User Tag List

Էջ 3 3-ից ԱռաջինԱռաջին 123
Ցույց են տրվում 31 համարից մինչև 36 համարի արդյունքները՝ ընդհանուր 36 հատից

Թեմա: Տեքստային հաղորդակցման ծրագրեր

  1. #31
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    28
    Գրառումներ
    5,681
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Արտ, խնդիրն իմ ավելացնելը չի, այլ ուրիշների՝ իմ համարն ունենալը, հետևաբար իրանց կոնտակտներում լինելը։ Փաստորեն, մի հատ էլ պիտի ոչ հիմնական ունենա՞մ։ Էդքան զահլա ո՞վ ունի։ Հետո, իմ հիմնական կոնտակտների հետ արդեն լիքը կապի միջոցներ կան։ Ինչու՞ պիտի իրանց հերթով ասեմ ինձ յուզերնեյմով գտեք։ Ասենք, նոր կոնտակտների հետ կարելի ա, բայց ինչքա՞ն մեծ ա հավանականությունը, որ նոր կոնտակտը տելեգրամից օգտվում ա։
    Սև ցուցակ կա դրա համար։ Չե՞ս ուզում մեկը քեզ գրի՝ ուղարկի գրողճ ծոցը։ Շատ էլ որ կիմանան, որ Ծելեգրամում կաս։ Էդ նույն մարդիկ հաստատ գիտեն, որ ֆբ-ում էլ կաս, մեյլ էլ կունենաս, ո՞ւ։
    Նենց չի համոզում եմ քեզ, ուղղակի ռռալ լուծում եմ առաջարկում մի հարցի, որ մրջյուն ա, բայց փիղ ես սարքում

  2. #32
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    32
    Գրառումներ
    23,857
    Բլոգի գրառումներ
    17
    Mentioned
    28 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում John-ի խոսքերից Նայել գրառումը
    Սև ցուցակ կա դրա համար։ Չե՞ս ուզում մեկը քեզ գրի՝ ուղարկի գրողճ ծոցը։ Շատ էլ որ կիմանան, որ Ծելեգրամում կաս։ Էդ նույն մարդիկ հաստատ գիտեն, որ ֆբ-ում էլ կաս, մեյլ էլ կունենաս, ո՞ւ։
    Նենց չի համոզում եմ քեզ, ուղղակի ռռալ լուծում եմ առաջարկում մի հարցի, որ մրջյուն ա, բայց փիղ ես սարքում
    Հոս, ֆբ-ում ով ընկերներիդ մեջ չի, նամակն ինբոքս չի մտնում։ Իսկ իմ ընկերների մեջ չկա նենց մարդ, որի՝ ինձ գրելը տհաճ կլինի։ Մեյլերով էլ առանձնապես անցանկալի մարդիկ չեն գրում։ Համենայնդեպս, մեյլը լրիվ ուրիշ տիպի ա․ դու չես տեսնում, որ ինչ-որ մեկն օնլայն ա կամ նոթիֆիքեյշըն չես ստանում, որ էսինչը մեյլի հասցե բացեց։ Իսկ տելեգրամում ինձ սարսափեցնում ա էն փաստը, թե ինչքան շատ մարդ հանկարծ նոթիֆիքեյշըն ստացավ, որ ես հայտնվեցի էնտեղ։ Նույնիսկ եթե անցանկալի կոնտակտի չգնան, ես չեմ ուզում, որ ամեն պատահական մարդ ինձ հետ չաթի հնարավորություն ունենա։ Ինձ համար չաթն անձնական տարածք ա, հեռախոսի համարն ու մեյլը՝ չէ։

  3. #33
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    32
    Գրառումներ
    23,857
    Բլոգի գրառումներ
    17
    Mentioned
    28 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ու ընդհանրապես, որպես ամփոփում ասեմ, որ տելեգրամի առավելությունները շատ քիչ են անհարմարությունների համեմատ, որ սկսեմ օգտագործել։ Հա, ափը քաշած կա, ով գրի, կպատասխանեմ, բայց հաստատ մնացած ամեն ինչը չեմ ջնջելու ու անցնեմ տելեգրամի։ Մաքսիմում կարող ա WhatsApp-ը ջնջեմ, եթե էնտեղի կոնտակտներս գնան տելեգրամ։

