Արդեն չորս տարի ա, որ ես էստեղ եմ: Ժողովուրդ քիչ չի, հավատացեք: Ես էստեղ եղել եմ, երբ դեռ 15տարեկան պուճուրիկ երեխա էի, էստեղ ա անցել իմ դեռահասությունը: Էն ժամանակ ամեն ինչ ուրիշ էր, ուրիշ էի ես, ուրիշ էր Ակումբը: Էնքան բան ա փոխել եմ իմ մեջ Ակումբը, ինքն ինձ կրթել ա, ու չեմ վախենում էդ բառն ասել: Փոխվել ա իմ աշխարհայացքը, մտածելակերը, իրերի ու տարբեր երևույթների մասին կարծիքը: Սրանք ուղղակի բառեր չեն, անկեղծ եմ ասում. ձեր աչքի առաջ մեծացա, դուք էլ տեսաքԲան չունեմ ասելու՝ իհարկե 15 տարեկանի հոգեբանությունը չի կարող 19-ում լրիվ պահպանվել, մարդիկ փոխվում են, բայց Ակումբը իմ մեջ փոխել ա շատ բան: Երբ ես տխուր եմ, երբ կոտրված եմ, հոգնած եմ, ջղային եմ կամ բողոքավոր միշտ էստեղ թևավորվում եմ, միշտ գտնվում են մարդիկ, որ ոգևորում են կամ էլ ուրախանում են իմ ուրախությամբ. էդ էնքան մեծ բան ա: Էնքան լավ մարդկանց ճանաչեցի Ակումբում, ինչքան բան սովորեցի... էստեղ ես մեծանում եմ: 2011-ին ուրիշ էր, Ակումբնը մի ձև փոխվել ա, ես հնին կարոտում եմ: Բայց 2011-ին էլ կարդում էի հին գրառումները՝ սկսած 2006-ից (ինչ հին ա Ակումբը) ու ուզում էի էդ հին Ակումբը: Չգիտեմ, ինձ թվում ա հնում (
) ուրիշ հավես մթնոլորտ ա եղել էստեղ ու էդ մթնոլորտում ես չեմ եղել
Չնայած ոնց որ ասում են՝ էն ժամանակ ես սկի պլաններում չկայի
Առայժմ ես մակաբույծի կյանք եմ վարում՝ դու լիքը բան ես տալիս, ես քեզ չէ, բայց սպասի մի քիչ աճեմ, կարող ա մի օր էլ մի լավ բան ես անեմ քո համար
Էնպես որ՝ ապրի ակումբը ու ապրեն ակումբցինեը:
հ.գ. էս ինչքան շատ խոսացի: Չալարեցի ու գտա առաջին նկարս էստեղի. Տեսեք ինչքան եմ մեծացել.
![]()
Էջանիշներ