Ինձ շատ դուր եկավ մտահղացումը՝ տարբեր երկրներից հավաքել հայերի ու ցեղասպանության թեման արծարծել:
Երգի ու տեսահոլովակի հետ երեկ աչքի տակով ծանոթացա մի թեթև: Երաժշտությունը էնքան էլ դուրս չեկավ, կլիպը տենց ուշադիր չնայեցի: Ավելի հաստատուն կարծիքս հետո կասեմ:
Don't deny baby-ն իրոք ղժժալու ա՝ լացելու աստիճանի
Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:
Սերգեյ Ռախմանինով
Էտ baby-ի պահը աչքիս չարազն իրա կողմից ա մտցրել: Մի անգամ ա լսվում երգում, նենց սեքսի, խռպոտ ձայնով, ու մենակ չարազի բերանից: Ինքը երևի գիտի, որ եթե երգը անգլերեն ա, մեջը baby-ին պիտի պարտադիր լինի:
Mephistopheles (19.05.2015), Ձայնալար (19.05.2015), Տրիբուն (16.03.2015)
Վոլտերա (17.03.2015)
Եվրատեսիլյան երգի անունը փոխվել է
Փաստորեն մի անգամ հնչող baby-ն քչություն ա անելու, պետք ա ծաղկացնել երգը մի քանի տեղ sweetie, cheeky, darling մտցնելով:Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում երեկ կայացել է «Եվրատեսիլ-2015»-ի մասնակից պետությունների պատվիրակությունների ղեկավարների պաշտոնական հանդիպումը, որին ներկա են եղել մասնակից բոլոր 40 երկրների ներկայացուցիչներ` այդ թվում Հայաստանը:
«Եվրատեսիլ»-ի կազմակերպիչները հաստատել են Հայաստանի մասնակցությունը մրցույթին: Հայկական երգը կներկայանա նոր խորագրի ներքո “Face The Shadow” (թարգմանաբար` Առերեսվի՛ր ստվերին): Այս փոփոխությունը միտված է ետ մղելու քաղաքական ցանկացած թեմայի շահարկումը երգի ենթատեքստում, ինչպես նաեւ ուժեղացնելու խաղաղության, սիրո եւ միասնության գաղափարը:
Հիշեցնոմ ենք, որ մրցույթն այս տարի կկայանա Վիեննայում մայիսի 19-ին, 21-ին եւ 23-ին` «Կառուցելով կամուրջներ» խորագրի ներքո:
Առաջին ալիք
Հասարակայնության հետ կապերի բաժին
Փիսիկն ավելի լավ ա Որովհետև՝
Աղբյուր՝ armcomedy.com«Նոր երգը` «Ճանաչի՛ր, փիսիկ»-ը, կլինի էլ ավելի կործանարար հարված Թուրքիայի իշխանություններին։ Եթե Baby բառը իր մեջ ավելի շատ դրական երանգներ է պարունակում, ապա փիսիկի դեպքում մենք գործ ունենք երկիմաստության հետ` փիսիկ, այսինքն փոքրիկ, մազոտ կենդանի, որը նաև վախկոտ ու անվճռական է»,- բացատրել է Ռիչարդյանը։
ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…
Մուշու (17.03.2015)
Հազիվ հաջողացրեցի լսել ու նայել կլիպը:
Ինձ դուր եկավ
Tiger29 (17.03.2015)
Էս ի՞նչ լռություն ա էս թեմայում Ժող, էսօր կիսաեզրափակիչն ա: Հիմա ի՞նչ, որպես սփյուռքահայ իմ սրբազան պարտքը կատարե՞մ, թե՞ չէ
Cassiopeia (19.05.2015)
Մի ձև զգում եմ, որ եզրափակիչ չենք անցնելու....
Իմ քունը տանում ա, բայց ես պիտի նայեմ Ֆինլանդիայի ելույթի համար: Հ1-ին նամակ էինք գրել, որ իրենց ելույթը մեկնաբանելիս խտրական բառեր չօգտագործեն, չասեն «տառապում են դաունի համախտանիշով», «դաուն են», «հիվանդոտ են» ու տենց շարունակ: Տեսնենք եթե ականջներին օղ չեն արել, մի հատ էլ թռնենք դեմքներին:
Cassiopeia (19.05.2015), մարիօ (19.05.2015), Մուշու (19.05.2015)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