Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
2011-ին արդեն ժյուրի կար, դրա համար էլ Էմմին ոչ մի կերպ չանցավ ֆինալ: Եթե ժյուրի չլիներ, հաստատ անցնելու էր:
Իհարկե կողմնապահությունը մենակ Հայաստանին չի վերաբերում: Մեկ էլ Բալկաններին ա վերաբերում, ու դա շատ ավելի վատ ա, քան Հայաստանի դեպքը, որովհետև արդյունքում Բալկանների լիքը երգեր են մտնում ֆինալ, իսկ արևմտաեվրոպական թեկուզ ոչ ամենալավ, բայց ոչ էլ շատ վատ երգեր լրիվ դուրս են մնում:

Հա, Արամ MP3-ի դեպքն ուրիշ ա. աչքիս առաջ էին անցյալ տարի իրա օգտին քվեարկում ներկաները: Բայց եթե ժյուրի չլիներ, շատ հնարավոր ա՝ առաջին տեղ գրավեր, ինչն իմ կարծիքով օբյեկտիվ չէր լինի, որովհետև օբյեկտիվորեն լավ երգ չէր:

Ինչ վերաբերում ա Կոնչիտային, չեմ կարծում՝ մենակ արտաքինն էր: Կարող ա՝ քեզ համար անկապ երգ ա, բայց դա չափանիշ չի, դա չի նշանակում, որ էդ երգը վատն ա մնացածների համար: Կա էսպես կոչված եվրատեսիլյան հոտառություն, երբ երգը լսում ես քվեարկող մասսայի ու ժյուրիի ականջներով, լսում ես ու փորձում հասկանալ՝ էս երգը հիթ կարա՞ դառնա, թե՞ չէ: Կոնչիտայի երգը միանշանակ հիթ էր նույնիսկ առանց իրա արտաքինի: Բայց ինձ համար էլ Նիդեռլանդներինն էր ամենալավ երգն անցյալ տարի: Ես սովոր եմ, որ իմ նախընտրած երգերը հնգյակում են հայտնվում, բայց չեն հաղթում, բայց նաև սովոր եմ հասկանալ, թե որ երգը դուր կգա քվեարկողների մեծ մասին:
Լավ, Բյուր, չեմ ուզում վիճել: Ես ինձ չեմ ուզում իրավունք վերապահել երգերին օբյեկտիվորեն լավը կամ վատը համարելու: Ես իմ ճաշակով կարամ ասեմ:
Հիմա եթե իմ ճաշակով երգ էլ լիներ, ես չէի քվեարկի, որտեւ ժյուրի մտցնելով ինձ ասում են, որ իմ ճաշակը երկրորդական ա: