Հ.Գ.-ին բոլոր վերջույթներով կողմ եմ![]()
Հ.Գ.-ին բոլոր վերջույթներով կողմ եմ![]()
insider (26.03.2015)
Ես էլ եմ շատ շնորհակալ ակումբին ու ակումբցիներին: Շուրջս էնքան ա լինում՝ մարդիկ էնպիսի անընդունելի բաներ են անում ապրելու էս կռվում, եսչեմ մեղադրում, դժվար ա: Ես էլ եմ առիթներ ունեցել, բայց բացի էն որ ինքս ինձ վրայով քայլելը դժվար ա, նաև ազնվությամբ մտածել եմ, թե ոնց կմտնեմ ես էլ ակումբ, ինչ երեսով. էդ մարդիկ առանց էն էլ չեղած տեղը էնքան բարձր կարծիքի են իմ մասին, ինձնից կիլոմետրերով բարձր, որ ես իջնելու տեղ չունեմ, պիտի մի բան էլ ձգվեմ, մոտենամ գոնե մի կես միլիմետրով: Շնորհակալ եմ՝ էդպիսի բարձր նշաձող դնելու համար, փորձում եմ, վազում եմ, չեմ հասնում: Շատ ենք նշում, որ նաև գիտելիք ենք ձեռք բերել էստեղ, բայց ծիծաղելի չհնչի՝ գիտելիքը գրքերում կա, երբ ուզենք՝ կբացենք կնայենք, մեծ բան չի, էստեղ եղածն էլ միշտ չի, որ վստահելի ա, մեկը ես էնքան սխալ-մխալ բաներ եմ ասել, էլ դու սուս,ու լիքը ուրիշների ասած սխալ բաներ եմ կարդացել, մենակ ես չեմ էդքան անգրագետ, բայց էստեղ բարոյապես ենք կոփվում, հարստանում առաջին հերթին. գուցե կյանքումոչ մեկս էլ էդքան վեհ չենք, վեհ գրելն ավելի հեշտ ա, բայց մենք, համենայն դեպս՝ ես, էդ գրված վեհն եմ տեսնում, հավատում եմ, համեմատում եմ ինձ հետ, տեսնում եմ ինչքան հետ եմ ես ու ձգտում: Ապրեք, էրեխեք, բոլորիդ շնորհակալ եմ: Ու նաև էն ջերմության համար եմ շնորհակալ, որով լի ա իմ վիրտուալ իրականությունը՝ ակումբում ու ակումբից դուրս՝ շնորհիվ ակումբցիքի:
Իսկ գրելը, Մեֆ ջան, պետք չի պարտավորված լինել ու գրել, երբ գրելիք ա լինում, գրում ես, երբ չէ, չենք գրում: Երբ մեր իրականությունը լճացումից դուրս կգա, վիրտուալն էլ կակտիվանա: Ես զգացել եմ, երկրում ցնցման փոքր հույս, ակումբը սկսում ա ավելի խոր շնչել:
boooooooom (19.03.2015), CactuSoul (18.03.2015), Cassiopeia (18.03.2015), Sambitbaba (18.03.2015), Smokie (18.03.2015), Աթեիստ (18.03.2015), Արէա (19.03.2015), Հայկօ (18.03.2015), Ուլուանա (18.03.2015)
ոչ ոք չի ասում որ պետք ա պարտավորված զգալ ու գրել… ուղղակի եթե Ակումբում չի գրվում՝ Ակումբը մեռնում ա… վերջ… վիրտուալից դուրս միգուցե գոյություն ունենաում ա, դե հանդիպում եք ևայլն, բայց վիրտուալ ակումբն առանց գրառումների գոյություն չունի ինչքան էլ որ չգրելու պատճառներն արդարացված լինեն…
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 18.03.2015, 07:32:
Cassiopeia (18.03.2015), Sambitbaba (18.03.2015), Աթեիստ (18.03.2015), Շինարար (18.03.2015)
Ազի՞զ ծնունդդ շնորհավոր, բա պապան ու՞ր ա։
Չու՞կ, էս երեխուն խի ես սենց առանց շնորհավորանք թողել։
Հա ինչ էի ասում, աբրի պապան ու իրա բալեն/բալեքը, որ ես ձեզ ճանանչըմ եմ, սաղիդ սիրԸմ եմ, դաժե նրանց ում քրֆել ու քրֆում եմ։
ԳրԳեմ սաղիդ։
boooooooom (19.03.2015), CactuSoul (18.03.2015)
Շնորհավորում եմ:
Անխափան, շարունակական եթեր:
Բարև Ձեզ
CactuSoul (18.03.2015)
Ակումբիկս, դու իմ սրտում ես էնքան, որ սիրել-չսիրելը չեմ ջոկում, առանց քեզ հնարավոր չի մեր ընտանիքը պատկերացնել: Շնորհավոր ծնունդդ, քեզ եմ պարտական բազում բաներում:
Ինձ այս անգամ ուրիշ կողմով ես հյուրընկալել:Ես էլ նախկինը չեմ...
Սիրում եմ Քեզ![]()
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