  4. #34
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    28
    Գրառումներ
    5,681
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Հոս, ֆբ-ում ով ընկերներիդ մեջ չի, նամակն ինբոքս չի մտնում։ Իսկ իմ ընկերների մեջ չկա նենց մարդ, որի՝ ինձ գրելը տհաճ կլինի։ Մեյլերով էլ առանձնապես անցանկալի մարդիկ չեն գրում։ Համենայնդեպս, մեյլը լրիվ ուրիշ տիպի ա․ դու չես տեսնում, որ ինչ-որ մեկն օնլայն ա կամ նոթիֆիքեյշըն չես ստանում, որ էսինչը մեյլի հասցե բացեց։ Իսկ տելեգրամում ինձ սարսափեցնում ա էն փաստը, թե ինչքան շատ մարդ հանկարծ նոթիֆիքեյշըն ստացավ, որ ես հայտնվեցի էնտեղ։ Նույնիսկ եթե անցանկալի կոնտակտի չգնան, ես չեմ ուզում, որ ամեն պատահական մարդ ինձ հետ չաթի հնարավորություն ունենա։ Ինձ համար չաթն անձնական տարածք ա, հեռախոսի համարն ու մեյլը՝ չէ։
    Բյուր լավ էլի ))) Աբսուրդ բաներ ես ասում։ Սարսափում ես՝ առանց կարդալու բկոք-լիստ ուղարկի, էլ չի կարողանք գրել։ ինչո՞ւմն ա է խնդիրը։ Ոնց որ մեյլ չիգտագործի մեկը՝ ասի ես սարսափում եմ սպամ ստանալուց։

  5. #35
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    32
    Գրառումներ
    23,857
    Բլոգի գրառումներ
    17
    Mentioned
    28 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում John-ի խոսքերից Նայել գրառումը
    Բյուր լավ էլի ))) Աբսուրդ բաներ ես ասում։ Սարսափում ես՝ առանց կարդալու բկոք-լիստ ուղարկի, էլ չի կարողանք գրել։ ինչո՞ւմն ա է խնդիրը։ Ոնց որ մեյլ չիգտագործի մեկը՝ ասի ես սարսափում եմ սպամ ստանալուց։
    Հոս, էլի եմ ասում՝ մեյլն ինձ համար անձնական տարածք չի․ մեյլով գործնական հաղորդակցություն ա տեղի ունենում, բանկիս ու պետական ատյանների հետ եմ կապ պահում և այլն։ Ու ի դեպ, սպամն էլ ուղիղ իրա համար նախատեսված պապկան ա գնում։ Չեմ հիշում, թե երբ եմ վերջին անգամ ինբոքսիս մեջ սպամ ստացել։ Բայց նույնիսկ սպամի դեպքում դա անձնական տարածքում չի տեղի ունենում։ Իսկ չաթով հասանելի եմ մենակ էն մարդկանց համար, որոնց հետ ուզում եմ շփվել։ Տելեգրամի դեպքում տենց չի․ հասանելի եմ ում համար ասես։ Ու անկեղծ ասած ավելի լավ ա մարդ սպամ ստանա, քան նախկինում ճանաչածդ մարդկանցից մեսիջ։

  6. #36
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    30
    Գրառումներ
    8,725
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս պահին ես հաղորդակցման ծրագրերից օգտագործում եմ Facebook Messenger, Telegram, WhatsApp, Skype, Google Hangouts։ Հիմա հերթով անդրադառնամ։

    Skype. պահում եմ մի քանի հոգու հետ արագ կապվելու համար, թե չէ կջնջեի ու հեռախոսիս մեջ կազատեի 168 ՄԲ ծավալ։ Բայց ձայնա ու տեսազանգի որակը գնահատում եմ բարձր։

