Հայաստանը տասնյակում էր, միգուցե, բայց, ամեն ինչ հավասարակշռված էր ու ոնց արդեն ասեցի, էդ թվերի հաղթանակներն իմ համար ավելի տրամաբանական էին, քան հիմիկվանները: Ամեն դեպքում ոչ մի հաղթանակում ես չեմ նկատել որեւէ ժողովրդի կոնկրետ վերաբերմունք կոնկրետ երկրի նկատմամբ:
Իսկ էդ պրոֆեսիոնալ մարդիկ ի՞նչ չափանիշներով են երգերը գնահատում: Արդյո՞ք սեփական ճաշակով չեն առաջնորդվում:
Մեր ժյուրին Կոնչիտայից ա զզվում ու միավոր չի տալիս. հա, հնարավոր ա, շատ հավանական ա, բայց փաստ չունենք ոչ մեկս, որ դա ոչ թե երգը չհավանելուց ա, այլ Կոնչիտայից զզվելուց: Նույն ձեւով փաստ չունենք, որ օրինակի համար Հայաստանի երգին ցածր միավոր տվող ժյուրին զուտ երգն ա գնահատել ու հաշվի չի առել, թե որ երկրինն ա: Մարդկանց մի մասը կասի, որ ժյուրին պրոֆեսիոնալ ա ու ապուշ երգ էր, դրա համար են ցածր գնահատել, մյուս մասն էլ կասի, որ կողմնապահություն են արել: Բայց փաստն էն ա, որ երկու պնդումներն էլ անհիմն կլինեն:
Ժյուրի մտցնելով ուզում են ցույց տան, որ լուրջ են մոտենում, իբր ուզում են պրոֆեսիոնալիզմ մտցնեն: Բայց որ օրինակ մեր կամ ադրբեջանի ժյուրիներից կողմնապահությունը թափվում ա, արդեն համարում եմ, որ պետք ա ռադ անել էդ երեւույթը էս մրցույթից:
Էջանիշներ