Ես ամեն օր արթնանում եմ առանց նրա մասին մտքերի, ես ապրում եմ, ուտում ու խմում, երազում, սովորում ու աշխատում առանց նրա, բայց ամեն 2 ամիսը մեկ նրան գրկելու անթաքույց ցանկություն եմ ունենում: Ես գնում եմ, լուռ կանգնում նրա դիմաց ու ոչ մի բառ չեմ խոսում, մենք լուռ գրկում ենք իրար, այդ գրկախառնությունը տևում է մոտ 10 րոպե: Հետո կամ ես կամ նա թողնում, հեռանում ենք ու այդպես արդեն 2 տարի շարունակ մենք միայն իրար գրկելու համար ենք: Մենք ոչ ընկերներ ենք, ոչ բարեկամներ, ոչ ծանոթներ, ոչ սիրում ենք իրար, ոչ էլ կարևոր ենք իրար համար. երբեմն ես նույնիսկ չեմ հասկանում, թե ինչ ենք մենք ընդհանրապես ուզում իրարից ամեն 2 ամիսը մեկ:
Հ.Գ. Բյու՜ր, ինչ լավն են առաջադրանքներդ, եթե ճիշտ եմ հասկացել, հավես ա շատ, ապրես:![]()
![]()
Էջանիշներ