    WhatsApp. սկսեցի օգտագործել երբ նախկին գործիս տեղում էի աշխատում։ Հիմա քիչ եմ օգտվում։ Ամենամեծ հարմարությունն էն ա, որ շատ մարդիկ են օգտագործում, ու կարելի ա մարդուն նամակ գրել, նկար ուղարկել՝ առանց ինչ-որ տեղում ինչ-որ անվամբ որոնելու, գտնելու, ընկերների մեջ ավելացնելու (օրինակ՝ էն օրը շտապ սանտեխնիկ էր պետք, մի հոգու համար տվեցին, զանգեցի ու խոսալուց երկար բարակ նկարագրելու փոխարեն հարցրի, թե ունի՞ WhatsApp ու միանգամից պետք եղած դետալը ֆոտո արեցի ուղարկեցի)։ Որպես թերություն կարամ նշեմ, որ չի կարա լիարժեք փոխարինի մյուս ծրագրերին, քանի որ կոմպով հնարավոր չի զանգել։ WhatsApp-ը հեռախոսիս մեջ զբաղեցնում ա 70 ՄԲ ծավալ։

    Google Hangouts. շատ հազվադեպ եմ օգտագործում։ Իհարկե հաճույքով կջնջեի ու հեռախոսիս մեջից 82 ՄԲ կազատեի, բայց քանի որ հեռախոսի ստանդարտ app-երից ա, չի լինի։ Հենգաութսի միակ լավ բանը իրա ստանդարտ սմայլիկներն են, որոնք իմ համար բոլորի մեջից ամենասիրունն են։ Մնացած որեւէ առումով բանի պետք չի։ Զանգերի որակը զիբիլ ա։

    Facebook Messenger. գնալով ավելի ու ավելի վատը դարձող հավելված։ Եթե մեկ-մեկ ինձ իրա տեսազանգը պետք չգար (որի որակը բավականին լավն ա), ահավոր մեծ հաճույքով կջնջեի ու հեռախոսիցս կազատեի 322 ՄԲ, տեղը գոնե Messenger Light-ը կգցեի… Էլ չասեմ՝ ամեն անգամ բացելուց որ ինչ-որ մեկի օրն եմ տենում (էն your day ա, ինչ ա) կամ որ ամեն մեկի հետ նամակագրվելիս վերեւում ինձ ա առաջարկում իմ օրվա մասին բան գրեմ, կամ որ ով մեսինջեր չունի, անվան կողքը հրավիրելու կոճակ ա դնում, որը համարյա ամբողջ անունը ծածկում ա, ուզում եմ էս app-ը գցեմ մսաղացը ու աղամ։

    Telegram. հեռախոսիս մեջ զբաղեցնում ա ընդամենը 66 ՄԲ, դեսկթոփ app-ն էլ ա շատ թեթեւ (էս պահին 16 ՄԲ-ից քիչ RAM ա զբաղացնում)։ Բացի տեսազանգից ամեն հարմարություն ունի։ Միակ «թերությունը» էն ա, որ ամեն դեպքում դեռ ոնց որ թե օգտվողների քանակով զիջում ա մնացածին ու, օրինակ՝ եթե վերեւում նկարագրածս դեպքում սանտեխնիկին Տելեգրամի մասին հարցնեի, հավանական ա՝ լսած էլ չլիներ անունը։ Մի խոսքով լավն ա Տելեգրամը ու՝ խոստումնալից։ Հուսով եմ՝ չի որոշի մի օր ծախվել ինչ-որ գիգանտի, ասենք՝ Google-ին, Microsoft-ին կամ Facebook-ին։

  7. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (01.09.2017), Glück (05.09.2017), Արամ (01.09.2017)

Էջ 3 3-ից ԱռաջինԱռաջին 123

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հեռախոսների ծրագրեր
    Հեղինակ՝ ggalstian, բաժին` Համակարգչային ծրագրեր
    Գրառումներ: 30
    Վերջինը: 19.08.2010, 21:05
  2. Անվճար ծրագրեր
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Համակարգչային ծրագրեր
    Գրառումներ: 6
    Վերջինը: 19.04.2010, 14:33
  3. Տափակ ծրագրեր
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 60
    Վերջինը: 23.11.2009, 18:31
  4. Նոր Ծրագրեր (հայերեն)
    Հեղինակ՝ isoedo, բաժին` Համակարգչային ծրագրեր
    Գրառումներ: 30
    Վերջինը: 25.11.2008, 21:41
  5. Էլ. Վաճառքի ծրագրեր
    Հեղինակ՝ ցեղակրոն, բաժին` Ծրագրավորում
    Գրառումներ: 0
    Վերջինը: 15.07.2008, 20:13

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •