Էլի ես եմ էս թեման բացում, ժամանակն է։
Այսօր ներկայացվեց երգը, որով Հայաստանը մասնակցելու է Ավստրիայում կայանալիք Եվրատեսիլին։
Ինչպես երևի արդեն գիտեք, Հայաստանը ներկայացնում է «Genealogy» խումբը, որի վեց անդամները տարբեր աշխարհամասերում ապրող հայեր են։
Խմբի անդամներն են՝
Եսայի Ալթունյան (Եվրոպա)
Թամար Կապրելյան (Ամերիկա)
Վահե Թիլբյան (Աֆրիկա)
Ստեֆանի Թոփալյան (Ասիա)
Մերի-Ջին Օ'Դոհերթի Վասմաթզյան (Ավստրալիա)
Ինգա Արշակյան (Հայաստան)
Ահա և երգը, որը կոչվում է «Don't Deny» («Մի´ ժխտիր»)։
Անկեղծ՝ երգից առաջին տպավորությունս լավը չէ, բայց տեսահոլովակը դուրս եկավ։ Ուրիշ երկրների երգեր դեռ չեմ լսել, համեմատելու բան չունեմ։
Էջանիշներ