենամ նայել։
Հ.Գ.
Տեսականորեն ՖԲ-ի մեսսենջերն էլ վատը չէր, մինչև էն պահը, երբ դրա բացելու համար ստիպված եմ միացնել քրոմիումի վրա սարքած որևէ բռուզեր։ Իսկ դա նշանակում է մի քանի հարյուր մեգաբայթ հիշողության կորուստ։
Առաջարկում եմ բոլորին քաշել, օգտվել, թեմայում էլ կիսվել տպավորություններով ու առաջարկել այլ հարմար մեսսենջերներ։
4talk-ը հասանելի է Windows-ի, Mac-ի, անդրոիդի ու IOS-ի համար, ինչպես նաև կա web տարբերակ։
Հ.Հ.Գ.
Ավելի մանրամասն ծրագրի մասին արդեն գրել է Էքսլերը
http://www.exler.ru/expromt/03-06-2014.htm - 4talk - принципиально новый облачный мессенджер
http://www.exler.ru/expromt/17-06-2014.htm - Облачный мессенджер 4talk - клиент под Android и его возможности
http://www.exler.ru/expromt/08-07-2014.htm - Облачный мессенджер 4talk - клиент под Windows
http://www.exler.ru/expromt/13-08-2014.htm - Облачный мессенджер 4talk - клиент под Mac (OS X)
http://www.exler.ru/expromt/04-02-2015.htm - Облачный мессенджер 4talk - новые возможности, новая платформа OMMG 2.0
Էջանիշներ