StrangeLittleGirl-ի խոսքերից
Ինչ վերաբերում ա համարս իմանալուն, ապա ես չէի ասում՝ չեմ ուզում ունենան, այլ ասում էի, որ չեմ ուզում չաթով իրանց հասանելի լինեմ, որովհետև համարս ով ասես ունի, էդ թվում՝ պետական կառույցները։ Էսօր բավական տհաճ մի բան տեղի ունեցավ․ իմ նախկին տանտերերից մեկը, որի հետ երեք տարի ա չէի շփվել ու չէի ուզում շփվել, ինձ նամակ գրեց, որտև համարս էն վախտերից ունի, տելեգրամն իրան միանգամից տեղեկացրեց, որ տելեգրամ եմ քաշել։
Ուղղակի ուզում եմ ասել՝ իմ անձնական տարածքը սիրում եմ մաքուր պահել, իսկ հեռախոսիս համարն անձնական տարածք չի, մինչդեռ տարբեր չաթերն անձնական տարածք են, ու թե ով կարա հետս կապվի, ես եմ որոշում, ոչ թե ինչ-որ ծրագիր։
Իսկ բացի հեռախոսագրքից ուրիշ տեղից կոնտակտ բերել չկարողանալը լուրջ մինուս ա, որովհետև փաստորեն ուրիշներին էստեղ բերելը պետք ա քարոզի արդյունք լինի, իսկ միջին վիճակագրական օգտագործողն էդքան զահլա չունի, էն ա մեսենջեր-բան կա։ Ու միջին վիճակագրական օգտագործողի համար էդ իրա առաջ դրած խնդիրը մեկ ա։
Էջանիշներ